Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

мышленные цветные металлы и сплавы, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1956; Пиот– ровский Б․ Б․, Ванское царство, М„, 1959; Նույնի, Искусство Урарту VIII–• VI вв․ до н․ э․, Л․, 1962; Новиков И*И#» Захаров Н․ В․, Термическая обработка металлов՝ и сплавов, М․, 1962; Марти– росян А․ А․, Армения в эпоху бронзы и раннего железа, Е․, 1964․

ԲՐՈՆՏԼԱԴՈհՅՆ ՀՆԴԿԱՀԱՎԵՐ, ս սլաց– վել է ԱՄՆ–ում տեղական վայրի հնդկա– հավերի և նորֆոլկյան (Անգլիա) ցեղի տրամախաչումից։ Գույնը ժառանգել են վայրի հնդկահավից։ Սեռահասուն արու– ներն ունեն 16 կգ կենդանի քաշ, էգերը՝ 9 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը կազմում է 50–100 հատ։ Բ․ հ․ կենսունակ են, ամրակազմ, մատղաշն արագ աճում է և փետրակալվում։ Մսի որակը բարձր է, բայց զիջում է փոքր քաշ ունեցող ցեղերի մսին։ Տարածված են Ամերիկայում և Եվ– րոպայում։ ԱԱՀՄ–ում զտացեղ Բ․ հ․ քիչ կան և օգտագործվում են ներցեղային տրամախաչման մեջ որպես բարելավող։ Բրոնզագույն լայնակ ու րծք հնդկահավեր։ Բ․ հ–ի տարբերակն են։ Ունեն զարգացած կրծոսկր և մկանունք (7,5 ամսական հնդկահավի կրծքի մկա– նունքի քաշը 1,9 կգ է)։ Ի տարբերություն Р․ հ–ի, սրանց կենդանի քաշը բարձր է։ Մոսկովյան բրոնզագույն հնդկահավեր․ ստացվել են Մոսկ– վայի մարզում 1940-ին, տեղական հընդ– կահավերի և բրոնզագույն լայնակուրծքի տրամախաչումից։ Լավ հարմարված են տեղական պայմաններին, կենսունակ են։ Արուների կենդանի քաշը 12,6, իսկ էզե– րինը 6,6 կգ է։ Միջին ձվատվությունը՝ 87 հատ։ Ս․ Կարապետյան

ԲՐՈՆՋԱՒՏ, տես Ադիսոնյան հիվանդու– թյուն ։ԲՐՈՆՋ․Ի ԴԱՐ, կուլտուր–պատմական ժա– մանակաշրջան, բնորոշվում է բրոնզե իրերի՝ աշխատանքի գործիքների, զենքե– րի, զարդերի և այյ առարկաների արտա– դրությամբ։ Թվագրվում է մ․ թ․ ա․ IV հա– զարամյակի վերջից մինչե մ․ թ․ ա․ I հա– զարամյակի սկիզբը։ Պատմական անհա– մաչափ զարգացման և տեղական առանձ– նահատկությունների հետևանքով երկրա– գնդի տարբեր վայրերում Բ․ դ․ սկսվել է տարբեր ժամանակաշրջաններում։ Արտա– հայտվում է զւսրգացման երեք փուլերով՝ Միջին բրոնզի դարի առարկա– ներ․ /․նախշազարդ կավաման (Լճաշեն), 2․ առասպելական կենդանիների պատկեր– ներով կավաման (էլար) վաղ Բ․ դ․, միջին Բ․ դ․, ուշ կամ զարգա– ցած Բ․ դ․, որոնցից յուրաքանչյուրը պայ– մանավորվում է տնտեսության գլխավոր ճյուղերի վերելքով և հասարակության Վաղ բրոնզի դարի առարկա– ներ․ /․ եռականթ կավաման (Զրահո– վիա), 2․ բրոնզե նե– տ աս լաք (էլար), 