Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րը) մի քանի բերք։ Սակայն աարեկան տե–ղումները ԵԱՏ–ի տարածքի մեծ մասում 100 г/г/–ից պակաս են (ԿահիրեոսՐ 34 մմ, Ասուանում՝ 3 մմ), այդ պատճառով հողա–գործությունն առանց արևեստակաև ոռոգ–ման հնարավոր չէ։ Միայն Միջերկրական ծովին հարող առանձին շրջաններում տա–րեկան տեղումները հասնում ևն 200– 400 մմ (հիմնականում ձմռանը)։ Գարնան ամիսներին բնորոշ են Սահարայից մոտ 50 օր փչող ուժեղ, չոր ու տաք հվ․ կամ հվ–արմ․ խամսին քամիները։ Ներքին ջրերը։ Մշտական հոսք ունեցող միակ գետը և ջրի հիմևական աղբյուրը Նեղոսն է։ Նրա հոսքը կարգա–վորվում է Ե–ի ն Մուդանի տարածքում գտնվող ամբարտակների համակարգով։ Մեծ են ստորերկրյա ջրերի պաշարները, որոնց մի մասն օգտագործվում է Խարգա, Դախլա, Ֆարաֆրա, Բաևարիա, Սիվա և այլ օազիսներում։ Թույլ զարգացած հողեր են, պատահում են կմախքային հողեր, աղուտներ, ծո–վափնյա մասերում՝ ճահճահողեր։ Առա–վել բերրի են Նեղոսի հովտի և դելտայի հողերը։ Բուսականությունն աղքատ է․ անապատներում ն կիսաանապատներում հանդիպում են չորասեր բույսերի առան–ձին տեսակներ։ Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ է Նեղոսի դել–տայում։ Նեղոսը ևարուստ է ձկներով (պերկես, լոքո նն)։ Անապատներում ն կիսաանապատներում կան սողուններ, մի–ջատներ, կաթնասուննևրի առանձին տե–սակներ (շնագայլ, բորենի հն)։ Վադի– Ռիշրաշ արգելանոցում (Կահիրեից հվ– արլ․) պահպանվում է նուբիական քար–այծը։ IV․ Բնակչությունը Տիմնական բնակիչները (ավելի քան 98%–ը, 1970) արաբներ են (եգիպտացի–ներ)։ Ասուանից հս․, Նեղոսի հովտում, ապրում են նուբիացիներ (մոտ 300 հզ․ մարդ), Կարմիր ծովի ափամերձ անա–պատներում՝ բեդվիններ, Սիվա օազի–սում՝ բերբերների փոքր խմբեր, քաղաք–ներում՝ նաև հայեր, սիրիացիևեր, հույ– ևեր, իտալացիներ, ֆրանսիացիներ, անգ–լիացիներ ն այլք։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, պետական կրոնը՝ իսլա–մը։ Եգիպտացիների մի մասը (5%) դավանում է քրիստոնեություն (ղպտի–ներ)։ Պաշտոնական տոմարը լուսնային հիջրան է․ ղպտիներն օգտագործում են նաև Գրիգորյան և Ղպտիական տոմար–ներ ։ V․ Պատմական ակնարկ Ե–ի տերիտորիայում մի քանի հազար–ամյակ գոյություն է ունեցել ստրկատիրա–կան պետություն՝ Տին Եգիպտոսը, որի պատմությունը (մինչն մ․ թ, IV դ․) տես Եգիպտոս Տին հոդվածում։ 395-ից, Տռոմեական կայսրության փլուզումից ևե– տո, Ե․ մտավ Բյուզանդիայի կազմի մեջ ն դարձավ նրա մի նաևանգը։ Բյուգան–դական տիրապետության շրջանում Ե–ում սկիզբ առան ֆեոդալական հարաբերու–թյուններ, ն քրիստոնեությունը դարձավ տիրապևտող կրոն։ 639–642-ին Ե․ նվա–ճեցին արաբները (տես Արաբական նվա–ճումներ) ն մտցրին Արաբական խալիֆա– յության կազմի մեջ։ Սկսվեց երկրի իսլա–մացումն ու