Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տաղամշակման (ծրագրային կառավարու– մով մեքենաներ, համասարք մեքենաներ և ավտոմատ գծեր, խառատային հաստոց– ներ, ներտաշ հաստոցներ), էներգետիկ ծանր սարքավորումների թողարկումը։ Մե– քենաշինության գլխավոր կենտրոններն են՝ Սոֆիան, Ռուսեն, Վառնան, Բուրգա– սը, Դաբրովոն, Լովեչը, Պլովդիվը, Շու– մենը։ Զարգացել է պարարտանյութերի (մասնավորապես ազոտային) արտադրու– թյունը (Դիմիտրովգրադում, Ստարա Զա– գորայում, Վրացայում)։ Բուրգասի մոտեր– Կրնմիկովցիի մետալուրգիական կոմբինատը Վառնա–Արեմուտք նավահանգիստը «Ստուդեն կլադենեց» ամբարտակը Ռոտոպ– յան լեռներում քում, ՍՍՀՄ–ից ներմուծվող նավթի հի– ման վրա, կառուցված է նավթավերամը– շակման և նավթաքիմ․ կոմբինատ։ Փայ– տամշակման արդյունաբերությունը հիմ– նըված է Ռիլա–Ռոդոպյան լեռների փշա– տերե անտառների և Ստարա Պլանինայի հաճարենու անտառների օգտագործման վրա։ Ըստ Սովետական Միության հետ ունեցած համաձայնագրի (1967) P․ մաս– նակցում է Կոմի ԻՍՍՀ անտառային պա– շարների օգտագործման աշխատանքնե– րին։ Զարգացած է թեթե, առավելապես տեքստիլ և կոշկեղենի արդյունաբերու– թյունը։ Տեքստիլի 2/3-ը կենտրոնացած է Սոֆիայում, Գաբրովոյում, Սլիվենում, Պլովդիվում և Վառնայում, ընդ որում Գաբ– րովոն և Սլիվենը առավել հին ճյուղերից մեկի՝ բրդի արդյունաբերության գլխա– վոր կենտրոններ են։ Գյուղատնտեսությունը։tP-ի գյուղա– տնտեսությունը երկիրն ապահովում է պարենով, իսկ սննդհամի և թեթե արդյու– նաբերությանը՝ հումքով։ 1972-ին կար 700 երկրագործական աշխատանքային կոո– պերատիվ (ԱԿԵՏ), 147 պետ․ երկրագոր– ծական (ՊԵՏ) և 80 մասնագիտացված այլ տնտեսություն։ Ստեղծվում են միջկոոպե– րատիվ ու պետ․ մասնագիտացված գյու– ղատնտ․ ձեռնարկություններ և գյուղա– տնտ․ արդյունաբերության միավորում– ներ։ Ընդլայնվել է մեքենաների և քիմ․ պարարտանյութերի կիրառումը։ Զարգա– ցած է հացահատիկային տնտեսությունը (ցորեն, եգիպտացորեն, գարի)։ Բնորոշ է տեխնիկական և բանջարանոցային կուլ– տուրաների մեծ բաժինը ցանքատարա– ծություններում, հետնաբար նաև գյուղա– տնտեսության համախառն արտադրանքի մեջ։ Գլխավոր տեխ․ կուլտուրաներն են ծխախոտը, բամբակը, արեածաղիկը, շա– քարի ճակնդեղը։ Ավանդական է եթերա– յուղատու կուլտուրաների (վարդի, անա– նուխի, նարդոսի) մշակումը, պլանտա– ցիաները գտնվում են Ստարա Պլանինայի հվ․ լանջերի մոտ՝ Կառլովիի, Կազանլի– կի գոգհովիտներում։ Ցուղատու վարդի աճեցումով, թանկարժեք վարդայուղի ար– տադրությամբ և արտահանումով (տարե– կան 1 տ–ից ավելի) P․ աշխարհում գրա– վում է առաջին տեղը։ հռչակված է բուլղ․ բանջարաբուծությունը (լոլիկ, տաքդեղ, սոխ)։ Զարգացած պտղաբուծության (խըն– ձորենի, սալորենի, դեղձենի, ծիրանենի), հատապտղային տնտեսության (ելակ) և այգեգործության (տարեկան հավաքում է 1 մլն ա–ից ավելի խաղող) երկիր է։ Ար– տահանում է սեղանի խաղող և առանձին տարիների արտահանության համաշխար– հային առաջնությունը կիսում է Իտալիա– յի հետ։ Անասնապահությունն ունի կաթ– նամսատու ուղղություն։ 1974-ին կար 1553 հզ․ խոշոր, 9793 հզ․ մանր եղջերա– վոր անասուն, 3428 հզ․ խոզ։ Տրանսպորտային ցանցի վե– րակառուցման և տրանսպորտային միջոց– ների ավելացման