Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գորիսի եկեղեցին (այժմ՝ շրջանի պատմու–թյան թանգարան) դարձել է իսկական քաղաք–այգի։ Ծառա–պատվում ու անտառապատվում են քա–ղաքը շրջափակող բարձունքների լանջե– րը, որը կենսոլորտը բարելավելով հան–դերձ, անձրևաջրերից գոյացող հեղեղների ժամանակ էոոզիայի ենթարկվող թեքու–թյուններում ամրացնում է հողը։ 1974-ին ՏՍՍՏ Մինիստրների սովետը հաստատել է Գ–ի զարգացման գլխավոր նոր պլանը՝ ծրագրված մինչև 2000 թ․։ Նախատեսվում է քաղաքն ընդարձակել դեպի հս–արմ․՝ ըեդգրկելով վերիշեն և Բռուն գյուղերը։ Տարածքը կավելանա շուրջ 300 Лш-ով (400-ի փոխարեն՝ 700)։ Կաճի քաղաքի բնակչությունը։ Կկա–ռուցվեն նոր թաղամասեր, բնակելի տա–րածությունը կհասնի 430 հզ․ մ2։ Պլանում զգալի տեղ է գրավում արդ․ շինարարու–թյունը․ ընդարձակվելու ևն գործող ձեռ–նարկությունները, ստեղծվելու են ար–տադրության նոր ճյուղեր։ Կլուծվեն տրանսպորտի և կապի հարցերը՝ առընչ– ված քաղաքի և ամբողջ շրջանի տնտ․ նոր զարգացման հետ։ Կառուցվում է նոր օդա–կայան։ Շահագործման կհանձնվի Ստե– փանակերտ–Գորիս–Նախիջևան գազա–տարը, և Գ․ հնարավորություն կստանա բնական գազը լայնորեն օգտագործել կենցաղում ու արտադրության մեջ։ Գ․ զարգացած մշակույթի կենտրոն է․ գործում են (1976) 7 միջնակարգ դպրոց (3730 աշակերտով), Ա․ Սաթյանի անվ․ երաժշտական դպրոցը, պիոներների պա–լատը, մարզադպրոցը, 7 մսուր–մանկա– պարտեզ, կուլտուրայի 2 տուն, 2 կինո–թատրոն, պատանի տեխնիկների և բնա–սերների կայաններ, Զանգեզուրի հայ–րենագիտական թանգարանը, Ա․ Բակուն– ցի տուն–թանգարանը, զբոսաշրջիկ–ների հանգրվանը։ Ունի մանկավարժա–կան ուսումնարան (հիմն․ 1931), գյուղա– տնտ․ տեխնիկում (հիմն․ 1931), պրոֆ– տեխնիկական ուսումնարան (հիմն․ 1965)։ Դպրոցներում և ուսումնական մյուս հաս–տատություններում 1976-ին աշխատում էր 260 ուսուցիչ, այդ թվում բարձրագույն կրթությամբ՝ 200։ 1967-ին Գ–ում բացվեց Երևանի N․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ի մասնաճյուղը (տես Գորիսի մասնաճյուղ)։ Նշանակալից իրադարձություն էր 1971-ին Գ–ում ՏՍՍՏ ԳԱ ֆիզիկատեխ․ գիտական կենտրոնի ստեղծումը (տես Գորիսի գիւոաաեխնի– կական կենւորոն)։ Գործում են ՏՍՍՏ գյու–ղատնտեսության մինիստրության բույ–սերի պաշտպանության գիտահետազո–տական ինստ–ի Գորիսի կետը (հիմն․ 1959) և խաղողագործության ու պտղա–բուծության գիտահետազոտական իևստ–ի Գորիսի փորձակայանը (հիմն․ 1973)։ Գ–ի հիվանդանոցում աշխատում է 47 բժիշկ (1976)։ Մահճակալների ընդհա–նուր թիվը՝ 235։ Գ–ի կենտրոնական զբոսայգում կանգ–նեցված է Վ․ Ի․ Լենինի հուշարձանը և ի հիշատակ 1941–45-ի Տայրենական մեծ պատերազմում զոհված զանգեզուրցինե– րի՝ աղբյուր–հուշարձանը։ Ա․ Բակունցի հուշարձանը դրված է գրողի անունը կրող հրապարակում։ Գ․ զբոստշրջիկության կենտրոն է* Գ–ում կա տպարան։ 1920-ին լույս են տեսել «Զանգեզուրի կոմունիստ» և «Կար–միր Զանգեզուր», 1921-ին՝ «Ազատ Սյու–նիք» և «Խորհրդային Զանգեզուր», ապա՝ Զանգեզուրի գավկոմի և գավգործկոմի օրգան «Կարմիր ռանչպար» թերթևրը։ Տրատարակվում է ՏԿԿ Գորիսի շրջկոմի և ժողովրդական դեպուտատնևրի շըրջ– սովետի օրգանը․ 1933-ից՝ «Կարմիր Զան– գեզուր», 1939-ից՝ «Ստալինյաև դրոշով», 1956-ից՝ «Որոտան», 1962-ից՝ «Զանգե– զուր»։ (Տես նաև Գորիսի շրջան, գրկ․՝ նույն տեղում)։ Պատկերազարդումը տես 161-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Ա․ Սիմոնյան, Գ․ Հարությունյան

ԳՈՐԻՍԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձնաբանական դասակարգման պատ–կանում է «ում» ճյուղին։ Խոսվում է Տայ–կական ՍՍՏ Գորիսի շրջանում, Սիսիանի և Ղափանի շրջանների որոշ գյուղերում։ Ունի 9 ձայնավոր՝ ա, ա, օ, օ, ու, ու, Է, ի, ը և 32 բաղաձայն՝ այդ թվում գյ> կ՝, քմայինները։ Բաղաձայնական հա–մակարգը երկաստիճան ձայնեղազուրկ Է։ Գրաբարի բ, գ, դ պայթական և ձ, ջ կիսաշփական ձայնեղները բառասկզբում մեծ մասամբ խլացել են (բերան>պէրան, ջորի>ճօրի || ճօրի), երկբարբառները՝ պարզվել․ այ>է || ա (այլ> էլ || ալ), ոյ>ու (բոյն>պուն), իւ>ու (աղբիւր> ախպուր)։ Զուրկ է ֆ հնչյունից (վփզի– կա<ֆիզիկա)։ Գոյականի հոգնակիա–կերտ մասնիկներն եև՝ էր, նէ, նի, Էք, Էրք, օտանք, արանք, անք || անք, ինօ, անիք, ք, իք, ունք։ Ունի անվանական հինգ ևոլովաձև, որոնք առավելաւգես գործածվում են որոշիչ հոդով (ը, ն)։ Բացա–ռական, գործիական, ներգոյական հո–լովաձևերը կազմվում են վևրլուծական և համադրական եղանակներով (հմմտ․ ըխ– ճըկա՚նան–ըխճըկա՚նը անա–ըխճըկա՚նը նէստան = աղջկանից)։ Բայի խոնարհման հոգնակի թվի առաջին և երկրորդ դեմքե–րը Գ․ բ–ի խոսվածքների մեծ մասում նույնն են (լըսում էք = լսում ենք, լսում եք)։ Սահմանական եղանակի բաղադըր– յալ ժամանակների ժխտական խոնարհ–ման դեպքnuг օժանդակ բայը դրվում է դերբայից հետո (պիրոԼմ էմ–պիրում չէմ), իսկ անցյալ կատարյալի ըղձական և հար–կադրական եղանակնևրի ժխտական խո–նարհումն արտահայտվում է ետադաս վԷչ<ոչ մասնիկով (ըսէցի վէչ, ասիլ պէտէք վէչ ևն)։ Արգելական հրամայակա–նը կազմվում է անորոշ դերբայով և մի, միք մասնիկներով, որոնք անճանաչեւիո– րեն փոխվել են (հմմտ․ գնալ մի> ք^ինալ մի>ք՚/ինամ իլ>քյինոէմ իլ ևն)։ Գ․ բ․ շատ իրողություններով մոտ է Ղարաբաղի և Արարատյան (Երևանի) բաոբառներին։ 9 կ․ Մարգարյան Ա․, Գորիսի բար–բառը, Ե․, 1975։ Ա․ Մարգարյան

ԳՈՐԻՍԻ «ԲՈՒՐԳԵՐ», արտածին ուժերի ներգործությամբ առաջացած բնական բըր– գաձև գոյացումներ։ Գտնվում են Գորիս քաղաքի արլ․ մասում, նեոգենի հրաբխա–ծին բեկորային հաստույթի՝ համեմատա–բար թույլ ցեմենտացած տուֆաբրեկչիա– ների վրա։ Դրանք տարբեր ձների ժայռա–յին մնացուկներ են, որոնք բարձրանում են լանջերին (մինչև 10–20 մ, երբեմն ավելի բարձրությամբ)։ Առանձին «բուր–գեր» ունեն սնկերի տեսք։ Գ․ «բ»-ի նման բնական գոյացումներ կան նաև Խնձորեսկ, Խնածւսխ, Բայանդուր և այլ գետակների ավազաններում։ Գորիսի «բուրգեր»

ԳՈՐԻՍԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, Տայկական ՍՍՏ գիտությունների ակադե–միայի գիտական հիմնարկ Գորիս քա–ղաքում։ Տիմնադրվել է 1971-ի նոյեմբ․ 1-ին։ 19767ին ուներ 56 գիտաշխատող։ Կենտրոնը մասնագիտանում է հեղուկ բյուրևղների հետազոտման մեջ, նրա ստա–ցած արդյունքները ճանաչում են գտել ՍՍՏՄ այլ գիտական կենտրոններում։ Տատկապես կարևոր է հեղուկ բյուրեղնե–րի հիդրադինամիկ անկայունության պա–րամետրերի վրա տարբեր նյութերի ազ–դեցության ուսումնասիրությունը, որի խըն– դիրն է ստանալ հաշվարկող նոր կարգե–րում կիրառվող հեղուկ–բյուրեղային խառ–նուրդներ։ Կենտրոնի առաջընթացին նպաստում են ՍՍՏՄ ԳԱ բյուրեղագիտու–թյան ինստ–ի, օրգ․ կիսահաղորդիչների