աննշան տարբերություններով նման են Պոլսի բարբառի նշված համակարգերին։
Գրկ. Գազանճյան Հ., Եվդոկիո հայոց գավառաբարբառը, Վնն,, 1899: Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972: Խ. Կարադելյան
ԵՎԴՈՔՍ (Εὔδοξος) Կնիդոսցի (մոտ 408 մոտ 355 մ. թ. ա.), հույն մաթեմատիկոս և աստղագետ։ Պլատոնյան դպրոցի ներկայացուցիչ։ Մաթ. աշխատություններում առաջինն է օգտագործել սպառման մեթոդը, սա հիմք է տալիս ենթադրելու, որ Ե. ծանոթ էր սահմանի ժամանակակից հասկացությանը։ Մշակել է համեմատությունների ընդհանուր տեսությունը (շարադրված է Էվկլիդեսի «Սկզբունքներ»-ի 5-րդ գրքում): Ստեղծել է երկրակենտրոն համակարգի ինքնատիպ մոդել։ Ե-ի աշխատությունները մեզ չեն հասել։
ԵՎԼԱԽ քաղաք Ադրբեջանական ՍՍՀ-ում, նավահանգիստ Կուր գետի ափին, երկաթուղային կայարան և ավտոխճուղային հանգույց։ 29 հզ. բն. (1970): Ունի բամբակազտիչ և ծխախոտի-ֆերմենտացիոն խոշոր գործարաններ, կաթի գործարան, էլևատոր (կից՝ խտացրած կերի գործարան), շինանյութերի արտադրություն։
ԵՎՊԱՏՈՐԻԱ քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում։ Մերձծովային կլիմայական, ցեխաբուժական, բալնեոլոգիական, առավելապես մանկական առողջարան Սն ծովի ափին, Սիմֆերոպոլից 64 կմ հս-արմ.։ Երկաթուղային կայարան է։ 92 հզ. բն. (1976): Ձմեռը մեղմ է (փետրվարի միջին ջերմաստիճանը 10°C է), ամառը՝ տաք (հունիսի միջին ջերմաստիճանը 23°C), տարեկան տեղումները մոտ 380 մմ։ Բուժման միջոցներն են՝ օդա-, արևա-, ծովաբուժությունը, ավազի լոգանքները, Մոյնակի լճի տղմոտ ցեխը և քլորիդանատրիումային տաք (39°C ջուրը։ Ե-ում բուժվում են ոսկրահոդային տուբերկուլոզով, պոլիոմիելիտով, ուղեղային լուծանքներով, հոդերի քրոնիկական ռևմատիզմով, հենաշարժական ապարատի, նյարդային համակարգի, կանացի, քիթ-ըմպանի և վերին շնչուղիների ոչ-տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները։
ԵՎՊԱՏՐԻԴՆԵՐ (հուն.Εὐπατρίδαι - ազնվատոհմիկներ), տոհմական ավագանու արտոնյալ դասը հին Ատտիկայում։ Մ. թ. ա. 594-ի Սոլոնի բարենորոգումների, ինչպես նաև ստրկատիրական դեմոկրատիայի զարգացման հետնանքով Ե. զրկվեցին քաղ. նախկին արտոնություններից, բայց պահպանեցին ընդարձակ հողատիրույթները։
ԵՎՍԵԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ Eusebius Caesariensis Եվսեբիոս Պամփիլեա (մոտ 260, Պաղեստին 339), հույն պատմագիր, պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս (311-ից): Պատմագրական երկերից առաջինը «Քրոնիկոն»-ն է (գրված 301-325-ական թթ., հայերեն հայտնի է նաև «ժամանակական կանոններ» խորագրով), որն ընդգրկում է աշխարհի ժամանակագրությունը մինչն մ. թ. 325-ը։ Երկի հունարեն բնագիրը կորել է, պահպանվել են միայն քաղվածքներ հույն պատմիչների երկերում։ Հիերոնիմոսը «Քրոնիկոն»-ը թարգմանել է լատիներեն՝ ավելացնելով 