Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զաբամյակների ընթացքում, հիմք են ծա–ռայել նրա զարգացմանը։ Կազմավորվում է արվեստի ձների և տեսակևերի դասա–կարգումը, ուր առաջատար դերը ըևկնում է ճարտ–յանը, որը սերտորեն կապված Էր ննջեցելոց պաշտամունքին։ Նրանում իշ–խող մոնումենտալության և հավասարա–կշռության սկզբունքները, արտահայտե–լով սոցիալական կարգի անսասանությու– ևը և փարավոնի գերմարդկային մեծու–թյան գաղափարը, մեծ ազդեցություն ունե–ին ճարտ–յանը սերտորեն կապված քան–դակի և գեղանկարչության զարգացման վրա ։ Այս շրջանի պաշտամունքային ճարտ– յան հիմնական տեսակը մաստաբան Էր (ուղղանկյուն հատակագծով, հատած բուր–գի ձևով դամբարաև, որի ստորգետևյա մասում տեղավորված էին թաղման սեն– Էխնաթոն փարա–վոնի դիմաքան–դակը, գիպս (Ա– մառնա, մ․ թ․ ա․ XIV դ․ առաջին քառորդ, Պետա–կան թանգարան–ներ, Բեռլին) յակները)։ Քանդակին բնորոշ է սիմետ–րիան, ստատիկությունը, երկրաչափա–կան ընդհանրացումը (Տասեհեմ փարա–վոնի քանդակը, մ․ թ․ ա․ III հազարամյա–կի սկիզբ)։ Ռելիեֆում ուժեղանում է հո–րինվածքի ռիթմիկական կարգավորումը, սիլուետների գրաֆիկական հստակու–թյունը, պատկերումները խստորեն են–թարկվում են քարի հարթությանը [Նար– մեր փարավոնի սալը (պալետկա), մ․ թ․ ա․ 3000]։ Տին թագավորության ժամանա–կաշրջանը Ե–ի ճարտ–յան պատմության համար հանգրվանային է․ ստէւղՕվում սև վիթխարի բուրգեր, արքայական հոգե– հանգստյան տաճարների վեհաշուք հա–մալիրներ, Արնի տաճարներ՝ օբելիսկով, արքունիքի նշանավոր անձանց մաստա– բաներ ևև։ Եգիպտացիները այս ժամանա–կաշրջանում տիրապետեցին քարի մշակ–մանը և ևրա կոնստրուկտիվ ու դեկորատիվ կիրառման բոլոր հնարավորություննե–րին, մշակեցին համաչափական համա–մասնությունները, սյուների այն տիպե–րը, որոնք կիրառվեցին հազարամյակնե–րի ընթացքում։ Տին թագավորության ճարտ–յան բնորոշ գծերն են՝ մոնումեն–տալությունը, վեհաշուքությունը, ճարտ– յան և բոլորաքաևդակի, ռելիեֆի, որմ–նանկարչության համադրումը։ ճարտա–րապետ Իմհոտեպը կառուցում է Ջոսեր փարավոնի ննջեցելոց կառույցների հա–մալիրը, որի կենտրոնական հանգույցը աստիճանավոր բուրգ–դամբարանն Է։ Սա մի նոր կառույցի տիպ Էր՝ բաղկացած, իրար վրա դրված, չափերով հետզհետե նվազող 6 մաստաբաներից։ Տին թագա–վորության ճարա–ները այնուհետև միայն կատարելագործեցին ձևը, որն այլնս աս–տիճանաձև չէր և ուևեր հարթ նիստերով հստակ երկրաչափական ձև։ Բուրգի ավար– տուն տիպը Գիզայի 3 փարավոնների դամբարաններից բաղկացած (Քեոփսի՝ ճարտ․ Տեմիուն, Քեփրենի, Միքերինի՝ ճարտ․ Գեբհեն) համալիրն է։ Սահմանա–յին պարզ ձևերի և վիթխարի չափերի զուգակցումև ստեղծել է գերբևակաև, մարդուն ոչ հարազատ, փառահեղու–թյամբ հագեցված կերպար։ Բուրգի ստո–րոտին խստորոշ շարված մաստաբայա– տիպ դամբարանները (պատկանում էին արքունի անձանց) և սֆինքսը արտացո–լում էին եգիպտական հասարակության նվիրապետական դասակարգումը։ Բուր–գերի մոտակայքում էին շուրջպատված ննջեցելոց տաճարները, որոնք արտա–քուստ ևիշեցնում են մաստաբանևր։ Սրանք բաղկացած են ուղղանկյուն դահլիճնե–րից, որոնց առաստաղները դրված են զանգվածեղ քառանիստ մույթերին։ Տա–ճարները միմյանց կապվում են երկար միջանցքներով։ Ռիթմիկորեն հերթագայ–վող պարզ երկրաչափական ձևերը, տար–բեր քարատեսակներից շարված պատե–րի, առաստաղի և հատակի ողորկ մակե–րեսները ծառայում են որպես ֆոն փարա– վոն–աստծո արձանի։ Տին թագավորու–թյան վերջերին ննջեցելոց տաճարի հո–րինվածքը բարդանում է․ ավելացվում է որմնապարփակ, ներքուստ պարագծային սյունաշար ունեցող գավիթը։ Սյուները պսակվում են եգիպտական տարբեր բույ–սերի (արմավենի, պապիրուս, լոտոս) ընդհանրացված