Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան միավորման մասնաճյուղը։ Գեւոա– մեջով անցնում է Արզնի–Երնան ջրա–տարը և Քանաքհռի ՏԷԿ–ի ջրանցքը։ Շրջակայքում կան հանքային աղբյուր–ներ։ Գյուղը հիմնադրվել է 1317-ին։ Բնա–կիչների մի մասը եկել է Արևմտյան Տա– յաստանից, 1920-ին։

ԳԵՏԱՄԵՋԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՈՀՄԱ–ՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՆ, տոհմային տնտեսու–թյուն ՏՍՍՏ Աբովյանի շրջանում, զբաղ–վում է ձվի, մսի արտադրությամբ և տոհ–մային ճտերի բուծմամբ։ Կազմակերպվել է 1958-ին։ Գտնվում է Աբովյանի շրջանի Գետամեջ գյուղում։ 1976-ին ուներ 116 հզ․ թռչուն, 283 հա հողատարածություն (209Лш վարելահող և 25 հա այգի)։ Արտադրել է 5 մլն 400 հզ․ ձու, 1,52 հզ․ ց միս և ՏՍՍՏ թռչնաբուծական ֆաբրիկաների համար բուծել է 62 հզ․ տոհմային ճուտ։ Աշխատա–տար պրոցեսները հիմնականում մեքենա–յացված են։

ԳԵՏԱՅԻՆ ԷՐՈՋԻԱ, տես էրոզիա։

ԳԵՏԱՅԻՆ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ, տասնոտանի խեցգետնանմանների կարգի անողնաշա–րավոր կենդանինևր։ Մարմնի երկարու–թյունը՝ 6–30 սմ։ Տարածված են ամենու–րեք, բացի Աֆրիկայից։ Մեծ մասն ապրում է քաղցրահամ ջրերում։ Գիշերային կեն–դանիներ են․ ցերեկը թաքնվում են բնե–րում, գիշերը դուրս գալիս կեր որոնելու։ Սնվում են ջրային բուսականությամբ, երբեմն՝ նաև կենդանական կերով։ Կյան–քի տևողությունը մինչև 25 տարի է։ ՍՍՏՄ–ում, Ազով–Սևծովյան ավազանում առավելապես տարածված են երկարամատ և հաստամատ խեցգետինները, որոնք օգտագործվում են որպես սնունդ՝ թարմ վիճակում կամ պահածոների ձևով։ Բ․ Բաղդասարյան Գետային խեցգետին

ԳԵՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանսպորտի հիմնական ձևերից, իրագործում է ուղևոր–ների և բեռների տեղափոխում ինչպես բնական (գետեր, լճեր), այնպես էլ ար–հեստական (ջրանցքներ, ջրամբարներ) ներքին ջրայիև ուղինևրով։ Տայկակաև ՍՍՏ–ում նավարկելի գետերի, ջրաևցքնե– րի բացակայության պատճառով գոյություն չունի Գ․ տ․, բացառությամբ Սևանա լճի, որտեղ Գ․ տ–ի ոլորտը սահմանափակվում է փոքր թվով ուղևորների, ինչպես նաև բեռների վւոխադրումներով։

ԳԵՏԱՆՑ, գետի այն հատվածը, որտեղից կտրել–անցևլ են հետիոտն, գրաստային կամ անվավոր (սայլային) փոխադրամի–ջոցներով, տկալաստերով (տես Լասա) կամ «նավակամրջով»։ Գ–ների տեղերում ևաճախ կառուցել են ժամանակավոր՝ լաստակերտ, ապա քարակերտ կամուրջ–ներ։ Գ–ներն ընտրվել են գետերի համե–մատաբար ծանծաղ կամ հանդարտահոս տեղերում՝ հաշվի առնելով առևտրա–տըն– տեսական ու ռազմ, կարևորություն ունե–ցող ճանապարհների ուղղությունները։ Մեծ մասամբ ստեղծվել են կարևոր բնա–կավայրերի մոտ, երբեմն էլ Գ–ի գոյու–թյունը պայմանավորևլ է նոր բնակավայ–րի առաջացումը։ Տայկական լեռնաշխար–հում հայտնի էին Մելիտինեի մոտ Եփրա– տի Զևգմա և Թմնիս (Տոմիսա) կոչված Գները, «կամուրջներ չհանդուրժող» Արաքս գետի վրա՝ Կողբի, Արտաշատի, Նախիջևանի, Ջուղայի, Մարգարայի, Ամա–րաթի Գ–ները, որոնք հատում էին Տիգրիս, Արածանի (Արևելյան Եփրաա) և Արաքս գետերը։ Լ․ Պեարոսյան

