(Բիրիմ և Բոնսա գետերի ավազաննե– րում), մանգանի (Նսուտա), բոքսիտների (Ավասո), երկաթաքարի (Տոգոյի սահ– մանի մոտ) արդյունահանումը։ Ծովա– լճակներից արդյունահանվում է աղ։ Զար– գանում է մշակող արդյունաբերությունը։ Տեմա քաղաքում ստեղծվել են պողպատա– ձուլական, իսկ ներմուծվող կավահողի և նավթի բազայի վրա՝ ալյումինի (ամերիկ– յան ընկերության հսկողությամբ) և նավ– թավերամշակման ձեռնարկություններ։ Տարկվա քաղաքի մոտ տեղական հումքի բազայի վրա աշխատում է ավտոդողերի գործարանը։ Կան փայտամշակման (Կու– մասիի շրջանում), տեքստիլ (Տեմա), տրի– կոտաժի և կարի (Աքրա), կոշիկի (Կումա– սի), սննդի (Տակորադի, Տեմա), շինա– նյութերի, ծխախոտի (Տակորադի), լուց– կու (Կադե) ձեռնարկություններ։ Անտա– ռային արդյունաբերության արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Գյուղատնտեսությունը։ Գյուղատնտե– սության հիմնական ճյուղը կակաոյի մշա– կությունն է։ 1973–74-ին տվել է կա– կաոյի համաշխարհային արտադրանքի 30%-ը։ Կակաո մշակում են Աշանտի, Բրոնգ–Ախաֆո U Արևելյան մարզերում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի– ներ՝ երկրի արլ–ում, ծովափի երկայնքով, յուղատու արմավենիներ՝ հվ–ում, ցիտ– րուսային կուլտուրաներ՝ Քեյփ Քոսթի շրջանում, սուրճի ծառեր՝ Վոլտայի մար– զում, գետնընկույզ4 հս–ում։ Ընդարձակ– վում են կաուչուկատու հևեայի, սուրճի ծառերի, անանասի, յուղատու արմավենի– ների, շաքարեղեգի տարածությունները։ Անասնապահության զարգացմանը խիստ խոչընդոտում է ցեցե ճանճը։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունը 1285 կմ է, կոշտ ծածկով ավտոխճուղիներինը՝ մոտ 14 հզ․ կւէ (1971), ծովային փոխադրումները կատար– վում են Տակորադի և Տեմա նավահան– գիստներով։ Օդանավակայաններ կան Աք– րա (միջազգային), Կումասի, Տակորադի և Տամալե քաղաքներում։ Արտաքին տնտեսական կապերը։ Ար– տահանում է կակաո, հանքանյութ (ոսկի, ալմաստ, բոքսիտ, մանգան) և անտառա– նյութ։ Ներմուծում է մեքենաներ և տրանս– պորտային սարքավորումներ։ Տնտ․ կա– պերի մեջ է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, ԳՖՀ–ի, ճապոնիայի, ՍՍՀՄ–ի և սոցիա– լիստական մյուս երկրների հետ։ Դրամա– կան միավորը սեդին է, որը հավասար է սովետական 0,65 ռուբլուն (1976)։ VIII․ Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 1972-ին Գ–ում ծնունդը 1000 բնակչին կազմել է 47–52, մահացությունը՝ 24, մանկական մահացությունը 1000 ողջ ծըն– վածին՝ 156։ Տարածված են մալա– րիան, աղիքային վարակիչ հիվանդու– թյունները, հելմինթոզները, միզա–սեռա– կան շիստոսոմատոզը, բորը, ֆրամբե– զիան։ Լինում են բնական ծաղիկի բռըն– կումներ։ 19 72-ին գործել են 158 հիվան– դանոց՝ 3,1 հզ․ մահճակալով (1,1 մահ– ճակալ՝ 1000 բնակչին), 120 ամբուլատո– րային բաժանմունք, 6 պոլիկլինիկա, բժշկական 49 կենտրոն և 197 դիսպանսեր։ Աշխատել է 575 բժիշկ (1 բժիշկ՝ 15000 Բրոնզե արձանիկներ (Բրիտանական թան– գարան, Լոնդոն) Ծիսակատարով թյան անոթ, բրոնզ (Պետական ազգա– գրական թանգա–՝ րան, Ստոկհոլմ) «Արհեստավորը», բրոնզ (Պատմու– թյան թանգարան Բեոն) բնակչին)։ Բժիշկներ է պատրաստում Գ–ի համալսարանին կից Աքրայի բժշկական դպրոցը։ IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները Ուսուցումը տարրական դպրոցի բարձր դասարաններում, միջնակարգում և բու– հերում տարվում է անգլերենով։ Ուսու– ցիչներ են պատրաստվում մանկավար– ժական ուսումնարաններում։ Գ–ի բու– հերն են համալսարանը (Աքրա, հիմնա– դրված՝ 1948-ին), ճշգրիտ և բնական գի– տությունների համալսարանը (Կումասի, 1951-ից), համալսարանական կոլեջը (Քեյփ Քոսթ, 1962-ից)։ Աքրայի համալսարանին կից գործում են բժշկական դպրոցը, ինստ– ներ, գիտահետազոտական հիմնարկներ։ Աքրայում է գտնվում ազգային թանգա– րանը, բնական գիտությունների ազգային թանգարանը, բուսաբանական այգին։ 1963-ին ստեղծվել է Գ–ի գիտությունների ակադեմիան։ X․ Մամուլը, ռադիոհաղորդումները U հեռուստատեսությունը Լույս են տեսնում «Գանսփեն թայմս» («Ghanaian Times»), 1958-ից, կիսապաշ– տոնական օրգան, «Դեյլի զրեֆիկ» («Daily Graphic»), 1950-ից, «Իվնինգ նյուս» («Eve– ning News»), 1948-ից, «Պայոնիր» («Pio– neer») օրաթերթերը։ Ռադիո (1961-ից) և հեռուստատեսային (1965-ից) հաղորդումները տրվում են անգլ․ և ֆրանս․, ինչպես նաև տեղական լեզու– ներով։ XI․ Արվեստը ճարտարապետությունը։ Ավանդական բնակարանները շրջանաձև և ուղղանկյուն կավածեփ խրճիթներ են, երկթեք կամ կոնաձև տանիքով։ Պահպանվել են տեղա– կան առաջնորդների կավաշեն պալատներ (բարձրությունը4 մինչև 5 г/)։ Ւաշոր քա– ղաքներում (Աքրա, Կումասի) կառուցվել են բազմահարկ շենքերով թաղամասեր։ ժամանակակից շինություններում օգտա– գործվում են ալյումին, բետոն և ապակի։ Կերպարվեստը։ Դեռևս հնուց զարգա– ցած էր բրուտագործությունը, գործված կամ դրոշմված ծաղկազարդ «քենտե» զգեստ– ների պատրաստումը, փայտի փորագրա– նախշումը (կարմիր և սև փայտի ոճավոր– ված արձանիկները)։ Բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղար– վեստական մշակումը։ Անկախության հըռ– չակումից հետո ձևավորվում է պրոֆե– սիոնալ արվեստը։ Ստեղծվել են ստեղ– ծագործական կազմակերպություններ։ Գործում են արվեստի և մշակույթի ինստ․, գեղարվեստի, ճարտարապետության, շի– նարարության և արհեստների դպրոցներ։ Երաժշտությունը։ Գ–ի մի շարք ժո– ղովուրդների (մամպրուսի, կուսասի, դագ– բանի) երաժշտությունը պենտատոնիկ է, մյուսներինը (ական, բուիլսա)4 6 և 7 աս– տիճանի լադերով։ Գ–ի երաժշտության յուրահատկություններից է որոշակի և «ազատ» ռիթմերի առկայությունը։ Բազ– մատեսակ գործիքներից4 ացիմնու, կիդի, կագան (հարվածային), բամբուկե ֆլեյ– տաները, եղջերափողերը, 6–7 լարանի տավիղները, ցիտրաները օգտագործվում են աոնաեանդիսությունների ժամանակ։ Գ–ի համալսարանին կից ստեղծվել է Աֆրիկայի ուսումնասիրման ինստ․, որն զբաղվում է երաժշտության պրոբլեմնե– րով, ունի ուսանողական սիմֆոնիկ նվա– գախումբ և երգչախումբ։ Գրկ․ Александровская JI․ И, Гана, М․, 1965․ Боатенг Е․ Л․, Геогра фия Ганы, пер․ с англ․, М․, 1961; Голос;! Ганы, Ташкент, 1960․ ԳԱՆԳ, մարդու և ողնաշարավոր կենդա նիների գլխի կմախքը։ Բաղկացած է 23 ոսկրից (8-ը՝ զույգ և 7–ը՝ կենտ), որոնք ամուր կարերով միացած կազմում են մի ամբողջություն։ Տարբերում են ու ղ և ղ ա– յին և դիմային Գ․։ Ուղեղային մա– սը կազմված է 2 քունքոսկրից, 2 գագաթ– ոսկրից, մաղոսկրից, ճակատոսկրից, սեպ– ոսկրից և ծոծրակոսկրից, որոնք կազմում են գանգատուփը, ուր գտնվում են լսա– հավասարակշռության օրգանները և գըլ– խուղեղը։ Դիմային մասը կազմված է 6 զույգ և երեք կենտ ոսկրերից, որոնցից միայն ստորին ծնոտն է շարժուն (հոդա– վորված է քունքոսկրերի հետ)։ Դիմային մասի վրա են ակնակապիճները, քթանց– քերը, բերանի բացվածքը ևն։ Քթախոռո– չի շուրջը դասավորված ոսկրերից մի քա– նիսն ունեն օդով լի խոռոչներ, որոնք
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/682
Արտաքին տեսք