Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


50°C։ Օդում կլանում է СО2։ Թթուների հետ առաջացնում է ջրում լավ լուծվող աղեր։ Տիդրոլիզվում Է՝ վերածվելով միզա– նյութի և ամոնիակի։ Գ․ (կամ նրա աղե–րը) ստանում են ցիանամիդի և ամոնիա– կի (կամ ամոնիակի համապատասխան աղի) փոխազդմամբ․ Գ–ի աղերը կիրառ–վում են արդյունաբերության մեջ․ դինիտ–րատը որպես պայթուցիկ նյութ, ֆոսֆա–տը՝ գործվածքին կրակապաշտպաև հատ–կություն տալու համար, կարբոնատը՝ մակերնութային ակտիվ նյութերի սին–թեզում։ Գ․ մտնում է գուանինի, կրեւաոքւ– նի, արգինինի, ստրեպտոմիցինի բաղա–դրության մեջ։

ԳՈՒԱՆՁԺՈՈՒ, Կանտոն, քաղաք և նավահանգիստ Չինաստանի հարավում, Տարավ–Չինական ծովից 110 կմ ևեռավո– րության վրա, Չժուցզյան գետի դելտա–յում։ Գուանդուն նահանգի վարչական կենտրոնն է։ 1840 հզ․ բն․ (1957)։ Տարա– վային Չինաստանի տնտ․ կարևորագույն կենտրոններից է, հրկրի տրանսպորտային խոշոր հանգույցը և արդ․ կենտրոնը։

ԳՈՒԱՆՍԻ ՉԺՈՒԱՆՏԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ

ՇՐՋԱՆ, գտնվում է Տարավային Չինաս–տանի Սիցզյան գետի ավազանում։ Կազմը– վել է 1958-ին, Գուանսի նաևանգի սահման–ներում։ Տարածությունը 220,4 հզ․ կմ2 է, բն․՝ 24 մլն (1968)։ Վարչական կենտ–րոնը՝ Նաննին։

ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈ (Guantanamo), քաղաք Կուբայում, Օրիենտե նահանգում։ 134,1 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային և ավտո–մոբիլային ճանապարհների հանգույց է։ Ունի սննդի, տեքստիլ արդյունաբերու–թյուն, խարտոցների գործարան։

ԳՈԻԱՇ (ֆրանս․ gouache, < իտալ․ guaz- zo – ջրաներկ), ճերմակի խառնուրդով, ջրում լուծվող սոսինձներով կապակցված ներկեր, ինչպես և դրանցով կատարված արվեստի ստեղծագործություն։ Ի տարբե–րություն ջրաներկի, Գ․ ստեղծում է տեմ– պերա հիշեցնող անթափանց գունաշերտ, թավ ֆակտուրա, լոկալ գունային լու–ծումների հարուստ հնարավորություններ։ Գեղանկարչության մեջ Գ․ օգտագործ–վում է թղթի, մետաքսի, կտավի, ոսկրի և այլնի վրա աշխատելիս։ Գ–ով սովորա–բար կատարվում են պլակատների, գրքի և կիրառական գրաֆիկայի բնօրինակնե–րը, թատերական դեկորացիաների էս–քիզները, ձևավորման աշխատանքներ։

ԳՈՒԲԱՐԵՎ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ (ծն․ 29․3․1931, Գվարդեյցի գ․, Բորսկի շրջան, Կույբիշնի մարզ), ՍՍՏՄ տիեզերագնաց– օդաչու, վւոխգնդապետ, Սովետական Միու–թյան հերոս (1975)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Կարմրադրոշ Ռազ– մաօդային (այժմ՝ Գագարինի անվ․) ակա–դեմիան։ ՍՍՏՄ տիեզերագնացնևրի ջո–կատում է 1963-ից։ 1975-ի հունվ․ 11-ին Գ․ Մ․ Գրեչկոյի հետ, որպես տիեզերա–նավի հրամանատար, թռիչք է կատարել դեպի տիեզերք «Սոյուզ–17» փոխադրա–կան տիեզերանավով։ 1975-ի հունվ․ 12-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–4» ուղեծրային գիտակայանին (երկրամերձ ուղեծրում էր 1974-ի դեկտ․ 26-ից), և թռիչքը շարունակվել է «Սալյուտ–4» ուղե– ծըրակայանով։ 1975-ի փետր․ 9-ին, «Սո– յուզ–17» փոխադրական տիեզերանավի և Ա․ Ա․ Գուբարև Ի․ Մ․ Գուբկին «Սալյուտ–4» կայանի տարակցումից հետո, անձնակազմը վայրէջք է կատարել «Սո– յուզ–17» տիեզերանավով։

