Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

rnhi է Իտալիայի տարբեր մասերի ւոնւո․ մերձեցմանը և լաաինականացմանը։

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ [լրիվ անվանումը՝ Տայ հեղափոխական դաշնակցություն (ՏՏԳ)Լ բուրժուա–նացիոնալիաոական կուսակցություն։ Ստեղծվել է 1890-ին, Թիֆլիսում։ Տիմնադիր–ղեկավարներն էին Ք․ Միքայելյանը, Ս․ Զավարյանը, Ս․ Ցորյանը (Ռոսաոմ) և ուրիշներ։ Գ–յան անդամները կենտրոնական օրգան «Դրո– շակ»-ի անունով կոչվել են նան դրոշակա– կաններ։ Գ–յան գաղափարական ակունքը 1880-ական թթ․ ռուս նարոդնիկությունն էր։ Ծրագիրն ու կանոնադրությունը ըն–դունվել են առաջին համագումարում (1892)։ Դ․ իր առջև խնդիր էր դրել ակտիվ գործունեություն ծավալել Արնմտյան Տա– յասաանում, զինված ևլույթների ու տե–ռորիստական ակտերի միջոցով պաշտ– պաևել հայերի իրավունքնևրը, Արևմտյան տերություևների ու Ռուսաստանի օգնու–թյամբ օսմաևյան պետության կազմում Արնմտյան Տայաստանի համար ձեռք բե–րել ինքնավարություն։ Ծրագրի ագրա–րային մասում, էսեռների օրինակով, նա–խատեսվում էր հողը տալ գյուղական հա–մայնքներին։ Գ–յան հենարանը բուրժ․ և մանր բուրժ․ խավերն էին, որոնց շահե–րին նա ձգտում էր ենթարկել ժողովրդա–կան զանգվածների ազգայիև–ազատագրա– կան շարժումը։ «Կովկասի հայ բուրժուա–զիան բնականորեն «Դաշնակցություն» կուսակցության մեջ տեսնում էր իր հարա–զատ զավակին, իր լավագույն դաշնակցին, իր շահերի լավագույն արտահայտչին ու պաշտպանին, և այդ պատճառով բոլոր ուժերով, նյութապես ու բարոյապես, աջակցում էր այդ կուսակցությանը» (Շ ա– հ ու մ յ ա ն Ս․, Երկ․, և․ 1, 1955, էջ 284)։ Գործունեության սկզբնական շրջանում ընդհարվելով արմենականների, ապա հնչակյանների ու մանր բուրժ․ այլ հո–սանքների հետ՝ Դ․ աշխատում էր իր ձեռ– քը վերցնել ազատագրական շարժման ղեկավարությունը։ Դ․ ուներ ղեկավար կենտրոններ բյուրոներ Կովկասում, Եվ– րոպայում և Մերձավոր Արևելքում, որոնք հետապնդելով ընդհանուր նպատակ, գոր–ծում էին անջատ–անջատ։ Եվրոպական բյուրոն հետամուտ էր Տայկական հարցի լուծմանը՝ եվրոպական պետությունների դիվանագիտական միջամտությամբ։ Մեր– ձավորարևելյան բյուրոն ինքնապաշտ– պանական խմբեր էր կազմակերպում Արև– մըտյան Տայաստանում։ Կովկասյան բյու–րոն մինչև 1903-ը (երբ հրապարակվեց հայ եկեղեցական գույքի բռնագրավման մասին ցարական օրենքը)՝ ճանաչում էր միայն «թուրքահայ դատը»։ Իսկ 1905-ի ռուս, հեղափոխության նախօրյակին Դ․ հրապարակեց, այսպես կոչված, «կովկաս–յան նախագիծը»՝ առաջ քաշելով ցարիզմի ազգային հալածանքների դեմ պայքարելու հարցը։ 1905-ի հոկտեմբերին՝ Թիֆլիսի համագումարում Դ․ որդեգրեց էսեռների տակտիկական գիծը՝ ազգային երանգա–վորումով։ Տեղափոիսսկւսն շարժման վե–րելքի պայմաններում ինքն իրեն հորջոր–ջելով «սոցիալիստական կազմակերպու–թյուն», Դ․ իրականում ամեն ինչ անում էր շեղելու կովկասահայերի ուշադրությունը դասակարգային պայքարից։ 1907-ին Վ․ Ի․ Լենինը գրել Է․ «․․․ Ռուսաստանի յուրա–քանչյուր ազգության մեջ ոչ ավելի քան երկու պարտիա են պայքարում սոցիա–լիստական պրոլետարիատի վրա ազ–դեցություն ձեռք բերելու համար՝ ս․-դ․ և ս․-ռ․, լեհական ս․-դ․ և պ․ պ․ ս․, լատիշա–կան ս․-դ․ և լատիշական էսեոներն (այս–պես կոչված «լատիշական սոցիալ–դեմո– կրատական միությունը»), հայ ս․-դ․ և դաշնակցականները և այլն» (Երկ․, հ․ 13, էջ 99)։ 1905–07–ին ուժեղացան տարաձայ–նությունները Դ–յան շարքերում։ Խմբա– պետ Միհրանը (Գաբրիել Քեշիշյան), որը գլխավորում էր «աջերին», մերժում էր «ռուսահայ խնդրի» լուծման՝ Դ–յան «կով–կասյան նախագիծը», ինչպես նաև նրա «սոցիալիստական» դիրքորոշումը, պա–հանջում զբաղվել միայն «թուրքահայ դատով»։ 1906-ին Ա․ Ամիրյանի, Լ․ Աթա– բեկյանի գլխավորությամբ Դ–ից անջատ–վեց «ձախերի» մի խումբ («երիտասարդ դաշնակցականներ»), որոնք փորձում էին բարենորոգել կուսակցությունը։ 1907-ին նրանք կազմակերպեցին «Սոցիալիստ– հեղափոխական կուսակցության հայ կազ–մակերպությունը»՝ էսեռական կուսակցու–թյան հայկ․ մասնաճյուղը։ 1907-ին Դ․ մտավ II Ինտերնացիոնալ։ Առաջին համաշխարհային պատևրազմի տարիներին (1914–18) Դ․ պաշտպանում էր Անտանտին։ Նա մասնակցեց հայկ․ կամավորական ջոկատների կազմակերպ–մանը, որոնք կռվում էին ռուս, բանակի շարքերում։ 1917-ին Դ․ պաշտպանեց բուրժ․ ժա–մանակավոր կառավարությանը։ Տոկտեմ– բերյաև սոցիալիստական մեծ հեղափո–խության հաղթաևակից հետո վրաց մեն–շևիկները, դաշնակցականները և մուսա–վաթականները կազմակերպեցին Անդր– կովկասյան կոմիսարիատը, որը փոխա–րինեց Անդրկովկասյան հատուկ կոմիտեին։ Օգտվելով Անտանտի տերությունների աջակցությունից՝ Դ․ ջանում էր Տայաստա– նը անջատել Սովետական Ռուսաստանից։ 1918-ի մայիսին ստեղծվեց Տայաստանի բուրժ․ հանրապետությունը, որի կառա–վարող կուսակցությունն էր Դ–*- Կառավա–րության գլուխ կանգնեցին Դ–յան ղեկա–վարներ Տ․ Քաջազնունին, Ա․ Խատիսյա– նը, Տ․ Օհանջանյանը, Ս․ Վրացյանը։ Դաշնակցականները ի վիճակի չեղան վե–րականգնել պատերազմից քայքայված Տա–յաստանի տնտեսությունը։ Նրանք արյան մեջ խեղդեցին 1920-ի Մայիսյան ապըս– տամբությունը։ Երկրի դրությունը ավելի ծանրացավ 1920-ի սեպտեմբերի վերջին, երբ Անտանտի հրահրմամբ Թուրքիան պատերազմ սկսեց Տայաստանի դեմ։ Դաշ–նակցական կառավարությունը հրաժարվեց

