Ս․ Բուգգե
ԲՈՒԳԳԵ (Bugge) Սոֆուս [5․1․1833, Լար– վիգ (Նորվեգիա) – 8․ 7․ 1907, Կոպենհա– գեն], նորվեգացի լեզվաբան, պատմա– համեմատական լեզվաբանության մասնա– գետ, հայագետ։ Քրիստիանիայի (Օսլո) համալսարանի պրոֆեսոր (1866)։ Գլխա– վորապես զբաղվել է սկանդինավյան լե– զուների ու դիցաբանության ուսումնասի– րությամբ, վերծանել ու ընթերցել է ռուն– յան արձանագրությունները՝ արժանանա– լով ընդհանուր ճանաչման։ Հետաքրքրվել է հայերենով, գրել «Նպաստ՝ հայերեն լեզվի ստուգաբանական բացատրություն– ների» (1889), «էտրուսկերեն և հայերեն» (1890) աշխատությունները։ Դրանցից առա– ջինում ոչ հիմնավոր օրենքներ սահմանե– լով հանդերձ, կատարել է հայերեն մի խումբ բառերի ճիշտ ու արժեքավոր ստու– գաբանություններ, իսկ երկրորդում այն սխալ տեսակետն է զարգացրել, որ իբր հայերենն ու էտրուսկերենը մերձավոր կամ ցեղակից լեզուներ են։ Բ․ ազգակցու– թյուն է տեսել նաև հայերենի ու լիկիերենի միջե («Լիկիերենի ուսումնասիրություն– ներ», հ․ 1–2, 1897–1907), որը նույնպես սխալ է ու մերժելի։ Գրկ․ Ա ղ ա յ ա ն է․, Հայ լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1958։
ԲՈՒԳԵՐ ԼԱՄԲԵՐՏ–ԲԵՐԻ ՕՐԵՆՔ, որո– շում է մեներանգ լույսի զուգահեռ ճա– ռագայթների փնջի ինտենսիվության աս– տիճանական թուլացումը կլանող միջա– վայրում։ Ըստ Բ–Լ–Բ․ о-ի նյութի / հաստու– թյան շերտով անցած լույսի ինտենսիվու– թյունը՝ I = I0e~Hcl, որտեղ 10-ն լուսային ճառագայթների փըն– ջի սկզբնական ինտենսիվությունն է, x-ն՝ կլանման տեսակարար ցուցիչը (կախված է նյութի հատկություններից, վիճակից և լուսային ալիքի երկարությունից), c-ն՝ նյութի խտությունը։ Այդ օրենքը հայտնա– բերել է Պ․ Բուգերը (1729), մանրակրկիտ ուսումնասիրել է Ի․ Լամբերտը (1760), իսկ կախումը խտությունից փորձով հե– տազոտել է Ա․ Բերը (1852)։ Կլանման ցուցչի անկախությունը նյութի խտությու– նից և ընկնող լույսի ինտենսիվությունից մոտավոր է։ Մեծ խտությունների դեպքում մոլեկուլների ֆիզիկաքիմ․ փոխազդեցու– թյունների հետևանքով к-ն փոփոխվում է։ Իսկ xc-ն անկախ է ինտենսիվությունից միայն որոշ նյութերի (օրինակ՝ օրգ․ բյուրեղների լուծույթներ) համար՝ կլան– վող լույսի էներգիայի փոփոխության շատ լայն սահմաններում։
ԲՈՒԳՈՒԼՍ՚Ա, քաղաք Թաթարական ԻՍՍՀ–ում։ Գտնվում է Բուգուլմինկա և Զայ գետերի (Վոլգայի ավազան) միա– խառնման վայրում։ 78 հզ․ բն․ (1974)։ Երկաթուղային հանգույց է Ուլյանովսկ– Ուֆա երկաթգծի վրա։ Բ․ Թաթարիայի նավթարդյունահանող խոշոր կենտրոնն է։ ԲՈհԳՈՒՐՈՒՍԼԱՆ, քաղաք ՌՍՖՍՀ Օրեն– բուրգի մարզում, Բուգուրուսլանի շրջանի կենտրոնը։ 51 հզ․ բն․ (1974)։ Գտնվում է Մեծ Կինելի ափին (Վոլգայի ավազան)։ Երկաթուղային կայարան է Կույբիշե– Ուֆա երկաթգծի վրա, նավթի, գազի արդ․ կենտրոն։
