Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԲԼՈԿ (Bloch) Ժան Ռիշար (25․ 5․ 1884, Փարիզ 15․ 3․ 1947, Փարիզ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1921-ից։ 1910-ին հիմնադրել է «Ազատության ճիգ» պարբերականը։ Իր հոդվածներում պաշտպանել է առաջավոր արվեստը։ «Ափ» (1912) նովելների ժողովածուում քննադատել է շովինիզմը, «․․․ Եվ ընկերություն» (1917) վեպում տվել է բուրժուազիայի աստիճանական անկումը, «Բեռնատար նավի վրա» (1924), «Քրդական գիշեր» (1925) վեպերում պատկերել է աշխատավորների ճակատագիրը։ 1923-ից Ռ․ Ռոլանի հետ ղեկավարել է «էրոպ» հանդեսը, Լ․ Արագոնի հետ հիմնադրել «Се soir» (1937) թերթը։ Նրա քննադատական և հրապարակախոսական գործերը հրատարակվել են «Կառնավալի վերջը» (1920), «Դարի ճակատագիրը» (1931) և «Կուլտուրայի վերածնունդը» (1936) հոդվածների ժողովածուներում։ 1934-ին մասնակցել է սովետական գրողների համագումարին։ Ֆրւսնկոյական խռովության օրերին եղել է Իսպանիայում, «Իսպանիա, Իսպանիա» (1936) գրքում քննադատել ֆաշիզմն ու նրա բարբարոսություններն անտարբեր դիտող իմպերիալիստական տերություններին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ընդհատակ, մասնակցել Դիմադրության մամուլի աշխատանքներին։ 1941-ին եղել է ՍՍՀՄ–ում։ Սոսկվայում ունեցած ելույթները հրատարակվել են «Մատնված Ֆրանսիայից դեպի զինված Ֆրանսիան» (1949) գրքում, որն արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։ ժամանակակից լեգենդների հիման վրա գրել է պիեսներ («Վերջին տիրակալը», 1926)։ Մոսկվայում հրատարակել է «Տուլոն» (1943) դրաման, որը պատմում է ֆրանսիացի հայրենասերների հակաֆաշիստական պայքարի մասին։ Եղել է Հայաստանում, իր տպավորությունները հրատարակել «էրոպ» հանդեսում։ Հայաստանի մասին գրել է նաև «Շոգեքարշ JNC 15» կինոսցենարը։ Պատերազմից հետո ընտրվել է ֆրանս․ հանրապետության խորհրդի անդամ։

Գրկ․ Auteurs progressistes francais moder- nes (составитель А․ Андреев), М․, 1952; Андреев ․Л Г․, Французская литература (1917–56), М․, 1959; История зарубежной литературы XX века (под ред․ 3․ Гражданской), М․, 1963․ Ա․ Գաացարյան ԲԼՈԿ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, տես Ծավաչային բչոկ, Որմնաբչոկ։

ԲԼՈԿԱԴԱ, տես Շրշափակում։

ԲԼՈԿԱՎՈՐՈՒՄ (<անգլ․ to block ձգձգել, կասեցնել), մեթոդների U միջոցների ամբողջություն՝ ապահովելու համար ապարատի, մեքենայի կամ էլեկտրական սխեմայի աշխատանքային մասերի (տարրերի) սևեռումը որոշակի դիրքում, որը պահպանվում է անկախ այն բանից, վերացված է թե ոչ Բ–ման ազդեցությունը։ Բ․ բարձրացնում է սարքավորման սպասարկման անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը, ապահովում մեխանիզմների և սարքերի տարրերի միացման հաջորդականությունը, ինչպես նաև սահմանավւակում մեխանիզմների տեղաշարժերը աշխատանքային գոտու սահմաններում։ Նայած բլոկավորող հարմարանքի գործողության սկզբունքին, օբյեկտի աշխատանքային մասերի դիրքը սևեռվում է մեխանիկական, մագնիսական, օպտիկական կամ էլեկտրական կապերի օգնությամբ։ Բ․ ընդհատվում է առանձին ներգործությամբ, որի ժամանակ օբյեկտի բլոկավորված տարրերը վերադառնում են նախկին դիրքին, կամ էլ համապատասխան ազդանշանով թույլատրվում է անցում աշխատանքային այլ դիրքի։ Բ․ կատարվում է ձեռքով, կիսավտոմատ և ավտոմատ կերպով։ Լայնորեն կիրառվում է տրանսպորտում, էներգահամակարգերում, էլեկտրական կայաններում և ենթակայաններում, արդ․ ձեռնարկություններում, հաշվողական տեխնիկայի, արտադրական ու կենցաղային տարբեր ապարատներում և սարքերում։ Տես նաև Ռեչեային պաշտպանություն։

