Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րան, 3 տեխ․ բուհ, 2 բարձրագույն երա– ժըշտական ուսումնարան։ Բուհերի կեսից ավելին մասնավոր է։ Խոշորագույն հա– մալսարաններն են․ մայրաքաղաք Բրա– զիլիայի (հիմն․ 1961), Ռիո դե ժանեյրոյի (հիմն․ 1920) և ՍանՊաուլուի (հիմն․ >1934) համալսարանները։ 1968 ին բուհերում սովորել է 258 հզ․ ուսանող։ XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները Փիլիսոփայությունը։ Բրազիլական փի– լիսոփայությունը ձևավորվել ու զարգացել է եվրոպական, գլխավորապես պորտուգ․ փիլիսոփայության ազդեցությամբ։ Հայտ– նաբերելով ու գաղութացնելով Բ․՝ պոր– տուգալացիները այնտեղ փոխադրեցին Պորտուգալիայում տիրապետող ֆեոդա– լական գաղափարախոսությունը և սխո– լաստիկական փիլիսոփայությունը։ ճիզ– վիտների վտարումից (1759) հետո բարե– նպաստ պայմաններ ստեղծվեցին եվրո– պական փիլիսոփաների մատերիալիստա– կան և լուսավորչական գաղափարների տարածման համար։ Միապետական Բ–ի (1822–89) համար բնորոշ էր սխոլաստի– կական փիլիսոփայությունը։ XIX դ․ երկ– րորդ կեսին տարածվեց պոզիտիվիզմը, որը պայքարում էր սխոլաստիկայի և սպիրիտուալիզմի դեմ։tXIX դ․ վերջերին առաջադեմ բանաստեղծ, իրավաբան ու փիլիսոփա Բարետուի շնորհիվ լայն տա– րածում ստացան Չ․ Դարվինի էվոլյուցիո– նիզմը և է․ Հեկկելի բնագիտական մատե– րիալիզմը։ Մատերիալիստական ավան– դույթներին զուգընթաց զարգացավ նաև իդեալիստական փիլիսոփայությունը (նեո– թոմիզմ, ինստրումենտալիզմ, նեոկան– տականություն, նեոպոզիտիվիզմ, ինտուի– ցիոնիզմ, էկզիստենցիալիզմ ևն)։ ժամա– նակակից Բ–ի առաջադեմ փիլիսոփաներից են ժ․ Կրուս Կոստան, Լ․ՊինտուՖերեյրան։ Բ–ում մարքսիստական փիլիսոփայության զարգացումը (Լ․ Կ․Պրեստես, Ա․Պերեյրա, Ա․ Շմիդ) համընկել են ԲԿԿ ստեղծման հետ (1922)։tXX դ․ 30–40-անան թթ․ ստեղծվել են փիլ․ կենտրոններ՝ Բրազի– լիայի փիլիսոփայության ինստ–ը (1949), փիլ․ ֆակուլտետներ։ 1951-ից լույս է տեսնում «Revista Brasileira de filoso- fia» («Փիլիսոփայության բրազիլական ամ– սագիր») հանդեսը։ Պատմական գիտությունը։ Բ–ում պատ– մական գիտության զարգացումը սկսվել է XIX դ․ 30-ական թթ․։ 70-ական թթ․ պատ– մագրության մեջ գերիշխել է միապետա– կան ուղղությունը, որին հետևող պատմա– բանները հիմնական ուշադրությունը նվի– րել են պորտուգ․ միապետության և գա– ղութային վարչակարգի ջատագովմանը։ XIX դ․ վերջին ծնունդ առավ աբոլիցիո– նիստների դպրոցը (Ա․Պերդիգան Մալի– եյրու, Ս․ Ռոմերու, ժ․ Նաբուկու)։ Առա– վել արմատական հայացքներով աչքի էր ընկնում Ս․ Ռոմհրուն, որը հանդես էր գալիս հանուն ստրկության և լատիֆուն– դիաների վերացման։ XIX–XX դդ․ սահ– մանագլխին պահպանողական–էմպիրիկ ուղղության հիմնադիր Օ․ Լիման և նրա հետևորդները արդարացնում էին գոյու– թյուն ունեցող բուրժուա–կալվածատիրա– կան ամեն մի վարչակարգ՝ համարելով այն «պատմության