Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նակաթյունը։ Եգիպտահայերը մասնակ–ցեցին Նապոլեոնի 1798-ի եգիպտական արշավանքին ցույց տրված դիմադրու–թյանը։ Եգիպտական նավատորմի հրա–մանատարն էր Նիկողայոս անունով մի հայ, իսկ բանակում կային բազմաթիվ հայազգի զինվորներ։ XIX դ․ 1-ին կեսին եգիպտահայ գաղութը նոր վերելք է ապ–րում շնորհիվ Մուհամմեդ Ալիի կիրառած վարչական ու տնտ․ ռեֆորմների, որոնք բարելավեցին քրիստոնյաների սոցիալ– իրավական դրությունը։ Գործունեության լայն ասպարևզ է բացվում եգիպտահայ սառաֆների (առնտրա–վարկատուներ) համար, որոնք կապված էին ասիական և եվրոպական շուկաների հետ։ Նրանք, իրենց ձեռքում ունենալով պետության գլխավոր սառաֆի պաշտոնը, կապալով վերցնում էին պևտ․ հարկերի հավաքման, արդ․ ձեռնարկությունների (մետաղա–մշակման, հյուսվածքեղևնի, շաքարի, թղթի, կաշվի, քիմ․ նյութերի նն) ֆինան–սավորման, մաքսատների մենաշնորհը։ 1837-ին հայերը Կահիրեում հիմնել են Ե–ի առաջին բանկը։ Երկրի արտաքին առևտրի մեջ ներգրավվում էին ոչ միայն տեղացի հայերը, այլև Թուրքիայի ու Եվ–րոպայի աչքի ընկնող առնտրականները։ Պաշտոններ գրավելով կառավարության մեջ՝ հայ մեծատունները ներգործում էին Ե–ի ներքին և արտաքին քաղաքականու–թյան վրա։ Արտաքին գործերի և առևտրի («Եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության») դիվանի հաջորդա–կան երեք նազիրները եղել են հայեր՝ Պողոս Ցուսուֆյանը (մինչև 1844), Ար– թին Չրաքյանը (1844–50) և Առաքել Նուբարյաևը (1850–53)։ Պետ․ ղեկավար պաշտոններում աչքի են ընկել նաև նոս–րով Չրաքյանը (1800–73), Արիստակես Ալթուն Տյուրին (1804–58), Մաեփան Դե– միրճյանը (1797–1866), Նուբար փաշան (1824–99), Տիգրան Ապրոն (1846–1904), Եաղուպ Արթին փաշան (1842–1918), Կարապետ Գալուստը, Պողոս Նուբար փաշան (1851 – 1930) և ուրիշներ։ Այդ գործիչների քաղ․ կողմնորոշումը Ե–ի ան–կախության շաևերին համապատասխան էր։ Անգլ․ տիրապետության տակ ընկնե–լուց հետո (1882) Ե–ի դռները լայնորեն բացվում են այլազգիների (հատկապես ոչ մահմեդական) ներևոսի համար։ Եգիպ–տահայերի թիվը ավելանում է 1894–96, 1905, 1909 և 1915 թթ․։ 1917-իև եգիպտա–հայ գաղութում հաշվվում էր 17 հզ․ մարդ, որոնք հիմնականում տեղաբաշխված էիկ Կահիրեում, Ալեքսանդրիայում, Զա– կազիկում, Գիզայում, Թանթայում, Աս– յութում։ 1913–14-ին Ե ի ծխախոտագոր–ծության մեջ ընդգրկված 14–15 հզ․ բան–վորների ու ծառայողների շուրջ 10 հզ․ զբաղված էր «Մաթոսյան անանուն ընկե–րության», Գ․ և Կ․ Մելքոնյանների, Ա․ և Տ․ Կամսարակաևների, Գ․ Իփեկյանի և այլոց պատկաևող ձեռնարկությունևերում, որոնք արտադրում էին սիգարետի մոտ 75% –ը։ Կային հայերին պատկանող բազ–մաթիվ առնտրական հիմնարկներ, որոնք գործարար կապեր էին պահպանում