Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունեն հաւոկապես արմ․ և հս․ մուտքերը։ Տվ․ և արլ․ պաաերին, կենտրոնական լու–սամուտներից վեր, քանդակված են կտի– տորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արմ ից երկհարկանի գանգակատունն է․ սյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի՝ 1283-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչ–քարերը։ Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին։ Տուշարձանախմբի հս․ մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին և նրան արմ–ից կից չորս սյու–ներով, կենտրոնակազմ տիպի գավիթը (XIII դ․)։ Տվ–ում առանձին կանգնած Է, փոքր գմբեթավոր եկեղեցին։ Տամալիրի հվ․ մասում վանքի օժանդակ կառույցնե–րի խումբն է՝ չորս սյուներով ժամատուն (1224), նրան կից խոհանոցով սեղանա–տուն, հյուրատուն, գրատուն և սենյակ–ներ։ Տվ–արմ․ մասում Տասան–Ջալալի ապարանքն Է, առաջին հարկում՝ հնձանն ու մառանը։ Տամալիրի կազմում կան նաև մատուռներ և խաչքարեր։ Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձա–նագրություններով։ Գբկ․ Բաբխուդաբյան Ս․, Արցախ, Բաքու, 1895։ Ու լ ու р ա p յան Բ․, Դա–դի կամ քօութա վանք, «Էշմիածին», 1971, № 6 – 7։ Ր․ Ուintptupiiub, Մ․ Հասբաթյան Դադիվանքի (XII –XIII դդ․) Կաթողիկեի հա–րավային ճակատից մի մաս ԴԱԹ (Dutt) ՌաջանիՊալմ (ծն․ 19․6․1896, Քեմբրիջ), անգլիական և միջազգային բանվորական շարժման գործիչ, պատմա–բան և հրապարակախոս։ Մոսկվայի պե–տական համալսարանի պատվավոր դ–ր (1962-ից)։ Մեծ Բրիաանիայի կոմկուսի անդամ 1920-ից։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղից հեռացվել է (1917) մարքսիստական պրոպագանդա վարելու համար։ 1922 ից կոմկուսի ԿԿ–ի և քաղբյուրոյի անդամ։ 1943–61–ին կոմ– կուսի գործադիր կոմիտեի փոխ՜նախա–գահ, 1961–65–ին՝ կոմկուսի փոխ–պրե– զիդենտ։ 1921-ից «Լեյբոր մանթլի» («La–bour Monthly») ամսագրի, 1922–24-ին՝ «Ուորկերս ուիկլի» («Worker’s Weekly»), 1936–38–ին՝ «Դեյլի Ուորկեր» («Daily Worker») թերթերի խմբագիր։ Տեղինակ է տեսական, պատմական և տնտեսագի–տական աշխատությունների։ ԴԱԼ Վլադիմիր Իվանովիչ [10(22)․ll․ 1801, Լուգանսկ – 22․9(4․10)․1872, Մոսկ– վա], ռուս գրող, բառարանագիր, ազգա–գրագետ։ Մշակել և հրատարակևլ է «Ռու–սական հեքիաթներ, հնգյակ առաջին» (1832), «Եղելություններ և հեքիաթներ» (գիրք 1–4, 1833–39) ժողովածուները։ Կազակ Լուգանսկի կեղծանվամբ լույս է ընծայել «Սպասյակը»՜ (1845), «Պավել Ալեքսենիչ Իգրիվի» (1847) ստեղծագոր–ծությունները, ապա 1861–62-ին՝ «Ռուս ժողովրդի առակները», որը պարունա–կում է 8000-ից ավելի առակ, առած, ասաց–վածք ։ Դ․ անդրադարձել․^ ժող․ բանահյուսու–թյան լեզվին, առաջին անգամ կատարել ռուսերենի բարբառների դասակարգում («Ռուսերևնի բարբառների մասին», 1852)։ «Կենդանի վելիկոռուսերենի բացատրա–կան բառարան»-ում (հ․ 1–4, 1863–66), որն ընդգրկում է 200000 բառ, իրենց ար–տացոլումն են գտել XIX դ․ ռուսաց գրա–վոր ու բանավոր լեզուների և բարբառնե–րի բառապաշարը, փոխառությունները, դարձվածքները։ Նա նյութը դասակարգել է ըստ բների՝ բառակազմական, իմաստա–բանական (նաև ստուգաբանական) ն այլ լեզվաբանական հատկանիշների հիման վրա։ Բառարանն ունեցել է մի քանի հրա–տարակություն։ Այս աշխատության հա–մար Դ․ արժանացևլ է Լոմոնոսովի անվ․ մրցանակի, միաժամանակ նրան շնորհ–վել է պատվավոր ակադեմիկոսի կոչում (1863)։ Գբկ․ Бессараб М․Я․, Владимир Даль, 2 изд․, испр․ и доп․, М․, 1972․ ԴԱԼ, կենդանիների կաթնագեղձերի ար–տազատուկի՝ խիժի եփած կամ մակար– դած ձնը։

