սահմանվեց ոստիկանական հսկողու–թյուն․ Րաֆֆին Թիֆլիսում ենթարկվեց տնային կալանքի, «Մշակ»-ի խմբագրա–տունը խուզարկվեց, թերթի տպագրու–թյունը ժամանակավորապես ընդհատվեց։ Վարչական խիստ հսկողություն սահման–վեց Ռուսաստանի հայկ․ դպրոցների նկատ–մամբ, իսկ 1885-ի սկզբին այդ դպրոցները առաջին անգամ փակվեցին։ Բարեգոր–ծական ընկերությունները նույնպես հըս– կողության տակ առնվեցին, նորերի կազ–մակերպումն արգելվեց, ուժեղացվեց գրա–քննությունը, Կովկասի հայաբնակ շրջան–ներից հայ պետ․ պաշտոնյաները տեղա–փոխվեցին այլ վայրեր։ Սակայն ցարիզմին չհաջողվեց կանխել հայերի ազգային–ազա– տագրական շարժումը, որը հետագայում նոր դրսնորումներ ունեցավ։ Գբկ․ Լ և ո, Պատմություն Երնանի հայոց թեմական հոգևոր դպրոցի, Թ․, 1914։ Տ ա– կ ո բ յ ա ն Թ․ N․․ Երևանի պատմությունը (1879-1917 թթ․), Ե․, 1963։ Տովհաննիս– յ ա ն Ռ․ Փ․, Արևմտահայ ազգային–ազատա– գրակաե շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը, Ե․, 1965։ Երկանյան Վ․ Ս․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870– 1905), Ե․, 1970։ Վ․ Եբկանյան
ԴԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, լու–սանկարչության ընդհանուր ն հատուկ մեթոդների գիտականորեն մշակված հա–մակարգ, որով քննչական, օպերատիվ հետախուզական և փորձագիտական գոր–ծողություններ կատարելիս հետազոտ–վում ն հաստատագրվում են հանցագոր–ծության հետքեր և իրեղեն ապացույցներ։ Կիրառվում է Գ․ լ՜յան երկու եղանակ, հաստատագրման և հետազոտման։ Տաս– տաւոագրման եղանակով քննչական և օպերատիվ հետախուզական մարմինները լուսանկարում են դեպքի վայրը, կևնդանի անձանց, դիակներ, հանցագործության հետքեր, իրեղեն ապացույցներ, ինչպես նան քննչական առանձին գործողություն–ների որոշ վւուլեր (տեղազննություն, խու–զարկություն, քննչական փորձարարու–թյուն նն)։ Տաստատագրման եղանակը լինում է․ կողմնորոշող (օբյեկտի նկարա–հանումը շրջապատում), տևսածիրային (առանց շրջապատի), հանգուցային (օբ–յեկտի կարնոր մասերի նկարահանում), դետալային (օբյեկտի մանրամասների նկարահանում)։ Դ․ լ․ օգտագործում է համայնապատկեր ային, ծավալադիտա– կային, չափական և այլ եղանակներ։ Տետազոտման եղանակը ընդգրկում է ռենտգենյան, գամմա, ինֆրակարմիր և այլ տիպի ճառագայթներով լուսանկարու–մը ևն։ Գ․ լ․ կատարվում է սովորական, ինչպես նաև հետազոտւքան նպատակնե–րին հարմարեցված ևատուկ ապարատնե–րով։ Դ․ լ–յանը զուգահեռ իրագործվում է կինոևկարահանումը։ Դ․ լ․, որպես իրեղեն ապացույցների արձանագրում, նախատեսվում է սովետական քրեական դատավարության օրենսդրությամբ։ Բ․ Հովհաննիսյան
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԻՍԵՐ, վկաներին, տուժող–ներին, գործի հետ առնչվող այլ անձանց վճարվող, ինչպես նան տեղազննության կամ այլ գործողությունների հետ կապված ծախսեր։ Քրեական գործևրով գանձվում է դատապարտյալներից, քաղաքացիական գործերով՝ պատասխանողից կամ գործը տանուլ տված հայցվորից (ՏՍՍՏ քրեական դատավարության օրենսգրքի 96 և ՏՍՍՏ քաղաքացիական դատավարության օրենս–գրքի 90 հոդվածներ)։ Դ․ ծ–ի մեջ է մտնում նաև պետ․ տուրքը։ Որոշ դեպքերում, երբ շոշափվում են քաղաքացիների խիստ անհրաժեշտ շահերը (աշխատավարձի վճարման, ալիմենտի գանձման և այլ քա–ղաքացիական գործեր), կողմերից պետ․ տուրք չի գանձվում՝ հաշվի առնելով քա–ղաքացիների նյութական դրությունը։ Դա–տարանն իրավասու է դատավարության մասնակիցներին ազատևլ Դ․ ծ–ից։
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1864, դատավարության բարեփոխում ցա–րական Ռուսաստանում, որի նպատակը դատարանը կապիտալիզմի զարգացման պահանջներին հարմարեցնելն էր, տիրա–պետող դասակարգի տնտեսական ու քա–ղաքական դիրքն ամրապնդելու համար դատարանակազմության ն դատավա–րության ճկուն ձևևրի հաստատումը։ Դ․ կ–ի համաձայն ստևղծվեցին տեղական (տեղամասային ու հաշտարար) և ընդհա–նուր դատական պալատներ (օկրուգային) ու դատարաններ։ Առավել կարևոր գործե–րի քննությունը կատարվում էր դատա–վորների և 12 երդվյալ ատենակալների կազմով։ Դատական պալատներին իրա–վունք էր վերապահվում քննել օկրուգա–յին դատարանների որոշումների և վճիռ– եերի վերաբերյալ տրված ապելյացիոն գանգատները, հանդես գալ որպես առա–ջին ատյանի դատարան։ Ըստ Դ․ կ–ի Սենատը դիտվում