նյութերի հաշվին։ P-ի թրթուրները կաթ– նասունների մակաբույծներ են։ P․ ընդ– գրկում են չորս ընտանիք՝ ենթամաշ– կային, ստամոքս –աղիքային, ք ի թ–ը մ պ ա ն ա յ ի ն կամ խոռո– չային և ամերիկյան ենթա– մաշկային P․։ Ընտանի կենդանի– ների մակաբույծներ են առաջին երեք ընտանիքները։ Ենթամաշկային և ստա– մոքս՜աղիքային P․ ձվածին են, քիթ–ըմ– սյանայինները՝ կենդանածին։ Տարածված են ամենուրեք, մեծ վնաս են հասցնում անասնապահությանը (տես Բոռային հի– վանդություն)։ ՀՍՍՀ–ում ավելի շատ տարածված են տավարի ենթամաշկային P․ և ենթամաշկային հվ․ P․՝ միայն Թու– մանյանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Շամ– շադինի և Ղափանի շրջաններում։tP-ի թռիչքը Հայաստանի կիսաանապատային և ենթալեռնային գոտիներում լինում է մայիս–օգոստոս, լեռնա–անապատայի– նում՝ ապրիլ–օգոստոս, լեռնայինում՝ հու– նիս–սեպտեմբեր ամիսներին։ Ա․ Փահչևանյան ԲՈՌՆ (Born) Սաքս [11․ 12․1882, Րրեսլաու (այժմ՝ Վրոցլավ)– 5․1․1970, Գյոթինգեն], գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխա– նիկայի հիմնադիրներից։ Սովորել է Բրես– լաուի, Հայդելբերգի, Ցյուրիխի, Գյոթին– գենի համալսարաններում (1900–07)։ Աշ– խատել է Ջ․ Լարմորի և Ջ․ Թոմսոնի լա– բորատորիաներում (1907–08)։ 1921 – 1933-ին Գյոթինգենի, 1936–53-ին՝ էդին– բուրգի համալսարանների պրոֆեսոր։ Ար– տասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ, 1934-ից՝ նաև ԱՍՀՄ ԴԱ արտա– սահմանյան անդամ։ Գերմանիայում ֆա– շիստական կարգերի հաստատումից հե– տո P․ ռասայական նկատառումներով հե– ռացվել է Գյոթինգենի համալսարանից և 1933-ին ստիպված տեղափոխվել Անգլիա, սկզբում՝ Քեմբրիջ, հետո՝ էդինբուրգ։ 1913–15-ին P․ ստեղծել է (Մ․ Լաուեի հետ) բյուրեղային ցանցի դինամիկ տեսու– թյունը, 1919-ին՝ մշակել ցանցի էներգիայի թերմոդինամիկ հասկացությունը, որի հի– ման վրա հաշվել է ֆիզիկաքիմ․ մի շարք հաստատուններ։ 1925–26-ին P․ (Ն․ Վի– ների հետ) զարգացրել է մատրիցների տեսությունը և օպերատորական հաշիվը։ 1925-ին, ելնելով Վ․ Հայզենբերգի չդիտ– վող մեծությունների գաղափարից, P․ (Պ․ Ցորղանի հետ) մշակել է մատրիցա– յին մեխանիկան, այնուհետև տվել քվան– տային մեխանիկայի վիճակագրական մեկ– նաբանությունը։ 1926-ին ձևակերպել է ատոմի էլեկտրոնային թաղանթների հաշվ– ման եղանակները և միաժամանակ մշակել միկրոմասնիկների բախումների տեսու– թյան մոտավոր եղանակը, որը կրում է իր անունը։ P․ զբաղվել է նաև ֆիզիկայի փիլ․ հար– ցերով։ Ըստ P-ի, ֆիզիկական ռեալությու– նը տեսություններում արտահայտվում է ինվարիանտների ձևով։ Նա պաշտպանել է փորձի և տեսության միասնությունը, մերժել ապրիորիզմը, քննադատել ֆիզի– կական տեսության պոզիտիվիստական մեկնաբանությունը։ Ըս(ո P-ի, բնության մեջ գոյություն ունի պատճառահետևան– քային միջանկյալ կապի նոր տեսակ, որը ընդգրկում է նաև պատահականը։ P․ դեմ Մ․ Բոռն էր միջուկային զենքի օգտագործմանը, դատապարտում էր պատերազմը։ P․ Գյո– թինգենում դաստիարակել է ֆիզիկոսների մի ամբողջ սերունդ։ Քվանտային մեխանի– կայի վիճակագրական մեկնաբանության համար արժանացել է նոբելյան մրցանա– կի (1954)։ 1953-ից անցել է թոշակի և վերադարձել ԳՖՀ։ Երկ․ Физика в жизни моего поколения, М․, 1963; Атомная физика, 3 изд․, М․, 1970; Эйнштейновская теория относительности, пер․ с англ․, 2 изд․, испр․, М․, 1972․ Գրկ․ Гейзенберг В․, Памяти Мак– са Борна, «Успехи физических наук», 1970, т․ 102, в․ 1․
ԲՈՌՆԵՈ (Borneo), կղզի Մալայան ար– շիպելագում։ Տես Կափմանւոան։
