Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/639

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներին։ Սակայն, երբ Ասաիագեսը պատե–րազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Ե․ ևրաժարվել է Մարաստանի գերիշխա–նությունից։ Բայց Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքե– մենյանը ներխուժել է Տայաստան, կալա–նավորել Ե–ին և նրա ընտանիքին։ Ե–ի գահաժառանգ որդի Տիգրանի (եղել է կյուրոսի ընկերն ու որսակիցը) միջնոր–դությամբ կնքվել է նոր ևաշտություն․ Ե․ վերստին ճանաչել է Աստիագեսի գեր–իշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Ե–ի որ–դիներն էին Տիգրանը ն Սաբարիսը (Շա–վարշ), իսկ դուստր Տիգրանուևուն կնու–թյան է տվել Աժդահակին։ Մարաստանի դեմ Ե–ի և նրա որդի Տիգ–րանի պայքարը արտացոլվել է հին հայկ․ բանահյուսության մեջ, որից պահպանվևլ են պատառիկներ։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ–մություն ՛Հայոց, Ե․, 1968։ Մ ա ն ա ն դ– յ ա ն Տ․, Քննական տեսություն հայ ժողո– վըբդի պատմության, հ․ 1, Ե․, 1944։ Տ ի– ր ա ց յ ա ն Գ․, Եբվանդունինեբը Հայաս–տանում, «Տեղեկագիր ՏՍՍՏ ԳԱ, հաս․ գիտ․», 1958, № 6։ ՛Հայ ժողովրդի պատմու–թյուն, հ․ 1, Ե․, 1971։ Ксенофонт, Соч․, ч․ 3, Киропедия, СПБ, 1897․ Գ․ Տիրացյան

ԵՐՎԱՆԴ Բ (հուն․ ’Opovrrig) (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 344), Տայաստանի սատրապ (առաջին անգամ՝ մ․ թ․ ա․ V դ․ վերջից մինչև 380-ակաև թվականները, երկրորդ անգամ՝ մ․ թ․ ա․ 360-ական թվա–կաններին)։ Սերել է Դարեհ I Աքեմենյանի զինակից Տիդարնևսից, որը մ․ թ․ ա․ VI դ․ խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտա– քսերքսես թագավորի (մ․ թ․ ա․ 404– 358) դստեր՝ Տռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Ե–ի օրոք Տայաստանի սատ–րապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Տայկական լեռնաշխարհը։ Մ․ թ․ ա․ 386–ից հետո Ե․ Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտա– քսերքսես Н-ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Ե․ կրկին հպատակել է Արտաքսերքսեսին ն ճանաչվել Միսիայի (Տրոյայի երկրամաս) սատրապ։ Աթեն– քում գտնված արձանագրությունները (թվագրվում են մ․ թ․ ա․ 349-ին) վկայում են, որ Ե․, ի վերջո, հանգրվանել է Տու– նասաանում ն, հավանորեն, մահացել այնտեղ։ Գրկ* Քսենոփոն, Անաբասիս, Ե․, 1970։


ԵՐՎԱՆԴ Գ (հուն․ ’Opovt^, ’Apoav6^) (ծն․ ն մահ․ թթ․ անևտ․), Տայաստանի սատրապ մ․ թ․ ա․ 336–331-ին, այնու–հետև թագավոր մինչն մ․ թ․ ա․ IV դ․ վերջը։ Երվւսնդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Կո– դոմանոսին (տես Դարեհ)։ Մ․ թ․ ա․ 331-ին հայկ․ զորքով Աքեմենյան բանակում մաս–նակցել է Գավգամելայի ճակատամար–տին։ Դարեհ III-ի պարտությունից հետո Ե․ լքել է նրան, հռչակվել Տայոց թագավորv վերահաստատելով մ․ թ․ ա․ VI դ․ վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատ– ված հայկ․ անկախ պետականությունը։ Տայկ․ թագավորությունն ըևդգրկել է հիմնականում սատրապության տարած–քը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից (ներառյալ) ձգվել են մինչն Կուր գետը, Արևմտյան և Արե– վելյաև Տիգրիս գետերից՝ մինչն Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն Էր Արմավիրը։ Ե–ի թագավորությունը եռանդուն մաս–նակցել է Առաջավոր Ասիայի քաղ․ կյան–քին։ Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնա–ցու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Ե․ համակրել է այն խմբավորման առաջնորդներին (Պեր– դիկաս, Եվմենես, Պոլիպերքոն, Պնկես– տաս), որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբող–ջությունը և երաշխավորել Աքեմենյան– ներից անկախացած պետությունների ինք–նուրույնությունը։ Գրկ․ Арриан Флавий, Анабасис Александра, М․, 1962; Курций Ру ф Квинт, История Александра Македонско–го, М․, 1963; Toumanoff С․, The Orontids of Armenia, «Studies in Christian Caucasian History», W,, 1963* 9-․ Տիրացյան


