Եդիսաբեթուպոլսի Մայր տաճարը 1733-ին կայսերական հրովարտակով Ե–ին շնորհվել է ինքնավարություն, այնտեղ ապրելու իրավունք են ստացել միայն հայերը։ Ե․ ուներ վարչություն կամ մա–գիստրատ՝ 12 դատավորով և քաղաքա–պեւո։ Գործել է Տարյուրոց ժողովը (40 հոգուց)՝ օրաաորի կամ սոււոաշի գլխա–վորությամբ։ Բնակչությունը զբաղվևլ է սանտրով, արհեստներով, գյուղատնտե–սությամբ, այգեգործությամբ։ Չնայած պաշտոնական գրագրությունները հայե–րեն չէին, խոսակցական լեզուն հայերենն էր (Առտիալի բարբառ)։ 1848–49-ին Ե․ եղել է Տրանսիլվանիայի հեղափոխական օջախներից մեկը։ Քաղաքում գործել են հայկ․ եկեղեցիներ (Ս․ Տովհաննես Մկրտիչ, 1711, Մ․ Եր–րորդություն, 1723–25, Վենետիկի Մխի– թարյանների վանատունը, 1753, Ս․ Եղի– սաբեթի Մայր տաճարը, 1783, Պողոս– Պետրոս տաճարը, 1796)։ 1685-ին Ե․ ունե–ցել է դպրոց, 1724-ին հիմնվել է իգական, 1746-ին Մխիթարյան վանատանը կից բացվել դպրոց՝ 72 աշակերտով։ Գործել է նաև քաղաքային վարչության դպրոցը, որտեղ ուսանևլ ևն հայերեն, հունգ․, լատ․, գերմ․։ XIX դ․ 2-րդ կեսին կրթական հիմ– ա՞սցՆլ Նս պԱտությաև հովանավորության տակ, իսկ հայերենի ուսուցումն աստիճանաբար դուրս է մըղ– վել։ Ե–ում ընդօրինակվել են ձեռագրեր (մի մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում), Մխիթարյանները ունեցել են գրադա–րան, արխիվ (վերջինիս մի մասը այժմ գտնվում է Բրաշովի պետ․ արխիվում)։ Ե–ի հայերը 1880-ին, 1895–96-ին, 1912-ին օգնություն են ցույց տվել արևմտահայե–րին։ 1787-ին Ե․ ունեցել է 2100, 1808-ին՝ 2300, 1876-ին՝ 400, XX դ․ սկզբին՝ 309 հայ բն․։ Այժմ Ե–ում (Գումբրըվեն) ապ–րում է ծագումով հայ 10 ընտանիք։ Ե․ տվել է հայազգի բազմաթիվ նշանա–վոր գործիչներ, որոնցից են՝ հեղափոխա–կան գեներալներ Էրնե Կիշը (Կիշյան, 1800–49) և Վիլմոշ Լազարը (Լազարյան, 1815–49), գրող և քաղաքագետ Մորից Լուքաչը (1812–81), բժշկապետ Գրիգոր Բադրուպանյանը (1830–91), հասարա–կական գործիչ և հայագետ Ղուկաս Բադ– րուպանյանը (1861–1924) և ուրիշներ։ Գրկ․ Գովրիկյան Գ„ Տայք յԵղի– սաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ, հ․ 1–3, Վնն․, 1893–1904։ Ս․ Քոչանջյան
ԵՂԻՎԱՐԴ [Տերտերյան Եղիշե Գավթի, ծն․ 1910, գ․ Կայնամերան (Արևմտյան Տայաստանի Շատախի գավառում)], հայ գրող, կրոնական գործիչ։ 1932-ին ավար–տել է Երուսաղեմի ժառանգավորաց վար–ժարանը, ձեռնադրվել վարդապետ։ 1960-ին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք։ Տրատարակել է «Մագդա– ղինեն մեղրամոմե» (1941), «խորտակման գիշերներ» (1943), «Անցորդը» (1946) բա– նաստ եղծությ ունների ժողովածուները, «Լեռան վրայեն։ Երանիներ» (1945),«Օտա–րականը» (1966) ստեղծագործություննե–րը, «Վարդանանք» (1951) դրաման, «Նա–րեկը հայ գրականության մեջ» (1947) և «Սուրբ Մեսրոպ» (1962) աշխատություն– ները։ Գ․ Գույումջյան «ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ» («Աղանդների հերքու–մը»), Եզնիկ Կողբւսցու աշխատությունը, V դարի հայ փիլիսոփայական երկ։ Գըր– վել է 440-ական թթ․։ Արտացոլել է հին Տայաստանի և Մերձավոր Արևելքի գա–ղափարական կյանքը, քրիստոնեության և հեթանոսության հակամարտությունը։ «Ե․ ա»–ի հիմնական նպատակը քրիստո–նեության փիլ․ հիմնավորումը և ևեթա– նոսական ու աղանդավորական հակադիր ուսմունքների ևերքումն է։ Պատկանում է պատրիստիկայի և ջատագովության ուղղությանը։ «Ե․ ա․» միաժամպնակ հայ բնափիլիսոփայական և սոցիալ–քաղաքա– կան մտքի արժեքավոր հուշարձան է’․ Տե– ղինակը սուր քննադատում է հեթանոսա–կան հավատալիքները և սնոտիապաշտու–թյունը, գիտական բացատրություն տալիս մի շարք բնական երեույթների, մերժում ճակատագրի գաղափարը, քարոզում չարի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ «Ե․ ա․» արտահայտում էր Մասանյան լծի դեմ ծավալվող հայ ազատագրական պայ–քարի գաղափարախոսությունը։ Երկը ունի գեղարվեստական բարձր արժանիքներ և դասական գրաբարով գրված լավագույն ստեղծագործություններից Է։ -«Ъ․ ха» ի բնագիրը պահսյանվԱլ ^ եզակի ընդօրինակությամբ (1280, գրիչ Լուսեր, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարան, ձեռ․ N* 1097)։ Բնօրինակը վեր–նագիր չունի, նշված է «Երանելոյն Եզնկայ վարդապետի»։ Տրատարակիչներն ու թարգմանիչները, ելնելով աշխատության էությունից, ևրատարակել են տարբեր խորագրերով («Եղծ աղանդոց», «Ցաղագս աստծոյ», «Գիրք ընդդիմութեանց» ևն) և բաժանել չորս մասի։ Առաջին անգամ հրատարակվել է 1762-ին, Զմյուռնիայում (հրտ․ Տ․ Նալյան), երկրորդ անգամ (հիմ–նական հրատարակությունը)՝ 1826-ին, Վենետիկում (հրտ․ Ա․ Բագրատունի)։ Աշխարհաբար լույս է տեսել 1951-ին Բուենոս Այրեսում և 1970-ին՝ Երևանում։ Թարգմանվել ու հրատարակվել է ֆրանսե–րեն (Փարիզ, 1853 և 1959), գեիմաներեն (Վնն,, 1900, Մյունխեն, 1927), Ռուսերեն (Ե․, 1968)։ Ս․ Արևշաւոյան
ԵՂՅԱՄ, բյուրեղային սառցի բարւսկ, ան–հավասարաչափ շերտ։ Առաջանում է երկ–րի մակերևույթի և երկրային սառը առար–կաների վրա (երբ ջերմաստիճանը ի՛ջնում է 0օՇ–ից), օդի ջրային գոլորշիների цтр- փմումի հետևանքով։ Իրենց ձևով Ե–ի մասնիկները հիշեցնում են ձնափաթիլ։
