Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԲՈՍՏԱՔԻՆՏ, գյուղ Արևմւոյան Հայաս– տանի Տարոն գավառում, Մշո դաշտում։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն հայ և քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարինե– րին։

ԲՈՍՏՈՆ (Boston), քաղաք ԱՄՆ–ի հյու– սիս–արեելքում, Մասսաչուսեթս նահան– գում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ 641 հզ․ բն․ (մերձքաղաքային գոտու հետ՝ 2,7 մլն, 1970)։ Նոր Անգլիայի տնտ․ հիմ– նական կենտրոնն է, ԱՄՆ–ի արդ․, ֆի– նանսական, կուլտուրական առաջատար քաղաքներից մեկը, գլխավոր նավահան– գիստն ու ձկնորսական նավատորմի բա– զան, երկաթուղային U ավտոմոբիլային «Պայքար» օրաթերթի խմբագրատունը ճանապարհների հանգույցը։ Արդյունա– բերության հիմնական ճյուղերն են՝ մե– քենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, սարքաշինությունը, հաստոցաշինությու– նը, նավաշինությունը։ Զարգացած են նաե քիմ․, պոլիգրաֆ, սննդի, թեթե արդյունա– բերությունը։ P-ում գործում են Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան (հիմն․ 1780-ին), 2 համալսարան, Գեղե– ցիկ արվեստների թանգարանը, ժամանա– կակից արվեստի ինստ–ը։ Հիմնադրվել է 1630-ին։ Պատմական հուշարձաններից են ժողովների տունը (1729–30), Ֆանեյլ հոլը (1742), Նահանգի հին տունը (1713), հանրային գրադարանը (1888–95), Թրի– նիթիչյորչ եկեղեցին (1873–77)։ Վերջին տարիներին կառուցվել են կառավարա– կան կենտրոնը (1969), Պետական բանկը (1966), համալսարանի համալիրը։ Հայերը Բոստոնում։ ՀայերըtP-ում բնակություն են հաստատել 1880-ական թթ․։ Նրանց թիվը մեծացել է ԱՄՆ–ի հայ գաղութի ստվարացման համեմատ։ P-ում և շրջակայքում հաշվվում է շուրջ 40 հզ․ հայ (1976)՝ բանվորներ, արհեստավոր– ներ, առետրականներ, մտավորականներ։ Առաջին հայկ․ եկեղեցին P-ում բացվել է 1923–ին, դպրոցը՝ 1924–ին։ Գործում են քսանից ավելի մշակութային, հայրե– նակցական (խարբերդցիների, արաբկիր– ցիների, սեբաստացիների, այնթապցի– ների են), երիտասարդական եկեղեցա– կան և այլ կազմակերպություններ («Թե– քեյան մշակութային միությունը», Հայա– գիտական համազգային ընկերությունը՝ NAASR, ՀՕՄ–ի վարչությունը ևն), ինչ– պես նաև երգչախմբեր ու պարախմբեր («Երևան», «Կոմիտաս», «Հայ ազգային» ևն)։ 1947-ին բացվել է մշակույթի տունը, որն ունի հայկ․ պարբերականների հազ– վագյուտ հրատարակություններ։ Մեծ ար– ժեք է ներկայացնում Թոփալյան գրադա– րանը։ P-ի Հարվարղի համաչսարանին կից գործում է հայագիտական ամբիոն։ 1899-ից սկսած P-ում լույս է տեսել ավելի քան 50 անուն պարբերական։ Այժմ լույս են տեսնում «Պայքար» օրաթերթը, «Ար– մինիըն միրըր սփեքթեյթըր» («The Ar– menian mirror spectator») շաբաթաթերթն ու «Արմինիըն ռըվյու» («The Armenian Review») ամսագիրը և այլ պարբերական– ներ։ Պ․ Մարտիրոսրսն

ԲՈՍՖՈՐ, նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիա թերակղզու միջև, միացնում է Աև և Մար– մարա ծովերը։ Երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 750 г/–ից մինչև 3,7 կմ՝․ P․ հին գետահովիտ է՝ անթրոպոգենում սուզված ծովի տակ։ Ափերը բարձր են, զառիթափ։ Բնական հարմար նավահան– գիստներից ամենամեծը Ոսկեղջյուրն է։ Այստեղ է գտնվում Ատամբուլը։ Նավար– կուղում նվազագույն խորությունը 33 մ է, առավելագույնը՝ 80 մ։ Մակերեսային հոսանքն ուղղված է հս–ից հվ․ և տարեկան Աև ծովից Մարմարա ծով է տանում 325 կմ3 անուշահամ (18°/00) ջուր, իսկ խորքայինը՝ հվ–ից հս․, Մարմարա ծովից Աև ծով է տե– ղափոխում 175 կմ3 աղի (38°/00) ջուր։ 1973-ի հոկտեմբերին ավարտվեց Եվրո– պան Ասիային միացնող P-ի վրա կառուց– վող կամրջի շինարարությունը, որի երկա– րությունը 1560 մ է, լայնությունը՝ 33 մ, բարձրությունը՝ 64 մ։ P-ի միջազգային իրավական վիճակի և քաղ․ նշանակության մասին տես Սնծովյան նեղուցների ռեժիմ։

