Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մաբուլղարական ապստամբությունը։ Սա– կայն, ինչպես 1875-ի Սաարա Զագորայի, այնպես էլ 1876-ի ապրիլյան ապստամբու– թյունը դաժանորեն ճնշվեց։ Սիայն 1877– 1878-ի ռուս–թուրք․ պատերազմում ռուս, բանակի հաղթանակը ապահովեց P-ի ազատագրումը օսմանյան լծից (տես Սան Սաեֆանոյի պայմանագիր 1878, Բեռփնի կոնգրես 1878)։ Բ–ի հս․ մասում կազմվեց Թուրքիայից վասալական կախման մեջ գտնվող Բուլղարիա իշխանությունը (1879-ից մայրաքաղաքը՝ Սոֆիա), իսկ հվ–ում, Օսմանյան կայսրության կազմում, ստեղծվեց Արևելյան Ռումելիա ինքնավար մարզը (գլխավոր քաղաքը Պլովդիվ)՝ սուլ– թանի կողմից նշանակվող քրիստոնյա գեներալ–նահանզապետով։ 1885-ի սեպտ․ 6-ին Պլովդիվի ապստամբության շնորհիվ Արևելյան Ռումելիան միացավ Բուլղարա– կան իշխանությանը։ 1891-ին Դ․ Բւագոևի գլխավորությամբ հիմնվեց Բուլղարիայի ս–դ․ կուսակցությունը (1894-ից՝ Բուլղա– րիայի բանվորական ս–դ․ կուսակցություն), որը 1903-ին կազմավորվեց որպես Բուլ– ղարիայի բանվորական ս–դ․ կուսակցու– թյուն (տեսնյակներ)։ 1908-ի սեպտ․ 22-ին, օգտվելով Երիտթուրքական հեղափոխու– թյունից և Թուրքիայի թուլացումից, Բ․ հռչակվեց անկախ թագավորություն։ 1912–13-ին Բ․ մասնակցեց Բալկանյան պատերազմներին։ 1915-ի հոկտ․ 1-ին մտավ առաջին համաշխարհային պատե– րազմի մեջ՝ Գերմանիայի կողմում։ 1919-ի Նյոյիի (Փարիզի արվարձան) պայմանա– գրով Բ․ կտրվեց Եզեյան ծովից և կորցրեց իր տերիտորիաների զգալի մասը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Բ–ում ուժեղացավ հեղափոխական շարժումը։ 1919-ի մարտին տեսնյակների կուսակ– ցությունը մասնակցեց Կոմունիստական ինտերնացիոնալի հիմնադրմանը, իսկ մա– յիսին վերանվանվեց Բուլղարիայի կոմու– նիստական կուսակցություն (ԲԿԿ՝ տես– նյակներ)։ 1923-ի հունիսի 9-ի պետ․ հեղա– շրջման հետևանքով երկրում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ 1923-ի սեպ– տեմբերյան հակաֆաշիստական ապըս– տամբությունը, որ ղեկավարում էր կոմ– կուսակցությունը, չնայած պարտությանը, քաղ․ խոշոր հետևանքներ ունեցավ երկրի համար։ Արտաքին քաղաքականության բնագավառում Բ․ կողմնորոշվում էր դեպի ֆաշիստական Գերմանիան։ 1941-ի մար– տի 1-ին գերմ․ զորքերը մտան Բ․։ Բուլղար ժողովուրդը պայքար սկսեց միապետա– ֆաշիստական կլիկի և գերմ․ զավթիչների դեմ։ 1942-ին Գ․ Դիմիարովի նախաձեռնու– թյամբ ստեղծվեց Հայրենական ճակատ (ՀՃԼ), որը կոմունիստների գլխավորու– թյամբ միավորում էր երկրի բոլոր հակա– ֆաշիստական ուժերը։ Ծավալվեց հակա– ֆաշիստական պարտիզանական շարժում։ 1944-ի սեպտ․ 5-ին ՍՍՀՄ պատերազմ հայտարարեց ֆաշիստական Բ–ին։ Հետա– պնդելով հիտլերյան զորքերին՝ սովետա– կան բանակը 1944-ի սեպտ․ 8-ին մտավ Բ․։ Բուլղար ժողովուրդը սեպտ․ 9-ին ապըս– տամբեց և տապալեց ֆաշիստական վար– չակարգը (տես Սեպտեմբերյան ժողովըր– դական զինված ապստամբ ութ յան 1944)։ Կազմվեց Հճ–-ի կառավարություն Կ․ Գեոր– գինի գլխավորությամբ։ Բ–ում հաստատվեց ժող․ դեմոկրատական իշխանություն։ Հճ–ի կառավարությունն անցկացրեց արմատա– կան դեմոկրատական բարեփոխումներ։ Շուտով բուլղ․ նոր բանակի զորամասերը, սովետական բանակի հետ միասին, ռազ– մական գործողություններ սկսեցին Գեր– մանիայի դեմ։ 1945-ի օգոստ․ 14-ին Բ–ի և ՍՍՀՄ–ի միջև վերականգնվեցին դիվանագիտա– կան հարաբերությունները (գոյություն ունեին 1934–44-ին)։ 1945-ի նոյեմբ․ 18-ին տեղի ունեցան ժող․ ժողովի ընտրություն– ներ։ 1946-ի սեպտ․ 8-ի համաժողովրդա– կան հանրաքվեի հիման վրա վերացվեց միապետությունը և Բ․ հռչակվեց ժող․ հան– րապետություն։ Կազմվեց Հճ–ի նոր կա– ռավարություն՝ Գ․ Դիմիտրովի գլխավո– րությամբ։ 1947-ի փետրվ․ 10-ին Բ–ի հետ կնքվեց հաշտության պայմանագիր։ 1947-ին ընդունվեց ԲԺՀ–ի սահմանադրու– թյունը։ Ազգայնացվեցին արդ․ ձեռնար– կությունները և մասնավոր բանկերը։ 1948-ի մարտի 18-ին ստորագրվեց սովե– տա–բուլղ․ բարեկամության, համագոր– ծակցության և փոխօգնության պայմանա– զիրը։ Բ․ համանման պայմանագրեր կնքեց ժողովրդա–դեմոկրատական մյուս երկըր– ների հետ։ Հնգամյա պլանների կատար– ման շնորհիվ կարճ ժամանակում Բ․ վե– րածվեց սոցիալիստական ինդուստրիալ– ագրարային երկրի՝ կոոպերացված և մե– քենայացված գյուղատնտեսությամբ։ ԲԿԿ VIII համագումարը (1962) ընդունեց ԲԺՀ զարգացման 20-ամյա (1961–80) հեռա– նկարային պլանի դիրեկտիվները և ձևա– կերպեց գլխավոր տնտ․ խնդիրը՝ ավար– տել սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ծավալուն կառուցումը։ 1971-ի մայիսի 18-ին հռչակվեց ԲԺՀ–ի նոր սահմանադրությունը։ ԲԺՀ վարում է սոցիալական տարբեր հասարակարգ ունեցող երկրների հետ խաղաղ գոյակ– ցության քաղաքականություն։ Բ․ ՏՓԽ–ի (1949) և ՄԱԿ–ի (1955) անդամ է, Վարշա– վայի պայմանագրի մասնակից (1955)։ 1967-ին Բ․ բարեկամության, համագոր– ծակցության և փոխօգնության նոր պայ– մանագրեր կնքեց ՍՍՀՄ–ի, ԼԺՀ–ի, ԳԴՀ–ի, ՄԺՀ–ի հետ, 1968-ին՝ ՉՍՍՀ–ի, 1969-ին՝ ՀԺՀ–ի, 1970-ին՝ ՌՍՀ–Ի հետ։ 1968-ի օգոստոսին ԲԺՀ սոցիալիստական չորս պետությունների հետ մասնակցեց ՉՍՍՀ–ի սոցիալիստական նվաճումների պաշտպա– նությանն ուղղված համատեղ միջոցառ– մանը։ VI․ Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները և այլ կազմա– կերպություններ Բուլղարիայի կոմու նիստ ա– կան կուսակցություն (ԲԿԿ), 772 հզ․ անդամ (1974)։ Բ ու լ ղ ա ր ի ա– յի հողագործական ժողովըր– դական միություն (ԲՀԺՄ)։ Հիմ– նըվել է 1899-ին, 120 հզ․ անդամ (1975)։ Հայրենական ճակատ (Հ&)։ Հիմնադրվել է 1942-ին, 3772,8 հզ․ անդամ (1969)։ 1945-ին հիմնադրվել է Ընդհանուր բանվորական արհմիությունը, որը 1958-ին, վերակազմվելուց հետո, անվանվել է Արհմիությունների