Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նհբ։ Ըստ Մովսհս Խոբենացու հայ նախա–րարական Գ–ի քաղ․ իրավունքները, ար–տոնությունները վերջնական ձևավորում են ստացել Տայոց Վաղարշակ թագավորի օրոք (մ․ թ․ I դ․)։ Անմիատարր էր ևաև շահագործվող Գ․, որի մեջ հիշվում են՝ ռամիկ, շինական, մշակ, կարճազատ, տառապյալ, ծառա ն ուրիշներ։ Մեծ ազ–դեցություն ուներ և ավելի էր համախըմբ– ված եկեղեցական Գ․, որը տնօրինում Էր երկրի մշակութային, լուսավորական գոր–ծերը և դատավարությունը։ Օտար տիրա–պետության հարատև ճնշման պայման–ներում աշխարհիկ հայ ֆեոդալների Դ․ աստիճանաբար վերացել Է։ Տայ շահա–գործվող Գ․, ընդհակառակը, գոյատևել Է, և նրա շնորհիվ՝ նաև եկեղեցական Գ․։ Գրկ․ Մ անանդյան Հ․, Ֆեոդալիզմը հին ՝Հայաստանում, Ե․, 1934։ Ա դ ո ն ց Ն․, Հայ հին շինականությունը, տես նրա՝ Պատ–մական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։ Ն ու յ ն ի, Армения в эпоху Юстиниана, 2 изд․, Е․, 1971․ ԴԱՍ (կենսբ․), բույսերի և կենդանիների տաքսոնոմիական բարձրագույն միավոր–ներից մեկը։ ԴԱՍ (տրամաբան ու թյ ու ն ու մ), որոշակի պայմանի բավարարող կոնկ–րետ կամ վերացական առարկաների հա–մախումբ։ Օգտագործվում է նույն իմաս–տով, ինչ բազմությունը մաթեմատիկայում (տարբերությունը հիմնականում տերմի–նաբանական Է)։ Դ․ կազմելու հիմնական սկզբունքը առարկաների խումբը տվյալ հատկանիշի տեսանկյունից դիտելու հնա–րավորությունն Է․ օրինակ, «կաթնասուն–ների» Դ․ «կաթնասուն լինելու» հատկու–թյամբ օժտված առարկաների համախում– բըն Է։ Ամեն մի հասկացության համար կարելի է նշել որոշակի Գ․՝ առարկաների համախումբ, որն օժտված է այդ հասկա–ցությամբ արտահայտված հատկությամբ։ Դ–ի մեջ մտնող առարկաները նրա տար–րերն են։ «a-ն А Դ–ի տարրն Է», գրվում է аЕА։ Դ–երը լինում են վերջավոր («շախ–մատիստների դաս») և անվերջ («պարզ թվերի դաս»)։ Դ․ կարող է լինել նաև դա–տարկ, այսինքն՝ որևէ տարր չպարուևա– կել։ Դա այն դեպքն Է, երբ Դ․ նևրկայաց– նող հասկացությունը կամ իր ձևական կառուցվածքի, կամ բովանդակային մեկ–նաբանման առումով հանգում է հակասու–թյան։ Օրինակ, «քառակողմ եռանկյունի», երկրաչափական սահմանումներից ելնե–լով սա նշանակում է «եռանկյունի և ոչ– եռանկյունի»։ Դ․ կոչվում է եզակի, երբ այն ներկայացնող հասկացությունը նկա–տի ունի մեկ առարկա, և ևամընդհանուր, եթե այն ընդգրկում է ուսումնասիրման տվյալ բնագավառի բոլոր տարրերը։ Տես նաև Դւսսերի տրամաբանություն։ Ս․ Ավեւոիսյան ԴԱՍ (մանկավարժ ու թյան մեջ), դպրոցում ուսումնական աշխատանքի կազ–մակերպման ձև, երբ պարապմունքները տարվում են սովորողների կայուն կազմի (դասարան) հետ, կայուն դասացուցակով՝ օգտագործելով սովորողների կոլեկտիվ ու անհատական աշխատանքը, կիրառելով ուսուցման տարբեր մեթոդներ։ Սովետա–կան հանրակրթական դպրոցներում Դ–ի տևողությունը որպես կանոն 45 ր է։ Գոյություն ունեն Դ–ի հետնյալ տիպերը, թեմայի ուսուցման նևրածական, փաստա–կան նյութի նախնական ծանոթացման, նոր նյութի յուրացման, նոր նյութի կիրառ–ման, ունակության ամրապնդման, կոմ–բինացված Դ․ ևն։ Դ–ի կառուցվածքի մեջ մտնում են ուս․ պրոցեսի հետևյալ տար–րերը․ տնային ևանձնարարությունների ստուգում, նոր նյութի ուսուցման նախա–պատրաստում, նորի բացատրում, սովո–րած նյութի ամրապնդում, հարցում, պրակ–տիկ աշխատանք ևն։ Կառուցվածքային տարրերի կարգով որոշվում է Դ–ի հիմնա–կան նպատակը և բովանդակությունը, ուս․ պրոցեսի տրամաբանությունը։ Յու–րաքանչյուր առարկայի Դ․ անցկացվում է ուս․ ծրագրի համաձայն (տես Ուսում–նական ծրագիր)։ Ուսուցիչը Դ․ նախա–պատրաստում և վարում է դիդակտիկայի սկզբունքներով (տես Դիդակտիկա)։ ԴԱՍ, եկեղեցում որոշակի դասին հատ–կացված համապատասխան տեղը կամ բաժանմունքը (կանանց Դ․, տղամարդ–կանց Դ․, «հավատացելոց և կամ մկրտված քրիստոնեաներու» աղոթքի Դ․ են)։ Արև– մըտաեվրոպական եկեղեցիներում երգ–չախմբի տեղը, որ սովորաբար ավագ սե–ղանի և խաչակեևտրոնի միջև էր։ Առան–ձին դեպքերում, հատկապես ուշ շրջա–նում, Դ․ տեղավորվում էր սեղանից ետ ընկած մասում։ Տայոց եկեղեցում, մասնավորապես, Դ․ է անվանվում ավագ խորանի առջևի, եկեղեցու ամբողջ լայնքով տարածությու–նը, որ մեկ աստիճանով և ցած վանդա–կորմով բաժանվում է աղոթասրահից։ Ստորաբաժանվում է՝ աջակողմյան և ձա–խակողմյան Դ–ի, ուր խորանից ձախ և աջ կանգնում են հոգևորականներն ու եր–գեցիկ դպիրները՝ սաղմոսներ, շարա–կաններ ևն փոխ առ փոխ երգելու հա–մար։