ԲՈՒԴԱՂՅԱՆ Ար մենակ Մկրտչի (21․2․1900, Կահիրե – 5․4․1921), հեղափոխական գոր– ծիչ, Հայաստանի կոմերիտմիության հիմ– նադիրներից։ 1910-ին գաղթել է վան, ապա՝ Երևան։ Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է 1917-ին, Երեանի թեմա– կան դպրոցում սովորելու ժամանակ։ Եղել է Երեանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպության ստեղ– ծողներից (1919-ի ապրիլ) և ղեկավարնե– րից մեկը։ Թղթակցել է «Նոր սերունդ», «Սպարտակ» թերթերին։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920)։ 1920-ի ամռանը ընտրվել է Հայաստանի բանվորա–գյուղացիական երիտասարդա– կան կազմակերպությունների կենտրոնա– կան բյուրոյի անդամ, սովետական կար– գերի հաստատումից հետո՝ բյուրոյի նա– խագահ։ 1921-ին աշխատել է ՀԼԿԵՄ Կենտ– կոմի քարտուղար՝ ագիտացիայի և պրո– պագանդայի գծով։ 1921-ին, դաշնակցա– կանների փետրվարյան խռովության ժա– մանակ, բանտարկվել է։ Երևանից նահան– ջելիս դաշնակցականները 63 կոմունիստ– ների հետ սպանել են նաև Բ–ին։ 9–․ Մանուկյան
ԲՈՒԴԱՂՅԱՆ Գեորգ Երվանդի [ծն․ 4(16)․ 10․1899, Բաքու], հայ սովետական դիրի– ժոր և երաժշտական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1929-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվա– տորիան։ Եղել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան երաժշտական կոլեկ– տիվի նախագահը (1922–29)։ 1932–58-ին Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բա– լետի թատրոնի դիրիժոր էր․ ղեկավարել է Սպենդիարյանի «Ալմաստ», Հ․ Ստե– փանրսնի «Քաջ Նազար», Կ․ Զաքարյանի «Մարջան», Ա․ Տեր–Ղեոնղյանի «Արեի ցուքերում», Ա․ Տիգրանյանի «Գավիթ Բեկ», ռուս, և արևմտաեվրոպական դասա– կան մի շարք օպերաների կատարումը։ Ա․ Սպենդիարյանի ստեղծագործություն– ներից կազմված «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիայի (1945) հեղինակն է և նրա երկերի ժողովածուի ակադեմիական հրա– տարակության խմբագիրը։ 1929-ից դասա– վանդում է Երևանի կոնսերվատորիայում։ Ռ․ Աթայան
ԲՈՒԴԱՂՑԱՆ (Բուդաղռվ) Ղազարոս Զա– քարի (1812, Աստրախան – 30․12․1878, Պետերբուրգ), հայ արևելագետ, բառարա– նագիր։ Պետերբուրգի համալսարանի դո– ցենտ (1863)։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Աղաբաբյան վարժարա– նում, ապա՝ գիմնազիայում։ Գասախոսու– թյուններ է լսել Մոսկվայի համալսարա– նում, դասավանդել Լազարյան ճեմարա– նում։ 1840-ին ոսկե մեդալով ավարտել է Կազանի համալսարանի արլ․ լեզունե– րի և փիլիսոփայության ֆակուլտետը։ Պետերբուրգի համալսարանում դասախո– սել է թաթարերեն։ Նշանավոր է հատկա– պես «Համեմատական բառարան թուրք– թաթարերեն բարբառների՝ ռուսերեն թարգմանությամբ» (1868–71) աշխատու– թյունը, որը մինչև այժմ չի կորցրել իր արժեքը (վերջին անգամ վերահրատա– րակվել է 1960-ին)։ Կազմել է նաև դասա– գրքեր և ձեռնարկներ։ Երկ․ Турецко-татарский букварь, Тб*, 1844; Практическое руководство к изучению татар– ского наречия, СПБ, 1857․ Գ․ Գաացարյան