ԲՈՌՆԻՏ [ավստրիացի միներալոգ Ի․ Pnn- նի (J․ Born, 1742–1791) անունով], պղնձի խայտաբղետ հանքա– նյութ, միներալ, պղնձի և երկաթի սուլֆիդ, CusFeS^։ Պարունակում է 52– 65% պղինձ և 8–12% երկաթ։ Րյուրեղա– գիտական համակարգը խորանարդային է, սովորաբար առաջացնում է խիտ հատի– կավոր զանգվածներ։ Գույնը՝ մուգ, պղըն– ձակարմիր, խայտաղբետ՝ կապույտ երան– գափոխությամբ։ Կարծրությունը՝ 3, խտու– թյունը՝ 4900–5300 կգ/մ3։ Գլխավորապես հանդիպում է պղնձի սուլֆիդային հան– քավայրերի երկրորդական հարստացման զոնաներում։ Օքսիդացման զոնայում P-ից առաջանում են մալախիտ, ազուրիտ և այլ միներալներ։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Հարավսլավիայում, ԳԴՀ–ում։ P․ կա ՀՍՍՀ–ի պղինձ–հրաքա– րային հանքավայրերում (Ղափան, Շամ– լուղ ևն)։ P․ պղնձի կարևոր հանքանյութ է։
ԲՈՌՈՄԻՆԻ (Borromini) Ֆրանչեսկո (1599–1667), իտալացի ճարտարապետ։ Հռոմում կառուցել է Սան–Կարլո ալլե Կուատրո Ֆոնտանե (1634–67), Սանտ– Իվո ալլա Սապիենցա (1642–60), Սանտ– Անդրեա դելլե Ֆրատտե (1656, ճակատը՝ 1816) եկեղեցիները, Սան–Անիեզե ին Ագո– նե եկեղեցու ճակատը (1653–55), Ֆալ– կոնիերի (1639–41) պալատը։ Հասուն բարոկկոյի նշանավոր վարպետ P-ի կա– ռույցները աչքի են ընկնում համարձակ էֆեկտներով, հատակագծերի ու ձևերի արտառոց կորագծերով, լուսաստվերի բարդ խաղով։ Գրկ․ Portoghesi P․, Borromini arc- hitettura come linguaggio, Milano, 1967․ Ա․ Զւսրյան ԲՈա, P ո u (Bosh) Հիերոնիմոս (Հ ի ե– րոնիմոս վան Ա կ և ն, Hierony– mus van Acken) (մոտ 1450/60 – 1516), նիդերլանդական նկարիչ։ P-ի բարդ և հակասական արվեստը ձևավորվել է նի– դերլ․ գեղանկարչության ճգնաժամի պայ– մաններում։ Իր կրոնական, այլաբանա– կան, ժանրային կոմպոզիցիաներում P․ միջնադարյան ֆանտաստիկական, մռայլ դիվային կերպարները յուրովի զուգորդել է բանահյուսական, երգիծական ու բարո– յախոսական միտումներին, ժող․ տիպերի և բնության ռեալիստական մեկնաբանու– թյանը («Սուրբ Անտոնիոսի գայթակղու– թյունը», Հնագույն արվեստի ազգային թանգարան, Լիսաբոն, «Խոտով բեռնված սայլը», «Հաճույքների պարտեզը» եռա– նկարները)։ P-ի նորարարական միտում– ները հող նախապատրաստեցին նիդերլ․ բնանկարների և կենցաղային ժանրի ձևա– վորման համար։ P ո ս խ․ «Անառակ որդին» (XVI դ․, Pnj- մանս–վան Բեյնինգենի թանգարան, Ռուոեր– ղամ)
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ (Bosna i Hercegovina), հանրապետություն Հարավ– սլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության կազմում։ Ընդգրկում է Րոսնիա և Հերցեգովինա պատմւսկան մարզը։ Տարածությունը 51,1 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 3,9 մլն (1970), սերբեր, հորվաթներ, սլավոն–մուսուլմաններ։ Մայ– րաքաղաքը՝ Սարաևո։ Մակերևույթը լեռ– նային է, դաշտավայրերը ձգվում են Սա– վա գետի երկայնքով դեպի հս․ և կազմում Միջին–Գանուբյան դաշտավայրի հվ․ մա– սը։ Կլիման Սավա գետի հովտում բարե– խառն է։ Տարածված են սաղարթավոր և փշատերև անտառները։ Հարուստ է եր– կաթի, գորշ ածխի, լիգնիտի, աղերի, հիդ– րոէներգիայի, բոքսիտների պաշարներով։ Զարգացած է քիմ․, անտառային և փայ– տամշակման արդյունաբերությունը։ Ցել– յուլոզի արտադրությամբ գրավում է առա– ջին տեղը։ Արդ․ կարևոր հանգույց են Սարաևո–Զենիցա, Տուզլա–Րանովիչի քա– ղաքները։ Զբաղւիսմ են անասնապահու– թյամբ։ Մշակում են խաղող, եգիպտացո– րեն, ցորեն, կարտոֆիլ, կանեփ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ։ Պատմական ակնարկ։ P-ի և Հ–ի տե– րիտորիան, որի հնագույն բնակիչները իլլիրացիներն էին, մ․ թ․ I դ․ նվաճեցին հռոմեացիները։ Օստգոթերի թագավորու– թյան կազմում լինելուց (V դ․ վերջ – մոտ