Անգ– լիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Թուրքիա–յի շուկաների հևտ։ Իաշորագույնները՝ «Գնորգ Թոփալյանը», «Սարգիս Մանուկ– յան և այլք», «Պաքրջյաև եղբայրևերը», «Ս․ Իփլիկջյանը» և ուրիշներ Թուրքիայի համանուն ևիմնարկների մասնաճյուղերն էին։ Եգիպտահայ համայնքն ապրել է աշ–խույժ հասարակական–քաղ․ կյանքով, արձագանքել է հայ ժողովրդի կյանքի կա–րևոր իրադարձություններին (Ազգային սահմանադրական շարժում, Բևռլինի կոնգրես, Տայկական բարենորոգումնե–րի ևարց, կամավորական շարժում նն), ստեղծվել եև կուսակցություններ, միու–թյուններ, ընկերություններ։ 1915-ի վեր–ջերին Կահիրևում հիմնադրվել է «Եգիպ–տահայ նպաստամատույց մարմինը», որի ջանքերով 5 մլն եգիպտական դահեկան է տրամադրվել Կովկասի, Պորտ–Սաիդի, Բաղդադի և այլ վայրերի հայ գաղթական–ներին։ 1920-ական թթ․ զգալի փոփոխություն–ներ կատարվեցին եգիպտաևայերի սո– ցիալ–իրավական, տնտ․ և քաղ․ կացու–թյան մեջ։ 1922-ին Ե–ի անկախության (թե–կուզ ձնական) հռչակումով հարկ եղավ վերանայել ոչ–մահմեդական համայնքնե–րին նախկին օսմանյան ֆերմաններով տրված իրավական ստատուսը, նրանց օժտել նոր, եգիպտական օրենքներին համապատասխան կանոնադրությամբ։ Տայոց Ազգային սահմանադրության դրույթներով գործող «Վարչական հրա–հանգը» թեև հանդուրժվում էր, սակայն այլևս չուևեր իր նախկին ուժը։ 1946-ին կազմվեց և 1955-իև կառավարության կող–մից հաստատվեց եգիպտահայերի նոր կանոնադրությունը, որով զգալի չափով սահմանափակվում էր նրանց ներքին ինքնավարությունը։ Եգիպտահայերը զըրկ– վեցին նաև տնտ․ առաջատար դիրքե–րից, չնայած գաղութի թվական աճին (1926-ին շուրջ 25 հզ․, 1947-ին՝ 40 հզ․, 1950-ին՝ 35 հզ․)։ Չդիմանալով ազգային, օտարերկրյա և խառը կապիտալով ասպա–րեզ իջնող մոնոաուհստական հզոո ռն– կերությունների ճնշմանը, հայերը դուրս մղվեցին ծխախոտագործության ասպա–րեզից։ Նրանց դերը փոքրացավ նաև առև– տըրի և պետ․ ծառայության ոլորտում։ Տայերը որոշ դիրքեր պահպանեցին ար– դյուևաբերությաև (մետաղագործություն, տեքստիլ, կաշեգործություն, կահույքա–գործություն նն) մեջ և արհեստներում։ Առանձնապես հռչակված են ոսկերիչները, դերձակները, կոշկակարները, ներկարար–ները, ցինկոգրաֆները, վւորագրիչները, ինչպես և էլեկտրասարքեր, շարժիչներ և մեքենաներ վերանորոգող վարպետները։ Ե–ում հայ հասարակական–քաղ․ կյանքը զարգացել է դաշնակցության և ռամկա–վար ու ազատական կուսակցության հակա–մարտության պայմաններում։ Սահմանա–զատման հիմքը եղել է յուրաքանչյուրի դիրքը Սովետական Տայաստանի նկատ–մամբ ։ Տակադրվելով դաշնակցության հա–կասովետական քաղաքականությանը, ռամկավարները, հնչակյանները և ևրաևց համակիր կազմակերպություևևերը սա–տարել են Տայաստանի վերաշինության գործին, խրախուսել ներգաղթը։ Մինչև երկրորդ համաշխարհային պա–տերազմը Ե–ում դեմոկրատական կազմա–կերպությունները