ՌՍՖՍՏ միջնորդությունից և 1920-ի դևկտ․ 2-ին, երբ Տայաստանում արդեն հաստատ–վել էին սովետական կարգեր, կնքեց հայ–թուրք․ պայմանագիր (տես Աչեքսանդ– րապոչի պայմանագիր 1920), որով Թուր–քիային էր զիջվում Տայաստանի նշա–նակալից մասը։ 1921-ի փետրվարին Դ․ կազմակերպեց հակասովետական խռո–վություն, որը ճնշվեց (տես Փետրվարյան խռովություն 1921)։ 1923-ի նոյեմբևրին, Երևանում գումարված նախկին դաշնակ–ցականների համահայաստանյան համա– գումարի որոշմամբ Դ․ ՍՍՏՄ–ում լուծար–քի ենթարկվեց։ Արտասահմանում Դ․ դար–ձավ միջազգային իմպերիալիզմի գործիք՝ սովետական իշխանության դեմ պայքա–րում։ Երկրորդ համաշխարհային պատե–րազմի տարիներին Դ–յան որոշ ղեկավար–ներ համագործակցեցին գերմ․ ֆաշիզմի հետ՝ հույս ունենալով Գերմանիայի հաղ–թանակի դեպքում Տայաստանում վերա–կանգնել իրենց իշխանությունը։ Ներկայումս Դ․ կազմակերպություններ ունի ԱՄՆ–ում, Իրանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Տունաստանում և այլ եր– կըրներում։ Մնալով հակասովետիզմի դիր–քերում՝ Դ․ պառակտում է հայ համայնք–ներն ու եկեղեցին, հանդես գալիս հայ–րենադարձության դեմ, ձգտում է սփյուռ–քահայությանը կտրել մայր հայրենիքից՝ Սովետական Տայաստանից։ Նրա ազգա–դավ գործունեությունը հանդիպում է սփյուռքի առաջադիմական ուժերի դի–մադրությանը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Շտուտգարդի մի–ջազգային սոցիալիստական կոնգրեսը, Երկ․, հ․ 13։ Շ ա հ ու մ յ ա ն Ս․, Երկ․, հ․ 1, Ե․, 1955։ Մյասնիկյան Ա․, Կուսակցու–թյունները գաղութահայության մեջ, Թ․, 1924։ Հովհաննիսյան Ա․, Դաշնակ–ցությունը և պատերազմը, Ե․, 1924։ Հայաս–տանի կոմունիստական պարտիայի պատմու–թյան ուրվագծեր, Ե․, 1967։ Ա ղ ա յ ա ն Ծ․ Պ․, Տոկտեմբերյան ռևոլյուցիան և հայ ժողովրդի ազատագրումը, Ե․, 1957։ Կ ի ր ա– կոսյան Ջ․, ՞Հակոբյան ՝Հ․, Դաշ–նակները իմպերիալիզմի գործակալներն են Մերձավոր Արևելքի երկրներում, Ե․, 1960։ 1ս ու ր շ ու դ յ ա ն Լ․ Ա․, Սփյուռքահայ կու–սակցությունները ժամանակակից Էտապում, Ե․, 1964։ Գաբրիելյան Տ․, Հայ փի–լիսոփայական մտքի պատմություն, հ․ 4, Ե․, 1965։ Սիմոնյան Տ․ Ռ․, Սփյուռքա–հայությունը սոցիալ–քաղաքական պայքարի ուղիներում, Ե․, 1968։ Անանիկյան Բ․, Դաշնակցության գաղափարական–քաղաքա– կան կրախը, Ե․, 1974։ Բարսեղյան Ւ>․ ՝Ч․, Մարքսիզմի տարածումը Հայաստա–նում, հ․ 1–2, Ե․, 1967 – 75։ Галоян Г․ А․, Социалистическая революция в Закавказье в освещении буржуазной историографии, М․, 1960․ Ի>․ Բայւսեղյան

