սիոնալ զարգացման աղու վրա։ Զ․ հրա– տարակել է տդրբ․ առաջիև դեմոկրատա– կան–լուսավորական «Էքինչի» («Երկրա–գործ», 1875–77) թերթը, որին աշխատակ–ցել են Մ․ Ֆ․ Ախունդովը, Ս․ Ա․ Շիրվա– նին, Ն․ Վեզիրովը և ուրիշներ։ Ռեալիստա–կան գրականության ջատագով Զ․ իր հոդվածներում հանդես է եկել ընդդեմ կրոնա–միստիկական պոեզիայի։ Երկ․ Избр․ статьи и письма, т․ 1, Б․, 1962․ Գրկ․ Геюшов 3* Б», Мировоззрение Г․ Б․ Зардаби, Б․, 1962․ Р․ Հովակիմյան
ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐ, օռնամենտ (<լատ․ ornamentum – զարդ, զարդա–րանք), տարրերի ռիթմիկ դասավորու–թյամբ կազմված զարդ (դրվագ, նախշ, զարդաքանդակ, զարդանկար)։ Զարդա– պատում են զանազան առարկաներ (սպասք, գործիքներ, զենքեր, մանածա–գործական ապրանքներ, կահույք, գրքեր ևնյ, ճարտ․ շինություններ (ինչպես դրսից, այնպես էլ ներսից), պլաստիկ արվեստի ստեղծագործություններ (հիմնականում կիրառական), նախնադարյան ժողովուրդ–ները կիրառել են նաև մարդկային մար–մինը գունազարդելու, վիտելու համար։ Զարդարելով ն կազմակերպելով առար–կայի մակերեսը՝ Զ․ բացահայտում կամ ընդգծում է ևրա արխիտեկտոնիկան։ Տայտնի է հնագույն ժամանակներից։ Յուրաքանչյուր դարաշրջան, ազգային մշակույթ ստեղծել է Զ–ի իր համակարգը (տես նաև Զարդարվեստ)։ ժող․ արվես–տում ձևավորված Զ–ի կայուև ձևերև ու սկզբուևքները խոր հևտք են թողել ազգա–յին արվեստի նկարագրի վրա։ Զ–ի ձևա– կաև առանձնահատկություններից են դե–կորատիվ ոճավորումը, հարթապատկե– րայնությունը, օրգ․ կապը մակերեսի հետ, առարկայի կառուցվածքի ընդգծումը։ Ըստ կոմպոզիցիայի, որ պայմանավորված է առարկայի ձնով, Զ․ լինում է ժապավե– ևաձև, կենտրոնակազմ, եզրավոր, հե–րալդիկ ն այս տիպերի բարդ ևամադրում– ներով, իսկ օգտագործվող մոտիվնևրով՝ երկրաչափական (կետեր, ուղիղներ, զիգ–զագներ և հատվող գծեր, շրջանագծեր, շեղանկյունիներ, աստղիկներ, դալարա–զարդեր նն), բուսական (լոտոս, պապի–րուս, արմավիկ, արջամագիլ), կենդանա– կերպ։ Որպես Զ–ի մոտիվ կիրառվում են նան մարդկային ֆիգուրներ, ճարտ․ հատվածներ, զենքեր, տարբեր նշաններ և գերբեր։ Գրկ« Лоренц Н․ Փ․, Орнамент всех времен и стилей, в․ 1–8, СПБ, 1898–99․
ԶԱՐԴԱՐԻՉ, գյուղ Արհմտյան Տայաստա– նում, Խ ար բ երդի վիլայեթում։ XX դ․ սկըգ– բին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղ–վում էիև երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Խաչ)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։
