Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գոգավորություն է, լցված գետային, գե– տա–հեղեղատային ն ջրա–սառցադաշտային նստվածքներով։ Դեպի հվ․ այն նեղա–նում է, Լաստի կալի (Խութի) ու Քարա– հունջի լեռնաբլուրի միջև՝ վերածվում կանյոնի։ Լանջերը խիստ զառիթափ են (3°–40°), տեղ–տեղ՝ նույնիսկ ուղղահա–յաց, ճեղքված խոր ձորերով՝ Շորին, Թանգուն, Ղաթրինի, Չոփչուն, Դրնգա–նի։ Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գա–գաթները, խոր ձորերն ու կիրճերը, ապա–ռաժ քարափները, քարայրերն ու քարան–ձավները յուրօրինակ, անկրկնելի տեսք են տալիս ռելիեֆին։ Գ–ից 5 կմ հվ․ անց–նում է Որոտանի ոռոգիչ համակարգի ջրատարը։ Բնությունը գեղեցիկ Է, օդը՝ մա–քուր։ Կլիման բարեխառն լեռնային է․ մեղմ ձյունապատ ձմեռներով, տաք ամառ–ներով։ Արևափայլքի տարեկան տևողու–թյունը՝ ավելի քան 2100 ժ, անարն օրևրի թիվը՝ 59։ Տունվարի միջին ջերմաստիճա–նը – 1,3°C է, հուլիսինը՝ 19°C։ Տարևկան տեղումների քանակը հասնում է 700 մմ։ Քաղաքը եզրավորող լեռնալանջերի մեծ մասը ժամանակին եղել է անտառապատ, այժմ մնացել ևն փոքրիկ պուրակներ։ Մարդկային կյանքը Գ–ի հովտում կազ–մավորվել է շատ վաղ։ Այդ են վկայում պեղումների ժամանակ հայտնաբևրված բնակավայրերը, գործիքները, իրերը։ Տնագույն բնակավայրերից է Գ՜ից հս․ ընկած՝ «Գյավուրի բներ» անունով վայ–րը։ Տարբեր ժամանակներում բնակա–տեղի են եղել նան Խաչեր, Ենգիջին ձոր, Սունդարա, Չըռ–Չըռ ն այլ վայ–րեր։ Սակայն քաղաքի ներկայիս տարած–քում դարեր շարունակ անընդմեջ պահ–պանված բնակավայրը Գորիս գյուղը կամ Տին Գորիսն Է, որն իր անունը փո–խանցեց XIX դ․ 70–80-ական թթ․ բարձ–րացող Զանգեզուրի գավառական կենտ–րոնին։ Գ–ի զարգացումը XIX դ․ վերջին քառոր–դում պայմանավորված էր ինչպես նրա վարչական դերով, այնպես էլ տնտ․ կա–պերի ընդլայնմամբ։ 1882-ին կառուցվեց Թիֆլիս (Թբիլիսի)–Բաքու երկաթուղին, ապա՝ Գորիս–Շուշի–Եվլախ խճուղին։ Զանգեզուրը, որտեղ առետրական–տնտ․ կարնոր դիրք էր ձեռք բերել Գ․, հաղորդա–կից դարձավ դարավևրջին երկրում կա–տարվող տեղաշարժերին։ 1885-ին Գ․ քա–ղաք դարձավ։ Երնաևից, Ալեքսանդրա– պոլից (այժմ՝ Լենինական), Նոր Բայազե– տից (այժմ՝ Կամո) հետո այն Արնելյան Տայաստանի չորրորդ քաղաքն էր։ Գ․ ուներ 124 խանութ, շուկան ամենաբա– նուկն էր Զանգեզուրում։ Տեղական ար–տադրության ապրանքների՝ բրդի, կաշ–վի, բոժոժի, գորգերի զգալի մասը, Գ–ի շուկայից անցնելով, հաճախ դուրս էր գալիս Անդրկովկասի սահմաններից, հաս–նում Ռուսաստանի զարգացող արդ․ կենտ–րոնները։ Իր հերթին Գ–ում վաճառվում էին զանազան ապրանքներ, հատկապես կտորեղեն և մետաղյա իրեր՝ արտադըր– ված այդ կենտրոններում։ Գ․ հենց սկզբից կառուցապատվում էր ըստ հատակագծի, որի հիմքում ընկած էր ուղիղ ն լայն փո–ղոցների ցանցը, փողոցի երկայնքով տե–ղադրվող տներից յուրաքանչյուրն ուներ ընդարձակ պարտեզ, կևնտրոնում գըտ– Տայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը Գորիսում Գորիսի քաղսովետի շենքը նըվում էր զբոսայգին։ Ընդամենը երկու– երեք տասնամյակում կառուցվեցին երկ–հարկ տներ, վարչական շենքեր, առևտրա–կան ձեռնարկություններ, բացվեց դըպ– րոց։ 1898-ին սկսեց գործել էլեկտրակա–յանը, Գ․ էլեկտրական լույս ստացավ։ 1900-ական թթ․ շարք մտան լիմոնադի գործարանը, զանազան արհեստանոցներ։ Սակայն