ԵՂՆԱԻ»ԱՂԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Ղ Щ կ Ш ս– յանի լեռնաշղթա, գտնվում է Տայկական ԱՍՏ ծայր հյուսիս–արև– մուտքում, Վրացական ՍՍՏ–ում և Թուր– քիայամ՝ Արփի, Չըլդըր, Խոզապին, Խան–չալի լճերի ջրբաժանում։ Ձգվում է ՍՍՏՄ–ի և Թուրքիայի պետ․ սահմանի երկայնքով, ավելի քան 60 կմ։ Բաղկացած է հրաբխային գոյացումներից։ Առավելա–գույն բարձրությունը 3042 մ է (Ղուկասյան լեռ)։ Բարձր լեռնային գոտին ունի ալպ–յան բնույթ, կան ռելիեֆի սառցադաշտա–յին ձևեր, քարացրոններ։ Լանջերը մեղ–մաթեք են, ևովիտներով մասնատված, տեղ–տեղ՝ աստիճանակերպ։ Ստորոտնե–րին կան սառցադաշտային գոյացումներ։ Տրաբխային գագաթները պատահում են կղզիների ձնով։ Եզրամասերում տարած–վում են լավային ալիքավոր սարավանդ–ներ։ Ամառը զով է, ձմեռը՝ ցուրտ, տարե–կան տեղումները՝ 500–600 մմ։ Ձյունա–ծածկույթը տնում է ավելի քան 6 ամիս։ Ե․ լ․ հարուստ է աղբյուրներով։ Տիրապե–տում են ալպյան լեռնամարգագետնային դարչնագույն և ճմատորֆային հողերը, ցածրադիր մասերում՝ լեռնային սնահո– դերը։ Ե․ լ․ ծածկված է մերձալպյան և ալպյան մարգագետիններով։ խ․ Նազարյան
ԵՂՆԻԿ (մինչև 1946-ը՝ Դադալու), գյուղ Տայկական ՍՍՏ Թալինի շրջանում, Արագած լեռան արնմտյան լանջին, շըրջ– կևնտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ Միա–վորված է Կարմրաշենի դաշտավարական– անասնապահական սովետական տնտեսու–թյան հետ։ Ունի ութամյա դպրոց, գրա–դարան, ակումբ, բուժկայան, կինո։ Գյու–ղից 2 կմ ևս–արլ․ պահպանվել է միջնա–դարյան գյուղատեղի, գերեզմանոց և Մ․ Նշան եկեղեցին։
ԵՂՋԵՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, և ղ ջ և ր վ ա– բ ու ծ ու թ յ ու ն, անասնապահության ճյուղ, զբաղվում է եղջերուների բուծմամբ ս օգաագորՕՄամբ; ՏաըաՕվաՕ Հ Ասիա^ ու Եվրոպայի (Չուկոտիայից մինչև Սկան– դինավիա) և Ամերիկայի (Ալյասկա, Կա–նադա) հս․ մասերում։ ՍԱՏՄ հս․ շրջան–ներում շուրջ 19 ժողովուրդների զբաղ–մունքն է․ 1973-ին սովետական, կոլեկտիվ և կոոպերատիվ տնտեսություններն ունե–ին ավելի քան 2 մլն եղջերու։ 1972-ին աշխարհում հաշվվում էր 5 մլն եղջերու։ Պանտային, բծավոր եղջերուներից և մարալներից ստացվում է պանտ, որը արժեքավոր դեղահումք է# միս ու մորթի։ Այդ եղջերուներն ընտելացվել են XIX դ․ կեսերին Արևելյան Սիբիրում։ Պանտերը հասունանում են 12–16 տարում։ Առավել արժեքավորը կենդանու գանգատուփի պանտն Է, որը թանկ է գնաևատվամ մի–ջազգային շուկայում։ 1974-ին ԱՍՏՄ–ում բուծվում էին մոտ 75 հզ․ պանտակիր եղջերու և մարալ, ստացվում էր մոտ 280 տ պանտ։ Այդ կեն–դանիների որոշ տեսակներ օգտագործ–վում են որպես գրաստ։ Ե–յան հարցերը մշակվում են հատուկ ԳՏԻ–ներում (Մա– գադան, Մուրմանսյւ, Նորիլսկ ևն)։ ԵՂձԵՐԱՊԼԱՍՏԻԿՍ, կ և ր Ш Ш Ո պլաստիկա (<հուն․ хёрас; – եղ–ջյուր և л^аахбд – ծեՓված, ծեփակերտ), աչքի եղջերաթաղանթի պատվաստում։