շնորհիվ մեծացել է տրանսպորտի բոլոր տեսակների շրջա– նառությունը։ Ռուսեից դուրս եկող երկա– թուղին Բուլղարիան կապում է Ռումի– նիայի և ՍՍՀՄ–ի հետ։ ՍՍՏՄ և P-ի միջե հիմնական բեռնափոխադրումները կա– տարվում են Սե ծովով։ Գլխավոր նավա– հանգիստներն են Վառնան և Բուրգասը Սե ծովում, Ռուսեն, Սվիշտովը և Լոմը՝ Դանուբի վրա, մասնագիտացված նավա– հանգիստները՝ Դրուժբա նավթային նա– վահանգիստը Բուրգասի ծոցում, ածխի նավահանգիստը Վառնայի լճի ափին։ Արտաքին տնտեսական կապերը։ Ար– տաքին առետրական շրջանառությամբ Բ․ բնակչության մեկ շնչի հաշվով 1968-ին երրորդ տեղը գրավեց սոցիալիստական երկրների շարքում (ԳԴՀ–ից և Չեխոսլո– վակիայից հետո)։ Ներմուծման մեջ առա– ջին տեղը գրավում են մեքենաներն ու արդ․ սարքավորումները, երկրորդ տեղը՝ արդ․ հումքն ու վառելանյութը (քարածուխ, կոքս, նավթ, նավթամթերք, բամբակ, ցել– յուլոզա, արհեստական մանրաթել, կաու– չուկ են, ամբողջ ներմուծման մոտ 1/3-ը)։ Արտահանման մեջ ավելացել է պատրաս– տի արտադրանքի բաժինը։ Արտահան– վում են պտուղ–բանջարեղեն, պահածո– ներ, ծխախոտ, գինի, եթերայուղեր, արդ․ արտադրանքից՝ էլեկտրա– և մոտոկա– րեր, էլեկտրաշարժիչներ, նավեր, հաս– տոցներ, գյուղատնտ․ մեքենաներ, կու– տակիչներ, կաբելային իրեր։ Կարեոր տեղ են գրավում թերթավոր պողպատա– գլանվածքը, գունավոր մետաղները, սո– դան, դեղորայքը, կահույքը, ֆաներան, տեքստիլ, մորթեղենի ու կարի արդյու– նաբերության արտադրանքը։ Բ–ի խոշոր առետրական գործընկերներն են ՍՍՏՄ, ԳԴՀ, ՉՍՍՀ, ԼԺՀ, ՀԺՀ։ Առետրական կա– պեր ունի բազմաթիվ կապիտալիստական երկրների, ընդ որում Իտալիայի, ԳՖՏ–ի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցա– րիայի, Ֆրանսիայի, արաբական երկրնե– րի, Հնդկաստանի հետ։ Բ․ մյուս երկրների հետ ունի գիտատեխնիկական համագոր– ծակցություն, համատեղ կառուցում է տնտ․ ձեռնարկություններ, օգտագործում բնա– կան պաշարները, համագործակցում կըր– թության ու մշակույթի, տուրիզմի զարգաց– ման և այլ բնագավառներում։ Սոցիալիս– տական երկրների հետ հարաբերություն– ներում առաջնակարգ նշանակություն ունի Բ․ և ՏՓԽ անդամ երկրների ժողովրդա– ւոնւո․ պլանների փոխադարձ համաձայ– նեցումը։ Վճարման հաշվեկշռում զգալիորեն ավե– լացել է արտասահմանյան զբոսաշրջի– կությունից և առողջարանային գործից ստացվող եկամուտը։ Դրամական միավորը լեն է, ՍՍՀՄ Պետբանկի 1976-ի կուրսով 100 լեը հավասար է 76,92 կոպեկի։ VIII․ Զինված ուժերը ԲԺՀ–ի զինված ուժերը բաղկացած են ցա– մաքային, հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերից, ռազմածովա– յին նավատորմից և սահմանապահ զոր– քերից։ Ենթարկվում են ժող․ պաշտպանու– թյան մինիստրին։ Բուլղարիայի ժող․ բա– նակի (ԲԺԲ) ստեղծումն սկսվել է 1944-ի Սեպտեմբերյան ժող․ զինված ապստամ– բության օրերին։ Հայրենական մեծ պա– տերազմի ընթացքում սովետական զոր– քերի հետ համատեղ գործելով Երրորդ ուկրաինական ռազմաճակատում (1944-ի հոկտեմբեր – 1945-ի սկիզբը)՝ ԲԺԲ մաս– նակցել է գերմանա–ֆաշիստական խմբա– վորումների ջախջախմանը Բալկաններում, Հարավսլավիայի, Հունգարիայի և Ավստ– րիայի ազատագրմանը։ ԲԺԲ սպառազինված է հրթիռային, ավ– տոզրահատանկային, հրետանային, ավիա– ցիոն ժամանակակից ռազմ, տեխնիկայով։