Բուտիլալկոհոլների մի քանի հատկությունները Ալկոհոլ Հալման ջերմ․ °С Եռման ջերմ․ °С խտութ․ (4°C-nuf) կգ/մ3 Լուծելիությունը (<7՝ 100 գ ջրում) Ազեոտրոպ խառ– նուրդ, ալկոհոլի %, եռման ջերմ․ °C I -79,9 117,4 809,9 9(15°) 52,2/92,6 II – 114,7 99,5 – 100 806,0 12,5(20°) 72,7/87,5 III – 108 107,5 802,7 10(15°) 66,8/89,8 IV 25 82,9 788,7 անսահմանափակ 88,2/79,9 Իզոպրենային օղակները միացած են հիմ– նականում 1,4 դիրքերով։ Բնական կաու– չուկի նման բյուրեղացող պոլիմեր է։ P․ թափանցիկ, էլասաիկ, սպիտակ կամ մոխրագույն, գազերի համար սակավա– թափանց, էլեկտրամեկուսիչ հատկություն– ներով զանգված է։ Օդում և թթվածնի միջավայրում կայուն է ջերմային ծերաց– ման, լույսի և քիմիական ազդակների (ջրածնի գերօքսիդ, օզոն, ազոտական թթու են) նկատմամբ։ Արդյունաբերության մեջ իզոբուտիլենի և իզոպրենի համատեղ պոլիմերումը կատարում են AlCb-ի ներ– կայությամբ, մեթիլքլորիդի լուծույթում, – 100°Շ–ում։ P․ օգտագործում են ռետի– նացված գործվածքներ, բարձր ջերմաստի– ճաններում և ագրեսիվ միջավայրում կա– յուն, էլեկտրամեկուսիչ ռետինե իրեր պատ– րաստելու համար։
ԲՈՒՏԼԵՐՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ [3( 15)․9․1828, Չիստոպոլ - 5( 17)․8․1886, գ․ Բուտլերովկա (այժմ՝ Թաթարական ԻՍՍՀ–ում)], ռուս քիմիկոս, հասարակա– կան գործիչ։ Պետերբուրգի ԳԱ ակադեմի– կոս (1874), ռուս, և արտասահմանյան մի շարք գիտական ընկերությունների անդամ։ P․ քիմիկոսների ռուս, առաջին դպրոցի հիմնադիրներից է։ Ավարտել է Կա– զանի համալսարանը (1849)։ 1858-ին Շ․ Ա․ Վյուրցի քիմ․ աշխատանոցում (Փարիզ) հայտնաբերել է մեթիլենյոդիդի ստացման նոր եղանակ։ Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիղի պոլիմերը, որի վրա կրաջուր ազդելով ստացել է առաջին ար– հեստական շաքարային նյութը։ Գերմանա– ցի բժիշկների և բնախույզների համագու– մարում (Շպեյեր, 1861) «Նյութերի քիմիա– կան կաոուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել է քիմ․ կառուցվածքի տեսության իր դրույթները։ Տեսությունը հաստատել Ա․ Մ․ Բուտլերով է մի շարք փայլուն փորձնական աշխա– տանքներով (իզոբուտանի, իզոբուտիլե– նի, դիիզոբուտիլենի, երրորդային սպիրտ– ների սինթեզը են)։ P-ի տեսությունն օգ– նեց բացատրել մինչե այդ անհասկանալի որոշ երևույթներ՝ իզոմերիան (տես Իզո– մերիա և Իզոմերացում), տաուտոմերիան։ Հրատարակել է «Օրգանական քիմիայի լիակատար ուսումնասիրության ներածու– թյուն» (1864–66-ին՝ ռուս․, 1867–68-ին՝ գերմ․) աշխատությունը։ P․ քիմ․ կառուց– վածքի տեսության հիման վրա սկսեց զբաղվել պոլիմերացման ուսումնասիրու– թյամբ։ P․ 1878-ից ռուս․ քիմ․ ընկերության պրեզիդենտն էր։ Երկ․ Сочинения, т․ 1–3, М․, 1953–58 (биб– лиография трудов); Статьи по пчеловодству, СПБ, 1891; Избранные работы по органиче– ской химии, М․, 1951 (библиография трудов по химии); Научная и педагогическая дея– тельность․ Сб․ документов, М․, 1961․ Գրկ․ Быков Г․ В․, А․М․ Бутлеров, М․, 1961․