բնականոն զարգաց– ման հետևանք»։ Լիբերալ–պոզիտիվ ուղ– ղության հիմնադիր Ռոշա Պոմբուն գըտ– նում էր, որ Բ–ում պլանտացիոն տնտեսու– թյանը և ստրկությանը ծնունդ են տվել երկրի հողա՜կլիմայական պայմանները։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում քաղ․ պատմությանը՝ հարուստ նյութ տալով ժող․ շարժումների պատմության վերաբերյալ։ Պոմբուի ժամանակակից հետևորդները (Ա․ դի Ալմեյդա, ժ․ Օ․ Ռոդրիգիս և ուրիշ– ներ) ընդունելով հանդերձ դասակարգա– յին պայքարը՝ այն դիտում են սոսկ որպես բուրժ․ հասարակարգի զարգացման գոր– ծոններից մեկը՝ անտեսելով նրա բուն սոցիալական բովանդակությունը։ Նրանց աշխատությունների դրական կողմը հակա– գաղութականության, ազգային գերիշխա– նության, խաղաղ գոյակցության սկըզ– բունքների պաշտպանությունն է։ XX դ․ 40–50-ական թթ․ պատմագրու– թյան մեջ զարգացում ապրեց բուրժուա– նացիոնալիստական ուղղությունը, որն ու– ներ տարբեր երանգներ, ինչպես՝ հակսփմ– պերիալիզմը, երկրի շահերի պաշտպանու– թյունը, պատմության զարգացման մեջ ժող․ զանգվածների դերի ընդունումը, նաև քողարկված հակակոմունիզմը։ Խոշոր պատմաբան և մտածող է․ դա Կունյան հիմք դրեց արմատական–դեմոկրատական ուղղությանը։ է․ դա Կունյան և նրա հետե– վորդները բանվոր դասակարգի և գյուղա– ցիության հեղափոխական պայքարը հա– մարում ․են պատմության շարժիչ ուժը։ Միաժամանակ նրանք թերագնահատում են տնտ․ գործոնների դերը հասարակու– թյան զարգացման մեջ, գերագնահատում աշխարհագրական միջավայրի ու լուսա– վորչության դերը։ Մարքսիստական պատ– մագրությունը Բ–ում ծնունդ առավ XX դ․ 30-ական թթ․ և հետագա զարգացում ապ– րեց երկրորդ համաշխարհային պատերազ– մից (1939–45) հետո։ Բանվորական շարժ– ման, սոցիալական շարժումների և տնտ․ պատմության հարցերը արտացոլվել են առաջադեմ պատմաբաններ Կ․ Պրադու ժունիորի, Ռ․ Ֆակուի, Ն․ ՎեռնեկՍոդրեի և ուրիշների աշխատություններում։ XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Բ–ում առաջին թերթը լույս է տեսել 1809-ին։ 1974-ին հրատարակվել է մոտ 250 օրաթերթ։ Խոշորագույններն են․ Ռիո դե ժանեյրոյում՝ «Գլոբու» («Օ Globo»), 1925-ից, «ժոռնալ դու Բրազիլ» («Jornal do Brasil»), 1891-ից, «Կորրեյու դա մանյան» («Correio da Manha»), 1901-ից, «Դիարիու դի նոտիսիաս» («Diario de Noticias»), 1930-ից, Սան Պաուլուում՝ «էստադու դի Սան Պաուլու» («Օ Estado de Sao Paulo»), 1875-ից, «Դիարիու դի Սան Պաուլու» («Diario de Sao Paulo»), 1929-ից։ Թերթա– հանդեսային «Դիարիուս ասոսիադուս» միավորումը (1921) ամենախոշորն է Բ–ում, լույս է ընծայում 32 թերթ և 18 հանդես։ Նրա կազմի մեջ են մտնում՝ Գեղարվես– տական գրականության հրատարակչու– թյունը, ինչպես նաև 22 ռադիո և 15 հե– ռուստատեսային կայաններ։ Պաշտոնա– կան ազգային ինֆորմացիոն գործակա– լությունը՝ «Աժենսիյա նասիոնալ», հիմն․ 1946-ին, գտնվում