3․ օջախի ցլակերպ հե– նակ (Շրեշ–բլուր) նշանակալից առաջընթացով։ Մ․ թ․ ա․ IV հազարամյակի մշակութային կենտրոն– ներ են եղել Հարավային Իրանում, Մի– ջագետքում, Եգիպտոսում ևն։ Հնդկաս– տանում Բ․ դ․ սկսվում է III հազարամյա– կի վերջից, Չինաստանում և Եվրոպայում՝ II հազարամյակից, Ամերիկայում ավելի ուշ՝ մ․ թ․ ա․ I հազարամյակից և տևել մին– չև եվրոպացիների մուտքը Ամերիկա։ Աֆ– րիկայի որոշ Բ․ դ–ի հուշարձաններ վերա– գրվում են մ․ թ․ I հազարամյակին, իսկ Գվինեական ծովափի երկրներում Բ․ դ․ իր ծաղկումն ապրեց XV–XVI դդ․։ Եվրո– պայի մի շարք երկրներում Բ․ դ․ համընկ– նում է դասակարգային հասարակության առաջացմանը (մ․ թ․ ա․ Ill–II հազարամ– յակներ)։ Բ․ դ–ի բազմաթիվ հուշարձաններ կան ԱԱՀՄ–ի տարածքում (Անդրկովկա– սում, Միջին Ասիայում, Եվրոպական մա– սում, Հարավային Աիբիրում, Անդրբայկա– լում ևն)։ Բ․ դ–ի մշակույթն առավել զար– գացած է եղել Միջին Ասիայում և Անդր– կովկասում։ Վերջինս մշակութային սերտ կապեր է ունեցեւ Առաջավոր Ասիայի և Փոքր Ասիայի զարգացած երկրների հետ։ Հայաստանում Բ․ դ․ ընդգրկել է մ․ թ․ ա․ IV հազարամյակից մինչե մ․ թ․ ա․ I հա– զարամյակի սկիզբը։ Հնագույն ժամանակ– ներից սկսած Հայկական լեռնաշխարհը հայտնի էր բնական հարստություններով։ Այն եղել է մետաղագործության հնագույն կենտրոն։ Մետաղագործությունը այդտեղ սկիզբ է առել մ․ թ․ ա․ VII–VI հազարամ– յակներում։ Նրա առաջընթացը հավաս– տում են մ․ թ․ ա․ VI –V հազարամյակնե– րի էնեոլիթյան, վաղ երկրագործական բնակատեղիներից (Արարատյան դաշտա– վայրում՝ Շենգավիթ, Թեղուտ, Նախիջևա– նի գավառում՝ Քյուլ–թափա, Վանա լճի արլ․ ափին՝ Շամիրամ–Աւթի են) հայտ– նաբերված բազմաթիվ մետաղյա իրերը (հերուններ, ասեղներ, շեղբեր, կարթեր, նետասլաքներ են)։ Վաղ Բ․ դ․ Հայկական լեռնաշխարհում սկսվել է մ․ թ․ ա․ IV հազարամյակի վերջից և ամբողջովին ընդգրկել մ․ թ․ ա․ III հա– զարամյակը։ Վաղ Բ․ դ–ի հուշարձաններ են հայտնաբերվել Արարատյան դաշտա– վայրում, Կոտայքի, Հրազդանի շրջան– ներում, Սևանի ավազանում, Տաշիր–Զո– րագեաում, Շիրակում, Վանանդում, Բագ– րեանդում (Ալաշկերւո), Չալդրանի հով– տում, Կարնո, Վանի, խարբերդի, Մալա– թիայի շրջաններում, Բաբերդի, Մանազ– կերտի, Հարքի (Բուլանըխ), Տարոնի դաշ– տավայրերում։ Այսպիսով, վաղ Բ․ դ–ի մշակույթը հվ–ում ընդգրկել է Վանա լճի շրջակայքը և հասել մինչև Ատրպւաոական, հս–արմ–ում՝ էրզրումից մինչե Աեբաստիա (Ավազ) և Մալաթիա։ Հայկական լեռնաշ– խարհի վաղ Բ․ դ–ի ամրոց–բնակատեղինե– րը հիմնադրվել են գերազանցապես գետե– րի ու գետակների ափերին և կառուցվել