ԶԱՐԴԱՐՅԱՆ Արամ Ստեփանի [13․3․ 1876, Սեբաստիա (Սվազ) – 2․3․1967], ամերիկյան բանվորական շարժման գոր–ծիչ։ ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցու–թյան անդամ 1919-ից։ Մինչև 1904-ը հա–րել է հնչակյան կուսակցությանը։ 1894-ին բանտարկվևլ Է, բանտից ազատվելուց հետո մեկնել է (1896) Կ․ Պոլիս, այնտե– Ա․ Ս․ Զարդարյան Տ* Մ․ Զարդարյան ղից Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ։ 1903-ին ավարտել է կոլեջական դասընթացներ և կարճ ժամաևակ սովորել Տարվարդի հա–մալսարանում։ Այդ աարիևերիև շփվել է ԱՄՆ–ի կոմուևիստակաև շարժման գոր–ծիչներ Չ․ Ռուտենբերգի, Զ․ Ռիդի հետ, մասնակցել ԱՄՆ–ի սոցիալիստական կու–սակցության ձախ թևի (1919-ից ԱՄՆ–ի կոմուևիստակաև կուսակցություն) աշխա–տանքներին։ 1904-ից Տ․ Ադաւէյանխ ևետ Բոստոնում, Նյու Յորքում, Լինում ստեղ–ծել է ս–դ․ հայ բանվորական խմբակներ, որոնք 1906-ին միավորվել են Ամերիկյան սոցիալիստ հայ կազմակևրպության մեջ։ Զ․ եղել է Ամերիկահայ ազգային խորհըր– դի (ԱԱԽ) ղեկավար գործիչներից։ Մահա–ցել է ԱՄՆ–ում, աճյունը փոխադրվել է Երնան, թաղվել քաղաքային պանթեոնում։ Ա․ Մնացականյան․
ԶԱՐԴԱՐՅԱՆ Տովհաննես Մկրտիչի [ծն․ 7(20)․1․1918, Կարս], հայ սովետական նկարիչ։ ՏՍՍՏ ժող․ նկարիչ (1963); ՍՍՏՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ– անդամ (1958)։ Երնանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի պրոֆե–սոր (1969-ից)։ Սովորել է Երևաևի գե– ղարվևսաա–արդյունաբերական տեխնի– կումում (1933–37, այժմ՝ գեղարվեստա–կան ուսումնարան) և Լենինգրադի գեղա–նկարչության, քանդակագործության և ճարտ–յան համառուսական գեղարվեստի ակադեմիայում (1937–41)։ 1947–59–ին դասավանդել է Երնանի գեղարվեստա–թատերական ինստ–ում։ Զ․ բազմաժանր նկարիչ Է։ «Վ․ ի․ Լենին» («Տեղափոխու–թյան նախօրեին», 1952, Տայաստանի պետ․ պատկերասրահ) պատմահեղափո–խական նկարը առաջնրրդին նվիրված նշանակալից գեղանկարչական երկերից Է։ Խստորոշ կոմպոզիցիայի ձգտումը բնո– Տ․ Զարդարյան․ «ՍևանգԷսի շինա–րարների հաղթանակը» (1947, Տայ ասա անի պետական պատկերասրահ) րոշ է նան Զ–ի դիմանկարներին («Սնան– գէսի հերոսները» շարքը, 1946–47), Արա– գածի, Արարատյան դաշտի, Բյուրականի բնանկարների շարքերին (1950–60, բո–լորն էլ Տայաստանի պետ․ պատկերա–սրահում), նատյուրմորտներին («Գարնա–նային ծաղիկներ», 1957, Վոլգոգրադի պատկերասրահ)։ Կոմպոզիցիայի դինա–միկ լարմամբ, կերպարների բանաստեղ–ծականությամբ են տոգորված Զ–ի 1960- ական թթ․ գործերը («Ձգտում», 1960, Տայաստանի պետ․ պատկերասրահ* «Երեկոյան վերջալույս», 1960, մասնավոր հավաքածու, «Արագածի կակաչները», 1965, հեղինակի սևՓականություն)։ 1960–75-ին ստեղծված բնանկարների բյուրականյան շարքը աչքի է ընկնում առնականությամբ ն ներքին կորովով, դիմանկարները՝ բնորդի տիպական գծե–րի ընդհանրացումներով և ներաշխարհի հարստությամբ։ Գրկ» Дырлин И․, О․ М․ Зардарян, М․, 1960․ Մ․ ԱյվադյաԱ
ԶԱՐԴԱՐՅԱՆ Տրաչ Ռուբենի (ծն․ 1892, