Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բոնն կան բարձրագույն դպրոց, գիտական ըն– կերություններ, կոնսերվատորիա։ P-ում է ծնվել Բեթհովենը։ Բոննի համաչսարա– նում 1835–36-ին սովորել է Կ․ Մարքսը։

ԲՈՆՆԵ (Bonnet) Պիեռ (1879-1965), ֆրանսիացի երկրաբան։ Ավարտել է Աոր– բոնի համալսարանը։ 1909– 14-ին աշխա– տել է Հայաստանում, ուսումնասիրել Ջուլ– ֆայից Սևան ընկած տարածքի երկրաբա– նական կաոուցվածքը, կարբոնի և պերմի նստվածքների շերտագրությունը։ P-ի աշ– խատակիցն է եղել նրա հայազգի կինը՝ Նադեժդա Թամամշեան։ P․ հեղինակ է Հայաստանի երկրաբանությանը նվիրված շուրջ երեք տասնյակ աշխատությունների։ P-ի արխիվի մի մասը գտնվում է ՀՍԱՀ ԴԱ երկրաբանական գիտ․ ինստ–ի երկ– րաբանական թանգարանում։ Երկ․ Carte geologique de la Transcaucasie meridionale, echelle 2։ 105000, P․, 1933․ Des– cription geologique de la Transcaucasie meri– dionale, P․, 1947․ Լ․ Ավւսգյան

ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Ֆրիդրիխ Վիլ– հելմի անվան Հռենոսյան համալսարան Բոննում), Դերմանական Ֆեդերատիվ Հան– րապետության խոշորագույն համալսա– րաններից։ 1777-ին Քյոլնի կուրֆյուրստ– ները Բոննում հիմնեցին ակադեմիա, որը պետք է լիներ Հռենոսյան երկրի լուսավո– րության կենտրոնը։ 1786-ին վերանվան– վեց համալսարան, գոյատևեց 10 տարի և փակվեց Հռենոսյան մարզերի ֆրանս․ զորքերի կողմից օկուպացվելուց հետո։ Վերաբացվեց 1818-ին, Ֆրիդրիխ վիլհելմ III թագավորի կողմից Հռենոսյան մար– զերը Պրուսիային միացնեյուց հետո։ 1835–36-ին P․ հ–ում սովորել է Կ․ Մարք– սը։ 1969–70 ուս․ տարում P․ հ․ ուներ 7 ֆակուլտետ, ավելի քան 14 հզ․ ուսանող, 769 դասախոս։

ԲՈՆՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1952, տես «Ընդ– հանուր պայմանագիր» /952։ ԲՈՆՁ–ԲՐՈՒԵՎԻՁ Միխայիլ Ալեքսանդրո– վս [9(21)․2․1888, Օրյոլ - 7․3․1940, Լե– նինգրադ], սովետական ռադիոտեխնիկ, ՍՍՀՄ ԴԱ թղթակից–անդամ (1931)։ P-P-ի գլխավորությամբ նախագծվել և 1922-ին Մոսկվայում կառուցվել է Կոմինտերնի անվ․ ռադիոկայանը։ 1919–25-ին ստեղ– ծել է ջրային հովացմամբ գեներատորային հզոր ռադիոլամպի կոնստրուկցիան, մշա– կել ռադիոհեռախոսային կայանների սխե– մաներ։ 1924–30-ին P-P-ի ղեկավարու– թյամբ մշակվել են ուղղորդված կարճա– լիք անտենաները, կառուցվել հեռավոր ռադիոկապի կարճալիք գծեր։ Երկ․ Собр․ трудов, М․–Л․, 1956 (имеется биографический очерк и список трудов)․ ԲՈՆՁ–ԲՐՈՒԵՎԻՉ Վլադիմիր Դմիտրիևիչ (28․6․1873, Մոսկվա - 14․7․1955, Մոսկ– վա), սովետական պետական և կուսակցա– կան գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1895-ից։ 1892-ից մասնակցել է մարքսիստական խմբակի աշխատանքներին։ 1896-ին սո– վորել է Ցյուրիխի համալսարանում, կա– պեր հաստատել «Աշխատանքի ազատա– գրություն» խմբի հետ, կազմակերպել հե– ղափոխական գրականության և տպագրա– կան մեքենաների առաքում Ռուսաստան։ Р-Р․ մի շարք հեղափոխական հրատա– րակչությունների կազմակերպիչ է։ Փետըր– վարյան հեղափոխությունից հետո (1917) եղել է Պետրոգրադի սովետի գործադիր կոմիտեի անդամ, «Ռաբոչի ի սոլդատ» («Рабочий и солдат») թերթի խմբագիր, Հոկտեմբերյան հեղափոխության ժամա– նակ՝ Պետրոգրադի Սմոլնի–Տավրիչևյան պալատ շրջանի պարետը։ 1917–20-ին աշխատել է որպես ՌՍՖՍՀ ԺԿՍ գործերի կառավարիչ։ Կատարելով Վ․ Ի․ Լենինի հանձնարարած անհետաձգելի շատ գոր– ծեր, նա միաժամանակ զբաղվել է գիտա– կան, ժուռնալիստական գործունեությամբ։ Վ․ Դ․ Րոնչ–Րրուեիչ 1918-ին ընտրվել է Հասարակական գի– տությունների սոցիալիստական ակադե– միայի իսկական անդամ։ 1930-ին հիմնա– դրել է գրականության պատմական թան– գարանը։ 1945–55-ին եղել է ՍՍՀՄ ԴԱ–ի կրոնի և աթեիզմի պատմության թանգա– րանի դիրեկտորը։ Երկ․ Избр․ соч․, т․ 1–3, М․, 1959–63,

