Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նապահ» կոչումը)։ Մահացել է 33 տարե–կան հասակում, ծանր հիվանդությունից։ Նույն պահին մահացևլ է ևաև Եվդոկիան։ «Դ․ Ա․»-ի աշխարհագրական միջավայ–րը այն շրջաններն են, որոնք բյուգան–դական աղբյուրներում կոչվում են «Տայ– կական բանակաթևմեր» (Լիկանդոս, Մի– ջագեաք ևն), որտեղ բացառապես հայեր էին բնակվում։ Էպոսում հիշված են հայկ․ այլ շրջաններ ևս՝ Աքայա (Մանանաղի), Խորձյան, «Տերակլեսի երկիր» (Անգեղ– ւոուն), հայազգի առասպելական ու պատ–մական անձինք՝ Անգիլաս (Տորք Անգեղ– յա), Ապոխալպ (Ապուքապ), Մայակես (Տմայակ), Մուսելես (Մուշեղ), Մելեմեն– ծիս (Մլեհ Մեծ), պավլիկյան նշանավոր գործիչներ Կարբեասն ուիյրիսոքիրը (պոե–մում՝ Կարոես և 1սրիսոխերպոս)։ Ելնե–լով այն հանգամանքից, որ Ուռհայի ամիրա Մասուրի հայրը հիշյալ Խրիսոխերպոսն է, քեռին՝ Կարոեսը, իսկ մայրը՝ Ապա–թիան, այսինքն՝ արաբների հետ որևէ առնչություն չունեցող պատմական ան–ձինք, կարծիք է հայտնվել, որ բյուգան–դական էպոսը նկատի ունի ոչ թե Բյու–զանդիա անցած արաբների, այլ Վասիլ Ա–ի (867–86) կոտորածների ժամանակ Տիվրիկից ու պավլիկյան շրջաններից խալիֆայություն փախած, իսկ հետագա–յում՝ Լևոն Զ–ի օրոք (886–912) Բյուզան–դիա վերադարձած պավլիկյաններին ու նրանց հետնորդներին։ Էպոսը սնող երկու աղբյուրներն էլ՝ պավլիկյաններն ու փո– քըրասիական ավագանին, մեծ մասամբ առնչվում են հայերի հետ։ Գրկ– Сыркин А» Я․, Поэма о Ди- генисе Акрите, М․, 1964; Бартикян Р․ М․, Заметки о византийском эпосе о Дигенисе Акрите, «Византийский временник», 1964, т․ 25; Adontz N․, Les fonds his- toriques de L’epopee Byzantine Digenis Akri- tas, աես նրա՝ Etudes Armeno-Byzantines, Lisbonne, 1965; Trapp E․, Digenes Ak- rites, Wien, 1971․ Հ․ Բւսրթիկյան

ԴԻԳԵՍՏՆԵՐ (Digesta կամ Pandectae), բյուգանդական համակարգված իրավուն–քի հիմնական մաս․ հևտագայում ճանաչ–վել է որպես քաղաքացիական իրավունքի ժողովածու։ Տրատարակվել է 533-ին, բաղկացած է եղել 50 գրքից և պարունա– կել է հռոմեական անվանի իրավաբան–ների աշխատություններ։ Կարգավորել է գույքային, ընտանեկան, ժառանգական և պարտավորական իրավահարաբերու–թյուններ։ Քրեական և դատավարական իրավունքի մասին խոսվել է «սարսափելի գրքերում»։ Շոշափել է իրավունքի տե–սության ու պատմության հարցեր։ Տես նաև Կորպուս յուրիս ցիվիփս։

ԴԻԳԵՐՆԵՐ (անգլ․ diggers, բառացի՝ փո–րողներ), XVII դարի Անգլիական բուր– ժուական հեղավտխությաև դեմոկրատա–կան շարժման ծայրահեղ ձախ թևի ներ–կայացուցիչները։ Արտահայտելով գյու–ղական և քաղաքային չքավորության շա–հերը՝ հանդես են եկել մասնավոր սեփա–կանության դեմ, պահանջել հավասար հողաբաժանում, մարդու շահագործման վերացում ևն։ Դ–ի ղեկավարն ու գաղա–փարախոսը Զ․ Ուինսաենչին էր։ 1649-ին մի շարք վայրերում Դ․ սկսել են հողի կոլեկտիվ մշակություն, սակայն իշխա– նությունների հալածանքների հետևան–քով շարժումը ճնշվել է (1650)։

