Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կլիման մեղմ Է։ Տուլիսի միջին ջերմաս–տիճանը 18°C–20°C է, հունվարինը՝ 0օՇ–ից –2°C։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 8,3°C, օդի հարաբերական խոնավությու–նը՝ 62–65%, տարեկան տեղումները՝ 660 մմ՝․ Նախասովետական Գ–ում կային տնայնագործական մանր արհեստանոց–ներ։ Սովետական կարգերի հաստատու–մից հետո ստեղծվեցին արտել–արհեստա– նոցներ, որոնք արտադրում էին լայն սպառման առարկաներ։ Արդյունաբերու–թյունը զարգացավ հանրապետական են–թակայության քաղաք դառնալուց հետո։ 1974-ին գործում էր արդյունաբերական 9 ձեռնարկություն։ Ամենախոշորը «Իմ–պուլս» գործարանն Է, որի թողարկած արտադրանքը առաքվում է ՍՍՏՄ տար–բեր շրջաններ, արտահանվում արտա–սահմանյան երկրներ։ Դ․ ունի հանքային ջրերի (տես «Դիփջան»), կաթի, հացի Կապի նախկին շենքը գործարաններ, ճկած կահույքի, ձեռ– նոցի, տրիկոտաժի, քիմ․ մաքրման ֆաբ–րիկաներ, տպարան, հասարակական սննդի ն կենցաղային սպասարկման օբ–յեկտներ։ Ջրի մաքրման կայանները վայրկյանում տալիս են 140 շ խմելու ջուր։ Դ․ վարչաւոերիտորիալ կարգով նրան ենթակա Գոշ ու Կույբիշն գյուղերի հետ միասին ունի կաթնաանասնապահա– կան 3 սովետական տնտեսություն, որոնք զբաղվում են նան բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի և կարտո–ֆիլի մշակությամբ։ Դ–ի 13 հանրակրթա–կան (7 միջնակարգ) ն 3 մասնագիտական (երաժշտական, նկարչական, սպորտի) դպրոցներում սովորում է 5725 աշակերտ (1974), գործում են Երնանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ռադիո– Էլեկտրոնիկայի ֆակուլտետի մասնաճյու–ղը, բժշկական ուսումնարան, ռադիոտեխ– նիկում, պրոֆտեխուսումնարան, 9 ման–կապարտեզ (1250 երեխա), 10 կուլտու–րայի տուն և ակումբ, 12 գրադարան (200 հզ․ կտոր գիրք), 9 կինո՜թատրոն ն կինո–կետ, 5 թանգարան, փոստ–հեռագրատուն, 2 զբոսայգի։ Կենցաղի մեջ են մտել ռա–դիոն, հեռուստատեսությունը, բնական և հեղուկ գազը։ Դ–ում հրատարակվել են «Կանանց թեր–թիկ» (1924), «Երիտասարդ մաճկալ» (1922–23), «Մուրճ ու մաճ» (1922–23), «Աշխատանք» (1924), «Լենինյան ուղիով» (1924), «Ստտլինյան արշավ» (1934–51), «Դիւիջւսն> (1958-ից) պարբերականները։ Դ–ում ամառանոցային ակումբի շեն– 25, ձՍձ III ^ատոր «Դիլիջան» լիճը, ձա–խից՝ «Դիլիջան» հյու–րանոցը քեր են կառուցվել դեռնս 1896–98-ին։ Դրանցից հայտնի էր «Ռոտոնդո»-ն (նույ–նանուն զբոսայգում), որտեղ կազմակերպ–վել են (մինչև 1936) համերգներ, թատե–րական ու կրկեսային ներկայացումներ, հանդես են եկել Տ․ Աբելյանը, Վ․ Փափազ– յանը, Ա․ իյարազյանը, Ա․ Տեր–Գաբրիել– յանը, Ազնիվ Տրաչյան, Տասմիկը, Տ․ Ներ– սիսյանը, Դ․ Մալյանը։ Դ–ի առաջին թա–տերախումբը (ղեկավար՝ Ա․ Տրաչյա) հիմնվել է նախասովետական շրջանում։ 1920-ին Տասմիկը կազմակերպել է նոր թատերախումբ, որը ներկայացումներով հանդես է եկել նան հարնան շրջաննե–րում։ 1926–29–ին Ա․ Գուլակյանի գլխա–վորությամբ գործել է «Կապույտ բաճկոն–ներ» թատրոնը։ 1932-ին ստեղծվել է 