Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խարհագրական, քաղ․, ուսումնական քարտեզներ, ատլասներ են։ Ստեղծվել է ՍՍՏՄ ԺԿԽ 1938-ի սեպտ․ 14-ի որոշմամբ։ Գ․ և ք․ գ․ վ․ հրատարակում է «Գեոդեզիա ի կարտոգրաֆիա» («Геодезия и карто–графия») ամսագիրը։

ԳԵՈԴԵԶԻԿ ԳԾԵՐ, մակերևույթի վրա գտնվող գծեր, որոնց գլխավոր նորմալները համընկնում են մակերևույթի նորմալների հետ։ Գեոդեզիկ գծերը հարթության վրա ուղիղներ են, գնդի վրա՝ մեծ շրջանագծեր, ուղիղ շրջանային գլանի վրա՝ պտուտակային գծեր։ Լրիվ որոշվում են իրենց մեկ կետով և այդ կետում տրված ուղղությամբ։ Մակերևույթի երկու բավականաչափ մոտ կետեր իրար միացնող բոլոր գծերից ամենափոքր երկարություն ունեցողները Գեոդեզիկ գծեր են։

ԳԵՈԹԵՐՄԻԿԱ, տես Երկրաջերմություն:

ԳԵՈԻԴ (հուն․ 7Л – երկիր և еТбос;–տեսակ), ձև, որը կառաջացնեին ջրի որոշակի միջին մակարդակ ունեցող Համաշխարհային օվկիանոսը և նրա հետ կապված ծովերը՝ մակընթացությունների, ներքին հոսանքների, մթնոլորտայիև տարբեր ճնշումների ազդեցության բացակայության դեպքում։ Այն բավական ճշտորեն կարելի է ներկայացնել որպես պտտման էլիպսոիդ։ Գեոիդից են հաշվում նիվելիրային բարձրությունները։ ժամանակակից տվյալներով, ամենից հարմար ընտրված երկրային սֆերոիդից Գեոիդի շեղման միջին մեծությունը կազմում է մոտ ±50 մ, առավելագույնը՝ ±lOO մ։