ԲԼՈԿԻՆԳ–ԳԵՆԵՐԱՏՈՐ, տրանսֆորմատորային ուժեղ, դրական հետադարձ կապով, էլեկտրոնային մեկ լամպով (կամ մեկ տրանզիստորով) գեներատոր։ Բ–գ․ տալիս է հզոր, կարճատև (0,05–25 մկվրկ) ու մեծ ամպլիտուդով (100 վ–ից ավելի լարում և մի քանի հարյուր մա հոսանք) իմպուլսներ։ Պարզագույն Բ–գ–ում (նկ․) հետադարձ կապի շղթա է ծառայում տրանսֆորմատորը (Տր), իմպուլսների կրկնման պարբերությունը որոշվում է դիմադրության (R) միջոցով կոնդենսատորի (C) լիցքաթափման ժամանակով, իսկ իմպուլսի տևողությունը՝ կոնդենսատորի լիցքավորման ժամանակով և տրանսֆորմատորի պարամետրերով։ Իմպուլսի ճակատի տևողությունը խիստ կախված է լամպի միջէլեկտրոդափն ունակություններից և Բլոկին գ–գ եներաւոորի տիպային սխեմա․ ա․ էլեկտրոնային լամպով (լ), բ․ տրանզիստորով (Տ), Rբ․ բեռնվածքի դիմադրություն, Տր․ հետադարձ կապի տրանսֆորմատոր, Դ․ կիսահաղորդչային դիոդ, Еш և ճկ․ անոդային և կոլեկտորային հոսանքների աղբյուրների լարումներ տրանսֆորմատորի միջփաթույթային փոխինդուկցիայից։ Բ–գ–ի ելքային իմպուլսը կարելի է վերցնել կաթոդին (անոդին) միացված փոքր դիմադրությունից կամ տրանսֆորմատորի երրորդային փաթույթից։ Բ–գ–ի հիմնական առավելություններըն են․ կառուցվածքի պարզությունը, տատանումների սինխրոնացումն ու կայունացումը։ Լայնորեն կիրառվում է իմպուլսային տեխնիկայում, հեռուստատեսային և ռադիոլոկացիոն սփռող սարքերում, հաճախականության բաժանարարներում։ Գրկ․ Меерович Л․ А․ 3еличен- ко Л․ Г․, Импульсная техника, 2 изд․, М․, 1954․

ԲԼՈՆԴԵԼ (Blondel) Ֆրանսուա [15․ 7․ 1618,Ռիբեմոն (Պիկարդիա) 21․ 1․ 1686, Փարիզ], ֆրանսիացի ճարտարապետ, կլասիցիզմի ներկայացուցիչ։ 1671-ից եղել է ճարտարապետության թագավորական ակադեմիայի դիրեկտորը։ Հատակագծել է քաղաքներ, ամրություններ, հին հռոմեական հաղթակամարի ոգով Փարիզում կառուցել լ է Սեն–Դենի դարպասները (1672)։ «ճարտարապետության դասընթաց» գրքում (1675–83) անտիկ և Վերածննդի ճարտ․ ձևերը հռչակել է որպես «հավերժ ճշմարիտ օրենքներ»։

ԲԼՐԱԿ, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Բաբերդ գավառում։ Բաբերդից մոտ 16 կմ արևմուտք։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 65 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)՝ կառուցված 1864-ին, և վարժարան (Ներսեսյան)։ Հնում Բ․ եղել է ավելի մարդաշատ, ունեցել է 700 տուն հայ բնակիչ։ Այստեղ ապրել են նաև հույներ, որոնց եկեղեցու ավերակները պահպանվել են։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԼՐԱՇԱՐ, երկարաձիգ բարձրություն, մեղմ ալիքավոր կատարով և հեղեղատներով մասնատված լանջերով։ Բ․ սովորաբար խիստ քայքայված լեռնաշղթաների մնացորդ է (օրինակ, Տիմանի Բ․) կամ առաջանում է պլատֆորմների դանդաղ բարձրացող տեղամասերում, որտեղ աշխուժացող էրոզիան մասնատում է ռելիեֆը (օրինակ, Դոնեցկի Բ․)։

ԲԼՈՒԼ, բ լուր, հայկական, քրդական փողային գործիք։ Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է․ ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում, մեկը՝ հակառակ)։ Հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը՝ մեղմ, թավշյա։ Տարածված է Հայաստանում։ Նվագում են հովիվները։ Ա․ Քոչարյան Բլուլ

ԲԼՈՒՄՖԻԼԴ (Bloomfield) Լեոնարդ (1․ 4․ 1887, Չիկագո 18․ 4․ 1949, Նյու Հեյվեն), ամերիկյան լեզվաբան։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, ռոմանագերմանական լեզվաբանության մասնագետ, նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության հիմնադիր, ամերիկյան լեզվաբանական ընկերության նախագահ (1935-ից)։ Զբաղվել է ամերիկյան հնդկացիական ւեզուների ուսումնասիրությամբ։ Վաղ շրջանում կրել է երիտքերականների, ինչպես նաև Վ․ Վունդտի հոգեբանական դպրոցի որոշակի ազդեցությունը, իսկ հետագայում, 1920-ական թթ․ սկսած, մերժել է նրանց ավանդույթները, լեզվի օբյեկտիվ վերլուծության սկզբունքը համարել լեզվաբանական նկարագրության ձևականացումը։ Իր լեզվաբանական տեսական հայացքները Բ․ ամվւոփել է «Լեզու» (1933) աշխատության մեջ, որտեղ ամերիկյան բիհևիորիստական հոգեբանության տեսանկյունից լեզուն դիտել է իբրև մարդկային վարքի ձևերից մեկը, այն կտրելով գիտակցությունից՝ որակել որպես տարբերակված ու կոորդինացված ազդանշանների համակարգ, տվյալ իրավիճակով պայմանավորվող մեխանիկական գործունեություն։