ԲՈՆՖԱՆՏԵ (Bonfante) Զուլիանո (ծն․ 6․8․1904, Միլան), իտալացի լեզվաբան, ռոմանական, հնդեվրոպական և ընդհա– նուր լեզվաբանության մասնագետ, նեո– լինգվիստ։ Դասախոսել է Մադրիդի, ժնեի, Չիկագոյի, Պրինստոնի և Վիսկոնսինի համալսարաններում։ Ունի համեմատա– կան քերականությանը, հնդեվրոպական նախալեզվին ու նրա բարբառների տե– ղաբաշխմանը և հայերենին նվիրված աշ– խատություններ։ P․ լեզվի երևույթները քննում է նեոլինգվիստական լեզվաբանու– թյան դիրքերից, որի հիմնական դրույթ– ներն էլ շարադրել է «Նեոլինգվիստական դիրքորոշում» (1947) երկում։ P․ ամերիկ– յան «Ուորդ» («Рит») լեզվաբանական հանդեսի հիմնադիրներից է։ Երկ․ I dialetti indoeuropei, Napoli, 1931; Les isoglosses greco-armeniennes, «Melanges linguistiques offerts a H․ Petepsen», Copen- hague, 1937; Armenians and Phrygians, «Ar– menian Quarterly», 1948, v․ 1, № 1․

ԲՈՇԱՆԵՐ, հայախոս, քրիստոնյա գնչու– ներ։ P-ի մեծ մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանում, մասամբ նաև՝ Փոքր Ասիա– յում (հիմնականում Սինոպ և Եվդոկիա քաղաքներում)։ 1720-ական թթ․ հիշատակ– վում են Երևանի Կոնդ թաղամասի P․։ 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմից հե– տո Կարապետ արքեպիսկոպոսի առաջ– նորդությամբ P․ գաղթեցին էրզրումի վի– լայեթից և տեղավորվեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Ախ– թալայում, քիչ թվով՝ նաև Երևանում։ Գերակշռում է այն կարծիքը, որ ինչպես մյուս գնչուների, այնպես էլ P-ի նախահայ– րենիքը եղել է Հյուսիս–Արևմտյան Հընդ– կաստանը։ P․ միջահասակ են, դեղնամորթ, կլորագանգ, երկարավուն դեմքով, նեղ, ետ ընկած ճակատով, սևակն ու սևահեր։ Լեզուն դասվում է նոր հնդկական լեզվա– խմբում և կրել է հիմնականում հայերենի, մասամբ նաև պարսկերենի ազդեցությունը։ Այն այժմ գրեթե դուրս է եկել գործածու– թյունից։ P․ վարում էին թափառական կյանք։ Տղամարդիկ զբաղվում էին մանր արհեստագործությամբ (մաղագործու՛– թյուն ևն), երկրագործությամբ, որոշ չա– փով նաև անասնապահությամբ, կանայք՝ փոխանակությամբ, մանր առևտրով, գու– շակությամբ և մուրալով։ Որպես փոխա– դրամիջոց օգտագործել են միայն էշը։ XIX դ․ վերջին արդեն հիմնականում կի– սանստակյաց էին, իսկ ներկայումս ան– ցել են նստակեցության։ Գրկ․ Վ ա ն ց յ ա ն Գ․, Հայ բոշաներ, «Մուրճ», 1892, № 7 – 9։ Փափազյան Վրթ․, Հայ բոշաներ, «ԱՀ», 1898, գիրք 3–4։ Լ․ Պեարոսյան

ԲՈՇԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Աիլվան գավառում։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ։ Բնակիչները տեղահան– վել են առաջին համաշխարհային պատե– րազմի տարիներին։ ԲՈՇIй (Carex), բոշխազգիների ընտանի– քի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցո– ղունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, հոծ։ Տերևները նեղ են, մեծ մասամբ ան– հարթ, փակ տերևապատյանով։ Ծա– ղիկները միասեռ են, միատուն կամ երկ– տուն։ Հասկիկները բազմածաղիկ են, պտուղը ընկուզիկ է։ Աճում է ճահիճնե– րում, խոնավ մարգագետիններում։ Հայտ– նի է P-ի մոտ 2000 տեսակ՝ տարածված բարեխառն և ցուրտ երկրներում, ԱՍՀՄ– ում՝ 400, Հայկ․ ՍԱՀ–ում՝ 15 տեսակ։ ԲՈՇ4ՈՎԻ9, Բոսկովիչ (Boskovic) Ռուջեր Իոսիպ (18․5․1711, Դուբրովնիկ – 13․2․1787, Միլան), հորվաթ ֆիզիկոս, մա– թեմատիկոս և աստղագետ։ 1740-ից Հռո– մի կոլեգիումի մաթեմատիկայի, 1764-ից՝ Պավիայի համալսարանի պրոֆեսոր։ 1773-ին ընդունել է ֆրանս․ հպատակու– թյուն և մինչև 1783-ը եղել նավատորմի օպտիկական մասի դիրեկտոր։ Զբաղվել է Երկրի ձևի և գիսավորների տեսության հարցերով։ «Բնության մեջ գոյություն ունե– ցող ուժերի միասնական օրենքի հանգող բնափիլիսոփայության տեսություն» (1758)