ԱՐԳԻՇՏԻ Ա (ծն․ թ․ անհա․ – մ․ թ․ ա․ մոտ 764), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 786-ից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Ա–ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը։ Ա․ հիշատակվում է նաև Ասորեստանի թագավոր Սալմանասար IV-ի (իշխել է մ․ թ․ ա․ 781–772) սպարապետ Շամշիիլուի մի արձանագրության մեջ։ Դատելով Խորխորյան տարեգրությունից՝ Ա․ գահակալել է առնվազն 23 տարի։ Գահակալման սկզբում Ա․ ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար։ Ա․ նախ միավորել է դեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Զաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդըր լճի շրջան), Էրիախի (Շիրակ), Խաթե (Եփրատ գետից արևմուտք, Մալաթիա քաղաքի շրջան) ծայրամասային իշխանությունները, Սևանի ավազանի ցեղերին։ Այնուհետև ձեռնամուխ է եղել մերձուրմյան Մանա երկիրը Ուրարտուին միացնելուն։ Ըստ Խորխորյան տարեգրության, Ա–ի հետագա արշավանքները հաջորդաբար կատարվել են Ասորեստանի ազդեցության ներքո գտնվող Մանա, Պարսուա, Փուշտու և այլ երկրների դեմ։ Ասորեստանի դեմ արշավանքներում Ա․ երբեմն հասել է մինչև Բաբելոն։ Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Ա․ տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին։ Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին։
Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Ուրարտու պետության մեջ՝ Ա․ հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հզ․ մարդու)։ Ա․ ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին–բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն, Ա․ գահակալման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։ Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել են զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա–վարչական կենտրոն, որտեղից Ա․ և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հս–արլ․ շրջանները։ Կառավարման 11-րդ տարում (մ․ թ․ ա․ 776) Արարատյան դաշտում Ա․ կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին։ Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Ա–ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին։ Գտնվել են Ա–ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզյա սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում։
Գրկ․ Ղափանցյան Գ․ Ա․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Никольский М․ В․, Клинообразные надписи Закавказья, Материалы по археологии Кавказа,в․ 5, М․, 1896; Арутюнян Н․ В․, Хорхорская летопись Аргишти I, «Эпиграфика Востока», 1953, в․ 7; Его же, Биайнили (Урарту), Е․, 1970; Меликишвили Г․ А․, Наири-Урарту, Тб․, 1954; Его же, Урартские клинообразные надписи, М․, 1960; Пиотровский Б․ Б․, Ванское царство, М․, 1959․
ԱՐԳԻՇՏԻ Բ (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա. մոտ 685), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 714-ից։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։ Գտնվել է Ա–ի անունով երեք սեպագիր արձանագրություն։ Հիշատակվում է նաև Ասորեստանի Սարգոն II թագավորի արձանագրություններում։ Ա․ հնարավորին չափ վերացրել է Սարգոն II-ի ավերիչ արշավանքի (մ․ թ․ ա․ 714) հետևանքները, հզորացրել բանակը, վերականգնել պետության նախկին սահմանները։ Ասորեստանյան աղբյուրները վկայում են, որ Կումմուխու (Կոմագենե, Հյուսիսային Ասորիքում) երկիրը վասալական կախվածություն է ունեցել Ա–ից և նրան վճարել ամենամյա հարկեր։ Ա–ի կառավարման տարիներին Ասորեստանի ռազմատենչ թագավոր Սինախերիբը (իշխել է մ․ թ․ ա․ 705–681) ոչինչ չի ձեռնարկել Ուրարտուի դեմ։ Ա–ի օրոք Ուրարտուն հզոր և Ասորեստանին թշնամի պետություն պետք է լիներ, որպեսզի այնտեղ անպատիժ ապաստանեին Սինախերիբ թագավորի հայրասպան որդիներ Ադրամելեքն ու Շարեցերը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ պահպանված Ա–ի երկու սեպագիր քարակոթողները պատմում են քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցումների մասին։ Ա․ կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին։ Վան քաղաքում գտնված սեպագիր արձանագրությունը պատմում է, որ Ռուսայի որդի Ա–ի նետը թռել է 950 կանգուն (476 կամ 492 մ) տարածություն։
Գրկ․ տես Արգիշտի Ա հոդվածի գրականությունը։
ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻ, ուրարտական քաղաք, վարչա–տնտեսական և պաշտամունքային կենտրոն։ Հիմնադրել է Արգիշտի Ա, մ․ թ․ ա․ մոտ 776-ին, Արարատյան դաշտի (ուրարտական Ազա երկրի) կենտրոնա–
Միջնաբերդի հյուսիսային կենտրոնական հատվածը (վերակազմություն)