ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ, արար, պիեսի և ներկայացման (դրամատիկական, օպե–րային, բալետային) ավարտուն մասը։ Թատրոնում Գ–ները սովորաբար մի–մյանցից բաժանվում են ընդմիջումներով։ Գ․ կարող է բաժանվել ավելի մանր մասե–րի (տեսիլ, դրվագ, պատկեր)։
ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, պոզիտի–վիստական սոցիոլոգիական ուսմունք։ Ըստ Գ․ տ–յան, հասարակական կյանքի փոփոխությունները պայմանավորված են մի քանի հավասարազոր գործոնների (տնտեսություն, կրոն, բարոյականու–թյուն ևն) մեխանիկական փոխնևրգործու– թյամբ։ Տասարակության զարգացման մե–խանիզմի բացահայտման նման արտա–հայտություն էին նաև աշխարհագրական, հոգեբանական, տեխնոլոգիական դետեր–մինիզմները։ Գ․ տ․ մերժում է մոնիզմը, ժխտում հասարակության զարգացման օբ–յեկտիվ օրենքները, գերագնահատում սուբյեկտիվ գործոնի դերը պատմության մեջ։ Տարածում էր ստացել Արևմուտքում և Ռուսաստանում XIX դ․ վերջին (Մ․ Վե– բեր, Գ․ Մոսկա, Մ․ Կովալևսկի, Ն․ Կա– րեև)։
ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ձեռ–քի կամ մեքենայական արտադրության գործվածքներ, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական զարդարանքով, մշակ–ման բարձր արվևստով։ Դեկորատիվ– կիրառական արվեստի ստեղծագործու–թյուններ են։ Գործածվում են որպևս վա–րագույրներ, սփռոցներ, շալեր, զգեստ–ներ, եկեղեցական հարդարանքներ։ Գործվածքների գեղարվեստական ձևա–վորումը պայմանավորված է դրանց կիրա–ռությամբ և արտադրության տեխ․ հնա– րավորություննևրով։ Գ․ գ–ի զարդանկար–ները պարունակում են սոցիալական, կեն–ցաղային, կրոնական տարրևր, բնորոշ–վում են տեղական, ազգային, ինչպես և ոճական յուրահատկություններով։ Գործ–վածքի զարդանկարը ստեղծվում է որո–շակի մոտիվների ռիթմիկ կրկնություն–ների շնորհիվ (ռապպորա)՝ կամ թելերի հյուսվածքով, կամ ասեղնագործելով, կամ էլ դաջելու միջոցով։ Տնագույն ժամանակ–ներից այս երեք եղանակները հայտնի են եղել գրեթե բոլոր ժողովուրդներին, այդ թվում նան հայերին։ Բարձր գեղարվեստա–կանությամբ են աչքի ընկել եգիպտական (IV–VII դդ՝ ղպտական), չինական (հատ–կապես մետաքսյա), ճապոնական, հնդ․, իրանական (մևտաքսյա և «ոսկյա»), բյու–գանդական, արաբ, (առանձնապես աթ–լասը) նախշազարդ գործվածքները։ Արե– վելքի հետ են առնչվում իսպանական գործ–վածքները։ Իտալական Գ․ գ․ զարգացման բարձր մակարդակի են հասել XVI– XVII դդ․ (վևնևտիկյան բուսական մանր նախշևրով «կամկաները», թավիշը)։ XVIII դարից իտալ․ գործվածքնևրի հետ մրցել են ֆրանս․ Գ․ գ․ (Լիոնի մետաքսե գործ–վածքները՝ թավիշ, աթլաս, «կամկա»), որոնց զարդամոտիվներում ռեալիստորեն կերպավորված են ծաղիկներ, ճարտ․ մո–տիվներ, ժանրային պատկերներ։ Բարձրարվեստ գործվածքներ են ստեղ–ծել ՍՍՏՄ տարածքում ապրող ժողովուրդ–ները։ Գեղարվեստական գործվածքնևրի հնագույն ավանդույթներ ունեն Անդըր– կովկասի, Միջին Ասիայի, Մերձբալթի– կայի ժողովուրդները, ռուսները, ուկրաի–նացիները, բելոռուսները ևն։ Գործվածք–ների արտադրության գործարանային եղա–նակի զարգացմամբ և զարդապատելու տեխնիկայի կատարելագործմամբ բարձ–րացել է մասսայական արտադրության որակը։ Կտորեղենի զարդերը ստեղծում են նկարիչնևրը։ Սովետական տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաներին կից կան գեղարվեստական արվեստանոցներ։ Տարբեր բնույթի գործվածքների համար նկարիչներն ստեղծում են բազմազան զարդանախշեր (բուսական, երկրաչափա–կան, սյուժետային ևն) և ստեղծագործա–բար յուրացնում ժող․ արվեստի ավան–դույթները, դրանք հարստացնում նոր մոտիվներով և հորինվածքներով։ 1325-ին Գալու անապատում ընդօրինակված կաշեկազմ Ավետարանի կազմաստառ (կազ–մարար՝ ՛Հովհաննես), գունավոր, ոսկեթել գործվածք՝ դիպակ (Երևանի Մեսրոպ Մաշտո–ցի անվ․ Մատենադարան, ձեո․ JSP 2388) Տնագույն ժամանակներից Տայաստանի տարածքում կիրառվել են Գ․ գ–ի զարդա–նկարների ստեղծման թե՛ հյուսածո, թե՝ ասեղնագործ և թե՝ դաջման եղանակները։ Ասորեստանյան սեպագիր բնագրերում որպես ռազմաավար նշվում են ուրարտա–կան վուշե և բրդյա թանկարժեք գործվածք–ները։ Դվինի և Անիի պեղումներից հայտ–նաբերվել են ոսկեկար և ոսկեթել հյուս–ված մետաքսյա գործվածքներ։ Տեխ․ վար–պետությամբ և գեղեցկությամբ հռչակված էին Կիլիկիայի զարդապատ Գ․ գ․, Դվինի, Երզնկայի, Բագարանի, Անիի, Կարսի, Կարինի, Խլաթի մանածագործական ար–հեստանոցների արտադրանքը, Սպահանի դաջածո կտորեղենը, Վանի կարը, Այն– թապի ասեղնագործությունը ևն։ Տայաս–տանի Գ․ գ–ից առանձնանում էին կեր– պասը, աբրեշումը, թավիշը, աթլասը, ար–ծաթյա և ոսկյա թելերով դիպակը։ Որդան կարմրով ներկված մետաքսե գործվածքը՝ ծիրանին, հայտնի է եղել նույնիսկ Բյու– զանդիայում, որպես «հայկական ծիրանի»՝ պորվւյուրիկոն։ Արհեստագործական ա– ռանձին ճյուղ էր շղարշի պատրաստումը։ Տամաշխարհային շուկայում բարձր են գնահատվել որդան կարմրով ներկված բրդյա գործվածքները, որոնք պատրաստ–վել են անգորական այծի աղվամազից։ Արաբ, աղբյուրների համաձայն՝ հայկ․ բրդյա ծածկոցները, բարձերը, մետաքսե ծանր գործվածքները, որոնցից պատրաս–տել են չալմաներ, գոտիներ, հավասարը չեն ունեցել ամբողջ աշխարհում։ Լեհաս–տանի հայտնի սլուցկյան գոտիները նույնպես հայերի ձեռքի գործն Էին։ Տայկ․ Գ․ գ–ի զարդապատման բնույթը պայմա–նավորված է եղել դեկորատիվ կիրառա–կան արվեստի ազգային նկարագրով՝ հաճախ կրկնելով մանրանկարչության, գորգերի, ոսկերչական և խեցեգործական իրերի զարդամոտիվները։ IX–X դդ․ մշակ–վել է հատուկ զարդաոճ, որը համապա–տասխանել է գործվածքների առանձնա–հատկությանը։ Այս ոճի հիմնական պայ–մաններից էին գործվածքի մակերեսի հարթության պահպանումը և զարդանկա–րի ռիթմական շարքը (չորս տիպի)։ Գ․ գ․ զարդարվում էին սյուժետային կոմպո–զիցիաներով (պատկերազարդ)՝ կատար–ված գործելու, կարի, ապլիկացիայի, ասեղնագործելու, դաջման, նկարազար–դելու տեխնիկայով։ Եկեղեցական հան–դերձանքի սյուժետային կոմպոզիցիանե–րում կիրառվում էին կրոնական թեմաներ և, ըստ հայկ․ ձեռագիր աղբյուրների (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարան, ձեռ․ JSP 2966), հայտնի են եղել դեռևս VII–VIII դարերից։ Սովետական շրջանում Գ․ գ–ի պատ–րաստումը մեքենայական արտադրության շնորհիվ նոր թափ է ստացել։ Երևանի գե– ղարվևստա–թատևրական ինսա–ում գոր–ծող մանվածքի բաժինը պատրաստում է պրոֆեսիոնալ ևկարիչներ, որոնք աշ–խատում են այդ բնագավառում։ Պատկերազարդումը տես 24–25 Էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Աբրահամյան Վ․ Ա․, Արհեստ–ները Տայաստանում IV–XVIII դդ․, Ե․, 1956։ Դավթյան Ս․ Ա․, Տայկական ասեղնա–գործություն, Ե․, 1972։ Соболев Н․ Н․, Очерки по истории украшения тканей, М․–JI․, 1934; Армянская набойка․ (Альбом), предисл․ Л․ А․ Дурновой, М․, 1953․ Զ․ Թաոայան
ԳՈՐԾՈՒԹ, Գ ո ր ծ ո թ, գյուղ Արևմըտ– յան Տայաստանում, Վանի վիլայեթի Բերկ–րի գավառում։ 1909-ին ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում Էին երկրագործությամբ և անասնապահու–թյամբ։ Ուներ եկեղեցի (Ա․ Կիրակոս), մա–տուռներ (Ա․ Տովևաննես, Ս․ Կարապետ, Ս․ Սանդուխտ), նախակրթական վարժա–րան։ Տատուկ պաշտամունքի առարկա Էր առանձին սնդուկում պահվող «Թուխ մանուկ» ձեռագիր ավետարանը, որը դուրս էր բերվում հիվանդին «բուժելու» համար։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասին հաջողվել