կենտրոնական միու– թյուն։ Ունի 3 մլն անդամ (1974)։ Դ ի– միտրովական կոմունիստա– կան երիտասարդների միու– թ յ ու ն։ Հիմնվել է 1947-ին, 1,3 մլն ան– դամ (1974)։ Կանանց բ ու լղար ա– կան կոմիտե։ Հիմնվել է 1944-ին։ Խաղաղ ու թյան պաշտպան ու– թյան կոմիտե։ Հիմնվել է 1949-ին։ Բ ու լ ղ ա ր ա–ս ովետական բա– րեկամ ու թյան համաժողո– վըրդական կոմիտե։ Հիմնվել է 1957-ին։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Մինչև սոցիալիստական հեղափոխու– թյան հաղթանակը (1944) Բ․ եվրոպական զարգացած կապիտալիստական պետու– թյունների ագրարա հումքային կցորդն էր։ ժողովրդական իշխանությունը սոցիալ– անա․ արմատական վերափոխումներ կա– տարեց։ Բ․ ագրարային հետամնաց երկ– րից վերածվեց ժամանակակից զարգացած արդյունաբերությամբ և կոոպերացված ու մեքենայացված խոշոր գյուղատնտե– սությամբ արդյ ունաբ երական–ագրարա– յին երկրի։ Արդյունաբերությունը։ Ինդուստրաց– ման ընթացքում դրվեցին սև և գունավոր մետալուրգիայի, մեքենաշինության, էլեկ– տրատեխնիկայի, քիմ․ արդյունաբերու– թյան, էներգետիկայի հիմքերը։ Դրան մե– ծապես նպաստել է Սովետական Սիու– թյան օգնությունը։ ՍՍՀՄ օգնությամբ ԶԷԿ–եր են կառուցվել Արևելա–Մարիցյան՝ ածխաէլեկտրաէներգետիկ համալիրում և Վառնայում, մետալուրգիական կոմբի– նատներ՝ Կրեմիկովցիում և Պեռնիկում, Պլովդիվի շրջանում, Կիրջալիում, մեքե– նաշինական գործարաններ՝ Կառլովում, Սոֆիայում, Վառնայում, Ռուսեում, Գաբ– րովոյում, Լոմում, քիմ․ և նավթաքիմ․ ձեռ– նարկություններ՝ Դիմիտրովգրադում, Բուրգասում, Պլևենում, Ստարա Զագորա– յում, Դևնյայում, Վիդինում։ էլեկտրաէներ– գետիկ նոր կենտրոններ են ստեղծվում Սև ծովի ափին, որտեղ ՋԷԿ–եր են գործում Վառնայում, Դևնյայում, Բուրգասում։ Կա– ռուցվում են Դոսպատ–Վիչա, Սեստրիմո և Սանդանսկա–Բիստրիցա կասկադնե– րը։ Դանուբի վրա Կոզլոդոյի մոտ կառուց– վում է 880 հզ․ կվա կարողությամբ ատո– մային էլեկտրակայան։ Բ․ մասնակցում է սոցիալիստական երկրների «Խաղաղու– թյուն» միացյալ էներգասիստեմին՝ ՍՍՀՄ–ից էլեկտրաէներգիա ստանալով ՌՍՀ–ի միջոցով։ Մշակող արդյունաբերու– թյան գլխավոր ճյուղերն են մետալուր– գիան և մետաղամշակությունը։ Սև մետա– լուրգիան կենտրոնացված է Սոֆիայի շըր– ջանում՝ Պեռնիկի (Վ․ Ի․ Լենինի անվ․) և Կրեմիկովցիի մետալուրգիական կոմ– բինատներում։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապարի ու ցինկի ձուլումով Բ․ աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Մեքենաշինությունը մասնագիտաց– վում է ամբարձիչ տրանսպորտային սար– քավորումների, էլեկտրատեխ․ շինվածք– ների, ռադիո–էլեկտրոնային և կապի տեխ– նիկայի, սարքաշինության, նավաշինու– թյան, գյուղատնտ․ մեքենաշինության, սննդհամի արդյունաբերության սարքա– վորումների արտադրության բնագավա– ռում։ Ընդլայնվում է մետաղահատ և ւքե–