Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1955-ից մասնակցում է Վարշավայի պայ– մանագրի կազմակերպության ռազմ, միջո– ցառումներին։ Բանակը հավաքագրվում է զինապարտության օրենքի հիման վրա։ Զինակոչային հասակն է 19 տարին։ IX․ Բժշկա–աշխարհագրական բնութա– գԻրը 1969-ին Բ–ում ծնունդը 1000 բնակ– չին կազմել, է 16,9 (1939-ին՝ 21,4), ընդհա– նուր մահացությունը՝ 9,5 (1939-ին՝ 13,4), մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածներին՝ 30,5 (1938-ին՝ 138,9), ազ– գաբնակչության միջին տարիքը կազմում է 70,6 տարի։ ժողովրդական իշխանության տարիներին Բ–ում իսպառ վերացվեւ են մալարիան, ետադարձ և բծավոր տիֆե– րը, պոլիոմիելիտը, բավականին պակա– սել՝ որովայնային տիֆը, դիֆթերիան, պապատաչի տենդը, մանկական վարակիչ հիվանդությունները։ Բնակչության առող– ջապահության սպասարկումը ղեկավա– րում է Բուլղարիայի ժողովրդական Հան– րապետության առողջապահության մինիս– տըրությունը։ Բուժօգնությունն անվճար է։ 1969-ին գործել են հիվանդանոցային 198 հիմնարկ, 54,5 հզ․ մահճակալ, այդ թվում՝ տուբերկուլոզային 15, նյարդա– հոգեբուժական 12 հիվանդանոցներ, հո– գեբուժական 3 գաղութներ։ 1969-ին աշ– խատում էին 15,3 հզ․ բժիշկ (555 բնակչին՝ 1 բժիշկ), 3,1 հզ․ատամնաբույժ, 4,9 հզ․ բու– ժակ, 5,6 հզ․ մանկաբարձուհի և 24 հզ․ բուժքույր։ Բուժանձնակազմի պատրաս– տումը կատարվում է 3 բժշկական ինստ– ներում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա) U 18 միջնակարգ բուժ–դպրոցներում։ Գոր– ծում է բժիշկների մասնագիտացման ե Արեոտ ափ առողջարանի «Բայկալ» հյու– րանոցը (1964, Ն․ Նենով և ուրիշներ) կատարելագործման ինստ․։ Համաշխար– հային հռչակ են վայելում Բ–ի Բարեկա– մություն, Ոսկյա ավազներ, Արևային ափ, Նեսեբիր, Բորովեց, Քյուսթենդիլ, Ւփսորիա, Տուզլա առողջարանները։ X․ Լուսավորությունը Բ–ի առաջին դպրոցները (եկեղեցական և վանական) բացվել են IX դ․, լուսավորիչ– ներ Կիրիլի և Մեֆոդիի աշակերտների կողմից։ XIII–XIV դդ․ հիմնվել են վանա– կան բարձր տիպի դպրոցներ (Կիլիֆա– րևյան, Տիրնովյան ևն), որտեղ բացի աստվածաբանությունից ավանդում էին փիլիսոփայություն և բանասիրական գի– տություններ։ Առաջին աշխարհիկ դպրո– ցը բացվել է 1835-ին՝ Գաբրովոյում։ 1888-ին Սոֆիայում հիմնվեց առաջին բարձրագույն դպրոցը (1904-ից՝ համալսա– րան)։ 1947-ից պարտադիր դարձավ 7–15 տարեկան երեխաների ուսուցումը, 1959-ից՝ 8-ամյա կրթությունը։ 1969-ին մանկապարտեզներում դաստիարակվել է 330,9 հզ․ երեխա, տարրական դպրոցնե– րում սովորել է 133,9 հզ․ երեխա, հիմնա– կան դպրոցներում՝ 852,2 հզ․, պրոգիմ– նագիաներում՝ 