էր իբրն դատական վերահսկողության բարձրագույն մարմին, իսկ պետ․ կարևոր նշանակություն ունե–ցող գործերով՝ առաջինի ատյանի դատա–րան։ Դ․ կ–ով վերացվեցին դասային դա–տարանները, հաստատվեցին բոլոր դասե–րի համար հավասար դատական հաստա–տություններ։ Դատավարության գրավոր ձնիև փոխարինեց հրապարակային՝ բա–նավոր դատավարությունը, ձևական ապա–ցույցները հիմք ընդունելու սկզբունքին՝ դատավորների ներքին խղճի ու համոզ–մունքի սկզբունքը։ Դ․ կ–ով առաջին ան–գամ դատարանն անջատվեց ադմինիս–տրացիայից, մտցվեց դատապաշտպան–ների ինստ․, որոշակի բարեփոխություն կատարվեց դատական մարմիններում։ Սա–կայն Դ․ կ․ ճորտատիրության մնացուկ–ները դատարանակազմության բնագավա–ռում լիովին չվերացրեցին։ Տետագայում, հատկապևս 1889-ի Դատա–վարչական բա–րենորոգումներով, ռեակցիան էական նա–հանջ կատարեց հռչակած սկզբունք–ներից։
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒ, ժողդատարան ներին առընթեր պաշտոնատար անձ։ Կոչ–ված է ի կատար ածելու քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած վճիռներն ու որոշումները, իսկ քրեական գործերով՝ դատավճիռների ու որոշումնե–րի գույքային բռնագանձումների մասը։ Դ․ կ–ի պահանջը բոլոր պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար պար–տադիր Է։
ԴԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, տես Փորձաքննություն դատա–հոգեբուժական։
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ, 1․ առաջին ատյանի դա–տարանի նիստ, որտեղ քննվում է քրեական կամ քաղաքացիական գործ և կայացվում որոշում (դատավճիռ, վճիռ)։ Դ․ ն–ում լուծվում են նաև դատավճիռը կամ վճիռը հետաձգելու հարցերը։ 2․ Երկրորդ ատ–յանի դատարանի նիստ, որտեղ քննվում է օրինական ուժի մեջ չմտած գանգատարկ–ված կամ բողոքարկված դատավճիռը կամ վճիռը։ 3․ Դատարանի նիստ՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկված դատավճռի կամ վճռի ստուգման կապակ–ցությամբ։
ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մեղա– ղըրյալին տրված իրավունքների համակ–ցություն՝ առաջադրված մեղադրանքից պաշտպանությունն իրականացնելու նպա–տակով։ Մեղադրյալի պաշտպանության իրավունքը երաշխավորվում է սահմանա–դրությամբ և իրականացվում է դատավա–րության բոլոր փուլերում։ Մեղադրյալը իրավունք ունի ծանոթանալ առաջադրած մեղադրանքին, նրա առթիվ բացատրու–թյուն և ցուցմունք տալ, ապացույցներ ներկայացնել, միջնորդություն հարուցել, բացարկ հայտնել նախաքննության ավարտման (օրենքով նախատեսված դեպ–քերում նան մեղադրանք առաջադրելու) պահից, գործի նյութերին ծանոթանալ, ունենալ պաշտպան։ Դատական նիստից առնվազն ևրեք օր առաջ ամբաստանյալին հանձնվում է մեղադրական եզրակացու–թյան պատճենը և դատակոչի ցուցակը։ Ամբաստանյալն իրավասու է նաև մաս–նակցել ապացույցնևրի հետազոտմա–նը, ներկայացնել ապացույցներ, պաշտ–պան չունենալու դեպքում հանդես գալ պաշտպանական ճառով, ասել վերջին խոսք, գանգատարկել դատավճիռը ևն։
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սովե–տական վիճակագրության ճյուղ։ ՍՍՏՄ հասարակական, պետ․ կարգի, սոցիա–լիստական սեփականության, քաղաքա–ցիների անձի, իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնող բոլոր պետական մարմիննևրի՝ դատարանի, դա–տախազության, միլիցիայի, ուղղիչ աշ–խատանքային հիմնարկների, արբիտրա–ժի, նոտարիատի գործունեությանը վե–րաբերող հանցավոր երևույթների և քա–ղաքացիական իրավախախտումների քա–նակական հաշվառումն Է։ Դ․ վ․ արտա–ցոլում է այն հանցագործությունների, քաղաքացիական հարաբերություննևրի վերաբերյալ տվյալները, որոնք քննարկ–ման առարկա են հանդիսացել քրեական և քաղաքացիական դատավարություննե–րի համապատասխան փուլերում։ Դ․ վ․ ցույց է տալիս հանցագործությունների կատարման քանակը, արդարացվածների և դատապարտվածների կազմը, պար–զում հանցագործությունների առաջացման պատճառը, ուսումնասիրում հանցագործու–թյունների դեմ պայքար մղող մարմիննե–րի գործունեությունը։ Տետազոտում է քաղաքացիական գործերի շարժումը դա–տարաններում, իրավարարությունում, նո–տարիատում։ Դ․ վ–յան տվյալների ամ–փոփումն ու վերլուծությունը հնարավո–րություն է տալիս ուժեղացնել պայքարը օրինազանցությունների դեմ, ամրապըն– դել սոցիալիստական օրինականությունը,