ԲՈՒԴԱՂՈՎ Ռուբեն Ալեքսանդրովիչ [ծն․ 23․8(5․9)․1910, Դոնի Ռոստով], հայազ– գի սովետական լեզվաբան–ռոմանագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1970)։ Լենինգրա– դի (1947–52) և Մոսկվայի (1952-ից) հա– մալսարանների պրոֆեսոր։ Ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստ–ը (1933)։ Զբաղվել է ռոմանական լեզուների պատմությամբ ու կառուցվածքի հետազո– տությամբ, ընդհանուր լեզվաբանական հարցերի լուսաբանմամբ։ Կարևոր տեղ են գրավում պատմական և պատմահամե– մատական բառագիտությանը, շարահյու– սությանը, գրական լեզուների ձևավոր– մանն ու զարգացմանը վերաբերող աշխա– տությունները [«Ֆրանսիական քաղաքա– կան տերմինաբանության զարգացումը», 1940, «Ռումիներենի շարահյուսության ուր– վագծեր», 1958, «Ռոմանական գրական լե– զուների ուսումնասիրման պրոբլեմները», 1961, «Համեմատական–իմաստաբանական հետազոտություններ (ռոմանական լեզու– ներ)», 1963 են]։ Բ․ լեզվական կոնկրետ նյութը սովորաբար քննում է լեզվի և հա– սարակության պատմական զարգացման կապի մեջ։ Այդ տեսակետից բնորոշ են «Բառերի պատմությունը և հասարակու– թյան պատմությունը» (1971), «Լեզու, պատմություն և արդիականություն» (1971), «Մարդը և նրա լեզուն» (1974) մե– նագրությունները։ Բ–ի «Լեզվի գիտության ներածություն»-ը, որը Սովետական Սիու– թյունում և արտասահմանյան մի շարք երկրներում ընդունված է որպես բուհա– կան ձեռնարկ, վերահրատարակվել է մի քանի անգամ։ Ա․ Աբրահամյան
ԲՈՒԴԱՊԵՇՏ (Budapest), Հունգարական ժողովրդական Հանրապետության մայ– րաքաղաքը։ Տարածությունը՝ 525 կմ2, շուրջ 2039 հզ․ բն․ (1973)։ Գտնվում է Գա– նուբ գետի ափին, Միջին Գանուբյան դաշ– տավայրի հս․ մասում։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաս– տիճանը՝ 0օՇ–ից –3°C, հուլիսինը՝ 2ГС։ Բ․ ՀԺՀ քաղ․, տնտ․, գիտական և մշա– կութային կարևորագույն կենտրոնն է, Եվրոպայի տրանսպորտային խոշոր հան– գույցներից մեկը։ Ունի 1700 արդ․ ձեռնար– կություն, որտեղ զբաղված են ավելի քան 600 հզ, բանվոր։ Գերակշռում են էւեկ– տրատեխնիկական, սարքաշինական, ճըշ– գըրիտ մեքենաշինության, նուրբ օրգանա– կան քիմիայի և դեղագործության արդ․ նորագույն ճյուղերը։ Զարգացած է տրանս– պորտային մեքենաշինությունը (դիզելա– յին գնացքներ, գետային նավեր, ավտո– բուսներ, բեռնատար ավտոմոբիլներ, մո– տոցիկլետներ)։ Բ–ում գործում են Լ․ էտվեշի անվ․ հա–