Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի սիստեմում։ Եղել է ՍՍՏՄ նավթար–դյունաբերության մինիստրի տեղակալ (1946-52), ՍՍՏՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի նախագահի տեղակալ (1957–60)։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է որպես ՍՍՏՄ Պետպլանի պլանավորման վարչության (1962–65), այնուհետն՝ Պետպլանի ենթաբաժիննե– րի պետ (1965–72)։ Դ․ նավթագազային արդյունաբերության զարգացմանը նպաս–տող գյուտերի հեղինակ է։ 1949-ին նրան շնորհվել է ՍՍՏՄ պետական մրցանակ։ Պարգևատրվել է Լենինի ևրեք և Կարմիր դրոշի շքանշաններով։ 9-․ Անաոնով

ԴԱԴԱՇԵՎ Սադիխ Ալեքպեր օղլի [2(15)․ 4․1905, Բաքու – 24․12․1946, Մոսկվա], ադրբեջանցի սովետական ճարտարա–պետ և ճարտարապետության պատմա–բան։ Ադրբ․ ՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1945), Ադրբ․ ՍՍՏ արվեստի վաստ․ գործիչ (1940)։ 1929-ին Բաքվում ավար–տել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստ–ը։ Ստեղծագործել է Մ․ Ա․ Տու– սեյնովի հետ։ ճարտ․ աշխատանքներից են՝ «Նիզամի» կինոթատրոնը (1934), կոնսերվատորիան (1937–39), սննդի ար դյունաբերության մինիստրության (1937– 1939), Ադրբեջանի կոմկուսի ԿԿ–ի (1938– 1941) շենքերը, Նիզամու անվ․ թանգարա–նը (1930–40-ական թթ․, բոլորն էլ՝ Բաք– վում), ՏԳՑ–ի Ադրբ․ ՍՍՏ տաղավարը (1939) Մոսկվայում (ՍՍՏՄ պետ․ մրցա–նակ, 1941)։

ԴԱԴԱՇ&ԱԴԵ Մամեդ Արիֆ Մահառլամ օղլի (կեղծանունը՝ Արիֆ, 12․6․1904, Բաքու – 27․12․1975, Բաքու), ադրբեջան–ցի սովետական գրականագետ և քննա–դատ։ Ադրբ․ ՍՍՏ ԳԱ ակադեմիկոս (1958) և փոխ–պրեզիդենտ (1960–75)։ Ադրբ․ ՍՍՏ գիտ․ վաստ․ գործիչ (I960)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Գրական գոր–ծունեությունն սկսել է 20-ական թթ․։ Գրել է սովետական և դասական գրականու–թյան խնդիրների վերաբերյալ հոդվածներ, «Ջ․ Ջաբարլիի ստեղծագործական ուղին» (1955), «Սամեդ Վուրղունի դրամատուր–գիան» (1964) և այլ մենագրություններ։ «Ադրբեջանական գրականության պատ–մություն» (հ․ 1–3, 1957–60), «Ադրբեջա–նական սովետական գրականության պատ–մություն» (մաս 1–2, 1967) աշխատու–թյունների հեղինակներից և խմբագիր–ներից մեկն է։ Գ․ հեղինակ է ՍՍՏՄ ժո– ղովուրդների դասականներին, այդ թվում նան հայ գրողներին նվիրված աշխատու–թյունների։ Տայերեն լույս է աեսել նրա «Ադրբեջանական ժողովրդի գրականու–թյունը» (Ե․, 1961) գիրքը։ Եղել է Ադրբ․ ԱՍՏ VI գումարման Գերագույն սովետի նախագահ։ Ադրբ․ ՍՍՏ պետ․ մրցանա–կի դափնեկիր (1974)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Երկ․ Сечилмиш эсэрлэри, ч․ 1 – 3, Баку, 1967 – 70; Избранное, т․ 1–2, Баку, 1972– 1973․