զրկված էին գործելու ազատությունից։ 1943-ին (Մտալինգրադի հաղթանակից հետո) աշխուժացան նաև հայ դեմոկրատևերը, որոևք Կահիրեում համախմբված էիև «Երևաև», Ալեքսանդ– րիայում՝ «Սևան» ակումբների շուրջը։ Նրանց ջանքերով բարեհաջող ավարտվեց «Սասունցի Գավիթ» տանկային շարա– սյան օգտին ևանգանակությունը, իսկ 1945-ի վերջերին ստեղծվեց «Եգիպտահայ ազգային խորհուրդը», որին հարեցին ռամկավար–ազատական ն հնչակ յան կու–սակցությունները, ինչպես նան բազմա–թիվ մշակութային, հայրենակցական, երի–տասարդական միություններ։ Տամայնքի խորհուրդն իր առջև խնդիր էր դրել օգ–նել ներգաղթի կազմակերպմանը, սերտ կապեր հաստատել մայր հայրենիքի հետ։ Ստեղծվեց ներգաղթի կոմիտե, որը 1947– 1948-ին Տայաստան ուղարկեց 3690 մարդ։ 1949-ին Ե–ի դեմոկրատական կազմակեր–պությունները ն առաջադեմ մտավորա–կանությունը ընկան մոլեգնող հետադի–մության հարվածի տակ։ Չնայած դրան, 1951-ին հայ դեմոկրատ երիտասարդները արաբ աշխատավորների կողքին մասնակ–ցեցին Սուեզի ջրանցքի շրջանում բռնկած հակաբրիտանական ապստամբությանը։ 1950-ական թթ․ սկզբից եգիպտահայ գաղութը սկսել է նվազել։ Սոցիալ–տնտ․ և քաղ․ արմատակաև տեղաշարժերի հե–տևանքով սկսվեց նայերի խոշոր խմբերով արտագաղթը ԱՄՆ, Կանադա, Ավստրա– լիա և այլ երկրևեր։ Ոչ քիչ թվով հայեր ներգաղթեցին Սովետական Տայաստան։ 1977-ին Կահիրեում և Ալեքսաևդրիայում բևակվում են շուրջ 12 հզ․ հայ, հիմնակա–նում արհեստավորներ, ծառայողներ, մանր առնտրականներ, որոնք գնահա–տելի մասնակցություն ունեն եգիպտական ժողովրդի սոցիալ–տնտ․ ն քաղ․ վերա–փոխման գործում։ Եգիպտահայ առաջին դպրոցը հիմնա–դրվել է 1828-ին, Կահիրեում։ Մինչն 1880-ական թթ․ Ե–ում գործեւ է հայկ․ երեք դպրոց՝ հազիվ 120 աշակերտով։ 1897-ին կար 7, 1917-ին՝ 11, 1935-ին՝ 20, 1950-ին՝ 12 դպրոց, 1976-ին՝ 3՝ Գալուստ– յան ազգային վարժարանը (հիմնադրվել է 1865-ին,Կահիրեում),Պողոսյան ազգային վարժարանը (հիմնադրվել է 1890-ին, Ալեքսանդրիայում), Նուբարյան ազգային վարժարանը (հիմնադրվել է 1925-ին, Կա– հիրեում)։ Դպրոցները եղել են միջնակարգ, վեցամյա կամ ութամյա՝ մանկապարտեզի հարակից բաժնով։ Եգիպտահայ գաղութում գործել են բազ–մաթիվ մշակութային ընկերություններ։ Մինչև առաջին համաշխարհային պատե–րազմը նշանակալից էին «Կահիրեի ոաումնասիրաց ընկերությունը» (1880– 1884), «Կահիրեի հայոց բարեգործական ընկերությունը» (1881–1906), «Ընթերցա– սիրաց ընկերությունը» (1891 –1905), «Տայկական բարեգործական ընդհանուր միությունը» (հիմնադրվել է 1906-ին), «Տիգրան Երկաթ» մշակութային միությու–նը (1902), «Տայ գեղարվեստասիրաց միությունը» (1920), «Տայ մշակույթի բա–րեկամների ընկերությունը» (հիմնադըր– վել է 1941-ին), «Տայ ազգային հիմնա–դրամը» (հիմնադրվել է 1942-ին), «Կո– կանյան ակումբ» ևն։