արաբացումը, տարածվեցին արաբ, լեզուն, սովորույթները։ IX–X դդ․, օգտվելով Աբբասյանների թուլացումից, Ե–ի կուսակալները Փաստորեն ստեղծե–ցին Բաղդադից անկախ պետություն։ 868–905-ին Ե․ կառավարում էր Թուլուն– յանների, 935–69-ին՝ Իխշիդյանների դի–նաստիան, իսկ 969-ին ևաստատվեց Ֆա– թիմյանների եգիպտ․ առաջին անկախ դի–նաստիան (969–1171)։ 973-ին Կահիրեն դարձավ Ֆաթիմյան խալիֆայության մայ–րաքաղաքը։ 1171-ին Ե–ի վեզիր Սալահ–ադ–Դինը, ծագումով քուրդ, որի նախնիները սե–րում էին Տայաստանից, տապալեց Ֆա– թիմյանների վերջին խալիֆա Ադիդին և հիմնեց Այուբյաննևրի դինաստիան (1171 – 1250)։ Նա խաչակիրներից ազատագրեց Երուսաղեմը, Պաղեստինի ու Սիրիայի հիմնական մասերը։ Այուբյանների ժա–մանակ պետ․ հողևրի մեծ մասը վերածվեց իքտայի։ 1250–1390-ին Ե․ կառավարում էին թուրք մամլուքները, իսկ 1390–1517-ին՝ կովկասյան, գլխավորապես չերքեգա– կաև ծագումով մամլուքները։ 1517-ին թուրք, սուլթան Սելի մ I նվա–ճեց Ե․ և այն վերածեց Օսմանյան կայսրու–թյան փաշալիքներից՝ մարզերից մեկի, որը կառավարում էր սուլթանի նշանա–կած փաշան։ Թուրք, տիրապետության օրոք անկում ապրեցին գյուղատնտեսու–թյունը, արհեստները և առևտուրը։ Օս– մանյան կայսրության թուլացումը XVII դ․ վերջին մամլուքնևրին հնարավորություն տվեց վերականգնելու իրենց իշխանու–թյունը։ 1769-ին մամլուք Ալի բեյը Ե․ հռչակեց անկախ։ XVIII դ․ վերջերին և XIX դ․ սկզբին Ե․ դարձավ աևգլո–ֆրանսիական մրցակ–ցության ասպարեզ։ 1798-ին այն նվաճեց Նապոլեոնի բանակը, բայց 1801-ին անգ– լո–թուրք․ միացյալ բանակը պարտության մատնևց ֆրանսիացիներին, ն թուրք, սուլթանը ձնականորեն վերահաստատեց իր իշխանությունը Ե–ում։ Շատ չանցած մամլուքների բեյ ալ–Բարդիսին, ալբա–նական ջոկատի հրամանատար Մուհամեդ Ափի աջակցությամբ, տապալեց թուրք, փաշային և գրավեց իշխաևությունը։ Սա–կայն 1805-ին Մուհամեդ Ալին ինքը տա–պալեց նրան ն հռչակվեց Ե–ի կառավարիչ։ Ամրապնդելով իր դիրքերը՝ Մուհամեդ Ալին ոչնչացրեց մամլուք բեյերին (1811)։ Նա ձգտում էր ստեղծել Թուրքիայից լրիվ անկախ, մեծ և ուժեղ պետություն։ Նա մի շարք կարնոր բարեփոխումներ մտցրեց գյուղատնտեսության, արդյունաբերու–թյան և լուսավորության բնագավառնե–րում, ստևղծեց հզոր բանակ, ռազմ, ն առնտրական նավատորմ։ Նրա օրոք Ե–ին միացվեցին Արաբիայի մի մասը (1811 – 1818) ն Արնևլյան Սուդանը (1820–22)։ 1831–33-ին եգիպտա–թուրք․ առաջին պա–տերազմում հաղթելով Թուրքիային՝ Մու– համեդ Ալին իր տիրույթներին միացրեց Պաղեստինը, Սիրիան և Կիլիկիան։ Սա–կայն մեծ տերությունների, ևատկապես Անգլիայի, միջամտությունը եգիպտա– թուրք․ երկրորդ պատերազմին (1839–40) խանգարեց Ե–ին անկախություն նվաճելու թուրք, սուլթանից։ Մուհամեդ Ալիի ժա– ռանգական տիրապետության տակ թողնը– վեց միայն Ե․ ն