ԴԱԼԱԴԻԵ (Daladier) Էդուարդ (1884– 1970), ֆրանսիական քաղաքական ն պե–տական գործիչ։ 1933-ին, 1934-ին և 1938– 1940-ին եղել է պրեմիեր–միևիստր։ Որ–պես ռադիկալևերի կուսակցությաև պա–րագլուխ մասնակցել է ֆրանս․ ժողովրդա–կան ճակատին և նպաստել նրա հաղթա–նակին ։ Սակայն 1938-ի հոկտեմբերին ռադիկալների ղեկավարությունը պառակ– տեց ժող․ ճակպտը և Դ–ի կառավարությու– ևը վերացրեց ևրա մի շարք ևվաճումները։ Վարելով ֆաշիստական ագրեսորներին խաղաղեցնելու քաղաքականություն՝ Դ–ի կառավարությունը ստորագրեց Չեխոսլո– վակիայի անդամահատ ման վերաբերյալ համաձայնագիրը (տես Մյունխենի համա–ձայնագիր 1938)։ Պատերազմ հայտարա–րելով (1939–ի սեպտ․ 3-ին) ֆաշիստական Գերմանիային՝ Դ–ի կառավարությունը վարում էր այսպես կոչված՝ «տարօրինակ պատերազմ», որը հանգեցրեց Ֆրանսիայի 1940-ի պարտությանը։ Դ’ԱԼԱՄԲԵՐ (D’Alembert) ժան Լը Ռոն (16․11․1717, Փարիզ– 29․10․1783, Փա– Վ․ Ի․ Դալ ժ․ դ’ Ալամբեր րիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս և փի–լիսոփա, Փարիզի (1741) և Պետերբուրգի (1764) ԳԱ անդամ։ 1751– 57–ին Դ․ Դիդ– րոյի հետ մասնակցել է «Գիտությունների, արվեստների և արհեստների հանրագի–տարանի» ստեղծմանը։ Առաջինն է ձևա–կերպել («Դինամիկայի վերաբերյալ տրակ– տատ»-ում, 1743) կամայական նյութա–կան համակարգի շարժման դիֆերեն–ցիալ հավասարումներ կազմելու ընդհա–նուր կանոնները, որով դինամիկայի խըն– դիրները հանգեցրել է ստատիկային (տես Դ Աւամբերի սկզբունք)։ Դ’Ա–ի հիմնական մաթ․ հետազոտությունները վերաբերում են դիֆերենցիալ հավասարումների տե–սությանը, որտեղ նա տվել է լարի լայնա–կան տատանումները երկու կամայական ֆունկցիաների գումարով արտահայտող 2-րդ կարգի դիֆերենցիալ հավասարման (ալիքային հավասարում)* լուծման մե–թոդ։ Այս, ինչպես նաև Լ․ էյւերի և Դ․ Բեռ– նուչիի հևտագա աշխատանքները կազ–մել են մաթ․ ֆիզիկայի հիմքը։ Դ’Ա․ տվել է հանրահաշվական հավասարման ար–մատի գոյության վերաբերյալ հիմնական թեորեմի առաջին (թեև ոչ խիստ) ապա–ցույցը։ Փիլիսոփայական աշխատանքնե–րից նշանակալից են Տանրագիտարանի համար գրված «Ակնարկ գիտությունների ծագման և զարգացման» ներածականը (1751), որտեղ տրվում է գիտությունների դասակարգումը և «Փիլիսոփայության տարրեր» հոդվածը (1759)։ Ընդունելով նյութական իրերի օբյեկտիվ գոյությունը՝ Դ*Ա․, այնուամևնայնիվ, հետնողական մատերիալիստ չէր․ նա չէր բացառում աստծո գոյությունը, ժխտում էր իրերի էության ըմբռնման հևարավորությունը։ Դ’Ա․ համարում էր, որ գոյություն ունեն անփոփոխ և հասարակական միջավայրից անկախ բարոյական սկզբունքներ։ Դ’Ա․ աշխատություններ ունի ևաև երաժշտու–թյան տեսության ն երաժշտական գեղա–գիտության վերաբերյալ։

ԴԱԼԱՄԲԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ, դինամիկայի հիմնական սկզբունքներից, ըստ որի, մեխանիկական համակարգի կետերի վրա ազդող ակտիվ ուժերը, կապերի ևակազ– դումները և իներցիայի ուժերը կազմում են հավասարակշռված ուժայիև համակարգ։ Սահմանել է ժ․ Դ՚Աւամբերը։ Դ’Ա․ ս–ի համաձայն, մեխանիկական համակարգի յուրաքանչյուր i-րդ կետի համար Fj + Ni-f Ii=0, ուր Fj-ն այդ կետի վրա ազդող ակտիվ ուժն է, Ni-ն՝ կապերի հակազդումը, Լ–ն՝ իներցիայի ուժը, •որը մեծությամբ հավասար է կետի mi զանգվածի և Wi արագացման արտա– ղըրյալին (Ii=miWi) և ուղղված է այդ