Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վայրերում՝ 784 գրադարան։ Ստեղծվեց մասսայական, հանրապետական, գիտա–կան, տեխ․, մանկական, արհմիութենա–կան, դպրոցական Գ–ների հարուստ ցանց՝ միլիոնավոր գրքերի ֆոնդերով։ 1975-ին SUUS-ում կար բոլոր տեսակի մոտ 3300 Գ․ (47600000 միավոր ֆոնդով), այդ թվում մասսայական՝ 1305, դպրոցական՝ 1442, տեխնիկական՝ 539։ Սփյուռքում գործում են հարյուրավոր հայկ․ Գ–ներ, որոնցից նշանավոր են Երուսաղեմի ձեռագրատունը, Վենետի– կի և Վիեննայի Մխիթարյան մատենադա–րանները (տես Վիեննայի մատենադա–րան), Փարիզի Նուս/արյան մատենադա–րանը և ուրիշներ։ Գրադարանային շենքեր։ Գրավոր հու–շարձանների պահոցներն առաջացել են հին անցյալում։ Տին Արևելքի երկրներում կավե աղյուսիկները, Տին Եգիպտոսում և Տին Տունաստանում պապիրուսի փաթեթ–ները պահպանվել են խորշավոր դարա– կաշարերով հատուկ շինություններում (Ալեքսանդրիայի Գ․)։ Սովորական գրքե–րի համար գրապահոցները երևան են եկել XII – XIII դդ․ Եվրոպայում, վանքե–րին և պալատներին կից, իսկ XIV–XV^․՝ որպես առանձին գրադարանային շինու–թյուններ։ Գրքևրը պաևվում էին սկզբում գրակալներում, այնուհետև պատերի եր–կայնքով դրված դարակներում։ Տետագա– յում առաջացան ընդարձակ ընթերցա–սրահներ, հաճախ կլոր, բազմահարկ գրա–պահոցներով (Բրիտանական թանգարա–նի Գ․ Լոնդոնում, 1854–57)։ Գրադարա–նային ֆոնդերի հետագա ընդլայնումը հանգեցրեց հատուկ տիպի աշտարակա–յին գրապահոցների ստևղծմանը (Վ․ Ի․ Լենինի անվ․ ՍՍՏՄ Գ․ Մոսկվայում ևն)։ Միջնադարյան Հայաստանում Գ–ների (մատենադարանների) հատուկ շենքեր կառուցվել են X դ․, հիմնականում խոշոր մգաԱուփաւԷւն կենտրոններ հանւլէաաօոո․ վանքերում, որոնք իրենց ուրույն ճարտա–րապետությամբ տարբերվել են վանքերի աշխարհիկ մյուս շենքերից։ Առավել հայտ–նի են Սանահինի, Տաղպատի, Նոր Գե– տիկի, Տոռոմոսի, Սաղմոսավանքի Գ–ները (XI –XIII դդ․)։ Ընդհանուր է նրանց հո–րինվածքը․ խաչվող թաղերով, բրգաձև ծածկով, քառակուսի հատակագիծ ունե–ցող շենք, որի պատերում կան տարբեր չափերի և ձևի խորշեր՝ ձեռագրերը պա–հելու համար։ Գրադարանային շինարա–րությունը Տայաստանում մեծ թափ ստա–ցավ սովետական իշխանության տարի–ներին, երբ կառուցվեցին նոր պայման–ներին ու պահանջներին համապատաս–խանող շենքեր՝ ընթերցասրահներով և գրապահոցներով։ Իրենց ճարտարապե–տությամբ ուշագրավ և արժեքավոր են հատկապես Երևանի հանրային գրադա–րանի (1939, ճարտ․ Ա․ Թամանյան, 1-ին մասնաշենքը՝ 1971, ճարտ․ Գ․ Թամանյան, Ա․ Նավասարդյան) և Մատենադարանի (1957, ճարտ․ Մ․ Գրիգորյան) շենքերը։ Ժամանակակից Գների շենքերն աչքի են ընկնում առավելագույն պարզությամբ։ ՍՍՏՄ– ում մասսայական Գ–ների շինա–րարությունը իրագործվում է տիպային նախագծերով։ Գրկփ Ленин и библиотечное дело, М․, 1969; Կ ր ու պ ս կ ա յ ա Ն․ Կ․, Գրադարանային գործի մասին, Ե․, 1961։ Իշխանյան Ռ․, Հայ մատենագիտության պատմություն, պրակ 1–3, Ե․, 1964 – 68։ Մկրտչյան Գ․, Գրա–դարանային գործը Տայաստանում, 1920 – 65, Ե․, 1965։ Չ ու բ ա ր յ ա ն 0․ Մ․, Ընդհա–նուր գրադարանագիտություն, Ե․, 1963։ В а- сильченко В․Е․, История библиотеч–ного дела в СССР, М․, 1958; Библиотечное дело в зарубежных странах, М․, 1965»

ԳՐԱԴԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության ճյուղ, որ ուսումնասիրում է տպագիր եր–կերի հասարակական–գրադարանային օգտագործման նպատակները, սկզբունք– նևրը, կազմակերպման միջոցներն ու եղա–նակները։ Տիմնական բաժիններն են․ ը ն դ հ ա ն ու ր Գ․, որ քննում է հասա–րակության մեջ գրադարանների տեղի ու դերի հարցերը, ուսումնասիրում գրադա–րանային գործի կազմակերպման հիմունք–ները, գրադարանային ցանցի կառուց–վածքի և տիպականացման սկզբունքները, գրադարանային ֆոնդեր, գրադարանների գրքային ունեցվածքի (ֆոնդերի) համալրման, գրադարանային մշակման, դասավորման ու պահպանման հարցերը, գրադարանային գ ր ա ց ու - ց ա կ և և ր, տպագիր երկերի նկարա–գրության, դասակարգման և գրացուցակ–ների կազմման եղանակները (տես Գրա–ցուցակ), աշխատանք ընթերցողի հետ (գրադարանում ընթերցողներին սպասարկևլու կարգը, նրանց հետ աշ–խատանք տանելու ձևերն ու մեթոդները, ընթերցանությաև ղեկավարումը ևն), գրադարանի աշխատանքնե–րի կազմակերպ ու մ (գրադա–րանների աշխատանքի կազմակերպումը, նորմավորումը, պլանավորումն ու հաշ–վառումը, ինչպես և գրադարանային շեն–քերի շինարարության և սարքավորման, գրադարանային աշխատանքի մեքենայաց–ման և ավտոմատացման հարցերը ևն), գրադարանային գործի պ ա ա մ ու թ յ ու ն, որ ուսումնասիրում է գրադարանային գործը, գրքերի հասարա–կական օգտագործումը անցյալում։ Սովե–տական Գ–ի համար ղեկավար նշանակու–թյուն են ունեցել Վ․ Ի․ Լենինի ցուցում–ները գրադարանային գործի վերաբեր–յալ, կոմունիստական կուսակցության, Կենտկոմի պլենումների, համագումար–ների որոշումները, սովետական կառա–վարության դեկրետներն ու որոշոււ!ները։ Սովետական Գ–յան մեջ նշանակալի նևր– դրում ունեն Ն․ Կրուպսկայան, Զ․ Տամ– բարձումյանը, Վ․ Վասիլչենկոն, Յու․ Գրի– գորևը, Ա․ Կլյոնովը, Լ․ Տրոպովսկին, Օ․ Չուբարյանը։ SUUS-ում Գ–յան գոր–ծում վաստակ ունեն Ն․ Կոստիկյանը, Ա․ Բաբայանը, Ռ․ Իշխանյանը և ուրիշներ։

ԳՐԱԴԱՐԱՆՍ ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱ

