Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Բշ նի իշխանության տակ, ենթարկվեց ավերնե– րի ու կողոպուտի։ 1201-ին հայ–վրաց․ զորքերը գրավեցին P․, և այն ղրվեց Զա– քարյանների իրավասության ներքո, ապա դարձավ աթաբակ Զաքարյան Ավագի աթո– ռանիստը։ XIV դ․ կեսերին P․ ենթարկվեց Չոբանյան տիրակալ Մելիք–Աշրաֆի, իսկ 1386-ին՝ Լենկթեմուրի հրոսակների աս– պատակությանը։ XIII – XIV դդ․ P-ում էր նստում Այր ար ատյան նահանգի արքե– պիսկոպոսը, որը Արևելյան Հայաստանի չորս գերագահ եպիսկոպոսներից մեկն էր, և որի ձայնը վճռական նշանակություն Բշնի․ Ս․ Սարգիս եկեղեցին (VII դ․) հյու– սիս–արեմուաքից (վերանորոգված է 1970-ին) ուներ կաթողիկոսական ընտրություննե– րի ժամանակ։ P․ հայ գրչության օջախնե– րից էր։ XV դ․ ձեռագիր հիշատակարաննե– րից երեում է, որ 1430-ական թթ․ P-ում նստում էր Ծատուր անունով մի հայ իշխան, որը հիշվում է իբրե «նախարար, վերակա– ցու և առաջնորդ քաղաքիս Բջնո»։ 1478-ին գրված մի ավետարանի հիշատակարանում Բջնի․ բերդի (X–XI դդ․) մնացորդները P․ հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ ղղյակ Բջնի»ձեով։ 1648-ին Հայոց կաթողիկոս Փիլիպոս Աղբակեցու հրամա– նով վերանորոգվեց P-ի եկեղեցին։ Ֆրան– սիացի ճանապարհորդ Շարդենը, 1673-ին այցելելով P․, գրում է, որ դեռ մնում էին նրա պարիսպները և բերդի ավերակ– ները, իսկ 1700-ի հուլիսին P-ում եղած ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուր– նեֆորը հիշատակում է P-ի եկեղեցին, բերդապարիսպների, դղյակի և այլ շի– նությունների ավերակները։ 1929-ին Հա– յաստանի հնագիտական հուշարձանների պահպանության կոմիտեի գիտական ար– շավախումբը P-ում պեղեց ուշ երկաթի դա– րի դամբարաններ։ Հայտնաբերված նյու– թերը պահպանվում են Հայաստանի պատ– մության պետ․ թանգարանում։ Քաղաքի ավերակները գտնվում են Հրազդան գետի աջ ափին, բարձրադիր սարահարթի վրա։ ճարտարապետական հուշարձանները։ P-ի արլ․ մասում, բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VII դ․ կառուցվել է Ա․ Աարգիս գմբեթավոր խաչաձե եկեղեցին։ Իր ար– տակարգ փոքր չափերի հետևանքով (Հա– յաստանի նույնատիպ հուշարձաններից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են՝ յուրատեսակ տրոմպնե– րը անմիջապես դրված են գմբեթակիր կամարներին, որոնք և ծածկում են չա– փազանց կարճ խաչթեերը։ Արլ․ խեւչթևը ներսից կիսաշրջանաձե է։ Ութնիստ թմբու– կը ավարտվում է վեղարավոր գմբեթով։ Լուսամուտը արմ–ից է։ ճակատների հար– դարանքը՝ մեծաչափ ելուստով, մի մասը մշակված պայտաձե կամարախորշիկներով՛ քիվերն են, արմ–ից միակ դռան շքամուտքն է, որի հետքերն են միայն նշմարվում, և բարավորին քանդակված խաչը։ Վերա– նորոգվել է 1970-ին։ Աարահարթի վրա Պահլավունի իշխանները X–XI դդ․ հիմ– նել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գա– վառի գլխավոր ամրությունն էր և վերա– հսկում էր P-ի մատույցները։ Բերդը հվ–ից, արլ–ից և մասամբ արմ–ից բնակա– նից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հս–ից և արմ–ից՝ բուրգավոր հենա– պատ–պարսպապատով, որն այժմ կիստ– վեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավե– րակներն ու հետքերն են մնացել։ P․ բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին, որի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, 1031-ին կառուցել է Մ․ Աստվածածին եկեղեցին (այժմ էլ կանգուն)։ Գմբեթավոր դահլիճ տիպի, 13,4 tlX22,1 г/հատակագծային ար– տաքին չափերով, արմ–ից և հվ–ից մուտ– քերով, արլ․ մասում աբսիդով (որի երկու կողմերին են ավանդատները), մեծաթեք ճակտոններով, 32 նիստավոր թմբուկով և հովանոցաձև սլացիկ վեղարով ավարտ– վող կառույց է։ Արլ․ գմբեթակիր երկու մույթերը միաձույլ են աբսիդի եզրերին, կամարները շեշտված պայտաձև են։ Խո– յակների գալարազարդերը, բեմի եզրա– պատի դեղնավուն և սև տուֆի շարվածքը, աբսիդի կենտրոնում արված խորշի գիպ– սե շքեղ շրջանակը կազմում են հուշար– ձանի ինտերիերի ճարտ․ դեկորատիվ հար– դարանքը։ Արլ․ ճակատը ունի եռանկյու– նաձև հատակագծով 2 խորշ։ Եկեղեցու յուրօրինակ տարրերից են՝ ներսում 5 մ բարձրության վրա պատերի երկայնքով ձգված բարձակային քարե դարակները։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել P-ի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Р շ ն ի․ Ս․ Աստ– վածածին եկեղե– ցին հարավ–արե– վելքից (հվ–ից կից է XIII դ․ մատու– ռը, վերանորոգ– ված է 1947-ին) Բ շ ն ի․ Ս․ Աստ– վածածին (1031) եկեղեցու հատա" կագիծը Հուշարձանին հվ–ից կցված է թաղածածկ մատուռ (XIII դ․), որի արմ․ պատի խոր– շում կանգնեցված է մեծ խաչքար։ Բ–ում ստեղծագործել են նշանավոր քարգործ վարպետներ, այդ մասին վկայում է արլ․ Բ շ ն ի․ խաչքա– րեր Ս․ Աստվա– ծածին եկեղեցու արևելյան պատի դիմաց պատի դիմաց կանգնեցված այդ շրջանի լավագույն խաչքարերից մեկը։ Եկեղեցին XVII դ․ ուղղանկյուն պարագծով պարըս– պապատվել է։ Վերանորոգվել է 1947-ին։ Եկեղեցու որմերն ունեն արձանագրու– թյուններ։ Գրկ․ Ալիշան Ղ–, Այրարատ, Վնտ․, 1890։ Մնացականյան Ս․, Երևանը և նրա շրջակայքը, Ե․, 1971։ Токарский Н․ М», Архитектура Армении IV–XIV вв․, E․i 1961․ Մ․ Հասրաթյան