Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


արագացմանը հակառակ։ Դ’Ա․ ս․ հնարա–վորություն է ընձեռում դինամիկայի խնդիրները լուծելիս օգտագործել ստա–տիկայի ավելի պարզ մեթոդները։ Այն հարմար է, հատկապես, կապերի հակազ–դումները որոշելիս, երբ համակարգի շարժման օրենքը ևայտնի է կամ որոշվում է համապատասխան հավասարումներից։

ԴԱԼԱՄԲԵՐ–ԼԱԳՐԱՆԺԻ ՍԿ&ԲՈԻՆ*, մե խանիկայի հիմնական սկզբունքներից, տալիս է դինամիկայի ն ստատիկայի խըն– դիրների լուծման ընդհանուր մեթոդ։ Կոչ–վում է Ի պատիվ ժ․ դ՚Աչամբերի ն ժ․ Լա– գրանժի։ Դ’Ա–Լ․ ս․ ղ՚Աչամբերի սկզբուն–քի ն հնարավոր տեղափոխությանների սկզբունքի ընդհանրացումն է։ Եթե իդեա–լական կապերով (տես Կաէկեր մեխանիկա–կան) մեխանիկական համակարգի կետե–րի վրա ազդող ակտիվ ուժերին գումար–վեն իներցիայի ուժերը, ապա, ըստ Դ’Ա– Լ․ ս–ի, համակարգի ցանկացած հնարա–վոր տեղափոխության դեպքում (ժամանա–կի յուրաքանչյուր պահին) ակտիվ և իներցիայի ուժերի կատարած տարրական աշխատանքների գումարը հավասար է զրոյի։ Դ՚Ա–Լ․ ս–ից ստացված շարժման հավասարումներն ունեն այն առավելու–թյունը, որ կապերի անհայտ հակազդում–ներ չեն պարունակում։

ԴԱԼԱՏ–ԼԱՄԱ [մոնղ․ դալայ–ծով (իմաս–տության) և լամա (բարձրյալ)], հոգնոր բարձրագույն տիտղոս Տիբևթում։ Դ–լ–նե– րը երնան են եկել XV դ․ սկզբին, երբ Տիբեթում ավարտվել էր Լամայականու–թյան (բուդդայակաևության տարատեսակ) կազմավորումը ն ծնունդ առել ֆեոդսղա– աստվածապետական կառավարման մի յուրօրինակ ձն։ Գ–լ․ Տիբեթի ոչ միայն հոգնոր, այլն աշխարհիկ առաջնորդև էր։ Իրականում նա հաճախ դառնում էր ֆեո– դալա– աստվածապետական վերնախավի դրածո։ Վերջին Գ–լ․ Լոզոն–դանցեև ջամցո–նգվաևգը, Տիբեթում չինական իշ–խանությունների դեմ բռնկած ապստամ–բությունից հետո, 1959-իև տարագրվեց Տնդկաստան։

ԴԱԼԱՌ, գավառ Մեծ Տայքի Տուրուբերան նահանգում։ Տեղորոշվում է Արածանի գետի վերին ավազանի արմ․ կողմում (այժմյան Էլմալիդերե հովիտը)։ Դ․ հս–ից սահմանակցում էր Այրարատի Բազրե– վանդ գավառին։

ԴԱԼԱՍ (Dallas), քաղաք ԱՄՆ–ի հարա–վում (Տեխասի նահանգ), Տրինիսփ գետի ափին։ Տրանսպորտային հանգույց ն ֆինանսա–առնտրական կենտրոն է ԱՄՆ–ի հվ–արմ–ում։ 1․539 հզ․ բն․ (1970, արվար–ձաններով)։ Զարգացած է ինքնաթիռա–շինությունը, ռադիոէլեկտրոնային, նավ– թագազային, նավթային արդյունաբերու–թյան սարքավորումների, սննդի ն թեթն արդյունաբերությունը։ Գ–ում 1963-ին սպանվեց ԱՄՆ–ի պրեզիդենտ Զ․ Ֆ․ Քե– նեդին։

ԴԱԼԱՐ (մինչն 1935-ը՝ Գալուլար), գյուղ Տայկական ՍՍՏ Արտաշատի շրջանում, Երնան–Արտաշատ խճուղու վրա, շըրջ– կենտրոնից 2 կմ արնմուտք։ Կոլտնտեսու–թյունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մսուր–մանկապարտեզ, բուժ– Դալար կայան, կինո, կենցաղսպասարկման օբ–յեկտներ, գինու գործարան։ Բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1829-ին։

ԴԱԼԱՐԻԿ (մինչն 1965-ը՝ Մաստարա), ավան Տայկական ՍՍՏ Թալինի շրջա–նում, Երնան–Լենինական երկաթուղու մոտ, շրջկենտրոնից 17 կմ հարավ։ Սո–վետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ունի թեթև լցանյու– թերի կոմբիևատ, երկաթբետոևե կոնս–տրուկցիաների գործարան, հանքվարչու– թյուն, միջնակարգ դպրոց, երկու գրադա–րան, երկու մանկապարտեզ, բուժկայան։ Տիմնադրվել է 1901-ին, Լենինական– Երնան երկաթուղու շինարարության ժա–մանակ։

ԴԱԼԱՐՁՈՐ, Դ ա լ ր ձ n ր, գյուղ Արն– մըտյան Տայաստանում, Բիթլիսի վիլա–յեթի Շատախի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն, մեծ մասը՝ հայ, մնացածը՝ քուրդ։ Զբաղվում էիև երկրագործությամբ ն անասնապահությամբ։ Տայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհա–յին պատերազմի տարիներին։

