Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/631

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոշ շրջաններ։ Միաժամանակ ուժեղա–նում էր համաժողովրդական ատելությու–նը ֆաշիստական վարչակարգի դեմ, սկիզբ էր առնում Դիմադրության շարժու–մը։ Այս պայմաններում ԱՄՆ–ի և Անգլիայի կառավարող շրջանները սկսեցին անցնել ավելի ակտիվ գործողությունների՝ ընդ–դեմ ֆաշիստական ագրեսորների։ 1941-ի մարտի 11-ին ԱՄՆ–ի կոնգրեսը օրենք ընդունեց պատերազմող երկրներին փո–խարինաբար ռազմ, նյութեր տրամադրե–լու մասին (տես Լենդ–ւիզ), որը տարած–վեց Անգլիայի, ապա նան Տարավսլավիա– յի և Տունասաանի վրա։ 2–ր դ պաւոերազմաշրջանը (1941-ի հունիսի 22–1942-ի նոյեմբ․ 18) բնութագրվում է պատերազմի հետագա ծավալումով ն ամենից առաջ ֆաշիստա–կան Գերմանիայի ուխտադրուժ հարձակ– մամբ Սովետական Միության վրա (տես Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմ 1941–45)՝– Գերմանիան Սո–վետական Միության դեմ նետեց իր զին–ված ուժերի 77% –ը, մեծ քանակությամբ տանկեր ու ինքնաթիռներ, այսինքն՝ ֆա–շիստական վերմախտի հիմնական մարտ–ունակ ուժերը։ Գերմանիայի հևա մեկտեղ ընդդեմ ՍՍՏՄ–ի պատերազմի մեջ մտան նաև Տունգարիան, Ռումինիան, Ֆինլան–դիան ն Իտալիան։ Սովետա–գերմաևական ռազմաճակատը դարձավ Ե․ հ․ պ–ի գլխա–վոր ճակատը։ Սովետական Միության վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակու–մից հետո անգլ․ կառավարությունը ևու– նիսի 22-ին, իսկ ԱՄՆ–ի կառավարու–թյունը հունիսի 24-ին հայտարարեցին, որ պաշտպանում են Սովետական Միու–թյանը։ 1941-ի հուլիսի 12-ին Մոսկվայում ստորագրվեց հիտլերյան Գերմանիայի դեմ պատերազմում համատեղ գործողու–թյունների վերաբերյալ սովետա–անգլիա– կան համաձայնագիր, որով սկիզբ դրվեց հակաֆաշիստական կոալիցիայի կազմա–վորմանը։ Տամանման համաձայնագրեր ստորագրվեցին Չեխոսլովակիայի (ևու– լիսի 18), լեևական վտարանդի կառավա–րության (հուլիսի 30) հետ։ Պատերազմի նպատակներն ու ետպատերազմյան խա–ղաղության սկզբունքները ձևակերպվեցին Ֆ․ Ռուզվելտի և Ու․ Չերչիլի ստորագրած (1941-ի օգոստ․ 14) Ատլաևտյաև խար– տիայում, որին միացավ (սեպտ․ 24) Սովետական Միությունը։ 1941-ի ամռանն ու աշնանը գերմանա– ֆաշիստական բանակները հարձակվե–լով խորացան սովետական երկրի կենտ–րոնը՝ մոտեցան Լենինգրադին, Մոսկվա– յին, գրավեցին սովետական Մերձբալ– թիկան, Բելոռուսիան, գրեթե ամբողջ Ուկրաինան ու Ղրիմը։ Սակայն երկրի ներսը խորանալուն համեմատ, գերմա–նա–ֆաշիստական զորքերը հանդիպում էին կարմիր բանակի հարաճուն դիմա–դրությանը։ 1941-ի ևոկտեմբեր–նոյեմբե– րին