Արնելյան Սուդանը։ Ավե–լին, անգլ․ վաճառականներին Օսմանյան կայսրությունում սանտրի ազատություն տալու մասին 1838-ի անգլո–թուրք․ պայ–մանագիրը տարածվեց նան Ե–ի վրա։ Մուհամեդ Ալիի հաջորդների՝ Աբբասի (1849–54), Սաիդի (1854–63) ն Իսմաիլի (1863–79) Ժամանակ սկսվեց օտարերկրյա կապիտալի թափանցումը Ե․։ Սաիդը ն հատկապես Իսմաիլը ձգտում էին թուլաց–նել Ե–ի կախումը Թուրքիայից։ 1867-ին Իսմաիլը թուրք, սուլթանից ստացավ խդի– վի ժառանգական տիտղոս։ Նա խթանեց եգիպտական արդյունաբերության և առևտրի զարգացումը, կառուցվեցին գոր–ծարաններ, երկաթուղիներ, իսկ 1869-ին բացվեց Սուեզի ջրանցքը։ Այս միջոցա–ռումների իրականացման համար Ե․ ստիպ–ված էր դիմել օտարերկրյա փոխառու–թյունների, որոնք տրվում էին բարձր տո–կոսով (20% ն ավելի)։ 1876-ին պետ․ ընդ–հանուր պարտքը ևասնում էր 94 մլն ֆունտ ստեռլինգի։ Նույն տարում Իսմաիլը պաշ–տոնապես հայտարարեց երկրի սնան–կացման մասին։ Օգտվելով դրանից, Անգ– լիան և Ֆրանսիան իրենց ֆինանսա–կան հսկողությունը սահմանեցին Ե–ի վրա։ Նրանց պահանջով 1878-ին ստեղծ–վեց կառավարություն, այսպես կոչված, «Եվրոպական կաբինետ»՝ Նուբար փա–շայի գլխավորությամբ։ Ի պատասխան դրա՝ երկրում աճեց ազգային–ազատա– գրական շարժումը, որը ղեկավարում էին երիտասարդ ազգային–բուրժուազիան, մտավորականությունը ն հայրենասեր սպայությունը։ Նրանք առաջադրեցին «Եգիպտոսը եգիպտացիների համար» լո–զունգը։ 1881-ի սեպտ․ 9-ին ապստամբու–թյուն սկսվեց Արաբի–փաշա Ահմեդի գըլ– խավորությամբ։ Անգլիան 1882-ին ճնշեց ապստամբությունը, օկուպացրեց Ե․ ն այն դարձրեց իր գաղութը, թեն մինչն 1914-ը սա ձնականորեն մնում էր Օսման–յան կայսրության կազմում։ Ե–ի գլխավոր խնդիրը դարձավ պայքարը անգլ․ տիրա–պետության դեմ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ե–ում ստեղծվեցիև ազգային կազ–մակերպություններ, որոնք ղեկավարում էին ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարը։ Եգիպտացիների ազգային ինք–նագիտակցության զարթոնքի գործում մեծ դեր խաղաց Մուաոաֆա Քամիչը։ 1914-ին, առաջին համաշխարհային պա–տերազմն սկսվելուց հետո, Անգլիան հայ–տարարեց Ե․ Թուրքիայից անջատելու ն նրա նկատմամբ բրիտանական պրոտեկ–տորատ հաստատելու մասին։ Եգիպտական ժողովրդի ազգային–ագա– տագրական շարժումը նոր թափ ստացավ Ռուսաստանում Տոկտեմբերյան սոցիա–լիստական հեղափոխության հաղթանա–կից հետո։ Այդ շարժումը ղեկավարում էր բուրժ․–ազգային «Վաֆդ» կուսակցությու–նը՝ Սաադ Զագլուլի գլխավորությամբ։ 1919-ին ն 1921-ին երկրում բռնկեցին ժող․ ապստամբություններ, որոնք անգ–լիացիները ճնշեցին մեծ դժվարությամբ։ 1918–19-ին Կահիրեում, Ալեքսանդրիա– յում ն Պորտ–Սաիդում ստեղծվեցին առա–ջին սոցիալիստական ն կոմունիստական խմբակները, որոնք 1920-ին միավորվեցին