ԲՈՎԱՒԱՌՆՈհՐԴ, հում նյութերի, ինչպես նաե վառելիքի խառնուրդ, որը ենթակա է մշակման մետալուրգիական, քիմիական և այլ ագրեգատներում։ Մետալուրգիա– կան Բ․, օրինակ, կարող է պարունակել հանքաքար, մետաղաջարդոն, ւսգւոմե– րւաո, խարւսմ, վառելիք։ P․ ագրեգատի մեջ է լցվում նախօրոք պատրաստված հավասարաչափ խառնուրդի ձևով կամ Բ–ի բաղադրամասերի առանձին բաժին– ներով ու շերտերով։

ԲՈՎԱՆՑՔ, դեպի երկրի մակերևույթ ան– միջական ելք ունեցող ստորգետնյա հո– րիզոնական կամ թեք հանքափորվածք։ Նախատեսված է ստորգետնյա հանքային աշխատանքներ կատարելու համար։ Օ․ Ի․ P ո վ հ․ «Առևտրական շարքեր» կա– ռույցը (1815) Մոսկվայի Կարմիր հրապարա– կում (ակվարել՝ Օ․ Ի․ Բովեի, Ս1ԻտՄ գեղար– վեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարան, Լենինգրադ) ԲՈՎԵ Օսիպ (Ի n ս ի ֆ) Իվանովիչ (1784, Պետերբուրգ – 1834, Մոսկվա), ռուս ճար– տարապետ, ամպիրի ներկայացուցիչ։ Ծըն– վել է ազգությամբ իտալացի նկարչի ըն– Օ․ Ի․ P ո վ ե․ Գրքի պալատի (Մոսկվա) կենտրոնական մասը (նախկինում իշխան Գագարինի տունը, ռմբակոծումից ավերվել է 1941-ին) տանիքում։ 1802–07-ին սովորել է Մոսկ– վայի «Կրեմլյան էքսպեդիցիային» կից ճարտ․ դպրոցում։ 1814-ին նշանակվել է Մոսկվայի կառուցման հանձնաժողովի «ճակատների մշակման մասի» գլխավոր ճարտ․։ P-ի կառույցներն ու համակառույց– ները բնորոշեցին XIX դ․ 30-ական թթ․ Մոսկվայի ճարտ․ կերպարը։ Մասնակցել է Կարմիր հրապարակի և «Առևտրական շարքերի» վերակազմությանը (1814–15)։ Աշխատանքներից են Մեծ թատրոնի (1821–24) հրապարակը (այժմ Ավերդ– լովի անվ․), Ալեքսանդրյան այգին, Մա– նեժը, որոնք հետագայում վերափոխվել են։ ԲՈՏԱ Պոլ էմիլ (1802–1870), ֆրանսիացի հնագետ, ծագումով՝ իտալացի։ 1830 – 1840-ական թթ․ եղել է ֆրանս․ հյուպատոս Ալեքսանդրիայում, Մոսուլում, Երուսա– ղեմում և Թրիպոլիում։ Պեղումներ է կա– տարել Խորսաբադում, որտեղ 1843–46-ին հայտնաբերել է ասորեստանյան Դուր– Շարուկին քաղաքը և Աարգոն II-ի (մ․ թ․ ա․ 722–705) պալատը։ Բ․ սխալմամբ ենթադրում էր, թե իր գտած քաղաքը Նինվեն է։ ԲՈՏԱ ԼՑԱՆ ԾՈՐԱՆ, զարկերակա– յին ծորան, ductus Botalli, արյու– նատար անոթ, որը մարդու կյանքի ար– գանդային շրջանում թոքային զարկերա– կը միացնում է աորտայի աղեղին։ Բնա– կանոն պայմաններում ծնվելուց հետո Բ․ ծ․ դադարում է գործել։ Առանձին դեպքե– րում, եթե Բ․ ծ․ չի խցանվում, առաջ են գալիս սիրտ–անոթային համակարգի ծանր խանգարումներ։ Հակոբյան

ԲՈՏԵՎ իյրիստո (6․1․1849, Կալոֆեր– 1․6․1876), բուլղար հեղափոխական գոր– ծիչ, բանաստեղծ, հրապարակախոս։ 1863–66-ին ապրել է Ռուսաստանում, սովորել Օդեսայի գիմնազիայում։ Բ–ի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական–դեմոկրատների գաղա– փարները։ 1867-ին վերադարձել է հայրե– նիք, բայց շուտով թուրք, կառավարության հետապնդման պատճառով մեկնել է Ռու– մինիա։ Բրաիլայում և Բուխարեստում նա սերտ կապեր է հաստատել բուլղար վտա– րանդի հեղափոխականների, մասնավո– րապես Վ․ Լևս1քու և Լ․ Կարավելովի հետ, սկզբնավորել բուլղարական հեղափոխա– կան մամուլը։ Ընտրվել է ԲՀԿԿ–ի քարտու–