սովետական զինված ուժերը Մոսկ–վայի մոտ պաշտպանական մարտերում հյուծեցին հակառակորդին ն, դեկտ․ 5– 6-ին հարձակման անցնելով, ջախջախե–ցին գերմանա–ֆաշիստական զորքերին (տես Մոսկվայի ճակատամարտ 1941 –42)․ դա գերմ․ բանակների առաջին խոշոր պարտությունն էր Ե․ հ․ պ–ում, որը վերջ– նականապես ձախողեց Սովետական Միության դեմ ուղղված Կայծակնային պատերազմի պլանը։ Մոսկվայի ճակա–տամարտը հնարավորություն տվեց սո–վետական զորքերին անցնելու ընդհանուր հարձակման, որի շնորհիվ նրանք մոտ 400 կմ առաջ խաղացին դեպի արմ․։ 1941-ի դեկտ․ 7-ին ճապոնիան հար–ձակվեց ԱՄՆ–ի, Անգլիայի և Նիդերլանդ– ների խաղաղօվկիանոսյան տիրույթների ն բազաների վրա։ ԱՄՆ–ի խաղաղօվկիա–նոսյան նավատորմի հիմնական ուժերը, որոնք գտնվում էին Փյորլ–Տարբոր (Տա– վայան կղզիներ) նավահանգստում, ջախ–ջախվեցին։ Ծանր կորուստներ կրեցին նան Խաղաղ օվկիանոսում գտնվող անգլ․ ռազմածովային ուժերը։ 1941-ի դեկտ․ 8–ին ԱՄՆ և Անգլիան պատերազմ հայ–տարարեցին ճապոնիային։ Դևկտ․ 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ–ին։ Տամեմատաբար կարճ ժամանակամիջոցում (մինչև 1942-ի սկզբևերը) ճյապոնիան զավթեց Մալայան, Սիևգապուրը, Ինդոնեզիան, Ֆիլիպիննե– րը, Բիրման։ ԱՄՆ և Անգլիան հարկադրված էին անցնելու պաշտպանության (տես Խաղաղօվկիանոսյան կամպանիա 1941 – 1945)։ 1941–42-ին Տյուսիսային Աֆրիկայում փոփոխական հաջողություններով շարու–նակվում էին ռազմ, գործողությունները անգլ․ և իտալա–գերմաևական զորքերի միջև 60 կմ առավւնյա շերտում՝ սահմա–նափակ ուժերով (10–12 դիվիզիա յու–րաքանչյուր կողմից)։ 1942-ի վերջերին գեներալ Ռոմելի գերմ․ զորքերը անցան Լիբիա–եգիպտական սահմանն ու դուրս եկան Էլ–Ալամեյնի մոտ, որտեղ և կանգ–նեցին՝ ուժերի սպառման և համալրման Տարավսլավիայի ժողովբդա–ազաաագրական բանակի ռազմիկները բացակայության պատճառով։ 1942-ի մա–յիսի 26-ին Լոնդոնում կնքվեց սովետա– անգլիական պայմանագիր՝ ֆաշիստական Գերմանիայի և ևրա դաշևակիցևերի դեմ պատերազմում և պատերազմից հետո համագործակցության ու փոխադարձ օգնության մասին։ 1942-ի հունիսի 11-ին Վաշինգտոնում ստորագրվեց սովետա– ամերիկյան համաձայնագիր ագրեսիայի դեմ մղվող պատերազմում փոխօգնության սկզբունքների վերաբերյալ (տես Սովե– տա–ամերիկյան համաձայնագիր 1942)։ Տունիսի 12-ին հրապարակվեցին անգլո– սովեւոական և սովեւոա–ամերիկյան կոմ–յունիկեներ՝ 1942-ին Եվրոպայում երկրորդ ճակատ ստեղծելու հրատասյ խնդիրների վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ–ի և Անգլիայի իմպերիալիստական ազդեցիկ շրջանների դիրքորոշման հևտնանքով երկրորդ ճա–կատը չբացվեց ո՛չ 1942-ին, ո՛չ էլ 1943-ին։ 1942-ի ամռանը սովետա–գերմանական ռազմաճակատում գերմանա–ֆաշիստա–կան զորքերը, օգտվելով Եվրոպայում երկրորդ ճակատի բացակայությունից, վերստին խլեցին ստրատեգիական նա–խաձեռնությունը և ծավալևցին խոշոր հարձակողական գործողություններ ռազ–մաճակատի ևվ․ թևում։ Սակայն սովետա–կան հրամանատարությանը հաջողվեց հարվածից Փրկել Տարավ–Արևմտյան և Տարավային ռազմաճակատների գլխավոր ուժերը և այդպիսով խափաևել շրջապա– տելու հակառակորդի պլանները։ 1942-ի հուլիսի կևսերից սկսվեց Ստալինգրադի հերոսական պաշտպանությունը (հուլիսի 17 – նոյեմբ․ 18) և նրան հաջորդած ճա–կատամարտը (տես Ստաչինգրադի ճա–կատամարտ 1942–43), որը բեկումնային եղավ Ե․ հ․ պ–ի պատմության մեջ։ 3-ր դ պատերազմաշրջանը (1942-ի նոյեմբ․ 19 – 1943-ի դեկտեմբեր) արմատական բեկման ժամանակաշրջան էր, երբ հակահիտլերյան կոալիցիայի երկրնևրը «առանցքի» տերություններից խլեցին ստրատեգիական նախաձեռնու–թյունը և ամենուր անցան հարձակման։ 1942-ի նոյեմբերին սովետա–գերմանա– կան ռազմաճակատում էր գտնվում Գեր–մանիայի և նրա դաշնակիցների ուժերի գերակշիռ մասը՝ 258 դիվիզիա և 16 բրի–գադ։ 1942-ի աշնանը սովետական զոր–քերը թշնամուն կանգնեցրին Ստալին– գրադի մոտ ու Տյուսիսային Կովկասում ն անցան հակահարձակման, որի շնորհիվ Տարավ–Արևմտյան, Դոնի ն Ստալինգրա– դի ռազմաճակատների զորքերը Ստա– լինգրադի տակ շրջապատեցին և գլխովին ջախջախեցին գերմանա–ֆաշիստական զորքերի խոշոր խմբավորումը (22 դիվի–զիա՝ 330 հզ․ մարդ)։ Ստալինգրադի ճա–կատամարտը արմատական բեկում մըտ– ցըրեց ամբողջ Ե․ հ․ պ–ի ընթացքի մեջ։ Սովետական բանակի հաղթանակները խթանեցին պարտիզանական շարժումը Տարավսլավիայում, Դիմադրության շար–ժումը՝ Լեհաստանում, Ֆրանսիայում, Չե– խոսլովակիայում, Նորվեգիայում և այլուր։ Ամեևուր պայքարը կազմակերպում և գլխավորում էին կոմունիստները։ Տյու– սիսային Աֆրիկայում, օգտվելով գեր– մանա–իտալական խմբավորման թուլա–ցումից, անգլ․ զորքերը ծավալեցին հար–ձակողական գործողություններ։ 1942-ի հոկտ․ 23 – նոյեմբ․ 3-ին եգիպտական Էլ–Ալամեյն քաղաքի մոտ ջախջախելով գեներալ Ռոմելի գերմանա–իտալական զորքերին, անգլ․ 8-րդ բանակը գրավեց Տրիպոլիտանիայի, Կիրենայիկայի տե–րիտորիան, իսկ 1943-ի մայիսին անգլո– ամերիկյան զորքերը թշնամուց ամբող–ջովին մաքրեցին Տյուսիսային Աֆրի– կան։ 1943-ի ամռանը սովետա–գերմանական ռազմաճակատում տեղի ունեցավ Ե․ հ․ պ–ի ամենախոշոր ճակատամարտերից մեկը՝ Կուրսկի ճակատամարտը (հուլիսի 5 – օգոստ․ 23), որի ժամանակ սովետա–կան զորքերը ջախջախեցին գերմանա–