29,5 հզ․, գիմնազիանե– րում՝ 70,6 հզ․, լրիվ միջնակարգ դպրոցնե– րում՝ 80,6 հզ․, պրոֆտեխնիկական ուսում– նարաններում՝ 121,6 հզ․, տեխնիկումնե– րում՝ 151 հզ․, արվեստի ուսումնարաննե– րում՝ ավեւի քան 10 հզ․, բուհերում 85,6հզ․ ուսանող։ 1970-ին գործում էր 26 բուհ, այդ թվում Աոֆիայի Կլիմենտ Օխրիդսկու անվ․ համալսարանը, էլեկտրատեխ․, բժշկ․, տնտեսագիտական, գյուղատնտ․, լեռնա– երկրաբանական, քիմիական–տեխնոլո– գիական, ինժեներա–շինարարական ինստ– ները։ Հարուստ գրաֆոնդ ունի Կիրիլի և Մեֆոդիի անվ․ ժող․ գրադարանը (Սո– ֆիա)։ XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները Բնական U տեխնիկական գիտություն– ներ։ Բ–ում մաթեմատիկական հետազոտություններ են կատարվում ոչ շրջելի թերմոդինամիկական պրոցեսնե– րի մաթ․ տեսության (Կ․ Պոպով), ֆունկ– ցիաների տեսության (Լ․ Չակալով, Լ․ Իլիև), անալիտիկ մեխանիկայի (Ի․ Ցե– նով, Բ․ Դոլապչիև), շարքերի տեսության, գծային հանրահաշվի, հավանականու– թյունների տեսության (Ն․ Օբրեշկով), ոչ գծային դիֆերենցիալ հավասարում– ների (Գ․ Բրադիստիլով), երկրաչափու– թյան աքսիոմատիկայի, դիֆերենցիալ երկ– րաչափության (Բ․ Պետկանչին) և ֆունկ– ցիոնալ անալիզի (Ցա․ Տագամլիցկի) ուղ– ղությամբ։ ՍՍՀՄ ԳԱ և սոցիալիստական մյուս երկրների ակադեմիաների հետ համատեղ հետազոտվում են ԷՀՄ–ի մաթ․ ապահովման, ավտոմատների տեսության և մաթ․ ծրագրավորման հարցերը։ Ֆիզիկայի բնագավառի աշխա– տանքները վերաբերում են ֆեռոմագնի– սականությաԽ՝ *•- ՝ էլեկտրականությա– նը (Պ․ Բախմե․ այթների և էլեկտ– րոլիտների (Ա․ ՝Վ)» կիսահաղոր– դիչների և դիէլեկտի1ւ4^երի ֆիզիկային և ռադիոակտիվությանը (Պ․ Ենչև, Ե․ Կա– րամիխայլով և ուրիշներ)։ 1961-ին ՍՍՀՄ օժանդակությամբ Բ–ում կառուցվել է մի– ջուկային ռեակտոր։ Հունգարիայի ԳԱ նախաձեռնությամբ Մուսալա լեռան գա– գաթին ստեղծվել է տիեզերական ճառա– գայթների հետազոտման կայան։ Բուլղար աստղագետները մշակում են տիեզերա– ծնության, մասնավորաաես Լուսնի (Ն․ Բո– նև), փոփոխական աստղերի, արեգակնա– յին ակտիվության ևն պրոբլեմներ։ Քիմիական հետազոտություններ են տարվում կոլոիդ թաղանթների կայու– նության (Ա․ Շելուդկո), լուսանկարչական պատկերի առաջացման մեխանիզմի (6․ Մալինովսկի), ջրածնի գերլարվածու– թյան և մետաղների ու կիսահաղորդիչնե– րի էլեկտրոնային էմիսիայի քվանտա–քիմ․ տեսության (Ս․ Քրիստով), ադսորբման և անօրգ․ կատալիզի, ինչպես նաև վեր– լուծական քիմիայի (Ն․ Պենչև և ուրիշներ) բնագավառներում։ Զգալի նվաճումներ են ձեռք բերվել հիդրոտեխնիկայի, տեխ․ և շինարարական մեխանիկայի, էներգետի– կայի, էլեկտրատեխնիկայի, մեքենաշինու– թյան