ԳՈՒՐԿԻՆ Իվան Միխայլովիչ [9(21)․9․ 1871 – 21․4․1939], ռուս սովետական երկ–րաբան, սովետական նավթային երկրա–բանության հիմնադիր, ՍՍՏՄ ԳԱ ակա–դեմիկոս (1929-ից), ՍՍՏՄ ԳԱ փոխ–պրե– զիդենտ (1936-ից)։ ՍՄԿԿ անդամ՝ 1921-ից։ Պետերբուրգի լեռնային ակադեմիան ավարտելուց (1910) հետո աշխատել է Երկրաբանական կոմիտեում։ 1920–30-ա– կանթթ․ ղեկավարել է երկրբ․ կազմակեր–պություններ և ուս․ հաստատություններ։ Աշխատությունները նվիրված են նավթի երկրաբանությանը։ «Ուսմունք նավթի մա–սին» (1932) դասական երկում Գ․ ստեղծել է իր տեսությունը նավթի ծագման, նավ–թային հանքավայրերի ձևավորման պայ–մանների մասին, մշակել նավթի և գազի միգրացիայի, նավթային կուտակումների դասակարգման հարցերը, տեղաբաշխման օրինաչափությունները։ Մեծ տեսական և գործնական արժեք ունեցան Գ–ի աշխա–տանքները Վոլգա–Ուրալյան շրջանի նավթային բազայի ստեղծման վերաբեր–յալ։ «Ուրալա–Վոլգյան նավթաբեր մար–զը» աշխատությունում Գ․ կանխատեսեց այդ շրջանի նավթարդյունաբերական հեռանկարները։ Չնայած որոշ երկրա–բանների դիմադրությանը, Գ–ի տեսակետ– ները հաղթեցին։ Գ–ի անմիջական մաս–նակցությամբ էին լուծվում Ուրալա– Կուզնեցկի կոմբինատի, Կարագանդա– յի, Ալթայի միներալա–հումքային բազայի, Սիբիրի, Տեռավոր Արևելքի, Անդրկով–կասի ինդուստրիալ զարգացման պրոբ–լեմները։ 1937-ին Գ․ ընտրվեց Միջազգա–յին երկրաբանական կոնգրեսի Մոսկվա– յում տեղի ունեցած XVII նստաշրջանի պրեզիդենտ։ Նա առաջին գումարման ՍՍՏՄ Գերագույն սովետի դեպուտատ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գ–ի անունով կա քաղաք ՌՍՖՍՏ Բել– գորոդի մարզում։ Նրա անունը շնորհվել է Մոսկվայի նավթաքիմիական և գազի ար–դյունաբերության ինսա–ին և Ադրբեջա–նական ՍՍՏ ԳԱ երկրաբանության ինստ–ին։ 1949-ին ՍՍՏՄ ԳԱ հաստատել է Ի․ Մ․ Գուբկինի անվ․ դրամական մըր– ցանակ։ Երկ․ Избр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1950–53․

ԳՈԻԳԱՏէ, անկանոն հետիոտն զորք Տա–յաստանում Արշակունիների (I–V դդ․) ժա–մանակ։ Տավաքվել է Տայոց թագավորի և կաթողիկոսի հրամանով։ Գ․ եղել է անազատ բնակչության զինվորական պար–տականությունը, որը կռիվներից հետո հավաքել և թաղել է սպանվածների դիակ–ները՝ շրջապատը չաղւոոտելու, վարակիչ հիվանդությունները կտնխելու նպատա–կով։ Գ–ի մասին հիշատակում է Փավստոս Բուզանդը իր Պատմության մեջ (դպր․ երրորդ, գլ․ Ը)։

