Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԳՆՈՒՆԻՆԵՐ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Տայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, սերել են Սենեքե– րիմի (Սենաքերիբ) որդի Արդամոզանից, իսկ Վաղարշակ թագավորի օրոք նրանց նահապետ Գիևը դարձել է նախարար։ Գ–ի նախարարությունը Տայոց արքունի–քում գրավել է 17-րդ գահը և տվել 500 հեծյալ։ Գ–ի ժառանգական հայրենիքն ընդգրկել է Առբերանի գավառը, Աղիո– վիտ և Արճիշակովիտ գավառների մեծ մասը, որը հայ մատենագրության մեջ երբեմն ևիշատակվում է «Գնունյաց գա–վառ» կամ «Գնունյաց երկիր» անունով։ Գ․ կալվածներ են ունեցել նան Այրարա– տի Շիրակ գավառում։ Ըստ Փավստոս Բուզանդի, Գ․ Արշակ Բ թագավորի ժամա–նակ վարել են Տայոց հազարապետության գործակալությունը։ Գ–ի տոհմը տվել է եկեղեցական ն քաղաքական գործիչներ։ Փավստոս Բուզանդի հաղորդմամբ Կե– սարիա ուղնորվելիս Տուսիկ կաթողիկո–սին ուղեկցել է Աբա Գնունին, իսկ Նևր– սես Պարթնին՝ Մանեճ Գնունին։ Մևծ Տայքի 387-ի բաժանումից հետո Գ–ի նախարար Ատատը հեռացել է բյուգան–դական կողմը, ն տոհմը ժամանակավորա–պես գրկվել է իր տիրույթներից։ Գ․ մաս–նակցել են Y դ․ ազատագրական պատե–րազմներին։ Իշխան Մժեժ Գնունին 513– 548-ին եղել է Տայաստանի մարզպան։ Գ–ի տոհմից նույնանուն մի այլ իշխան 629–635-ին եղել է Տայաստանի բյու–գանդական մասի կառավարիչ և կրել «Տայոց իշխան» տիտղոսը։ Գ․ Վահան իշխանի գլխավորությամբ մասնակցել են 774–775-ին Տայաստանում արաբական խալիֆայության դեմ ծավալված ապստամ–բությանը։ Դաշնակցելով Արծրունիներին՝ Գ․ կամեցել են վանել իրենց տիրույթ–ների նկատմամբ եղած արաբական սպառ–նալիքը։ Տիշյալ ապստամբության պար–տությունից հետո նեղվելով հարևան ամի–րայություններից՝ Գ․ դիմել են Աշոտ Մսակեր Բագրատունու օգնությանը։ Վեր–ջինս Գ–ի տոհմը գաղթեցրել է Տայք, իսկ Գ–ի տիրույթներին տիրացել է արաբա–կան Ութմանիկ ցեղը։ Վասպուրականում մնացած Գ․ 850-ական թթ․ օժանդակել են Արծրունիներին՝ ընդդեմ խալիֆայու–թյան զորապետներ Ցուսուփի և Բուղայի։ Տետագայում Գ․ էական դեր չեն ունեցել քաղաքական կյանքում (976-ին Տայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի մի հրո–վարտակում հիշատակվում է Գնորգ Գնու– նի իշխանը)։ Գրկ․ Մովսես 1սորենացի, Պատ–մություն Հայոց, Ե․, 1968։ Վ ա ր դ ա ն Վար–դապետ, Հավաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Ոսկյան Հ․, Գնունյաց և Ռշտուն– յաց նախարարությունները․ Վնն․, 1952։ ԳՈՍ, ԴԱՄԱՆ ԵՎ ԴԻՈՒ, վարչական միա–վոր, միութենական տերիտորիա Տնդկաս– տանում, Տնդստան թերակղզու արևմըտ– յան ափին։ Տարածությունը 3,7 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 668 հզ․ (1967), գլխա–վոր քաղաքը4 Պանաջի։ Տնտեսության հիմքը հողագործությունն է։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, կոկոսյան արմա–վենի, մանգո, բանան, զբաղվում ձկնոր–սությամբ։ Գլխավոր նավահանգիստը Մարմագան է^ Զարգացած է գբոսաշրջի– կությունը։ Գոայում, Դամանում և Դիու– ում, XVI դ․ կեսերից սկսած, տիրություն էին անում պորտուգալական գաղութա–րարները։ Պորտուգալական տիրապետու–թյունը այդտեղ կործանվեց 1961–62-ին։