26 կոմիսարների անվ․ պետ․ թատրոնը (1947-ից՝ Տասմիկի անվ․, 1949–52-ին՝ կուլտուրայի տան թատերախումբ, 1959-ից՝ ժողովրդական թատրոն)։ Դ–ում կոմունիստական առաջին բջիջ–ները (ընդհատակյա) 1917-ին հիմնել են գիմնազիայի ուսուցիչները (Տ․ Չաղութ–յան, Մ․ Աղայան, Ե․ Շամախյան, Գ․ Մեև– րաբյւսն, Ա․ Կոծինյան, Տ․ Պողոսյան ն ուրիշներ)։ 1919-ին բջիջ է ստեղծվել նան Դ–ում տեղավորված 6-րդ գնդում։ Նրա անդամներից էին Ս․ Տակոբջանյանը, Տ․ Բասփկյանը, Մ․ Աբրահամյանը, Տ․ Ավե– տիսյանը։ Գործում էր (1920) երիտասար–դական «Սւցարւոակ» կազմակերպությունը։ 1920-ին կուսակցական բջիջներում եղել է շուրջ 80 մարդ։ Քաղաքային կուսակցա–կան կազմակերպությունը ստեղծվել է 1958-ին (մինչ այդ մտել է Դ–ի գավառա–յին, ապա շրջանային կազմակերպության մեջ)։ Մինչն 1977-ի հունվ․ 1–ը տեղի է ունեցել Դ–ի քաղաքային կուսկազմակեր–պության 11 կոնֆերանս, 67 սկզբնական կուսկազմակերպություններում եղել է 1331 կոմունիստ, ԼԿԵՄ 55 կազմակերպու–թյուններում՝ 4224 կոմերիտական։ Դ․ լեռնակլիմայական բալնեոլոգիական հայտնի առողջարան է։ Բուժիչ միջոցներ են անտառային թարմ օդը, տաք արնը և ածխաթթվայիև հիդրոկարբոնաաային նա–տրիումային սառը ջուրը։ Վերջինս օգ–տագործվում է խմելու համար և տարա– լցվում է։ Բուժվում եև թոքերի ու ոսկրի տուբերկուլոզով և ստամոքս–աղիքայիև համակարգի հիվանդություններով տառա–պողները։ Առաջին հիվանդանոցը (լա–զարեթ) կառուցվել է 1888–89-ին և ունե–ցել է 3 բժիշկ։ 1889-ին հիմնվել է նաև դեղատուև։ 1921-ին կազմակերպվել է Տայաստանում առաջին հակատուբևրկու– լոզային 25 մահճակալանոց առողջարանը (ներկայումս՝ Ռ․ Ն․ Գյանջեցյաևի անվ․ JNP 1 տուբերկուլոզային առողջարան՝ 450 մահճակալով)։ 1927-ին Գ․ Սաղյանը կազ– մակերպել է հակատուբերկուլոզային դիսպանսևր (այժմ՝ Տանրապետական տու– բերկուլոզային հիվանդանոց)։ Գործում են նաև մանկական տուբերկուլոզային (100 մահճակալով), մեծահասակների՝ «Լեռնային Տայաստան» (120) և «Դիլիջան» (200) առողջարանները, քաղաքային հի–վանդանոցը, հանգստյան տներ, պանսիո–նատներ, պոլիկլինիկա, մանկական 2 կոնսուլտացիա, շտապ օգնության, սան– ևակահամաճարակային կայաններ, 2 դե–ղատուն, բուժկետեր։ Աշխատում են 80 բժիշկ ն մոտ 600 միջին բուժաշխատող։ 1968-ի հունվարին ՏՍՍՏ Մինիստրների սովետը որոշում է ընդունել Դ․ լեռնա– կլիմայական, ջերմուկաբուժական խոշոր առողջարան դարձնելու մասին։ «Իմպուլս» գործարանի շենքը Դ–ի այժմյան տարածքը մտնում էր Մեծ Տայքի Այրարատ նահանգի Վարաժ– նունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ Դ․ եղել է պատմական Տովքը, որն Արշա– կունի թագավորների ժամանակ ամառա–նոց էր և արքուևի որսատեղի։ Որպես բևակավայր Դ, առաջին անգամ հիշա–տակվում է 1826-ին․ այն Աղստնի հով–տում՝ Ղազախի դիստանցիայի (բնասահ– մանի) 72 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն։ 1826-ի օգոստ․ 30-ին գեներալ Մա– դաթովը Ղազախի կառավարիչ Ս․ Օրբե– ՀԿԿ Դիլիջանի քաղաքային կոմիաեի շենքը, ձախից՝ մշակույթի պալատը