Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեզ։ Գ․ Ա–ու երկասիրությունը սխալ–մամբ վերագրվել է Վարդան Արեելցուն կամ ոմև Մաղաքիա Աբեղայի։ Նրա հայե–րեն բնագիրը հրատարակվել է թե՝ Վար–դան Արևելցու և թե՝ Մաղաքիա Աբեղայի, իսկ ֆրանս․ ու ռուս, թարգմանություն–ները՝ Մաղաքիա Աբեղայի անունով։ Տե– ղինակի անձը ճշտելուց հետո այս երկի անգլ․ ու վրաց․, ինչպես և թուրք, թարգ–մանությունները (զուգահեռ հայերեն բնա–գրով) լույս են տեսել իսկական հեղինա–կի անունով։ «Պատմութիւն ազգին նետողաց»-ը մոն–ղոլական ժամանակաշրջանի կարևոր սկզբնաղբյուր Է․ ընդգրկում է 1220–73-ի ժամանակաշրջանը։ Թեև մասամբ համա–ռոտ, ժամանակագրական որոշ շփոթում–ներով և պատմական իրադարձությունների ո* ԼՐԻՎ ընդգրկումով, այն արժեքավոր տեղեկություններ է տալիս Տայաստանում մոնղոլական տիրապետության քաղ․ ն տնտ․ շատ հարցերի վերաբերյալ։ Պատ–մական ու ազգագրական մեծ հետաքրքրու–թյուն են ներկայացնում մոնղոլների կրո–նական հավատալիքների, կենցաղի ու սովորությունների մասին տեղեկություն–ները։ Երկ․ Պատմութիւն թաթարաց Վարդանայ պատմիչի, Երուսաղեմ, 1870։ Մաղաքիա Աբե–ղայի վասն ազգին նետողաց, ՍՊԲ, 1870։ Գրկ․ Ակին յան Ն․, Գրիգոր քահանա Ակներցի, «ՀԱ», 1948, № 7 – 8։ Հ․ ժամկոչյան

ԳՐԻԳՈՐ ԱԿՈՌԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XI դարի հայ գրիչ և մանրանկա–րիչ։ Ծնվել է Ակոռի գյուղում։ 1021-ին, երբ Վասպուրականի Սենեքերիմ թագա–վորը գաղթել է Սեբաստիա, Գրիգորն իր հոր՝ Անանիա քահանայի հետ տեղափոխ–վել է այնտեղ։ Աշակերտել է տեր Փիլիպ– պոսին ն նրա որդիներին՝ Ստեփանո– Գրիգոր Ակոռեց ի․ Մարկոսի Ավետա–րանի անվանաթերթը, 1066, «Սեբաստիայի Ավետարան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSC 311) սին ու Սահակին, որոնցից էլ սովորել է գրչության և նկարելու արվեստը։ 1066-ին ընդօրինակել ու նկարազարդել է հանրա–հայտ «Սեբաստիայի Ավետարան»-ը (Մես– րոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N» 311)։ Գրության թվականից 100 տարի հետո այն պատկանել է Ներսես Շնորհալուն, որը նվիրել է իր եղբորորդի Գրիգոր Ապիրատին, սա էլ իր կարգին 1194-ին՝ Լամբրոնի և Պապեռոնի տեր Բակուրան մեծ իշխանին։ Ձեռագրում պահ–պանվել են Մարկոս ավետարանչի անվա–նաթերթը և երկու անվանաթերթ–կիսա– խորաններ։ Ավետարանը պատկանում է XI դ․ այն ձեռագրերի շարքին, որոնց բարձրարվեստ մանրանկարները սկըզբ– նաղբյուր են հանդիսացել և խոշոր դեր կատարել կիլիկյան հայկ․ մանրանկար–չության ձևավորման գործում։ Գրկ․ Ա զ ա բ յ ա ն Լ․, Կիլիկյան մանրա–նկարչությունը XII–XIII դդ․, Ե․, 1964։ Ա․ Գեորգյան

ԳՐԻԳՈՐ ԱՐԾԿԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV դարի հայ տաղերգու, վար–դապետ։ Գրել է գանձեր և տաղեր, որոնց եղանակները հորինել է հավանաբար ինքը։ Լավագույն տաղն է «Մեղեդի ապաշ– խարութեան»՝ գրված Ներսես Շնորհալու «Ողբերգութիւն անձին զղջացելոյ» տաղի ոգով։ Տիշատակում է իր մեղքերը, զըղ– ջում, ողորմություն հայցում։ Տաղը վերա–գրվել է ևաև Գրիգոր Խլաթեցուն, կարծիք է եղել Արծկեցու և Ւղաթեցու նույնության մասին։ Ուշագրավ է ևաև Գրիգոր Լու– սավորչին նվիրված տաղը։

ԳՐԻԳՈՐ P (ծն․ թ․ անհտ․– 1166), Սյու–նիքի թագավոր 1103-ից։ Տաջորդել է հո–րը՝ Սենեքերիմին։ Իշխել է հիմնականում Սյունիքի հվ–ում՝ Բաղաց աշխարհում։ Նրա օրոք Սյունիքի թագավորությունը թուլա–ցել Է։ Գանձակի սելջուկյան ամիրայու–թյունը Սյունիքից գրավել է մի շարք բեր–դեր։ Չունենալով արու ժառանգ (եղբայրը զոհվել էր 1166-ին՝ Գանձակի սելջուկյան ամիրայության դեմ պատերազմում)՝ թա–գաժառանգ է նշանակել դստեր՝ Կատայի ևւ Խաչենի տեր Վախթանգ իշխանի որ–դի Տասանին, որը գահակալել է Գ–ի մա–հից հետո։ Տ․ Սահակյան

ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐ (ծն․ թ․ անհտ․- 3․6․1105, Քեսուն), Տայոց կաթողիկոս 1066-ից։ Գրիգոր Մագիստրոսի երկրորդ որդին։ Տաջորդևլ է Խաչիկ Բ Անեցուն։ 1067-ին մեկնևլ է Կոսաանդնուպոլիս, ապա՝ Եգիպտոս, մեծ պատվով ընդունվել Մուսթանսիր խալիֆայի կողմից։ 1076-ին մերժել է Փիլարտոս Վարաժնունու՝ հայ–րապետական աթոռը Փառիսոս փոխադրե–լու առաջարկը և թույլատրել նրան կաթո–ղիկոսություն հիմնել Տոնիում (Մարաշի մոտ)։ Գտնվելով Ծամնդավում՝ Գ․ Բ Վ․ անհաղորդ էր բնաշխարհի կյանքին, այդ պատճառով 1081-ին Անիում աթոռակից է ձեռնադրվել Բարսեղ Անեցին։ Գ․ P Վ․ օժանդակել է խաչակիրներին Երուսա– ղեմի գրավման ժամանակ (1099)։ Ասո–րերենից, հունարենից և լատիներենից թարգմանել է վկայաբանությունևեր, որից և նրա «Վկայասեր» մականունը։ Գրել է «Մոլոր զատկի» կամ «Ծռազատկի մասին» թուղթը, պաշտպանել հայ եկեղեցու ավանդները՝ ընդդեմ լատինադավան հո–սանքի։ Կազմել է «Տօնամակ» ժողովա–ծուն՝ փորձելով հայ շարժական տոնա–կարգում կայուն օրեր սահմանել՝ կապ–ված Տովհաննես Սարկավագի անշարժ տոմարի հաստատման հետ։ «Տօնամակ»-ը միջնօղակային ուշագրավ ժողովածու է «ճաշոց»-«6այսմաւուրք» հուշարձանների ձևավորման կապակցության մեջ, որտեղ ամսաթվային, օրացուցային հերթականու–թյամբ պատմվում են հայ տոնակարգում հաստատված գործիչների կենսագրու - թյուններն ու գործերը՝ սրբախոսական գրականության (վարքերի ու վկայաբանու– թյունների) հիմունքներով։ Այս ժողովա–ծուներում ի մի բերված նյութերն ունեն ճանաչողական, գրական արժեք և ներկա–յացնում են միջնադարյան հայ գեղարվես–տական արձակը։ Գ․ Я Վ․ բանաստեղծ–երաժիշտը իր գործունեությամբ էապես կապված էր հայ պաշտոներգությունն ու մասնագիտացված երգաստեղծությունը նորոգելու XI – XII դ․ շարժմանը։ Նրա թարգմանություն–ներով հարստացավ ոչ միայն հայկ․ «ճառ–ընտիր»–^ այլև «6այսմաւուրք»-ը, ուր մի շարք խազավոր հատվածներ առնչվում են երգ–ևրաժշտության հետ։ Ձեռագրե–րում երբեմն սխալմամբ նրան են վերա–գրվում Գրիգոր Գ Պակավունի (Փոքր Վկայասեր կոչված) կաթողիկոսի հեղի–նակած շարականները (Աստվածածևի ավևտյաց և երկրորդ Ծաղկազարդի կա–նոնները)։ Գրկ․ Չամչյան Մ․, Պաամութիւն հա–յոց, հ․ 2, Վնա․, 1785, Էջ 989-96։ Ա լ ի– շան Ղ․, Տայապատում, Վնա․, 1901։ Ն․ Թահմիզյան

ԳՐԻԳՈՐ ԲԱԿՈՒՐՅԱՆ (ծն․ թ․ անհտ․– 1086), բյուգանդական ռազմական և քա–ղաքական գործիչ։ Ծնվել է Տայքում։ Սե–րել է հայ–քաղկեդոնական ականավոր տոհմից։ Պատանի հասակում ընտրելով ռազմ, ասպարեզը՝ ծառայել է Փոքր Ասիա– յում։ XI դ․ 60-ական թթ․ բյուգանդական ազնվականության միջավայրում հասել է նշանակալի դիրքի։ 1064-ին ուղարկվել է Անի, օգնելու նրա կառավարիչ Բագրատ Վխկացուն՝ ետ մղելու սելջուկ–թուրքերի հարձակումը, սակայն նրանց չի հաջող–վել պաշտպանել Անին։ Այնուհետև գոր–ծել է Բալկաններում։ 1072–74-ին ևղել է Իբերիա բանակաթեմի, ապա Մակեդո– նիայում՝ Սմոլենների բանակաթեմի կա–ռավարիչը։ 1081-ին աջակցել է Ալեքսիոս Կոմնենոսին, որի կայսր դառնալուց հետո ստացել է Արևմուտքի մևծ դոմեստիկոսի պատվանունը՝ ստանձնելով կայսրության արմ․ մասերի բոլոր զորքերի գլխավոր հրամանատարությունը։ Կռվել է Բալկան– ներ ներխուժած (1081) նորմանների դեմ, հաղթել կայսրության տարածքը մտած (1083) պեչենեգներին, սակայն պարտվել ղփչաղներից։ Զոհվևլ է պավլիկյանների և պեչենեգնևրի միացյալ ուժևրի դեմ մար–տում։ 1083-ին Գ․ Բ․ Թրակիայում, Պետ– րիծոն կամ Վասիլիկիս վայրում (այժմ՝ Բաչկովո գյուղ) հիմնել է վանք վրացինե–րի ու երկաբնակ հայևրի համար և գրել նրա կանոնադրությունը, որը XI դ․ Բյու–զանդիայի և հարակից երկրների պատ–մության կարևոր Սկզբնաղբյուր Է։ Վանքը