ԳՈԲԵԼԵՆ, ձեռքով գործված գորգ–նկար (շւկաչեր)։ Որոշակի իմաստով Գ․ է կոչ–վում մինչև այժմ գործող փարիզյան մա–նուֆակտուրայի (հիմնվել է 1662-ին, Սեն– Մարսել արվարձանում) արտադրանքը։ Որպես թագավորական մանուֆակտուրա՝ նրա գլխավոր մասնաշենքը դարձավ XV դ․ հայտնի ներկարարներ Գոբելենների (Go–belins) նախկին արհեստանոցը, այդ անու–նով էլ կոչվեց մանուֆակտուրան ու նրա արտադրանքը։ Գ․ գործվել է բրդյա և մետաքսյա (երբեմն նաև ոսկյա և արծաթ–յա) գունավոր թելերով։ Գ–ները գործվել են ձեռքի հատուկ դազգահների վրա։ Գ–ի բնորոշ հատկանիշն է հիմնաթելերով «Թագավորի այցը գոբելենների մանուֆակ–տուրա», գոբելեն «Լյուդովիկոս XIV -ի պատ–մությունը» շարքից, բուրդ, մետաքս, ոսկյա և արծաթյա թելեր, Էսքիզը՝ Շ․ Լեբրենի (1673– 1679, Ազգային ունեցվածք, Փարիզ) «Երկինք», գոբելեն, բուրդ, Էսքիզը՝ ժ․ Լյուր– սայի (1956, Ազգային ունեցվածք, Փարիզ) ստեղծված մակաշերտավոր երեսակողմի և կարերով ստեղծված հակառակ երեսի անհարթությունը։ XVII–XVIII դդ․ պատ–մական, դիցաբանական, կրոնական և գրական սյուժեներով, գեղարվեստա–կան բարձր արժանիքներով ստեղծված Գ–ները այնպիսի ճանաչում են գտել, որ Գ․ են կոչվել սկզբում Ֆրանսիայի մյուս մանուֆակտուրաներում և այլ ևրկրնե– րում ընդօրինակված շպալերները, իսկ XIX դ․ ընդհանրապես շպալերները և նույնիսկ մեքենայով խիտ գործված պաս– «Երկինք», գոբելեն, բուրդ, Ա․ Մատիսի 1946-ի էսքիզով (1972, Ազգային ունեցվածք, Փարիզ) տառները (այսպես կոչված գոբելենային գործվածքները)։ XIX դ․ Գ–ի գեղարվես–տական մակարդակը իջել Է։ 1930-ական թթ․ Գ–ի արվեստը վերածնվել է նոր ոճա–կան հիմքի վրա։ ԳՈԲԻ (Gobbi) Տիտո (ծն․ 24․10․1913, Բասսանո դել Գրապպա), իտալացի եր–գիչ (բարիտոն)։ 1936-ին Վիեննայում կա–յացած վոկալիստների միջազգային մըր– ցույթում արժանացել է 1-ին մրցանակի։ 1942-ից Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի մեներգիչ է։ Տայտնի է որպես Ջ․ Վերդիի օպերային հերոսների լավա–գույն մեկնաբան (Ոփգոլետտո, ժերմոն, Ամոնասրո, Յագո, Ֆալստաֆ, Սիմոն Բոկ– կանեգրա, Ռենատո՝ «Ոփգոլետտո», «Տրա– վիատա», «Աիդա», «Օթևլլո», «Ֆալստաֆ», «Սիմոն Բոկկանեգրա», «Պարահանդես– դիմակահանդես» օպերաներում)։ Նկա–րահանվել է երաժշտական կինոնկարնե–րում։ ԳՈԲԻ (մոնղոլերեն՝ ջրազուրկ վայր), անա–պատային և կիսաանապատային մարզ Մոնղոլական ժողովրդական Տանրապե– տության հարավում, հարավ–արևելքում և Չինաստանի մերձակա տերիտորիա–յում։ Կլիման խիստ ցամաքային Է, ջեր–մաստիճանների տարեկան տատանում–ները հասնում են 85°C (հունվարինը՝ –40°C, հուլիսինը՝ 45°C), տեղումները՝ 68–200 մմ։ Գերակշռում են մոխրագորշ և գորշ հողերը։ Բուսականությունը աղ–քատ Է, բնորոշ են գոբիական սեզը, օշա–նը, դեղին ակացիան, սաքսաուլը, կար– մըրանը, ելաբույսը, զուգատերևազգիևե– րը, բազմամյա և միամյա խոտաբույսերը։ Լեռևերում և օազիսներում աճում են խե–ժափիճի, կեչի, բարդի, ուռենի։ Կենդանա–կան աշխարհը բազմատեսակ Է․ դեռնս պահպանվել են վայրի ուղտը, կուլանը, Պրժնալսկու ձին, անտիլոպների մի քանի տեսակներ։

ԳՈԲԻԱԿԱՆ ԱԼԹԱ6, լեռնային համակարգ Մոնղոլական ժողովրդական Տանրապե– աությունում, Մոնղոլական Ալթայի հա– րավ–արնելյան շարունակությունը։ Երկա–րությունը 500 կմ Է, գերակշռող բարձրու–թյունը՝ 1500–2500 մ, ամենաբարձր գա–գաթը՝ Իխ–Բոգդո–Ուլա (3957 մ)։

ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ երկրաբան ու– թ յ ա ն մեջ, տես Իջվածք։

ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ մաթեմատի–կա յ ու մ, տես Ուռուցիկություն և գոգա–վորություն։