ԴԱՍԱԳԻՐՔ, որոշակի ուսումնական առարկայի ուսուցման համար նախատես–ված ձեռնարկ, բովանդակում է գիտելիք–ների սիստեմատիկ շարադրանք, որը պարտավոր են յուրացնել սովորողները։ ՍՍՏՄ–ում Դ․ կազմելիս հաշվի են առնվում հետևյալ պահանջնևրը, գաղափարական կայունություն, գիտականություն, տեսու–թյան կապը պրակտիկայի և կյանքի հետ, ձևակերպումների հստակություն (սահմա–նումների, կանոնների, հիմնական դրույթ–ների), շարադրանքի մատչելիություն։ Դ․ սովորաբար ունենում է բաժիններ, գլուխ–ներ, պարագրաֆներ։ Միջնակարգ դպրոց–ների Դ–ում տեքստը հաճախ ուղեկցվում է համապատասխան հարցերով և հանձ–նարարություններով, ինչպես նաև պատ–կերազարդումներով։ Բոլոր նոր կամ քիչ ծանոթ բառերը, որպես կանոն, բացա–տրվում են։

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ, զինվորական ծառա–յությունից ժամկետային զինծառայողի խուսափելու ձև։ Ըստ գործող քրեական օրենսդրության Դ․ զինծառայությունից առմիշտ խուսափելու նպատակով զորամա–սը կամ ծառայության վայրը զինվորակա–նի՝ դիտավորությամբ թողնելը կամ նշա–նակվելիս, փոխադրվելիս, գործուղումից, արձակուրդից, բուժական հաստատությու–նից ծառայությանը նրա չներկայանալն է։ Արարքը Դ․ որակելու հարցում բացա–կայության տևողությունը նշանակություն չունի։ Դ․ տնող հանցագործություն է և համարվում է ավարտված հանցագոր–ծություն՝ մատնանշված վայրերը թողնե–լու կամ ժամանակին չներկայանալու պա–հից։ Դ–յան վիճակը պահպանվում է մին–չև հանցագործի կամավոր ներկայանա–լը կամ նրան ձերբակալելը։ Նախատես–վում են տարբեր պատժաչափեր, պատե–րազմի ժամանակ4 ընդհուպ մինչն մա–հապատիժ (ՏՍՍՏ քրեական օրենսգիրք, հոդված 255)։ Ա․ Թովմասյան

ԴԱՍԱԿ, ջոկերից, հաշվարկներից կամ անձնակազմերից բաղկացած զինվորա–կան ստորաբաժանում։ Դ–ներ կան բոլոր զորատեսակներում և ժամանակակից բա–նակների հատուկ զորքերում (մոտոհրա– ձըգային, հրաձգային, ևետախուզական, սակրավորների ևն)։ Սովորաբար մտնում են ավելի խոշոր ստորաբաժանումների՝ հիմնականում վաշտերի մեջ։ Դ–ները կա–րող են անմիջականորեն լինել գումար–տակի (դիվիզիոնի) և զորամասերի կազ–մում։

ԴԱՍԱԿԱՆ (<լատ․ classicus – օրինա–կելի), սկզբում նշանակել է առաջին դասի պատկանելություն, բարձրագույնը հինգ ցենզային դասերից, որոնց բաժանվում էին Տին Տռոմի քաղաքացիները։ Առաջին անգամ Ցիցերոնը Դ․ է անվանել հասա–րակության ընտրախավը, գրականության մեջ՝ Ավլոս Տելիուսին (II դ․)։ Վերածննդի շրջանից սկսած Դ․ դիտվեցին մինչ այդ հայտնի արվեստագետները։ Տետագայում նույնպիսի համարում ստացան Վերա–ծննդի և բոլոր ժամանակների այն արվես– տագևտնևրը, որոնց ստեղծագործություն–ները համարվում են գեղարվեստի բարձր օրինակ և չափանիշ (Վ․ Շեքսպիր, Մի– քելանջելո, Վ․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն, Ա․ Պուշկին, Լ․ Տոլստոյ, Տ․ Թումանյան, Կոմիտաս և ուրիշներ)։ XVII–XVIII դդ․ «դասական բանասիրություն» անվանվեց այն գիտությունը, որն ուսուցանում էր անտիկ մշակույթ։ Դ․ բառից սկզբնավոր–վում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ դասական ավանդույթ, դասա–կան արվեստ։ Մ․ Թաղևոսյւսն

ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, հին հունական պատ–մության այն շրջանի արվեստը, որն ընդ– գրկել է մ․ թ․ ա․ 500–325-ը։ Այդ ժամա–նակ են ձևավորվել գեղարվեստի ռեալիս–տական սկզբունքևերը, քաղաքացիական գեղագիտական իդեալները, դեմոկրատա–կան միտումները։ Դ․ ա–ի շրջանում զար–գացել է քաղաքների կանոնավոր հատա–կագծումը (ճարտ․ Տիպպոդամոս), բարձր ներդաշնակության և տեկտոնիկ հավա–սարակշռության է հասել ճարտ․ օրդերնե–րի համակարգը (ճարտ․ Իկտինոս, Կալ– լիկրատեսյ, ստեղծվել են հոգևոր և ֆիզի–կական գեղեցկության միասնությամբ օժտ–ված կատարյալ մարդկանց կերպարներ (քանդակագործներ Միրոն, Պոլիկլետոս, Ֆիդիաս, Սկոպաս, Պրաքսիտելես, ինչ–պես և Լիսիպպոս, որի ստեղծագործու–թյունը կապված է հետագա պատմական փուլին)։ Դ․ ա․ ընդունված է բաժանել վաղ («խիստ ոճ», մ․ թ․ ա․ V դ․ 1-ին կես), բարձր (մ․ թ․ ա․ V դ․ 2-րդ կես) և ուշ (մ․ թ․ ա․ 400–325) ժամանակահատվածների։