ձև ունեցող խոյակներով։ Տին թագավորության շրջանում ստեղծ–վում է․տաճարի մի այլ ձև ևս, որը սովո–րաբար նվիրվում էր Ե–ի գլխավոր՝ արևի Ռա աստծուև։ Տամալիրում ուղղաևկյուև տաճարից բացի, որպևս կանոն, առկա էր չծածկված, երկու կողմերին սրբարան–ներով գավիթ, նաև ոսկեպատված գագա–թով օբելիսկ։ Այս շրջանում անցյալի գե–ղարվեստական հնարանքները ոճական ավարտվածութ յու են ձեռք բերում։ Տին թագավորության արվեստում էական տեղ է գրավում որմնանկարչությունը, բոլորա– քանդակը, ռելիեֆը, որոնք իրենց թեմա–տիկայով սերտորեն կապված են ննջե– ցելոց պաշտամունքին։ Դամբարաններում դրվում էին փարավոնների և նրանց մեր–ձավորների քանդակները, որմնանկար–ները և ռելիեֆևերը՝ պատկերված ննջե– 1* Ռամզես II փարավոնի արձանը, սև գրա– նիտ (մ․ թ․ ա։ XIII դ․ կես, Թուրինի թանգա–րան), 2․ կանացի իրան, կարմիր կվարցիտ (Ամառնա, մ* թ․ ա․ XIV դ․ առաջին քառորդ* Լուվր, Փարիզ) ցելոց թագավորության բարեբախտ կյան–քի մանրամասն դրվագներով (տոնահան–դես, նվիրաբերում, աշխատող ստրուկնե–րով լի դաշտեր ևև)։ Սրանք արտացոլում են Ե–ի կյանքն ու կենցաղը։ Մեկը մյուսին ռիթմիկորեն հաջորդող կենցաղային տե–սարաններ պատկերող գոտիները, պահ–պանելով հիմնական կանոնները, ավելի ազատ և աևմիջական են կատարված, քան փարավոնների պատկերումները։ Սրանցում ի հայտ են գալիս եգիպտական արվեստագետներին բնորոշ հարուստ ստեղծագործական երևակայությունը, ռիթմի զգացողություևը, ընդհանրացված ուրվագծի, ուրվապատկերի, գունաբծի գե–ղեցկությունը։ Մեծ զարգացում է ապրել պորտրետային արձանը, որը եգիպտացի–ների պատկերացմամբ մահացածի նմա–նակն էր ն ևոգու շտեմարանը։ Պարզորոշ ստորակարգված տիպերի (ոտն առաջ գցած՝ քայլող, ծալապատիկ նստած ևև) հաևդիսավոր անշարժության մեջ հստա–կորեն արտահայտված են պատկերվողի էական գծերը և սոցիալական դիրքը (Քեփ– րեն փարավոնի, Անխհաֆա արքայոր–դու, Ռանոփեր քրմի, Կաի գրագրի նն արձանները)։ Եգիպտական քանդակի վիր–տուոզ վարպետները չեն մեռցրել, այլ բացահայտել են քարի բնական հատկու–թյունները՝ կարծրությունը՝ ծանրությու–նը, կայունությունը՝ նյութի սկզբնական ստրուկտուրան թողնելով նշմարելի։ Ծա–վալներն ընդհանրացված են, անցումնե–րը՝ հարթված։ Տագուստների մանրակըր– կիտ կատարված տարրերը, գլխարկ–թա– գերը, ոսկերչական զարդարանքները դե–կորատիվ դեր են կատարում։ Մ․ թ․ ա․ XV դ․ ստեղծված Տաթշեփսուտ թագուհու տաճարը (ճարտ․ Սենմուտ) Դեյր–էլ–Բահարիում տարածության մեջ ընդարձակվող ճարտ․ համալիր է՝ բաղ–կացած երկու դարավանդային հարկերից, պորտիկներով, սյունաշարով կազմված չծածկված գավթից և վիմափոր սրբարա–նից։ Այստեղ քիվերը և նախադորիական սյուները խիստ, բանական կարգորոշ– վածությամբ համադրվում են ժայռերի խառնիխուռն պատկերին, մեղմ և ևրբագեղ արձանները, ռելիեֆները և որմնապատ– կևրները տաճարին հաղորդում են լուսա–վորություն և ներդաշնակ պարզություն։ Որմնանկարներին բնորոշ է մտերմիկ քևարականությունը, շարժումների և դիր–քերի ազատություևը, գունահարաբերում– ևերի ևրբություևը։ Խնջույքների, տոնա– խմբությունների, որսի տեսարանները պատկերվել են բնապատկերի ֆոնի վրա։ Տատկապես մեծ տեղ էր տրվում լուսա–ստվերի նրբին խաղով խորաքանդակին (Տաթշեփսուտ թագուհու տաճարի ռե–լիեֆները, մ․ թ․ ա․ XV դ․ սկիզբ)։ Կիսավիմափորի հետ մեկտեղ տարած–վում են «բաց» տիպի տաճար–սրբարան–ները։ Սրանք, որպես կանոն, բաղկացած են սյունաշարով կազմված չծածկված գավթից, լոտոսա– և պապիրուսաձև խո–յակներով մոնումենտալ սյունաշարերից, որոնց հետևում է աստվածևերի արձան– ևերով տաճարը։ Երկու մեծաչափ մույթեր (պիլոևևեր) ձևաստեղծում են մուտքը, որի առջևում օբելիսկն է և աստվածևերի կամ փարա–