ԴԻԳԻՏԱԼԻՍ, տես Մատնոցուկ։

ԴԻԴԱԿՏԻԿԱ (<հուն․ 6i6aKtiKO£– ուսուցանող), մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը։ Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր Դ․։ Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տե–սական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական առարկայով (մասնավոր մեթոդիկաներ)։ Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց։ «Դ․» տերմինը ման–կավարժական գրականության մեջ գոր–ծածվել է դեռևս XVII դ․։ Վ․ Ռատկևն (1571 – 1635) և Ցա․ Կոմենսկին (1592– 1670) Դ․ դիտում էին որպես «ուսուցանե–լու արվեստ»։ Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յա․ Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությու–նում։ Տիմնավորելով ուսուցման դաս– դասարանային համակարգը՝ նա կրթու–թյան բովանդակությունը համապատաս–խանեցնում էր սովորողների տարիքային– հոգեբանական առանձնահատկություն–ներին։ Դեմ լինելով դասային կրթությա–նը՝ Կոմենսկին զարգացրել է ընդհանուր կրթության գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մե–թոդին հակադրել նոր մեթոդներ, հիմնա–վորել գիտակցականության, զննականու– թյան, մատչելիության, հաջորդականու–թյան և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել Դ–ի «ոսկե կանոններ»-ը՝ ուսու–ցանելիս հեշտից դժվարին անցնել, կոնկ–րետից՝ վերացականին, ծանոթից՝ ան–ծանոթին ևն։ Դիդակտիկական այդ սկըգ– բունքներն ու կանոններն իրենց արտա–ցոլումը գտան «Լեզուների և բոլոր գի–տությունների բաց դուռ» (1631), «Զննա–կան աշխարհ նկարներով» (1658) դա–սագրքերում։ Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է բնա– հարմարության սկզբունքը, մարդը բնու–թյան մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենք–ներին, ուստի և կրթությունն ու դաստիա–րակությունը պետք է հարմարեցվեն բնությանը։ Նրա դիդակտիկական հա–յացքները հիմնականում սենսուալիստա– կան են և աշխարհաճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշա–նակություն են տալիս զգայական ընկա–լումներին, զննականությանը։ Կոմենսկու հայացքները XVIII –XX դդ․ զարգացրին Ի․ Պեստալոցցին, Ա․ Դիստերվեգը և ուրիշներ։ Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժե– րըն ու ընդունակությունները»։ Պեստա– լոցցին ճանաչողության լավագույն մի–ջոցը համարում էր առարկաների և երե–վույթների զգայական ընկալումը, կարե– վորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակու–թյան զարգացումը։ «Ձեռնարկ գերմանա–ցի ուսուցիչների համար» (1835) գրքում Ա․ Դիստերվեգը Դ․ համարում էր «գիտու–թյուն ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»։ Դիստերվեգի դի–դակտիկական համակարգը ներառում Է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն։ XIX դ․ և XX դ․ սկզբին մանկավարժներ 0․ Վլիմանը, Պ․ Ֆ․ Կապտերևը և այլոք Դ․ դիտում էին որպես կրթության տեսու–թյուն, իսկ Մ․ Ի․ Դեմկովը, Ֆ․ Պաուլսե– նը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն։ Դեռևս XIX դ․ կեսին ռուս մանկավարժ Կ․ Ուշինսկին (1821–70) հիմնավորեց ուսուցման ու կրթության փոխկապակ–ցությունը՝ Դ․ ընդունելով ուսուցման ու կրթության տեսություն։ Նա մշակեց դի–դակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ Էության հիմնված էր մատերիա–լիստական փիլ․ գաղափարների, դաստիա–րակության ժողովրդայնության սկզբուն–քի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա։ Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կըր– թության ձևական և նյութական ուղղու–թյունների միակողմանիությունը՝ հիմնա–վորեց դրանց միասնությունը։ ժող․ տար–րական դպրոցի կրթական մակարդա–կի բարձրացմանը մեծապես նպաստե–ցին դիդակտիկական առաջավոր սկզբունք–ներով ու կանոններով կազմած Օւշինսկու «Մանկական աշխարհ» (1861) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864, 3-րդ մաս, 1870) դասագրքերը։ Նա ուսուցման դաստիա–րակ ող սկզբունքի ջատագով Էր։ Ուշինս– կու դիդակտիկական հայացքները XIX դ․ 60–70-ական թթ․ զարգացրին Ն․ Բունա– կովը, Ն․ Կորֆը, Վ․ Վոդովոզովը, Դ․ Սեմ– յոնովը, Լ․ Մոձալևսկին և ուրիշներ։ Ռուս մանկավարժության բնագավառում իդեա–լիզմից մատերիալիզմին անցնելու գոր–ծում կարևոր դեր խաղացին հեղափոխա– կան–դեմոկրատներ Վ․ Բելինսկին, Ա․ Գեր– ցենը, Ն․ Դոբրոլյուբովը, Ն․ Չեռնիշևսկին։ Մասնագիտական կրթության և բարձ–րագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնա–կաններ Մ․ Լոմոնոսովը, Ն․ Լոբաչևսկին, Ա․ Ստոլետովը, Կ․ Տիմիրյազևը, Դ․ Մեն– դելեևը, Ն․ ժուկովսկին և ուրիշներ։ Մասնավոր Դ–ի, հատկապես հայոց լեզ–վի մեթոդիկայի զարգացման ասպարե–զում լուրջ ավանդ ունեն խ․ Աբովյանը, Ն․ Զորայանը, Ղ․ Աղայանը, Ա․ Մանդին– յանը, Տ․ Տինդլյանը, Ի․ Տարությունյանը և ուրիշներ։ Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական Դ․, որի մեթոդաբանությունը հենվում է մարքս– լեևինյան աշխարհայացքի վրա։ Դ՜ի զար–գացման համար հիմք ևն հանդիսանում Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ որո–շումները։ «Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացման, օբյեկտիվ ռեալության իմացության դիա–լեկտիկական ուղին» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 38, Էջ 205)։ Լենինյան այս բա–նաձևը հիմնարար նշանակություն ունի Դ–ի համար, քանի որ ուսուցումը ճանաչո–ղական պրոցես Է։ Միայն մարքս–լենինյան փիլ․ շնորհիվ Դ․ հնարավորություն ստա–ցավ զարգանալու գիտական հիմունքնե–րով։ Սովետական Դ–ի սկզբնավորման ու զարգացման գործում զգալի դեր են կատարել նաև Ն․ Կրուպսկայան, Ա․ Լու– նաչարսկին, Ս․ Շացկին, Պ․ Բլոնսկին,