ունեն վիճակագրական մաթեմատիկան և հաշվիչ մեքենաները։ Վերջին տասնամ–յակում որոնման այդ մեթոդով ՍՍՏՄ–ում հայտնաբերվել են բազմաթիվ հանքավայ–րեր, իսկ հայտնի հանքավայրերի տա–րածքներում՝ նոր հանքային մարմիններ։ ՏՍՍՏ–ում երկրաքիմիական որոնումնե–րի մեթոդական հարցերով զբաղվում է ՏՍՍՏ ԳԱ երկրաբանական գիտություն–ների ինստ–ը։
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱ, Երկրի մասին գիտու–թյունների համալիր, ուսումնասիրում է Երկրի և երկրաթաղանթների ֆիզիկական հատկություններն ու դաշտերը, ինչպես նաև գրանցում ընթացող ֆիզիկական պրոցեսները։ Ե․ ունի Երկրի ֆիզի–կա, ջրաֆիզիկա և մթնոլոր–տի ֆիզիկա բաժինները։ Երկրի ֆիզիկայի հիմնական ճյուղերն են՝ գրա– վիչափությունը, մագնիսաչափությունը, էլեկտրաչափությունը, սեյսմոլոգիան և ռադիոչափությունը, որոնք հետազոտում են երկրակեղևի ու վերին մանթիայի կառուցվածքները։ Զրաֆիզիկան ուսումնա–սիրում է ջրոլորտի ֆիզիկական հատկու–թյուններն ու այնտեղ ընթացող ֆիզի–կական պրոցեսները։ Մթնոյորտի ֆիզի–կան ուսումնասիրում է օդի քիմ․ և կո– լոիդային բաղադրությունը, ջրային գո–լորշիների սուբլիմացիայի և կոնդենսա–ցիայի պրոցեսները, ամպևրի, մառախուղի և տեղումների առաջացումը, թերմոդինա–միկական պրոցեսներն ու ճառագայթային, օպտիկական, էւեկտրական և ձայնային երևույթները մթնոլորտում։ Առանձնաց–վում ևն երկրաֆիզիկական կիրառական գիտություններ՝ հետախուզական (տես Երկ րա ֆիզիկ ական մեթոդներ հետախուզ–ման) և հանքագործական։ Ե–ի զարգացումը խթանում է մարդկու–թյանը շրջապատող միջավայրի վիճակը (հատկապես եղանակի և ջրաբանական ռեժիմի) կանխատեսելու, բնական հա– րըստություննևրը յուրացնելու, բնական պրոցեսների ընթացքը կարգավորելու ան–հրաժեշտությունը, ինչպես նաև տիեզե–րական թռիչքների ծրագրավորման առա– ջադրած պաևանջևերը։ Ներկայումս Ե–ում օգտագործվում են նորագույն և բարձր ճշտության սարքեր, հաշվիչ մեքենաներ, որոնք հնարավորություն են տալիս մե–քենայական մշակման ենթարկել դիտո–ղություններից ստացված մեծաքանակ տվյալները։ ՏՍՍՏ–ում երկրաֆիզիկական հեւոնողա– կան ուսումնասիրություններն սկսվել են 1945-ից, երբ ՏՍՍՏ ԳԱ երկրաբա–նական գիտությունների ինստ–ի երկրա–ֆիզիկական խումբը ձեռնամուխ եղավ հանրապետության տարածքի գրավիչա– փական և մագնիսաչափական հետազո–տություններին։ 1950-ին ՏՍՍՏ–ում կազ–մակերպվել է Տայկական երկրաֆիզի–կական արշավախումբը, որը հետագայում մտավ ՏՍՍՏ Մինիստրների սովետի երկ–րաբանական վարչության մեջ։ Տանրա– պետությունում Ե–ի զարգացմանը նպաս–տեց 1961-ին Լենինակաևում կազմակերպ–ված ՏՍՍՏ ԳԱ երկրաֆիզիկայի և ին–ժեներային սեյսմոլոգիայի ինստ–ը։ Այժմ երկրաֆիզիկական գիտահետազոտական և արտադրական աշխատանքներ են տար– վում լավային հզոր ծածկոցների ու բարդ ռելիեֆի պայմաններում խորքային երկ–րաբանական կառուցվածքների բացա–հայտման, օգտակար հանածոների հայտ–նաբերման, հանքավայրերի որոնման երկրաֆիզիկական ռացիոնալ մեթոդի–կայի մշակման, ապարների հնէամագնի– սական հատկությունների, բարձր ճընշ– ման և ջերմաստիճանի պայմաններում նյութերի ֆիզիկական հատկությունների, Երկրի ջերմային և ռադիոակտիվության դաշտերի, մթնոլորտի էլեկտրականու–թյան ուսումնասիրման, երկրաշարժերի կանխագուշակման պրոբլեմի հետ կապ–ված երկրաֆիզիկական դաշտերի համա–լիր հետազոտման, երկրակեղևի նորա–գույն և ժամանակակից շարժումների, սեյսմիկ ռեժիմի, սեյսմոլոգիական և սեյսմոտեկտոնական, ինչպես ևաև մագ–նիսային և գրավիտացիոն դաշտերի դա–րավոր փոփոխությունների պարզաբան–ման ուղղություններով։ Գբկ о Огильви А»А** Геофизические методы исследования, М․, 1962; Хме–ле в с к о Й В․ К *, Краткий курс разве–дочной геофизики, М», 1967» Ց․ Հակոբյան
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՅԱՆ, գի–տական հիմնարկություն, որտեղ կատար–վում են Երկրի ֆիզիկական դաշտերի պարամետրերի չափումներ և երկրաֆի–զիկական այլ ուսումնասիրություններ։ Ռուսաստանում առաջին Ե․ դ–ները կազ–մակերպվել են Եկատերինբուրգում (Սվերդլովսկ, 1836), Թիֆլիսում (1837) և Պետերբուրգում (1849), որտեղ կա–տարվում էին նաև օդերևութաբանական դիտումներ։ ՍՍՏՄ տարածքում գոր–ծում է Ե․ դ–ների լայն ցանց։ Գառնիի Ե․ դ․ կազմակերպվել է 1972-ին (մտնում է ՏՍՍՏ ԳԱ երկրաֆիզիկայի և ինժե–ներային սեյսմոլոգիայի ինստ–ի կազմի մեջ)։
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿ–ՑՈՒԹՅԱՆ ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԻ, 1959-ին միջազգային միասնական ծրագրով իրա–կանացված երկրաֆիգիկակաև դիտար–կումների համալիր, որը շարունակու–թյունն էր 1957–58-ին անցկացված մի–ջազգային երկրաֆիզիկական տարվա դիտարկումների և ուսումնասիրություն–ների։
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ՀԵՏԱ–ԽՈՒԶՄԱՆ, երկրակեղևի ուսումնասիրու–թյունը ֆիզիկական մեթոդներով՝ օգտա–կար հանածոների որոնման և հետախուզ–ման նպատակով։ Ե․ մ․ հ․ երկրաֆիզիկայի բաղկացուցիչ մասն են և հիմնված են Երկրի բնական ու երկրակեղևում արհես– տականորեն ստեղծված ֆիզիկական դաշ–տերի (ծանրության ուժի, մագնիսական, էլեկտրական, ջերմային, առաձգական տատանումների և միջուկային ճառագայթ–ման) հետազոտության վրա։ Տիեզերքից, օդից, Երկրի մակերևույթում (ցամաքում և ծովում) և ստորգետնյա պայմաններում (հանքահորերում, հորատանցքերում) կա–տարվող չափումներից ստացված տվյալ–ները օգտագործվում են բարենպաստ երկ–րաբանական կառուցվածքներ և հանքային մարմիններ հայտնաբերելու, դրանց հիմ–նական բնութագրերը որոշելու համար։ Ե․ մ․ հ․ հնարավորություն է ընձեռում ճիշտ ընտրելու հանքափորվածքների տե–ղը