Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ըաո արաբ հեղինակների, եղել է 20 հար–կանի Գումդան ամրոցը։ Իսլամի տարած–մանը զուգընթաց՝ VII դ․ II կեսից կառուց–վել են մզկիթներ, մինարեթներ, սովո–րաբար՝ շարահարկ, կլոր կամ բազմա–նիստ։ ժամանակակից Ե–ում ստեղծվել են արդ․ և ոռոգիչ կառույցներ։ Քաղաք–ների հին թաղամասերի կողքին բարձրա–նում են նորերը՝ արդիական շենքերով, որոնք պահպանում են ավանդական ճար–տարապետության տարրերը։ Պատկերազարդումը տես 496–497 էջե–րի միջն՝ ներդիրում, աղյուսակ XX։ Գրկ․ Котлов Л․ Н․, Йеменская Араб–ская Республика, М․, 1971; А л ь-Ф а х у- р и X․, История арабской литературы, пер․ с араб․, т․ 1, М․, 1960; Крачковская В․ А․, Историческое значение памятников южноарабской архитектуры, в сб․։ Советское востоковедение, [т․] 4, М,– Л․, 1947․ ԵՍԵՆ, Եմենի ժողովրդական Դեմոկրատական Տանրապե– տ ու թ յ ու ն (Ջումհուրիաթ ալ–Ցաման ադ–Դիմոկրատիա աշ–Շաաբա), ԵԺԴՏ, պետություն Ասիայում, Արաբական թե– րակղգու հարավում։ Ընդգրկում է Սոքոթ– րա, Պերիմ, Կամարան և այլ փոքր կղզի– ևեր։ Տս–արմ–ում ււահմաևակից է Եմենի Արաբական Տանրապետությանը, հս–ում՝ Մաուդյան Արաբիային, արլ–ում՝ О մա–նին; Տվ–ից ողողվում է Արաբական ծովով և Ադենի ծոցով։ Տարածությունը 287,7 հզ․ կմ2 է (ՄԱԿ–ի տարեգրքի տվյալնե–րով, 1969, ԵԺԴՏ–ի կառավարության աըվ– յալներով՝ 464 հզ․ կմ2), բն․ 1,7 մլն (1976)։ Մայրաքաղաքը՝ Ադեն։ Վարչականորեն բաժանվում է 6 նահանգի (մուհաֆազի)։ Պետական կարգը։ Ե․ ևանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1970-ին։ Պետության ղե–կավարի ֆունկցիան 1969-ից իրակա–նացնում է պրեզիդենտական խորհուրդը, անդամներին ընտրում է Բարձրագույն ժողովրդական խորհուրդը՝ պետ․ իշխա–նության բարձրագույն մարմինը։ Բարձ–րագույն գործադիր մարմինը Մինիստրնե–րի խորհուրդն է։ Բնությունը։ Արմ–ում և կենտրոնական շրջաններում գերակշռում է լեռնային ռե–լիեֆը (մինչև 2508 Ա, Աղարան լեռ)։ Լեռները հս–ամ աստիճանաբար ցածրա–նում են դեպի Ռուբ Էլ–Խալի անապատը, ապա գրեթե ամենուրեք շեշտակի իջնում առափնյա հարթավայրը։ Կան մարմարի, կրաքարի, աղի հանքավայրեր։ Կատար–վում են նավթի որոնումներ։ Կլիման արե– վադարձային է, չոր; Տարեկան տեղում–ները Ադենում՝ 40 ւէւէ, լեռներում՝ մինչև 700 ՃՎ՝․ Ծովափին հունվարի միջին ջեր–մաստիճանը 25°C է, հունիսինը՝ 32°C։ Բնակչությունը։ Մոտ 90% –ը արաբներ են։ Քաղաքներում ապրում ևն նաև Տընդ– կսատանից և Պակիստաևից գաղթածներ ն սոմալևցիներ։ Բնակչության խտությունը 1 կմ2 վրա՝ 4 մարդ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, կրոնը՝ իսլամը։ Քաղաք–ներից են՝ Ադենը, Մուկալլաև, Սայվունը, Տարիմը։ Պատմական ակնարկ։ Անգլ․ գաղութա–րարների դեմ երկարատև զինված պայ–քարի շնորհիվ (տես Եմեն, պատմական