ԿԱՐԳՈՒՄՆԵՐ, տպագիր երկերի (և որոշ վավերագրական նյութևրի) ըստ դասերի, ենթադասերի և ավելի մանր ստորաբա–ժանումների դասավորման համակարգեր՝ ելնելով դրանց բովանդակության, հրա–տարակության ձևի, ընթերցողական հատ– կացվածության և այլ հատկանիշներից։ Ըստ բովանդակության լինում ևն ունի–վերսալ (համընդևանուր) և ճյուղային, որոնց հիման վրա կազմվում են գրա– դարանի սիստեմատիկ գրացուցակը և մատենագիտական քարտարանները։ Կի–րառվում են գրադարաններում՝ գրքային ֆոնդերի, ինֆորմացիոն մարմիններում՝ փաստաթղթային առանձին տեսակների դասավորման, մատենագիտական ցան–կերում՝ նյութերի խմբավորման, Գ–մ․ դ–ի համաձայն կառուցված բառարաննե–րում և տեղեկագրքերում ՝ տեղեկություն–ների համակարգման և մատենագիտա–կան հիմնարկներում՝ վիճակագրությու–նը վարելու համար։ Ստեղծվել են մի շարք Գ–մ․ դ․։ Տայտնի են Մ․ Դյուիի «Տաս–նորդական դասակարգումը» (1876), «ԱՄՆ –ի կոնգրեսի գրադարանի դասա–կարգումը» (1904) ևն։ ՍՍՏՄ–ում մինչև 1937-ը մասսայական գրադարաններում կիրառվում էին տասնորդական դասա–կարգման բրյուսելյան տարբերակի հի–ման վրա մշակված ՌՍՖՍՏ գլխքաղլուս– վարչության համառոտ աղյուսակները։ Տաշվի առնելով սովետական գրադարան–ների առջև դրված խնդիրները՝ Լ․ Տրո–պովսկին վերամշակման ենթարկեց այդ աղյուսակները, որոնք հրատարակվեցին 1938-ին և կիրառվեցին մասսայական գրադարաններում։ Տետագայում հարկ եղավ լրացուցիչ ուղղումներ մտցնել այդ աղյուսակներում, որոնք «Գրադարանա–յին դասակարգման աղյուսակներ» վեր– նագրով, Զ․ Տամբարձումյանի խմբագրու–թյամբ, հրատարակվեցին 1955-ին ու 1960-ին և այժմ կիրառվում են ՍՍՏՄ–ի մասսայական գրադարաններում։ Միա–ժամանակ տարիներ շարունակ մշակվում և պրակներով տպագրվում էր գիտական գրադարանների՝ «Գրադարանա–մատե - նագիտական դասակարգումը» (ԳՄԴ), որի հրատարակությունը ավարտվեց 1968-ին։ Տեխ․, բժշկագիտական, գյու– ղատնտ․ գրադարաններում, գիտատեխ–նիկական ինֆորմացիոն մարմիններում 1962-ից կիրառվում է «Ունիվերսալ տաս–նորդական դասակարգումը»։ GC․ Րաբայան

ԳՐԱԴԱՐԱՆԱ–ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐ–ԹՈՒԹՅՈՒՆ, բարձր և միջին որակավոր–ման գրադարանավարների և մատենա–գետների պատրաստման համակարգ։ 1918-ին Մոսկվայում ՌՍՖՍՏ լուսժողկո–մատին կից կազմակերպվել է գրադարա–նային սեմինարիա, գրադարանային դաս–ընթացներ են բացվել մի շարք քաղաքնե–րում։ 1919-ին (Պետրոգրադում) և 1924-ին (Մոսկվայում) կազմակերպվել են գրա–դարանային բարձրագույն դասընթացներ։ 1930-ին ստեղծվել է գրադարանային առա–ջին բուհը՝ Մոսկվայի պետ․ գրադարա–նային ինստ–ը։ 1964-ին գրադարանային բուևերը վերանվանվել են կուլտուրայի ինստ–ների։ Գրադարանային բաժիններ են բացվել մի շարք համալսարաններում։ Գրքագետ–մատ հնագետներ է պատրաս–տում նաև Մոսկվայի պոլիգրաֆիական ինստ–ը։ 1969-ին ՍՍՏՄ–ում գործել է գրա–դարանային մասնագետներ պատրաստող 20-ից ավելի բուհ, այդ թվում՝ կուլտուրա–յի 10 ինստ․ (մոտ 30 հզ․ ուսանող)։ Տա– տուկ գրադարանային տեխնիկումներ են ստեղծվել 1929-ից։ 1969-ին ՍՍՏՄ–ում կային 12 գրադարանային տեխնիկում և ավելի քան 100 կուլտուր–լուսավորական ուսումնարան ու դպրոց, ինչպես նաև միջ–