ԲՈՒՏԿԵՎԻ9 Վլադիմիր Ատեպանովիչ [7(19)․6․1872, գ․ Ռուսակովո (այժմ՝ Տու– լայի մարզի Օդոևսկի շրջանում) – 4․11․ 1942, Մոսկվա], բույսերի ֆիզիոլոգ և կեն– սաքիմիկոս, ԱԱՀՄ ԳԱ թղթակից–անդամ (1929)։ 1894-ին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Գիտական աշխատանքնե– րը նվիրված են բույսերում օրգ․ թթուների և սպիտակուցային միացությունների առա– ջացման և փոխակերպման քիմիզմին։ Մշակել է շնչառության յուրատեսակ տե՛– սություն (ածխաջրերի օքսիդացումն ա– ռանց նախնական ճեղքման)։ Մ․ Խաչատրյան․
ԲՈՒՏՎԱՐ, պռլիվինիլբուտի– ր ա լ, բարձրամոլեկուլային միացություն, պոլիւ]ինիլսպիրտի և կարագալդեհիդի ացետալը։ Նայած ացետալացման աստի– ճանին, Р․ պարունակում է ազատ հիդրօք– սիլխմբեր, բուտիլխմբեր, պլաստիֆիկա– տորներ՝ դիբուտիլսեբացինատ, դիօկտիլֆ– թալատ ևն։ Առաջացնում է թաղանթներ, որոնք կայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Ստանում են պոլիվինիլսպիրտի ջրային լուծույթի և կարագալդեհիդի փոխազդմտմբ, կատա– լիզատորների առկայությամբ (H2SO4, НС1, Н3Р04 ևն)։ Օգտագործվում է հիմ– նականում չփշրվող ապակի (տրիպլեքս), սոսինձներ («БФ»), էլեկտրամեկուսիչ լաքեր, ինչպես նաև ջրի և գագի համար անթափանց գործվածքներ պատրաստելու համար։
ԲՈՒՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Տրանսվաաւ, Օրանժի Հանրապետու– թյուն ։ԲՈՒՐԱՍՏԱՆ (ն․ Թ ա մ ա մ լ ու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի ափին, Երևան–Արտաշատ Բուրաստան խճուղու վրա, շրջկենտրոնից 4,5 կմ հյու– սիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է այգեգործությամբ, բանջարաբոս– տանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ, դեղատուն, գրադարան, ակումբ, կինո, կենցաղսպա– սարկման օբյեկտներ։ Գործում է կոնյակի հումքի ստացման գործարան։
ԲՈՒՐԱՍՏԱՆ ՄԱՆԿԱՆՅ», կիսամսյա պատկերազարդ մանկապատանեկան հան– դես։ Լույս է տեսել 1882–93-ին, Կ․ Պոլ– սում։ 1889-ից՝ «Ծաղիկ մանկանց»։ Խըմ– բագիրներ՝ Կ․ Կարակյուլյան, Ս․ Տեով– լեթյան, Սիհրան Ասքանազ։ Հրատարա– կիչ՝ Ն․ Պերպերյան։ «Р․ մ․» մանկական, «Բուրաստան մանկանց» հան– դեսի շապիկը գրական–գեղարվեստական ստեղծագոր– ծություններին զուգահեռ տպագրել է ար– վեստին, առողջապահությանը, բժշկու– թյանը նվիրված գիտահանրամատչելի հոդ– վածներ, գրախոսություններ, հիշատակու– թյուններ նշանավոր անձանց մասին, առա– ջարկել մաթեմատիկական խնդիրներ։ Հանդեսի հրատարակմանն աջակցել են Մ․ Մամուրյանը, Ռ․ Պերպերյանը, Ա․ Փա– նոսյանը, Ա․ Չոպանյանը, Ե․ Տեմիրճի– պաշյանը և ուրիշներ։ Թղթակցել են Կ․ Պոլսի, Զմյուռնիայի և այլ շրջանների հայ դպրոցականները։ IX․ Գրիգորյան
ԲՈՒՐԱՍՏԱՆ ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿՅԱՆ», բա– րոյական, բանասիրական, տնտեսական և ուսումնական ամսագիր։ Հրատարակու– թյուն՝ Կ․ Պոլսի Ս․ Սահակյան դպրոցի բարձր դասարանների աշակերտների։ Լույս է տեսել 1851–53-ին, Կ․ Պոլսում։ Տպագրել է մանկավարժական, ուսումնա– կրթական հոդվածներ, թարգմանություն– ներ, գրական նմուշներ գեղարվեստական ընթերցանության համար։ Անդրադարձել է պատանիների և երիտասարդների բա– րոյական առողջ նկարագրի կերտման հար– ցին՝ դրան հասնելու նախապայման ըն– դունելով կրթությունն ու լուսավորությու– նը։ Ծանոթացրել է ժամանակի բնագիտա–