Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերպիչ։ Մշակել էր Ալլեգանյան լեռնե– րում ազաւո հանրապետություն ստեղծե– լու պլան U կազմել նրա դեմոկրատական «ժամանակավոր սահմանադրության» նա– խագիծը։ Ցանկանալով իրագործել իր պլանը՝ P․, 18 մարդուց բաղկացած ջոկա– տով (ներառյալ 5 նեգր), 1859-ի հոկտ․ 16-ին գրավեց Հարպերս–Ֆերրիի կառա– վարական զինանոցը։ Սակայն ջոկատը շրջապատվեց Վաշինգտոնից ժամանած զորքով և գրեթե լրիվ ոչնչացվեց։ P-ի եր– կու որդիներն սպանվեցին, ինքը ծանր վիրավորվեց և դատարանի վճռով կախա– ղան հանվեց։ P-ի անունը դարձել է նեգր ժողովրդի իրավունքների համար պայքա– րի խորհրդանշան։

ԲՐԱՈՒՆԻՆԳ (Brawning) Ռոբերտ (7․5․ 1812, Լոնդոն–12․12․1889, Վենետիկ), անգ– լիացի բանաստեղծ, թատերագիր։ Առա– ջին ստեղծագործություններն են «Պարա– սելսուս» (1835), «Սորդելլո» (1840) պոեմ– ները և «Ստրաֆորդ» (1837) ողբերգու– թյունը։ ճանաչվել է «Պիպան անցնում է» (1841), «Դրամատիկական քնարերգու– թյուն» (1842), «Դրամատիկական սիրերգեր և բանաստեղծություններ» (1845) ժողովա– ծուներով։ Մի շարք գրքեր գրել է իր կնոջ՝ բանաստեղծուհի էլիզաբեթ Բրաունինգի հեղինակակցությամբ («Երկու պոեմ», 1857, «Հատընտիր»․ 1866)։ Գլուխգործո– ցը «Օղակը և գիրքը» (հ․ 1–4, 1868–69) պոեմն է։ Երկ․ Կամելինի նախշուն սրնգահարը, թրգմ․ իյ․ Դաշտենց, Ե․, 1963։ Մ․ Աաանււսն

ԲՐԱՈՒՆՇՎԱՅԳ (Braunschweig), քաղաք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետու– թյունում, Ներքին Սաքսոնիա երկրում, նավահանգիստ Օքեր գետի ափին։

ԲՐԱՈՒՆՇՏԵՅՆ Ալեքսանդր Եվսեեիչ [ծն․ 13(26)․5․1902, խարկով], սովետական կեն– սաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ (1964) և Բժշկա– կան ԳԱ (1945) ակադեմիկոս։ 1925-ին ավարտել է Խարկովի բժշկ․ ինստ–ը։ Բա– ցահայտել է ամինաթթուների վերաամի– նացման ռեակցիաները (1937, Մ, Կրից– մանի հետ համատեղ) U այլ կենսաքիմ․ փոխարկումները, հաստատել վերաամի– նացման առաջնակարգ դերը ազոտի ասի– միլյացիայի և դիսիմիլյացիայի պրոցես– ներում։ Հայտնաբերել է վիտամին Be-ի մասնակցությունը ամինաթթուների մի շարք փոխարկումներում։ Պետ․ մրցանա– կի դափնեկիր (1941)։ ԲՐԱՔ (Braque) ժորժ (13․5․1882, Արժան– տյո – 31․8․1963, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։ Սովորել է Հավրի և Փարիզի գեղարվեստի դպրոցներում։ 1905-ից նկա– րել է ֆովիզմի ոգով բնանկարներ։ 1908-ին Պ․ Սեզանի արվեստի փորձը նրան տարել է կուբիզմի ուղիով, որի հիմնադիրն է դարձել Պ․ Պիկւսսսոյի հետ միաժամանակ։ Գրեթե միագույն կուբիստական գործե– րում («Կիթառով կինը», 1913, ժամանակա– կից արվեստի թանգարան, Փարիզ) P․ ձգտել է ձևերի վերացարկման Ա ֆակտու– րայի բազմազանության, ապլիկացիայի տեխնիկայով կիրառել է թղթի կտորտանք, փայտ, ավազ։ 1917-ից, հետզհետե հեռա– նալով կուբիզմից, ստեղծել է բազմագույն հարթապատկերային նկարներ (նատյուր– մորտներ, բնանկարներ, ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ)։ ժ․ P ր ա ք․ «ՍԱ ձկներ» (Ազգային արվեստի ժամանակակից թանգարան, Փարիզ)

ԲՐԳԱՁԵՎ ԺԱՅՌԵՐ, բրգաձև, կոնաձև կամ սնկաձև բնական ոչ մեծ գոյացումներ։ Առաջանում են ժամանակավոր ջրհոսքե– րի գործունեությունից, փուխր, թույլ ցե– մենտացած ապարների քայքայման և ւոե– ղատարման շնորհիվ՝ խորը ջրահավաք ձագարների և հովիտների զառիթափ լան– ջերին։ P․ ժ․ ունեն մինչև 20–25 մ բարձ– րություն և 3–15 t/ հիմքի տրամագիծ։ Գորիսի բրգաձև ժայռերը Սնկաձև ժայռերը 5–10 մ բարձ– րությամբ սյուներ են, կատարներին՝ «քա– րե գլխարկ»։ P․ ժ․ հաճախ են հանդիպում հրաբխածին բեկորային ապարների և մորենների տարածման շրջաններում։ ՀՍՍՀ–ում P․ ժ․ կան Գորիսի շրջանում։

ԲՐԳԱՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանի Ներքին Բուլանըխ գավառում։ XX դ․ սկըզ– բին ուներ 38 հայ և 4 տոլն քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին։

ԲՐԳՆԻՔ, P ռ գ ն ի ք, գյուղ Փոքր Հայ– քում, Աեբաստիայի գավառում, համանուն քաղաքից 6 կւէ հեռավորության վրա։ 1631-ին Ա․ Նշան վանքում գրված մի հի– շատակարանում նշվում Է, որ P․ ունի 15 տուն։ XX դ․ սկզբին P-ում ապրում Էր 1300 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ։ Կար վարժարան և եկեղեցի (Ա․ Աարգիս), որի արմ․ որմի մեջ տեղադրված էր 1267-ի մի խաչքար (բերվել էր P-ի հին եկեղեցուց)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին P-ի բնակիչները լրիվ տեղա– հանվել են․ մի մասը զոհվել Է, փրկվածնե– րը տարագրվել են օտար երկրներ։ P-ում է ծնվել բանաստեղծ Դանիել Վարուժանը։ ԲՐԴԵ ԳՈՐԾՎԱԾՔ, բրդե մանվածքից գործվածք։ Բացի բրդից, մանվածքին խառ– նում են նաև արհեստական և սինթետիկ մանրաթելեր (10-ից մինչև 60%)։ Ըստ մանվածքի կառուցվածքի լինում են՝ նուրբ բրդե և մահուդի։ Նուրբ P․ գները ար– տադրվում են հարթ և համեմատաբար բա– րակ (մինչև N» 70) սանրագզային ման– վածքից, իսկ մահուդի գործվածքները՝ փափուկ և համեմատաբար հաստ (մինչև N» 24) ապարատային մանվածքից (տես Բրդի մանում)՝․ Վերամշակման ընթացքում մահուդի գործվածքները ենթարկվում են լմման, ձեռք բերում հյուսվածքի նախ– շերը ծածկող թաղիքանման շերտ։ Կա– ռուցվածքով և արտաքին ձևավորմամբ Բ․ գ–ները բազմազան են, օգտագործվում են կանանց և տղամարդկանց զգեստների համար։ Հայաստանում P․ գ–ի ամենահին նմուշ– ները հայտնաբերվել են 1949–52–ին, ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի պեղումներից (բրդե գործ– վածքների մնացորդներ)։ Թեև սրանք եղել են ածխացած վիճակում, այնուամենայնիվ պահպանել են իրենց նախնական կառուց– վածքը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ դրանք կոպիտ, հաստ բրդաթելից, առանց նախշերի (բացի մեկից), միջին խտության և հաստության, ինչպես նաև նուրբ, թափանցիկ գործվածքներ են։ Են– թադրվում Է, որ գտնված երիզների կտոր– ները (խավոտ, նախշազարդ, բարակ ցան– ցից և այլ գործվածքներ) ծառայել են հա– տակին գցելու համար։ Գտնված գործ– վածքներն ունեն տարբեր խտություն (հեն– քը՝ միջին հաշվով 3–12 թել 1 սմ–ի վրա)։ Նախասովետական շրջանում P․ գ ներն արտադրվել են տնայնագործական եղա– նակներով, իսկ սովետական կարգերի հաստատումից հետո դրանց արտադրու– թյունը դրվել է արդ․ հիմքերի վրա։ (Տես նաև Բրդե գործվածքների արդյունաբե– րություն հոդվածում)։ ԲՐԴԵ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵ–

ՐՈՒԹՅՈՒՆ, տեքստիլ արդյունաբերու– թյան ենթաճյուղ, որը մշակում է բնական, ռեգեներացված, արհեստական բրդատե– սակներ, ինչպես մաքուր վիճակով, այն– պես էլ նրանց խառնուրդները՝ սինթետիկ, արհեստական, բամբակե, վուշե, մետաք– սե թելերի և մանրաթելերի հետ։ P․ գ․ ա–յան արտադրանքը բազմասորտիմենտ Է։ Գլխավոր տեսակներից են՝ բրդե նուրբ (կամվոլային), նուրբ մահուդային, կոշտ մահուդային գործվածքները, կիսաբրդե և խառը բրդե, զուտ բրդե մանվածքւստեսակ– ները՝ տրիկոտաժեղեն արտադրելու հա– մար, զուտ և կիսաբրդե շալերը, պլեդնե– րը, միատակ վերմակները, գորգերը, գոր– գուղիները, տեխ․ մահուդները ևն։ Բ․ գ․ ա–յան տարեկան արտադրանքը մինչ– հեղափոխական Ռուսաստանում 1913-ին կազմել է 138 մլն մ2։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո ՍՍՀՄ–ում արագորեն վերականգնվեց P․ գ․ ա․, և 1927~28-ին նրա արտադրանքը գերազանցեց նախապատերազմյան մա– կարդակը։ Վերակառուցմանը զուգահեռ հիմնադրվեցին հզոր և տեխնիկապես վերազինված նոր ձեռնարկություններ, այդ թվում՝ Մոնինսկիի մանածագործա– րանը (Մոսկվայի մարզ), Մոսկվայի Մ․ Ի․ Կալինինի անվ․ մանածագործարանը, Լե–