ԳԵՈՄԵԽԱՆԻԿԱ, տես Երկրամեխանիկա։

ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱ (գեո․․․, հուն․ |ւօթփղ– ձև և ․․․ չոգիա), գիտություն Երկրի մակե–րևույթի ռելիեֆի մասին։ Ուսումնասիրում է ցամաքի, օվկիանոսների և ծովերի հա–տակի ռելիեֆի ձևերը, ծագումը, ևասակը, զարգացման օրինաչափությունները, ժա–մանակակից դինամիկան, ներքին և ար–տաքին ուժերի հակազդեցությունը։ Ներ–քին և արտաքին ուժերի միաժամանակյա ներգործությունը պայմանավորում է ռե– լիեֆագոյացման պրոցեսները։ Երկրի ռե–լիեֆի փոփոխման կարևոր գործոն է նաև մարդկային ևասարակության գործունեու–թյունը։ Ռելիեֆի տիպևրը կոչվում ևն նրանց ստեղծող գործոններից առաջա–տարի անունով, օրինակ՝ տեկտոնական, հրաբխային, սառցադաշտային։ Իր զար–գացման ընթացքում ռելիեֆը ծագումնա– յին մի տիպից կարող է վևրածվել մյուսին, նայած գործոնի ազդեցության ինտենսի–վությանը (օրինակ, հրաբխայիևը՝ սառ–ցադաշտայինի, տեկտոնականը՝ կարստա– յինի)։ Գ–ի տեղը Երկրի մասին գիտություն–ների համակարգում ․ որոշվում է երկրա–կեղևի, հիդրոսֆերայի, մթնոլորտի, բիո–սֆերայի միջև կատարվող պրոցեսների փոխհարաբևրությամբ, որով և նա դառ–նում է մի սահմանային գիտություն երկ–րաբանության և ֆիզիկական աշխարհա–գրության միջև։ Գ–ում առանձնացվում են մի շարք ճյուղեր։ Ընդհանուր Գ․ ուսումնասիրում է ռելիեֆի ծագման և ձևա–վորման բոլոր, իսկ մասնավոր Գ․՝ մեկ կամ մի քանի կողմերը։ Պ լ ա ն ե– տար Գ․ ուսումնասիրում է ռելիեֆի խոշորագույն ձևերը, առանձին շրջաննե–րի մորֆոլոգիան հետազոտում է ռեգիո– նալ Գ․։ Դրանց արդյունքները ժողո– վըրդական տնտեսության մեջ կիրառելու տեսական հիմունքնևրը մշակում է կի–րառական Գ․, պալեոգեոմոր– ֆոլոգիան լուսաբանում է ռելիեֆի էվոլյուցիան անցյալ երկրաբանական դա–րաշրջաններում ։ Գ–ի հիմնական մեթոդը դաշտային հե–տազոտություններն են և գեոմորֆոլոգիա–կան հանույթը, որոնց հիման վրա կազմ–վում են ընդևանուր և հատուկ Գ–կան քար–տեզներ։ Գ–ի տվյալները օգտագործվում են օգտակար հանածոների (հատկապես՝ ցրոնային) հանքավայրերի որոնման հա–մար, արդյունաբերական, հիդրոտեխնի–կական կառույցների, ճանապարհների շի–նարարության ժամանակ։ Գ․ որպես ինքնուրույն գիտություն հիմ–նադրվել է XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, երբ ձևավորվել են գեոմորֆոլոգիական ամերիկյան (Ու․ Մ․ Դևիս) և եվրոպական (Ա․ Պենկ, Ֆ Ռիխտհոֆեն, Վ․ Պենկ) դպրոցները։ Ամերիկյան դպրոցի տեսա–կան կոնցեպցիան առավել լրիվ արտա–հայտվել է Դևիսի աշխարհագրական ցիկլերի մասին ուսմունքում, իսկ եվ–րոպական դպրոցինը՝ Վ․ Պենկի ռելիե–ֆի վերընթաց և վայրընթաց զարգացման տեսությամբ։ Վերջին տասնամյակներում արտասահմանյան գիտնականները մեծ ուշադրություն են դարձնում դինամիկ Գ–ի և մորֆոմետրիայի հարցերին։ Ռուսաս–տանում Գ–ի հիմունքները մշակվել են Պ․ Պ․ Սեմյոնով–Տյան–Շանսկու, Պ․ Ա․ Կրո– պուոկինի, Վ․ Վ․ Դոկուչաևի, Ի․ Վ․ Մուշ– կետովի, Դ․ Ն․ Անուչինի և այլոց կողմից։ Սովետական շրջանում ՍՍՏՄ տարածքի գեոմորֆոլոգիական ուսումնասիրության, Գ–ի տեսական հիմունքների և այլ բնագա–վառներում ձեռք են բերված մեծ նվաճում–ներ (6ա․ Ս․ Էդելշտեյն, Ի․ Ս․ Շչուկին, Կ․ Կ․ Մարկով, Ի․ Պ․ Գերասիմով, Ն․ Վ․ Դումիտրաշկո և ուրիշներ)։ ՏՍՍՏ–ում Գ․ զարգացել է 1950-ական թվականներից, Մոսկվայի և տեղի (ՏՍՍՏ ԳԱ, Երևանի պետական համալսարան, ՏՍՍՏ Մինիս– տըրների սովետի երկրաբանական վար–չություն) գիտնականնևրի կողմից հատ–կապես ուսումնասիրվել են հանրապետու–թյան և հարակից շրջանների ռելիեֆի ընդհանուր առանձնահատկությունները, մորֆոստրուկտուրան, արտածին պրոցես–ները և այլն, որոնց արդյունքներն ամ–փոփված են մենագրություններում և տար–բեր մասշտաբի Գ–կան քարտեզներում։ Գբկ․ Пенк В․, Морфологический ана–лиз, пер․ с нем․, М․, 1961; Дэвис В․ М․, Геоморфологические очерки, пер․ с англ․, М․, 1962; Щукин И․ С․, Общая геомор–фология, 2 изд․, т․ 1–2, М․, 1960–64; Гео–логия Армянской ССР, т․ 1, Геоморфология, Е․, 1962․ Ut fiiuijiub

ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ, հաս–կացություն, որ 1948-ին առաջարկել է սովետական գեոմորֆոլոգ Կ․ Կ․ Մարկովը ռելիեֆ առաջացնող արտածին և ներծին պրոցեսների փոխազդևցությունը ըմբըռ– նելու համար։ Սովորաբար արտածին ուժե–րը, ազդելով Երկրի մակերևույթի վրա, հարթեցնում են ռելիեֆը և ստեղծում որո–շակի Գ․ մ․։ Գոյություն ունի այնքան Գ․ մ․, որքան արտածին պրոցեսներ՝ աբրա– զիոն–կուտակումային մակարդակ, դենու– դացիոն մակարդակ, ձյան սահմանի մա–կարդակ, վերին դենուդացիոն մակարդակ են։ Տվյալ Գ․ մ–ի սահմաններում համա–պատասխան արտածին պրոցեսը համար–վում է առաջատար։ Եթե երկրակեղևը լիներ անշարժ, ապա յուրաքանչյուր Գ․ մ․ կունենար պատյանի բնույթ, որը հա–մակենտրոն կերպով կշրջապատեր Երկրի մակերևույթը, սակայն երկրակեղևի շար–ժումները ձևափոխում են նրանց։ Այսաի– սով, Գ․ մ–ի իրական պատկերը ռելիեֆ ստեղծող արտածին և ներծին ուժերի փոխ–ազդեցության արդյունքն է։ Գ– մ–ի ծագ–ման, հասակի և հետագա փոփոխություն–ների վերլուծությունը գեոմորֆոլոգիական ուսումնասիրությունների հիմնական մե–թոդներից մեկն է։ Լ․ Զոհրաբյան

ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ (հուն․ 7П – երկիր, Л0Х1- tixa – պետական գործունեություն), բուրժուական հետադիմական ուսմունք, որը տնտևսական, քաղաքական և ֆիզի–կական աշխարհագրության տվյալների միտումնավոր մեկնաբանությամբ ար–դարացնում է իմպերիալիստական տե–րությունների նվաճողական քաղաքակա–նությունը։ Գ–ի ըևդհանուր տեսական հիմ–քը աշխարհագրական ուղղությունն է սո–ցիոլոգիայում։ «Գ․» տերմինը մտցրել է Ռ․ Չելենը (Շվեդիա)։ Գ–ի գաղափարները քարոզել են Ֆ․ Ռաթցելը, Կ․ Տաուսհոֆերը (Գերմանիա), Տ․ Մակինդերը, Ն․ Սպիկ– մենը (ԱՄՆ) և ուրիշներ։ XX դ․ 20-ական թվականներից Գ․ հատկապես տարածվել է Գերմանիայում և դարձել ֆաշիզմի գաղա–փարախոսության տարրերից մեկը։ Ֆա–շիզմի գաղափարախոսները գերմանական պետությունը դիտում էին իբրև մի օրգա–նիզմ, որն իր զարգացման ևամար կարիք ունի «կենսական տարածության», իսկ այն պետք է ձեռք բերվի հարևան պետու–թյունների հաշվին, քանի որ սեփական տարածությունը քիչ Է։ Գ․ որոշակի տեղ է գրավում նաև ճապոնական, ինչպես նաև Ժամանակակից ամերիկյան իմպերիա–լիստների և արևմտագերմանական ռևան– շիստների գաղափարական զինանոցում։ Հ․ Բաղդասարյան․

ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼ (գեո․․․ և սինկւինաւ․․․ բառերից), գեոսինկլինալային գոտի, գեոսինկլինալային մարզ, երկրակեղևի համեմատաբար նեղ, գծային ձգված գալարուն զոնա։ Գ–ները բնորոշվում են խզման և ճմլման դեֆորմացիաներով, Էրոզիայի և կուտակ–ման, սեյսմիկ և հրաբխային երևույթների բարձր ակտիվությամբ, ծանրության ուժի անոմալիանևրով, նստվածքների հաստու–թյունների փոփոխությամբ և մետամոր–ֆիզմով, ինտրուզիաների և լավաների լայն տաբածմամբ։ Այս հատկանիշներով Գ․ հակադրվում է աւաաֆորմքա Մեխա–նիկայի և նյութերի դիմադրության օրենք–ների տեսանկյունով Գ․ բնորոշվում է իբրև լարումների և դեֆորմացիաների կոնցեն–տրացիայի զոնա և առաջանում է կամ օվկիանոսային ու ցամաքային պլատֆորմ–ների, կամ ցամաքային երկու պլատֆորմ–ների սահմաններում, կամ էլ օվկիանոսա–յին պլատֆորմի հիմքի վրա։ Գ–ի կոնցեպցիան Ապալաչների օրինա–կով սաաջին անգամ ձևակերպել է շոտ–