ԵՐՎԱՆԴ Դ Վերջին (հուն․ ’Opovnic) (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ մոտ 200), Եր– վւսնդունիների արքայատան վերջին թա–գավորը Մեծ Տայքում մ․ թ․ ա․ III դ․ վերջին։ Ըստ Մովսես Խորենացու, գա–հակալել է 20 տարի։ Մ․ թ․ ա․ III դ․ սկզբից հայկ․ միացյալ թագավորության տրոհման հետհանքով (որում զգալի դեր Էին խաղացել Սելնկյանները) Ե–ի իշխա–նությունը սահմանափակվել է Տայաստա–նի կենտրոնական և արլ․ շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանա–վորվել են շինարարական աշխատանք–ներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառևուրդների մոտ, Ե․ հիմնել է նոր մայրաքաղաք՝ Եր– վանդաշաւոը։ Ավելի հս․՝ Ախուրյանի ափին, կառուցել է Երվանդակերտ, Եր– վանդավան և Բագարաև բնակավայրերը, տնկել «ծննդոց անտառը»։ Երկրի գերա–գույն քրմապետի պաշտոնը վարել է Ե–ի եղբայր Երվազը։ Ե․ շրջապատվել է հու–նասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Ար– տաշեսը, օգտվելով Ե–ի դեմ երկրում ծավալված ժող․ դժգոհություններից, մ․ թ․ ա․ մոտ 200-ին կռվով տապալել է նրան։ Ե․ սպանվել է Երվանդաշատում, Արտա– շեսի զինվորներից մեկի ձեռքով։ Գրկ․ տես Երվւսնդոէնիներ հոդվածի գրա–կանությունը։


ԵՐՎԱՆԴ ՀՅՈՒՍԻՍՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, հիմնվել է 1964-ին, Բեյ– րաթում (Լիբանան), իտալահայ Երվանդ Տյուսիսյանի նվիրատվությամբ, Տովա– կիմյան–Մանուկյան վարժարանի շենքում։ Տնօրեն՝ Վահե–Վահյան (Ս․ Ապտալյան)։ Նպատակն է հայագիտական գիտելիքներ տալ սփյուռքահայ ուսուցիչներին և մա–մուլի աշխատողևերին։ Դասախոսություն– ները լինում են երեկոյան, շաբաթը 4 օր։ Ուսման տեողությունը 4 տարի Է։ Շրջա–նավարտները, բացի քննությունից, ուսում–նասիրություն են գրում հայագիտական որնէ նյութի մասին։ Դասավանդվում են աշխարհաբար, գրաբար, հայ նոր գրա–կանության, լեզվաբանության, հայ դըպ– րոցի հ մանկավարժության, փիլիսոփա–յության, հայոց լեզվի, ճարտ․, երաժշտու–թյան, մանրանկարչության պատմություն, պատմական և Սովետական Տայաստանի աշխարհագրություն։ Դասախոսներից են Վահե–Վահյանը, Գ․ Ահարոնյանը, Ա․ Պատ– մագրյանը և ուրիշներ։ Ունի 50 ուսանող (1975)։ Շ․ Վաբսյւսն

Նկարում` Երվանդակերտ․ շենքի ավերակներ


ԵՐՎԱՆԴԱԿԵՐՏ, քաղաք Մեծ Տայքի Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Երասխ և Ախուրյան գետերի միախառնման տեղին մերձ։ Հիմնադրել է Երվանդ Վերջինը մ․ թ․ ա․ III դ․ վերջին, II դ․ սկզբին։ Եղել է թագավորական դաստակերտ։ Մովսես Խորենացին տվել է Ե–ի բանաստեղծական նկարագիրը․ «Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետն մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շիևություևներով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ ու բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում Էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես ևամեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմի հարթ դաշտերը [հիշեցնում էին] ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան իր երկու շրթունքներով»։ Հետագայում Ե․ դարձել է Կամսարական նախարարական տան սեփականությունը։ Ախուրյանի երկու ափերին պահպանվել են Ե–ի պարիսպների, հին շինությունների, ինչպես նաև միջնադարյան մի եկեղեցու կամ մատուռի ավերակները։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Առաքելյան Բ․ Ն․, Որտե՞ղ են գտնվել Երվանդաշատ և Երվանդակերտ քաղաքները, «ՊԲ4», 1965, № 3։ Բ․ Աոաքելյան


ԵՐՎԱՆԴԱՇԱՏ, Երվանդունիների թա–գավորության վերջին մայրաքաղաքը։ Տիմնադրել է Երվանդ Վերջին թագավորը