ԳԵՏԱՇԵՆ (մինչև 1946-ը՝ Զ ա ֆ ա ր ա– պ ա տ), գյուղ Տայկական ՍՍՏ Տոկտեմ– բերյանի շրջանում, Նալբանդյան–Երվան–դաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 10 կմ ևարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն Գետաշենի ջերմոցում զբաղվում է այգեգործությամբ, պտղաբու–ծությամբ, խորդենու և բանջարաբոստա–նային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպա–սարկման օբյեկտներ, բուժկայան, կապի բաժանմունք։ 1917–18-ին նոր բնակիչ– ևեր են եկել Խոյից, Սուրմալուից, Մուշից։

ԳԵՏԱՇԵՆ», աղանդերային տեսակա–վոր գինի։ Մշակվում է 1945-ից, ՏՍՍՏ Արտաշատի շրջանում, «Կախեթ» և «Սև խաղող» սորտերի խաղողներից։ Թնդու–թյունը՝ 16 ծավ․ %, շաքարայնությունը՝ 18%,տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5գ/չ։ Ունի մուգ սուտակի գույն։ Տնացման ընդ–հանուր ժամկետը՝ 3 տարի։ Տամամիութև– նական ու միջազգային մրցույթներում և համտեսներում «Գ․»-ին շնորհվևլ է 3 ոսկե մեդալ։

ԳԵՏԱՌ–, գետ Տայկական ՍՍՏ–ում, Տրազ– դանի ձախ վտակը։ Երկարությունը 24 կմ է, ավազանը՝ 158 կմ2։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արմ․ լանջերից, 1570 մ բարձրությունից, հոսում հվ․, ևվ– արմ․, անցնում Երևանի միջով և խառնվում Տրազդանին։ Սնումը՝ մթնոլորտային տե– ղումնևրից և ստորերկրյա ջրերից, ևորդա– ցումը՝ գարնանը, տարեկան միջին ծախ–սը՝ 14,4 l/վրկ, նվազագույնը լինում է ձմռանը, առավելագույնը՝ գարնանը։ Սե– լավային գետ է։ Տուժկու սելավներ են արձանագրվել 1873-ին, 1923-ին, 1924-ին, 1946-ին, 1950-ին։ 1946-ի մայիսի 26-ին Գետառի հովտով անցնող սելավը մեծ վնաս պատճառեց Երևանին։ Այդ օրը ջրի ծախսը մեծացավ մոտ 100 անգամ՝ կազմելով 1445 l/վրկ։ Սելավը թողնում էր գլորվող թմբի տպավորություն՝ ընդգրկե– լով 1 – 1,5 մ տրամագիծ ունեցող քարեր։ Սելավի բերած նյութերը հաշվվում էր 500 հզ․ г/3, 1 մ3 ջրին՝ 280 կգ բերվածք։ ՍՍՏՄ Մինիստրների սովետի համապա–տասխան որոշմամբ բարեկարգվել է գետի հունը։ Ներկայումս հիդրոտեխ․ կառու–ցումների և գետավազանի անտառապատ–ման (մոտ 4000 հա) միջոցով սելավների վտանգը կանխված է։ Գ–ի վրա, Նորքի ձորում, կա 1664-ին կառուցված միակա– մար կամուրջ։

ԳԵՏԱՐԳԵԼԻ ԵԿԵՂԵՑԻ, տես Ձագավանք։ - ՚ Գետափ

ԳԵՏԱՓ (մինչև 1946-ը՝ Ղ ա ր ա ղ ու– լ ա), գյուղ Տայկական ԱՍՏ Թալինի շրջանում, Երևան–Լենինական երկաթու–ղու մոտ, շրջկենտրոնից 21 կմ արևմուտք։ Միավորված է Արագածի ոչխարաբուծա–կան սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ։

ԳԵՏԱՓ (մինչև 1935-ը՝ Ղ ո յ թ ու ր), գյուղ Տայկական ՍՍՏ Եղեգնաձորի շըր– ջանում, Եղեգիս գետի ափերին, շրջկենտ–րոնից 3 կմ արևմուտք։ Սովետական տըն– տեսությունն զբաղվում է այգեգործու–թյամբ, ծխախոտագործությամբ, անասնա–պահությամբ։ Գ–ի գինու գործարանն ար–տադրում է «Արենի», «Գետափ», «Վերնա– շեն» մակնիշի գինիներ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան։ Գետափի միջնակարգ դպրոցը

ԳԵՏԱՓԻ (մինչև 1940-ը՝ Ղ ա ս մ ա լ ի) գյուղ Տայկական ՍՍՏ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ էէյուսիս–արևելք։ Կոլ–տնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, պըտ– ղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գետափի