326-378-ական թթ. ժամանակագրությունը։ Թարգմանությունը կատարել է ազատ՝ կամայական փոփոխություններով։ Հունարեն բնագրին փոխարինում է հին հայերեն թարգմանությունը (մոտ V դ.): Հ. Պետերմանի, Յո. Կարստի կարծիքով հայերեն թարգմանությունը իր մեջ կրում է հունարեն բնագրից բացի նաև «Քրոնիկոն»-ի ասորերեն խմբագրության հետքեր։ Թարգմանության ժամանակի և բնագրի վերաբերյալ տարբեր կարծիքներով հանդերձ, մասնագետները բարձր են գնահատել հայերեն թարգմանության դերը՝ հունարեն կորած բնագրին փոխարինելու գործում։ Հայերեն թարգմանությունը հայտնի չէր մինչև XVIII դ. 80-ակաև թթ.։ Հայտնաբերողը Գևորգ Դպիր Պալատացին (Հովհաննիսյան) է։ Գրաբար բնագիրը հրատարակվել է 1818-ին Վենետիկում, Մ. Ավգերյանի լատիներեն թարգմանության, նրա ծանոթագրությունների, հունարեն բնագրի՝ պահպանված հատվածների հետ միասին։ Լատիներեն մյուս թարգմանությունը տպագրվել է Միլանում 1818-ին՝ առանց հայերեն բնագրի (թրգմ, Ա. Մայ, Հ. Զոհրապ): Երրորդ լատիներեն թարգմանությունը Հ. Պետերմանինն է (մաս 1-2, 1866-75, Բեռլին): 1911-ին Լայպցիգում լույս տեսավ Յո. Կարստի գերմ. թարգմանությունը։ Էջմիածնում գտնված ձեռագիրը բազմացվել է (ֆաքսիմիլե) Բեռլինի ԳԱ-ի պահանջով, 1898-ին։ Մոմզենը այդ ձեռագրին է նվիրել «Եվսեբիոսի ժամանակագրության հայկական ձեռագրերը» (1895, գերմ.) ուսումնասիրությունը։ Համաշխարհային արժեք ներկայացնող ձեռագրական հուշարձանների շարքը դասվող մագաղաթյա ձեռագիրը (ընդօրինակված XIII դ.) գտնվել է Երուսաղեմում, տարվել Կ. Պոլիս, ապա՝ Էջմիածին (այժմ պահվում է Երնանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, ձեռ. # 1904): «Քրոնիկոն»-ից օգտվել են Մովսես խորենացին, Թովմա Արծրունին, Ասողիկը, Գրիգոր Մագիստրոսը և ուրիշները։ Հայտնի է Ե-ի Եկեղեցական պատմությունը, որի համար հեղինակին տրվեց Եկեղեցական պատմության հայր մականունը։ Ե-ի երրորդ նշանավոր գործը՝ «Կոստանդին կայսրի վարքը», նվիրված է նրա ժամանակակից կայսր Կոստանդնին (երկի պատկանելությունը Ե-ի գրչին՝ վիճելի է): Նա ունի նաև այլ երկեր (կազմել է համաբարբառ, մասնակցել կտակարանների կեսարյան բնագրի կազմմանը, գրել դավանաբանական աշխատություններ):
Երկ. Եւսեբի Պամփիլեայ Կեսարացւոյ ժամանականք երկմասնեայ ի հայերէն թարգմանութենէ յեղելոյ ի յոյն բնագրէ ի ձեռն սրբոց թարգմանչաց մերոց, թարգմանեալ ի լատին բարբառ աշխատութեամբ Հ. Մկրտիչ Վ. Ավգերեանց։ Մասն 1, ժամանակագրութիւն պատմական, Վնտ., 1818: Մասն 2, Քրոնիկոն կանոն, Վնտ., 1918: Եւսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն եկեղեցւոյ, յեղեալ յասորւոյն ի հայ ի հինգերորդ դարու, պարզաբանեալ նոր թարգմանութեամբ ի յոյն բնագրէ ի ձեռն Աբրահամ Վ. Ճարեան, Վնտ., 1877: Die Chronik des Eusebius, aus dem Armenischen ubersetit, mit textkritischen Commentar harausgegeben., Von Josef Karst, Leipzig, 1911,
