Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայկական պետությունում XII–XIV դարե–րում, Ե․, 1973, էջ 63 – 67։ Ս․ Բուռնազյան

ԳՈՒՆՈ (Gounod) Շառլ Ֆրանսուա (17․6․ 1818, Փարիզ – 18․10․1893, Սեն–Կլու, Փա–րիզի արվարձան), ֆրանսիացի կոմպո–զիտոր ։ Ֆրանսիայի ինստ–ի անդամ (1866)։ 1836–38–ին սովորել է Փարիզի կոնսեր–վատորիայում։ 1839-ին «Ֆեռնան» կան–տատի համար արժանացել է Տռոմեական մրցանակի։ 1852–60-ին եղել է Փարիզի «Օրփեոն» երգչախմբային ընկերություն–ների միավորման դիրեկտոր։ Լոնդոնում հիմնադրել է «Գունոյի երգչախումբ» ըն–կերությունը (այժմ4 Թագավորական երգ–չախմբային ընկերություն)։ Գ․ ֆրանս․ քնարական օպերայի խոշոր ներկայա–ցուցիչն Է։ Տակադրվելով ռոմանտիկա–կան «մեծ օպերայի» գեղագիտական սկըզ– բունքներին՝ իր օպերաներում ձգտել է պարզության, հերոսների հոգեկան աշ–խարհի ճշմարիտ բացահայտման, նուրբ, հստակ մեղեդիականության՝ հագեցված քաղաքային երգ–պարային բանահյուսու–թյան դարձվածքներով։ Գ–ի գեղարվեստա–կան սկզբունքները դրսևորվել եև «Ֆաուստ» օպերայում (ըստ Գյոթեի համա–նուն ողբերգության, 1859, «Թեատր լի–րիկ», ռեչիտատիվների ն «Վալպուրգյան գիշեր» բալետային մասի հավելումով՝ 1869, «Գրանդ–օպերա»)։ Գրել է 14 օպերա (այդ թվում՝ «Սաֆո», 1850, «Ռոմեո ն Ջուլիետ», 1865, հայ–հռոմեական պատ–մությունից վերցված «Պոլինկտ», ըստ Կոռնելի համանուն ողբերգության, 1870– 1878, «Գրանդ օպերա», 1878), կանտատ–ներ, հոգնոր երաժշտություն, սիմֆոնիկ երկեր, ռոմանսներ, երգեր։ «Ֆաուստ»-ը Տայաստանում առաջին անգամ բեմա–դրվել է 1924-ին՝ Լենինականի օպերա– օպերետային թատրոնում (ռեժ․ Վ․ Վալե– րիանով–Չիսլյան, դիրիժոր Ա․ Մելիք– Փաշայան, նկարիչ Գ․ Շարբաբչյան, խըմ– բավար Կ․ Զաքարյան)։ Գրկ․ Французская музыка второй поло–вины XIX века․ Сб․ переводных работ, М․, 1938․

ԳՈՒՆՈԼՈՐՏ, տես Արեգակ։

ԳՈՒՇԱԳՃՅԱՆ Մարտիրոս Անդրեասի [ծն․ 29․11․1927, գ․ Ցողուն օլուգ (Մուսա լեռ, Անտիոքի շրջան)], հայ բանաստեղծ, հրապարակախոս, բառարանագիր, թարգմանիչ։ Սովորել է Օքսֆորդի (1951 – 54), Բեյրութի Սեն–ժոզեֆ (1962–64) համալ–սարաններում։ Տալեպում 1949-ին խմբա–գրել է «Դեպի երկիր», 1955-ին՝ «Տուշարձան Մուսա լեռան», 1956–57-ին՝ «Երկիր» գրական պարբերականները, 1957-ին լույս ընծայել «Կյանքի կարոտ» բանաստեղծությունների ժողովածուն։ Թարգմանել է Տ․ Կեյթսի «Տոգիներու աճուրդը» («ՕրորաՄարտիկանյանի հուշերը», 1965), կազմել ն խմբագրել է «Տուշամատյան Մուսա լեռան» (1970, հեղինակակից Պ․ Մա– տուրյան) գիրքը, կազմել է «Անգլերենե– հայերեն արդի բառարան» ն «Անգլերենե– հայերեն, հայերենե–անգլերեն արդի բա–ռարան» (1970, Տիգրան Խնդրունու հետ)։

ԳՈՒՇԱԿՅԱՆ Թորգոմ իյաչերեսի (իսկա–կան անունը՝ Պիլիճյան Մկրտիչ, 27․9․ 1874, գ․ Պարտիզակ, Նիկոմեդիա–10․2․ 1939, Երուսաղեմ), հայ բանասեր, թարգ–մանիչ, հոգնորական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսես–Շուշանյան դպրո–ցում, ապա՝ Արմաշի դպրեվանքում։ Վա–րել է հոգնորական տարբեր պաշտոններ Արմաշում, Կ․ Պոլսում, Եգիպտոսում։ 1931-ին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք, միաժամանակ վարել «Սի– ոն» ամսագիրը։ Աշխարհաբար է թարգ–մանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ող–բերգության» պոեմը (1926), ֆրանսերե–նից՝ Ֆլոբերի «Տերովդիա»–ն, Բուալոյի «Արվեստ քևրթողական»-ը։ Գ․ նպաստել է եգիպտահայ գաղութի հաս․ ն մշակութ․ կյաևքի աշխուժացմանը։ Գլխավորել է Սովետական Տայաստանին ցույց տրվող օգնության գործը (1920–21, 1926)։ Երկ․ Արմաշու վանքը, տես «Արմաշու դըպ– րեվանքին 25 հոբ․ պատմություն», ԿՊ, 1914։ Ւփիմյան Հայրիկ (իր ծննդյան հարյուր–ամյակին առթիվ), Փարիզ, 1925։ Հուշարձան Աստվածաշունչի հայերեն թարգմանության հազար հինգ հարյուրամյակի, Երուսաղեմ, 1938։ Հազարտողյակ փորագրություն, հ․ 1, Վնտ․, 1939։ Ցուցակ հայերեն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց ի Սեբաստիաւ Վնն․, 1961։ Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Թորգոմ պատրիարք Գուշակյան, Կահիրե, 1940։ Ս․ Քոլւսնջյւսն

ԳՈՒՇՆԱ, Ք ու շ ն ա, գյուղ Փոքր Տայ– քում, Մալաթիայի վիլայեթում, Եփրասփց ոչ հեռու, Արաբկիր քաղաքից մոտ 24 կւէ հարավ–արնելք։ 1915-ին ուներ 70 տուն (ավելի քան 500 անձ) հայ բնակիչ։ Զբաղ–վում էիև երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Գ–ում կար եկեղեցի (Ս․ Աստ–վածածին)։ Գ․ հայտնի էր մոտակայքի 51 աղբյուրներով։ Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Տեսարան Գուշնայից

ԳՈՒՁԿՈՎ Ալեքսանդր Իվանովիչ (1862– 1936), ռուս կապիտալիստ, օկտյաբրիստ–ների կուսակցության հիմնադիրն ու պա–րագլուխը։ Գ․ ողջունեց 1905-ի դեկտեմ–բերյան զինված ապստամբության ճնշումն ու ռազմադաշտային դատարանների ստեղծումը։ 1906 ին հիմնել է «Գոլոս Մոսկվի» («Голос Москвы») թերթը։ 1907-ի մայիսին ընտրվել է վաճառական–ների և արդյունաբերողների ներկայա–ցուցիչ Պետ․ խորհրդում, նոյեմբերին՝ III Պետ․ դումայում։ 1910–11-ին եղել է դումայի նախագահ, 1915–17-ին՝ Կենտ–րոնական ռազմա–արդ․ կոմիտեի նախա–գահ ն Պետ․ խորհրդի անդամ։ 1917-ի Փետրվարյան ևեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության առա–ջին կազմում (1917-ի մարտ–մայիս) ռազ–մածովային մինիստրն էր։ 1917-ի օգոստո–սի կոռնիչովշչինայի կազմակերպիչնե–րից էր՝ Տոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պայքարել է սովետական իշխանության դեմ։ 1918-ին վտարանդվել է Րեռլին։ ԳՈՒՍ (Goes) Տուգո վան դեր (մոտ 1435/ 1440, Գենտ – 1482, Ռոդենդալե վանք, Բրյուսելի մոտ), նիդերլանդացի նկարիչ։ Զարգացրել է XV դ․ 1–ին կեսի նիդերլան– դական ռեալիստական գեղանկարչության ավանդները՝ ձգտելով դրամատիկ գոր–ծողության միասնության, կերպարների անևատականության և հուզաշխարհի սուր արտահայտման («Մոգերի երկրպագու–թյունը», Էրմիտաժ, Լենինգրադ, «Տովիվ– ների երկրպագությունը», մոտ 1474–75, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Ուշ շրջանի «Աստվածամոր մահը» (Մունի–ցիպալ գեղարվևստական պատկերասրահ, Բրյուգե) աշխատանքում կերպարները հասցված են ծայր աստիճան հուզական լարվածության։

ԳՈՒՍԱՆ, ստեղծագործող ն կատարող արվեստագետ հին ն միջնադարյան Տա–յաստանում։ Վաղ միջնադարյան հայերեն թարգմանություններում ն բնագրերում Գ․ գործպծված է որպես հին հունական միմոս (цфое) բառի համարժեք, ներառում է ընդհանրական մի իմաստ, որը համապա–տասխանում է նոր ժամանակներում ըն–դունված արտիստ հասկացությանը։ Գ․ են կոչվել երգիչները, նվագածուները, պարողները, պատմա–առասպելական զրույցներ ն վիպական երգեր ավան– դողները, ժողովրդական–հրապարակային թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները՝ ձեռնածուները, աճպարարները, լարախա–ղացները, խեղկատակները նն։ Կին Գ–ին հին Տայաստանում անվանել են վարձակ։ Վաղ միջնադարյան հայերեն թարգմանու–թյուններում ու բնագրերում գործածված են նաև գուսանական, գուսանամոլ, կա–տակագուսան բառերը։ Ուշ միջնադարի ընթացքում հայ իրականության մեջ Գ՜նե–րի տարբեր խմբեր պարզապես վերան–վանվեցին աշուղներ (տես Աշուղ) ն սա–զանդարներ։ Ուրիշ խմբեր, յուրացնելով աշուղական արվեստի տեսությունը, իրոք դարձան աշուղներ՝ միաժամանակ իրենց մեջ կրելով գուսանական ստեղծագործա–կան ու կատարողական ավանդույթներից լավագույնները։ Տին Տայաստանում հայտ–նի էին Գողթն գավառի Գները։ (Տես նան ժողովրդական բանահյուսություն, Գողթան երգեր)։ Գրկ․ Լնոն յան Գ․․ Թատրոնը հին Հայաստանում, Ե․, 1941։ Աբեղյան Մ․, Երկեր, հ․ 1, Ե․, 1966։ Գրիգորյան Շ․ Ս․, Հայոց հին գուսանական երգերը,