ԴԱԼԵՆ (Dalen) Նիլս Գուստավ (30․11․ 1869, Ստենստորպ – 9․12․1937, Ստոկ– հոլմ), շվեդ ինժեներ–գյուտարար։ Ավար–տել է Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1906-ից՝ «Գազ–ակումուլյատոր» ընկերության գլխավոր ինժեներ, 1909-ից՝ դիրեկտոր։ Կաւոարելագործել է գազային տուրբինի, օդայիև կոմպրեսորի ն այլ մեքենաների կառուցվածքը։ Ստեղծել է բոցի ավտոմատ բռնկման ն մարման սարք, որը կիրառվել է, օրինակ, փարոս–ներում։ Արժանացել է նոբելյան մրցանա–կի (1912)։

ԴԱԼԵՍ (Dulles) Զոն Ֆոստեր (1888– 1959), ԱՄՆ–ի պետական գործիչ, դիվա–նագետ։ Մասնագիտությամբ իրավաբան։ Սերտորեն կապված է եղել ազդեցիկ մո–նոպոլիստական շրջանների հետ («Ին– տերնաշընըլ նիկել քոմպանիի» դիրեկ–տոր, «Նյու–Ցորք սիթի» բանկի վարչու–թյան անդամ նն)։ Գ–ի դիվանագիտական գործունեությունն սկսվել է 1907-ից։ 1919–20-ին մասնակցել է Փարիզի խա–ղաղության կոնֆերանսին՝ որպես ամե–րիկյան պատվիրակության խորհրդական, 1924-ին՝ Դաուեսի պչանը կազմելուն։ Երկրորդ համաշխարհային պատերազ–մից հետո մեծ նախանձախնդրություն է հանդես բերել Մարշաչի պչանի (1948) նա–խապատրաստմանն ու Տյուսիսատլանտ– յան դաշինքի (1949) կազմակերպմանը։ Դ–ի արտաքին քաղ․ գործունեությունն ուղղված էր Սովետական Միության ու սոցիալիստական երկրների դեմ։ Վարում էր «ուժի դիրքի*, «պատերազմի եզրին հավասարակշռելու» քաղաքականություն։

ԴԱԼԹՈՆ, Դ n լ թ n ն (Dalton), Զոն (6․9․ 1766, Իգլսֆիլդ, Անգլիա - 27․7․1844, Մանչեստր), անգլիացի քիմիկոս ն ֆիզի–կոս։ Լոնդոնի թագավորական ընկերու–թյան անդամ (1822)։ Ուսումնասիրել է գազերի խառնուրդների հատկություննե–րը, հայտնաբերել գազերի պարցիալ ճըն– շումների օրենքը (1801) ն^ գազերի լու–ծելիության կախումը պսփցիալ ճնշու–մից (1803, տես Դաւթոնի օրենքներ)։ Տետազոտել է հեղուկների գոլորշիացման երնույթը։ 1802-ին, ժ․ Գեյ–Լյուսակից ն ժ․ Շառլից անկախ, գտել է, որ հաստա–տուն ճնշման ն ջերմաստիճանի միատե–սակ բարձրացման դեպքում բոլոր գա–զերն ընդարձակվում են միանման։ Դ․ զարգացրել է ատոմիստական ուսմունքը ն այն կիրառել քիմիայում։ Տայտնաբե– րել է (1803) բազմապատիկ հարաբերու–թյունների օրենքը, տվել քիմ․ տարրերի հարաբերական ատոմական կշիռների առաջին աղյուսակը։ 1794-ին առաջինն է նկարագրել դաչթոնիզմը։

ԴԱԼԹՈՆԻ ՕՐԵՆՔՆԵՐ, ֆիզիկական օրի–նաչափություններ, որոնց ենթարկվում են քիմիապես իրար հևտ չփոխազդող գա–զերի խառնուրդի հատկությունները։ 1․ Գազերի խառնուրդի լրիվ ճնշումը հա–վասար է բաղադրիչևերի պարցիալ ճըն– շումների գումարին (սահմանել է Զ– Դաւ– թոնը, 1801-ին)։ 2․Տաստատուն ջերմաս–տիճանում գազային խառնուրդի յուրա–քանչյուր բաղադրիչի լուծելիությունը հե–ղուկում համեմատական է հեղուկի վրա այդ բաղադրիչի պարցիալ ճնշմանը (սահ– մանել է Զ․ Դալթոնը, 1803-ին)։ Վերջինս Հենրիի օրենքի մասնավոր դեպքն է։ Դ․ օ․ մեկնաբանվում են իդեալական գա–զերի կինետիկ տեսությամբ։ Կրիտիկա–կանից հեռու ջերմաստիճանների և ճըև– շումների դեպքում Դ․ օ․ որոշ մոտավո–րությամբ կիրառելի եև նան իրական գա–զերի համար։

ԴԱԼԹՈՆԻԴՆԵՐ, հաստատուն բաղադրու–թյամբ քիմիական միացություններ։ Տեր–մինն առաջարկել է ռուս քիմիկոս Ն․ Ս․ Կուռնակովը ի պատիվ Զ․ Դաւթոնի՝․ Դ․ ենթարկվում են հաստատուն բաղադրու–թյան և բազմապատիկ հարաբերություն– ևերի օրենքներին (տես Հաստատուն բա–ղադրության օրենք, Բազմապատիկ հա–րաբերությունների օրենք)։ Դ․ են քիմ․ սովորական միացությունների մեծ մասը։

ԴԱԼԹՈՆԻ&Մ, Daltonismus, գունա–շփոթություն, մասնակի գունակու–րություն, գունային տեսողության (տես Աչք) խանգարում։ Առաջին անգամ