նախասովետական Գ․ մնում էր որպես «արտահաստիքային» քաղաք, հիմ–նականում՝ արհեստավորական, արտա–դրությունը կրում էր տնայնագործական բնույթ։ Գ–ի աշխատավորները ուշագրավ էջեր են գրել հայ ժողովրդի ազգային–ազա– տագրության, Տայաստանում սովևտական կարգերի հաստատման պատմության մեջ։ 1918-ին ձնավորվեց Գ–ի բոլշնիկյան գավառային կազմակերպությունը։ Աշխա–տավորները աջակցեցին սովետական զոր–քերին, որոնք 1921-ի հուլիսին Զանգե– զուրն ազատագրեցին դաշնակցականնե–րից (վերջիններս այդտևղ պատսպարվել էին փետրվարյան խռովության պարտու–թյունից հետո)։ 11-րդ կարմիր բանակի զորամասերը Գ․ մտան հուլիսի 2-ին։ Սովետական իշխանության տարինե–րին Գ․ կերպարանափոխվել է* բարգա–վաճել, կարևոր դեր ընձեռեյ Տայկական ՍՍՏ ժող․ տնտ․ համակարգում։ Նրա զար–գացումը ուղեկցվել է բնակչության թվի աճով։ 1939-ին Գ․ ուներ 5571 բն․, 1959-ին՝ 10․377, 1970-ին՝ 14․320։ Գ–ի արդյունաբ․ զարգացման տեմ–պերը արագացան հատկապես 1950-ական թթ․, երբ ՏՍՍՏ էներգետիկ կարողու–թյունների աճի շնորհիվ հնարավոր դար–ձավ աստիճաևաբար արդյունաբերության ոլորտի մեջ ներգրավել գյուղական շըր– ջանները։ Գորիս գետի վրա 1931-ին գոր–ծարկված հիդրոէլեկտրակայանի Էներ–գիան օգտագործվում էր քաղաքի լուսա–վորության համար։ 1950–53-ին շարք մտան Ակների զույգ հիդրոէլեկտրակա–յանները։ Բայց տնտեսության էներգետիկ կայուն հիմք ստեղծվեց Որոտանի կաս–կադի, մասնավորապես Տաթևգէսի կա– ռուցմամբ։ 1960–70-ական թթ․ Գ․ ևարըս– տացավ արդ․ նոր ձեռնարկություններով։ Մինչ այդ Գ–ի արդյունաբերությունը ներ–կայացված էր գարեջրի–լիմոնադի գործա–րանով (հիմն․ 1940) և տրիկոտաժի ֆաբ–րիկայով (հիմն․ 1948), որը ներկայումս բաժանմունքներ ունի Ղավւանում և Սի– սիանում։ Գործարկվեցին միկրոէլեկտրա– շարժիչ, ավտովերանորոգման, ծխախոտի ֆերմենտացիոն, ռետինե կոշիկների, հա–ցի գործարանները, արդ․ և կենցաղային սպասարկման կոմբինատները, գորգա–գործական արտելը։ Տեղական կարիք–ները բավարարելով հանդերձ, արդ․ ար–տադրանքի զգալի մասը արտահանվում է։ Միկրոէլեկտրաշարժիչ գործարանի ար–տադրանքը, օրինակ, մասնավորապես փոքր հզորության էլեկտրաշարժիչները առաքվում են ՍՍՏՄ հարյուրավոր քա–ղաքներ, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներ։ Գ–ի «Ավանգարդ» սովետական տնտե–սությունը (հիմն․ 1929) ունի կաթնա– անասնապահական ուղղություն։ Գ–ում քաղաքաշինական մեծ աշխա–տանքներ են կատարվել։ Ընդարձակվել է տերիտորիան, կառուցապատվել են ամբողջական թաղամասեր, բացվել նոր փողոցներ։ Միայն ետպատերազմյան ժա–մանակաշրջանում կառուցվել է ավելի քան 600 առանձնատուն։ Աջափնյակում, երբեմնի ճահճուտների վայրում, բարձ–րացել է «Տախտակները»՝ 4–5 հարկանի բնակելի տներով թաղամասը։ Կառուցվել են շուրջ երեք տասնյակ արդ․, հասարա–կական, կուլտուր–լուսավորական, կեն–ցաղային սպասարկման շենքեր, այդ թվում՝ կուսշրջկոմը, շրջսովետը, քաղսո–վետը, միկրոշարժիչ, ծխախոտի ֆերմեն–տացիոն, գարեջրի, հացի գործարաննե–րը, տրիկոտաժի ֆաբրիկան, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, կինոթատրոններ։ Շարք է մտել նոր ջրա–տարը․ 1976-ին ջրմուղի ցանցը ջրատարով հանդերձ կազմում էր շուրջ 45 կմ։ Ստեղծ–վել է 30 կմ երկարությամբ կոյուղի։ Բնա–կարաններում տեղադրվել են գազասա–լիկներ, հեռախոս, հեռուստացույց։ Գ․