ԳՈՒԳԱՐԱՑ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկա–սի լեռնային համակարգի արտաքին շըղ– թաներից մեկը Տայկական ՍՍՏ հյուսիս– արնելքում, Դեբեդ և Աղստև գետերի մի– ջագետքում։ Սկսվում է Տալաբի լեռնա–շղթայից, տարածվում հս․, ապա հս–արլ․՝ մինչև Պապաքարի լեռնաշղթան։ Ունի փետրաձև մասնատում։ Ջրբաժան շղթա է Դեբեդի և Աղստևի միջև։ Երկարությունը (Տալաբի լեռնաշղթայի հետ միասին) մոտ 100 կմ Է, միջին բարձրությունը՝ 2000 մ, առավելագույնը՝ 2244 մ (Չաթին– լեռ)։ Կազմված է ստորին յուրայի հրաբը– խածին և հրաբխանստվածքային ապար–ներից։ Գ․ լ–ին բնորոշ են խիստ մասնատ– վածությունը, էրոզիոն հովիտների խիտ ցանցը և ժայռոտ լեռնակատարները։ Լան–ջերը զառիթափ են, կտրտված հեղեղատ–ներով։ Տիրապետում է ֆիզիկական հողմ– նահարումը, որն ուղեկցվում է փլվածք–ներով և սելավներով։ Ռելիեֆի մասնատ– վածությունն ու ակտիվ դենուդացիան պայմանավորված են ապարների լիթո– լոգիական առանձնահատկություններով և Չաթին լեռան անտիկլինալի բարձրաց–ման աշխուժացումով։ Գ․ լ–ից սկիզբ են առնում Սևորդյաց (Չաթինլեռ գագաթից մինչև Սանահին կայարանը), Կայենի (Տաղարծին գետի ակուևքներից մինչև Աղստև գետը, Իջևան քաղաքի մոտ), Ոսկեպար (Գոմշավար լեռնագագաթից մինչև Կուրի հովիտը), Մ թ ն ա ս ա ր (Սառնակուևք լեռնագա–գաթից մինչև Ադրբ․ ՍՍՏ Գամիրչիլար գյուղը) լեռնաբազուկները։ Օգտակար հա–նածոներից կան շինանյութեր (ֆելզիտա– յին տուֆ, գրանիտ, հրակայուն կավ, տրավերտին, կվարցային ավազ, կրաքար նն), բազմամեւոաղների, ոսկու, պղնձի, սնդիկի, մոլիբդենի երնակումներ, երկա–թի հանքավայր։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռ–ներով։ Տունվարի միջին ջերմաստիճանը բարձր լեռնայիև գոտում –8°Cէ․ ստորո–տում՝– 2°С, հուլիսինը՝ համապատասխա–նաբար 12°С, 20°С։ Բացարձակ նվազա–գույնը –30°Cէ, առավելագույնը՝ 35°С։ Տաստատուն ձյունածածկույթ գոյանում է ամեն տարի։ Տարեկան տեղումները ստո–րոտում 500 մմ են, բարձր լեռնային գո–տում՝ 800 մմ։ Գ․ լ–ից սկիզբ են առնում Մարցիգետ, Շնող, Տաղարծին, Սառնա–ջուր, Կորխան, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր։ Տողաբուսական ծածկույթում առ–կա է ուղղաձիգ գոտիականությունը։ Գե–րակշռում են լեռնաանտառային և լեռնա–մարգագետնային հողերը՝ հաճարենու, կեչու, կաղնու անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Կենդանական աշ– խարևին բնորոշ են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն։ Շատ են կրծողներն ու թռչունները։ Ղ․ Մուրադյան

ԳՈԻԳԱՐՔ, Մեծ Տայքի տասներեքերորդ նահանգը։ Տույն պատմիչները հիշատա–