որոշակի պլանով։ Բնորոշ են կենտրոնա– կան կլոր կացարանների և տնտ․ շինու– թյունների համալիրները, որոնցից յուրա– քանչյուրում բնակվել է մի գերդաստան։ Զգալի տեղաշարժեր են կատարվել տըն– տեսության տարբեր բնագավառներում։ Վերելք են ապրել երկրագործությունն ու անասնապահությունը, սկիզբ է դրվել այգեգործությանը, լայնորեն կիրառվել մկնդեղային բրոնզը, աճել մետաղյա իրե– րի քանակը, նրանց ձևերը դարձել են բազ– մազան, երևան են եկել ձուլման փակ կաղապարներ են։ Մ․ թ․ ա․ III հազարամ– յակի հնավայրերում հայտնաբերվել են աշխատանքի բրոնզե գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ։ Տեղական ծա– գում ունեն կոթառով սեպաձև կացինները (Լենինական, Բրդաձոր, Մալաքլուի «կա– վե քաղաք»), նրանց ձուլման կաղապարնե– րը (Շենգավիթ, Գառնի, Նախիջևանի Քյուլ–թափա), կտցավոր կացինները (Լե– նինական, Ալավերդի, Երևան) և նեղա– շեղբ կախակոթաո կացինները (էջմիածին, Արծն)։ Վաղ Բ․ դ–ի վերջին փուլում երևան են եկել խողովակակոթառ մարտական կացինները (Լենինական, Աեան, Մուրմա– րի), փետրաձև նիզակների գեղարդները (Կիրովական, Կամո), տեգի ծայրերը (էլար, Զրահովիտ, Մրգավետ, Արծն), դա– շույնների լայնաշեղբ (Լենինական) և նեղաշեղբ (էլար, Արծն) տիպերը, պարու– րաձև ապարանջանները, վերնազգեստին ամրացնելու քորոցները (Շենգավիթ, Նա– խիջևանի Քյուլ–թափա), ուլունքները են։ Վաղ Բ․ դ–ի մետաղյա իրերի զուգահեռնե– րըն ապացուցում են փոխանակային սերտ կապերի գոյությունը Հին Արևելքի և Կով– կասի հետ։ Հյուսիսային Կովկասի մ․թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսի և II հազա– րամյակի սկզբի մետաղյա մի շարք իրերի քիմ․ հետազոտումներն ապացուցում են, որ նրանց համար հումքի աղբյուր են ծա– ռայել Հայկական լեռնաշխարհի հանքա– վայրերը։ Վաղ Բ․ դ–ում զարգացել են ար– հեստների նաև մի շարք այլ ճյուղեր (մա– նածագործություն, կաշեգործություն, փայ– տամշակում, քարակոփություն, բնակա– րանաշինություն են)։ Զարգացել է հատ– կապես տեղային հատկանիշներով ինք– նատիպ խեցեգործությունը, որը, չնայած տարածման մեծ շառավղին, բնորոշվում է ձևերի հաճախակի կրկնությամբ, կատար– ման եղանակի նույնությամբ։ Նրա տեղա– կան տարբերակներում նկատվում են զար– դանախշերի ոճային և սյուժետային կա– պեր։ Հայկական լեռնաշխարհի վաղ բրոն– զի մշակույթն աչքի է ընկնում նաև ար– վեստի գողտրիկ նմուշներով ու հավատա լիքները ներկայացնող նյութական բազ– մապիսի հուշարձաններով։ Միջին Բ․ դ․ ընդգրկում է տարածման միևնույն սահմանները։ Հայկական լեռ– նաշխարհի և ընդհանրապես Անդրկովկա–