ԴԱԴԱՐ, պաուզա (լատ․ pausa, < հուն․ flavSlg–դադար, ընդհատում), 1․ և ր ա– ժըշտության մեջ․ երաժշտական ստեղծագործության հնչման ընթացքում նրա մեկ, մի քանի կամ բոլոր ձայների ժամանակավոր ընդհատում, որ գործա– դրվում է գեղարվեստական արտահայտ–չականության նպատակներով։ Գրի է առնվում հարաբերական տևականություն արտահայտող հատուկ նշաններով, որոնք կոչվում են դադարի (պաուզայի) նշան–ներ կամ ձայնահատ (տես Նոաագրոն– թյուն)։ Որևէ անսամբլի բոլոր ձայների միաժամանակյա դադարը կոչվում է գե– ներալ–պաուզա։ 2․ Խոսքի մեջ․ խոս–քային շղթայի հնչման ընդհատումը կամ անջատումը։ Դ–ներն ըստ տևողության և գործառնության տարբեր են։ Ֆիզիոլո–գիական կարճատև Գ–ները առկա են պայ–թական բաղաձայնների արտաբերման ժա–մանակ՝ ատամ, ակամա, առավել երկար–ները՝ կրկնակ բաղաձայնների դեպքում՝ վատթար, շատ տալ։ Խոսքի շղթայում Գ ներ կան շարույթների միջև, դրանք ձևավորվում են ոչ այնքան արտաբերու–թյան օրգանների աշխատանքի ընդհատ– մամբ, որքան խոսքի վերհատութային միավորների գործառնությամբ, այն է՝ հնչերանգի ու շեշտի միջոցով։ Դ–ներն ավելի տևական են նախադասությունների վերջում։ Չնայած դրանց առկայությունը պայմանավորված է շնչառությամբ, սա–կայն բաշխումը և գործածությունը կեն–դանի խոսքում իրականանում են լեզվա–կան հատութավորման միջոցով։ 3․ Բ ա– նաստեղծության մեջ․ արտա–սանական ընդհատում չափածո ստեղծա–գործության բառերի միջև։ Չափածոյի կարևոր գծերից մեկն է․ արձակի համե–մատությամբ ոտանավորի մեջ բառն ար–տասանական ավելի ինքնուրույնություն ունի։ Չափածոյում մեծ նշանակություն է ձևռք բերում ռիթմական Դ․, որի շնորհիվ առանձնանում են ոտանավորի ռիթմական միավորները (տող, կիսատող, անդամ)։ Տատկապես անհրաժեշտ է յուրաքանչյուր տողից հևտո տրվող Դ․, որն ընդգրկում է բանաստեղծակաև տողի, իբրև ռիթմի հիմնական միավորի, ինքնուրույնությունը։ Ա․ Խաչատրյան

ԴԱԴԵՕ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՏ Ախալքալաքի շրջանում, Գյոկ–դաղ լեռան լանջին, շրջկենտրոնից 16 կւէ ևարավ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջ–նակարգ դպրոց, ակումբ,կինո, 2 գրադա–րան, վւոստ–հեռագրատուն, բուժկայան։ Պահպանվել են կիկլոպյան ամրոցի ավե– րակները, երկու եկեղեցի։ Բնակիչները գաղթել են 1830-ին Աշկալայից, Մուշից և Կարսից։

ԴԱԴԻԱՆԻ Շալվա Նիկոլայի [9(21)․5․ 1874, Զեստաֆոն – 15․3․1959, Թբիլի– սի], վրացի սովետական գրող, դրամա–տուրգ, թատերական գործիչ։ ՎՍՍՏ ժող․ արտիստ (1923)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1893–1923-ին եղել է վրաց թատրոնի դերասան և ռեժիսոր։ Գրել է շուրջ 50 պիես, զգալի մասը՝ սովետական շրջա–նում։ Տայտնի են նրա «Ցուրի Բոգոլյուբս– կի» (1926) և «Գվիրգվիլիանիների ընտա–նիքը» (1956) պատմական վևպերը։ Գրել է նաև հիշողություններ, հրապարակախո–սական, գրաքննադատական հոդվածներ։ Ավանդ ունի ևայ դասականների, հատկա–պես Ա․ Շիրվանզադեի «Նամուս» դրաման վրաց թատրոնում բեմադրելու գործում։ Երկ․ шЬЪ-дсРайабо, (в)․ 1–5, օօձ․, 1958 – 62; Օրերից մեկը, Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961, էջ 325–39։ Գրկ․ Զավարյան Մ․, Ուրվագծեր հայ–վրաց գրական–կուլտուրական կապերի պատմության XIX–XX դդ․, Ե․, 1959։ Կ ա– րապետյան Տ․, Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե․, 1962, էջ 96-105։

ԴԱԴԻՎԱՆՔ, Ի» ու թ ա վ ա ն ք, ճարտա–րապետական հուշարձանախումբ, եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնա–կան ու մշակութային կենտրոնը։ Գտնը– վում է Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Ըստ ավան–դության, հիմնադրվել է մ․ թ․ I դ․, քրիս–տոնեական քարոզչության համար նա–հատակված Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկո–պոսանիստ։ Ավերվել է արաբական ար–շավանքների ընթացքում։ XII դ․ սելջուկ–ների ասպատակումների ժամանակ ամ–րոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առան– շահիկ–Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Տամալիրի ներկայիս պահպանված շենքերը պատ–կանում են XII –XIII դդ․։ Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը՝ Արզու– խաթունը, 1214-ին։ Ուղղանկյուն հատա–կագծով, ներքուստ խաչաձև, չորս ան–կյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկար ազարդ (որ այժմ զգալիորեն վնասված է) շենք է։ ճակատ–ները և գլանաձև թմբուկը մշակված են որմնակամարաշարով։ ճոխ հարդարանք Դադիվանքի (XII – XIIIդդ․) ընդհանուր տեսքը