Գրկ. Զարբհանալյան Գ., Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց, Վնտ., 1889, էջ 54-57, 434-43: Գ. Աբգարյան
ԵՎՍՏԱԽԻՈ էուստակիո (լատ. Eustachius, իտալ. Eustachio) Բարտոլոմեո (մոտ 1510-1574), իտալացի բժիշկ, անատոմ։ Սովորել է Հռոմում։ Եղել է հռոմ. «Սապիենցա» դպրոցի պրոֆեսոր, պապական պալատական բժիշկ։ Գիտական, հատկապես՝ համեմատական անատոմիայի հիմնադիրն է։ Ե-ի աշխատանքների հիմքում ընկած են մարդու և սաղմի օրգանների համեմատական հետազոտությունները և ախտաբանա-անատոմիական հերձումները։ «Գիրք լսողության մասին» (1563) աշխատության մեջ Ե. առաջինը մանրամասն նկարագրել է մարդու լսողության օրգանը, հայտնաբերել ներքին ականջը քիթ-ըմպանային խոռոչին միացնող, այսպես կոչված՝ եվստախյան խողովակը, ստորին սիներակի կիսալուսնաձև փականը։ Ստեղծել է «Անատոմիական աղյուսակներ» (33 նկարով), որը հրատարակվել է 1714-ին։
ԵՎՏԵՐՊԵ հուն. Εὐτέρπη հին հունական դիցաբանությունում քնարերգական բանաստեղծության և երաժշտության մուսան։ Պատկերվել է կրկնակի սրինգ (ավլոս) նվազող գեղեցիկ կնոջ կերպարանքով։
ԵՎՏՈՒՇԵՆԿՈ Եվգենի Ալեքսանդրովիչ [ծն. 18.7.1933, գ. Զիմա (Իրկուտսկի մարզում)], ռուս սովետական բանաստեղծ։ Ավարտել է Մ. Գորկու անվ. գրականության ինստ-ը (1954); Բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Գալիքի հետախույզները», տպագրվել է 1952-ին, այնուհետև լույս են տեսել «Էնտուզիաստների մայրուղին» (1956), «խոստում» (1957), «Քնքշություն» (1962) և այլ ժողովածուներ, ինչպես նաև «Բրատսկի ՀԷԿ» (1965) և «Կսպանի համալսարանը» (1970) պոեմները։ Ե-ի տեքստերով Դ. Շոստակովիչը գրել է 13-րդ և «Ստեփան Ռազինի գլխատումը» սիմֆոնիաները։ Երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում և հայերեն («Երրորդ հիշողություն», 1974): Ե. թարգմանել է Պ. Սևակի, Գ. Էմինի բանաստեղծությունները։
Գրկ. Лавлинский Л., «Сороколетье строгая пора». О лирике Евгения Евтушенко, «Дружба народов», 1971, № 8.
ԵՎՐԱՍԻԱ երկրագնդի ամենամեծ մայր ցամաքը՝ կազմված Եվրոպա և Ասիա աշխարհամասերից։ Կղզիների հետ Ե-ի տարածությունը մոտ 53,4 մլն. կմ2 Է։ Ե-ի ծայր կետերն են. հս-ում՝ Չելյուսկին (հս. լայնության 77°43՛), հվ-ում՝ Պիայ (հս. լայնության 1°16՛), արլ-ում՝ Դեժնևի (արմ. երկայնության 169°40՛), արմ-ում՝ Ռոկա (արմ. երկայնության 9°34՛) հրվանդանները։ Ե-ի ափերը ողողում են հս-ում՝ Հյուսիսային սառուցյալ, հվ-ում՝ Հնդկական, արլ-ում՝ խաղաղ, արմ-ում՝ Ատլանտյան օվկիանոսները։ Հյուսիսային Ամերիկայից բաժանված է Բերինգի նեղուցով, Ավաորալիայից՝ ավստրալաասիական ծովերով, Աֆրիկայից՝ Գիբրալթարի նեղուցով, Միջերկրական ու Կարմիր ծովերով։ Աֆրիկայի հետ Ե. կապված է Սուեզի պարանոցով։ Ե. ան֊