ԴԱՇՆԱԿ ՈՒՍ՛, տես Ներդաշնակում։

ԴԱՇՆԱՄՈՒՐ ( <իտալ․ forte – ամուր, ուժգին և piano – դաշն, մեղմ բառերից), լարավոր ստեղնավոր–հարվածային նվա–գարան։ Լարերը, նվագող մեխանիզմը և հնչերեսը զետեղված են հորիզոնական Դիրքով, արկղատիպ պատյանում։ Ձայնը ևնչում է լարերին փայտյա թաղիքապատ մուրճիկների հարվածից։ Ձայնածավալը 71/4 օկտավա Է։ Լինում են սենյակի Դ․ (երկարությունը 1,9 մ), սալոնի Դ․ (2,1 – 2,4 մ) և համերգային Դ․ (2,4–3 մ)։ Դ․ ստեղծել է Բ․ Քրիստոֆորին Իտալիայում, 1709–11-ին։ XVIII դ․ երկրորդ կեսից, ձայն արտադրող սարքի տարբեր տեսակ–ներ օգտագործևլով, Դ․ կաւոարելագոր–ծել են Բեկերսը («անգլիական» մեխանի–կա), Շմիդը («վիեննական» մեխանիկա), Էրարը («կրկնակի ռեպետիցիայի» մե–խանիկա), Բլյուտները, Ստոդարդը, Բյո– զինդորֆերը և ուրիշներ։ 1800-ին Տոու– կինսը (ԱՄՆ) ստեղծել է ուղղաձիգ լարե– րով, հնչերեսով և մեխանիզմով դաշնակը (ֆրանս․ pianino)։ 1963-ին Երևանում ստեղծվել է Դ–ի գործարան, որը թողար–