և արդյունավետ դարձնելու լեռնային ու հորատման աշխատանքները։ Տարբեր–վում են գրավիչափական, մագնիսական, էլեկտրական, սեյսմիկ, երկրաջերմային և ռադիոչափական Ե․ մ․ հ․։ Էլեկտրական և սեյսմիկ հետախուզություններն ունեն մեթոդների բազմաթիվ տարբերակներ, դիմադրությունների, բնական դաշտի, հարուցված բևեռացման (էլևկտրահետա– խուզություն հաստատուն հոսանքով), հա–վասարագծերի, ինտենսիվության, ին–դուկցիայի, ալիքային, գեր երկար ալիք–ների, ռադիոկիպ (Էլեկտրահետախուզու– թյուն ՓոՓոխական ևոսանքով), անդ–րադարձած և բեկված ալիքների (սեյս– մոհետախուզություն)։ ժամանակակից Ե․ մ․ հ․ տարվում են ֆիզիկամաթեմատիկա– կան հիմունքներով ստեղծված տեսության և բարձր ճշգրտության ապարատների օգնությամբ։ Երկրաֆիզիկական չափում–ներից ստացված տվյալներ մշակելիս և մեկնաբանելիս կիրառվում են հաշվիչ մեքենաներ։ ՏՍՍՏ Մինիստրների սովետի Երկրաբանական վարչության ար– շավախմբևրից շատերը լայնորեն կիրա–ռում են Ե․ մ․ հ․, իսկ տեսական և մեթո–դական հարցերով զբաղվում է ՏՍՍՏ ԳԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմո– չոգիայի ինստիտուտը։
ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ
ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՏՍՍՏ Գ Ա, կազմակերպվել է 1961-ին, գտնվում է Լենինականում։ Ունի սեյսմիկ ազդե–ցության ինժեներային վերլուծության, սեյսմիկ շրջանացման, շինարարական կա–ռուցվածքների մոդելավորման, կառուց–վածքային երկրաֆիզիկայի, սեյսմոլոգիա–յի, հանքային երկրաֆիզիկայի և սար–քերի մշակման բաժիններ, ևատուկ կոն–ստրուկտորական բյուրո (ՏԿԲ), հաշվո– ղական կենտրոն, երկրաֆիզիկական դի տակայան (Գառնիում), ապարների ֆի–զիկական հատկությունների ուսումնա–սիրման, սեյսմոչափողական, ինժենե–րային երկրաֆիզիկայի, երկրաֆիզի–կական մոդելավորման լաբորատորիա–ներ, կոմպլեքսային սեյսմոլոգիական ար– շավախումբ։ ՏՍՍՏ տարածքում ինստ–ն ունի սեյսմիկ կայանների լայն ցանց (Երևանում, Լենինականում, Ստեփանա– վանում, Վարդենիսում, Քաջարանում, Կարմրաքարում, Գառնիում, Մեծամորում)։ Լենինականում գործում է ինստ–ի ինժե–ներային սեյսմոլոգիայի երեք կայան, իսկ Գյուլագարակում՝ հանքային երկ– րաֆիգիկայի գիտաարտադրական բազա։ Ինստ–ն ուսումնասիրություններ է կա–տարում սեյսմիկ շրջանացման և միկրո– շրջանացման, երկրաշարժերի նախանշան–ների բացահայտման, սեյսմիկ ազդեցու–թյան դեպքում շենքերի և կառույցների հաշվարկման, երկրաշարժերի ժամանակ շենքերի և կառույցների տատանողակա– նության որոշման, օգտակար հանածոնե–րի ևանքավայրերի ևետախուզման երկ– րաֆիգիկական մեթոդների տեսության և կիրառման, երկրաֆիզիկական սար–քերի ու գործիքների ստեղծման ասպարեզ–ներում։ Մշակվել են գործիքային ևիմքով սեյսմիկ բալայնության չավւման նոր սանդղակ, շինարարական կառույցների