և այլ բնագավառներում։ Տեխ․ ամ– սագրերից գլխավորը «Տեխնիչեսկա մի– սըլ»–ն է (1964-ից)։ Փիլիսոփայությունը։ Բ–ի փիլիսոփայու– թյան սկզբնավորումը կապվում է Հովհանն էկզարխի անվ․ հետ (X դ․), որը հին բուլղ․ լեզվով ստեղծեց փիլ․ տերմինոլոգիա։ Բուլղար ժողովրդի ազգային ինքնագի– տակցության կազմավորման և մշակույթի զարգացման համար կարևոր դեր է կատա– րել Պաիսիոս Իփլենդարացին (XVIII դ․)՝ բուլղ․ վերածննդի գաղափարախոսը։ Մա– տերիալիստական փիլիսոփայության ավանդույթները զարգացրել է Հ․ Գ․ Սե– լիմինսկին։ Փիլ․ մտքի ականավոր ներ– կայացուցիչ էր Պ․ Բերովիչը, որն ստեղծեց «Պանէպիստեմիա» («Pa^pisteme», 1861 – 1870) բնափիլ․ սիստեմը։ XIX դ․ 60-ական թթ․ ազգային–ազատագրական և հեղա– փոխական շարժումների վերելքով էր պայ– մանավորվել գաղափարական պայքարը էվոլյուցիոնիստների (ռեֆորմականների) և հեղափոխական–դեմոկրատների (Լ․ Կա– րավելով, Վ․ Լևսկի, Ք․ Բոտև) միջև։ Բուլ– ղար մարքսիստները Դ․ Բլագոևի գլխա– վորությամբ հանդես եկան նարոդնիկու– թյան, նեոկանտականության, բեռնշտայ– նականության և հետադիմական այլ գա– ղափարների քննադատությամբ։tXXtդ․ 20-ական թվականներից մարքսիստական փիլիսոփայությամբ զբաղվում էին Տ․ Պավ– լովը, Ս․ Գանովսկին, Գ․ Բակալովը, Ս․ Կիսելինչևը և ուրիշներ։ ժողովրդա– դեմոկրատական կարգերի հաստատումով (1944) հող ստեղծվեց մարքսիստական փիլիսոփայության հետագա զարգացման համար։ Բ–ի փիլիսոփայության ուսումնա– սիրության կենտրոններն են՝ փիլիսոփա– յության ինստ–ը (1948), Բուլղարիայի ԳԱ սոցիոլոգիայի ինստ–ը (1968)։ Փիլ․ ամ– սագրերն են «Ֆիլոսոֆսկա ւքիսլ> («Фи- лосовска мисъл», 1945-ից), «Սոցիոլոգի– չեսկի պրոբլեմի» («Социологически проб- леми>, 1969-ից)։ Պատմագիտության զարգացմանը խթա– նեց բուլղար ժողովրդի ազգային– ազա– տագրական շարժման վերելքը։ Պատմա– կան անցյալի գովաբանմամբ պատ– մաբանները ձգտում էին ժողովրդի մեջ հավատ ներարկել իր ուժերի նկատմամբ։ Բ–ի պատմագիտության հիմնադիրը Մ․ Դրինովն է, որը քննադատական վերա– բերմունք ցույց տվեց պատմական փաս– տերի և ժամանակագրության ուսումնա– սիրությանը։ Օսմանյան լծից ազատա– գրվելուց հետո (1878) պատմագիտության ուշադրության կենտրոնում էին ազգային– ազատագրական պայքարի և Բուլղ․ վե– րածննդի խնդիրները։ Պատմագիտության զարգացման համար կարևոր նշանակու– թյուն ունեցավ Մոֆիայի համալսարանի ստեղծումը։ XIX դ․ վերջից սկսում է զար– գանալ մարքսիստական պատմագրությու– նը, որի գլխավոր ներկայացուցիչներն էին Դ․ Բլագոևը և Վ․ Կոլարովը, հետագայում՝ Գ․ Դիմիտրովը և ուրիշներ։ Նրանք Բ–ում սկիզբ դրեցին հասարակական–տնտ․ խըն–