է Ռիո դե ժանեյրոյում։ Ռադիոն գործում է 1921-ից, հեռուստա– տեսությունը՝ 1952-ից։ իյոշորագույն ռա– դիոկայաններն են «Գլոբու», «ժորնալ դու Բրազիլ», «Մաուա», «Նաւփոնալ», «Տուպի» (Ռիո դե ժանեյրոյում) և «Կուլ– տուրա», «Դիֆուզորա», «Ռադիու դի Սան Պաուլու», «Պան Ամերիկանա» (Սան Պաու– լուում)։ Հաղորդումները վարում են պոր– տուգալերեն։ XIII․ Գրականությունը Բ–ի գրականությունը պորտուգալերեն է։ Առաջին հուշարձանները (տրակտատ– ներ, թղթեր, ժամանակագրություններ, ճա– նապարհորդական նկարագրություններ) ստեղծվել են գաղութակալության շրջա– նում (XVI –XVII դդ․)։ Երգային, հեքիա– թային բանահյուսության մեջ միաձուլ– վել է պորտուգ․, նեգրական և հնդկացիա– կան ոգին։ ժ․ Բ․ դա Դամայի «Ուրուգ– վայ» (1769) և ժ․ դի Սանտա–Ռիտա Դուրա– նի «Կարամուրու» (1781) էպիկական պո– եմներում զգալի են անցյալի հերոսակա– նացումը, համակրանքը բնիկների հան– դեպ։ Բնության պաշտամունքը արտա– հայտվեւ է հովվերգական քնարերգու– թյան մեջ, որը հաճախ պահպանել է ժող․ երգային երանգը (Մ․ դա Սիլվա Ալվա– րենգի, Դ․ Կալդաս Բարբոզա, Տ․ Ա․ Գոն– զագա)։ Ազգային անկախությունը (1822) նպաս– տեց մշակույթի զարգացմանը։tXIXtդ․ 30–70-ին Բրազիլիայում տիրապետող դարձավ ռոմանտիզմը։ Նշանակալից էր «հնդկաբանություն» հոսանքը, որի ներ– կայացուցիչները (Ա․ Գոնսալվիս Դիաս, ժ․ Մ․ դի Ալենկար, Բ․ Գիմարաինս) որ– պես հերոս առաջ էին քաշում հնդկացուն, օգտագործում հնդկացիական ժող․ բանա– հյուսությունը։ Ռոմանտիկ շրջանի վեր– ջում «հնդկաբանությանը» փոխարինեց^ «սերտանիզմը»՝ գյուղական կյանքի նա– հապետական կացութաձևի բանաստեղ– ծականացումը (Ֆրանկլին Տավորա, Ա․ դի էսկրանիոլ Տաունայ)։ Ստրկության վե– րացման համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը կյանքի կոչեց Ա․ Կսլստրու Ալվիսի քաղ․ պաթոսով տո– գորված պոեզիան։ Կենցաղը ռոմանտի– կորեն է նկարագրված Լ․ Կ․ Մարտինս Պենայի կատակերգություններում, ժ․ Մ․ դի Մասեդուի, Մ․ Ա․ դի Ալմեյդայի վեպե– րում։ 1870–80-ական թթ․ է․ Զոլայի ազ– դեցությամբ ստեղծվեց նատուրալիստա– կան դպրոցը, որի ղեկավար Ալուիզիու Ազևեդուի լավագույն սոցիալական վե– պերը դուրս եկան նատուրալիստական նորմերի սահմաններից և նպաստեցին ռեալիստական մեթոդի հաստատմանը։ Քննադատական ռեալիզմի խոշոր վար– պետ էր ժ․ Մ․ Մաշադու դ՚Ասիսը՝ Բ–ի գրականության ակադեմիայի առաջին պրեզիդենտը (1896), որը Բ–ի գրականու– թյան մեջ մտցրեց պսիխոլոգիզմը։ Ռեա– լիզմի հետագա ուղին անցնում է գյուղա– ցիական զանգվածների կյանքի գեղար– վեստական արտացոլման միջով։ XIX– XX դդ․ հայտնվեցին «ռեգիոնալիստնե– րի» պատմվածքները, որոնք պատկերում էին երկրի տարբեր շրջանների բնությու– նը և բնակիչների բարքերը (Ա․ Արինուս դի Մեղու Ֆրանկու, ժ․ Սիմոինս Լոպիս Նետու)։ Գրականության վրա մեծ ազդե– ցություն գործեցին գյուղացիների աշխա–