ակնարկը) Եմենի հվ–ում ստեղծվեց (1967-ի նոյեմբեր) անկախ պետություն՝ Տարա–վային Եմենի ժողովրդական Տանրապե– տություն անունով (1970-ի նոյեմբ․ 30-ից՝ Եմենի ժողովրդական Դեմոկրատական Տանրապետություն, ԵԺԴՏ)։ Տանրա– պետության հռչակմամբ կառավարող կազ–մակերպություն դարձավ Ազգային ճակա–տը (Աճ), որը նշեց երկրի ներքին և արտա–քին քաղաքականության հիմնական ուղ–ղությունները։ 1969-ին իր կազմից և կա–ռավարությունից հեռացրեց չափավոր թնի ներկայացուցիչներին։ Ստեղծվեց պրե–զիդենտական խորհուրդ։ ԵԺԴՏ մերժում է զարգացման կապիտալիստական ուղին և մտադիր է ընթանալ սոցիալիստական վերափոխումների ճանապարհով՝ սեր– Այսպես են ողջու–նում բանի համ–ման ցեղի ներկա–յացուցիչները տորեն համագործակցելով սոցիալիստա–կան երկրների հետ։ Տանդես է գալիս գաղութակալության իսպառ վերացման, արաբ, երկրների, ՍՍՏՄ–ի և մյուս սո–ցիալիստական պետությունների հետ բա–րեկամական հարաբերությունների զար–գացման օգտին։ Սովետական Միության և ԵԺԴՏ–ի միջև դիվանագիտական հա–րաբերություններ են հաստատվել 1967-ին։ 1969-ին կնքվեցին առևտր,,տնտ․ և տեխ․ համագործակցության համաձայնագրեր։ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները U մյուս հասարակա–կան կազմակերպությունները։ Ազգա–յին ճակատ (Աճ․), երկրի կառավա–րող քաղ․ կուսակցությունն է, ստեղծվել է 1963-ին։ Քաղ․ այլ կուսակցությունների գործունեությունն արգելված է։ ԵԺԴՏ–ի աշխատավորների համընդ– հանուր կոնֆեդերացիա (ստեղծվել է 1956-ին), ունի ավելի քան 35 հզ․ անդամ, մտնում է Արհմիություն–ների համաշխարհային ֆեդերացիայի մեջ։ Սոցիալիստական և ր– կըրների հետ բարեկամ ու– թյան ընկեր ու թյ ու ն (ստեղծվել է 1970-ին)։ Տնաեսա–աշխարհագրական ակնարկ։ Ե․ ագրարային երկիր է։ Մինչև անկախու–թյունը երկրի տնտեսությունը հիմնված էր վերաարտահանության գործառնություն–ների, անգլ․ ռազմածովային բազայի, Ա– դեն նավահանգստի, օտարերկրյա զբոսա–շրջիկների, ծովայինների սպասարկման վրա։ Անկախությունից հետո ընդունվեց ագրարային ռեֆորմի մասին օրենք։ Կազ–մակերպվեցին գյուղատնտ․ կոոպերատիվ–ներ։ Ստեղծվեց պևտ․ սեկտոր։ Ազգայ–նացվեցին օտարերկրյա բանկերը, Ադեն նավահանգստի սպասարկման ընկերու–թյունը, արդ․ ձեռնարկությունները, աղի արդյունաևանումը։ Տնտեսության զար–գացմանը մեծ օգնություն են ցույց տալիս սոցիալիստական և արաբ, երկրները։ Միաժամանակ օտարերկրյա, հատկապես անգլ․, մոնոպոլիստական կապիտալը դեռևս զգալի դեր ունի տնտեսության մեջ։ Գյուղատնտեսությունը Ե–ի տնտեսության կարևոր ճյուղն է։ Մշակմաև համար պիտաևի հողերը կազմում եև տերիտորիայի 1,8%-ը։ Աճում է բամբակ, սուրճ, կորեկ, սորգո, ցորեն, գարի, քըն– ջութ, ծխախոտ, բանջարեղեն, մրգեր, փյունիկյան և կոկոսյան արմավենի։ էա–կան դեր է խաղում անասնապահությունը, զարգացած է ձկնորսությունը։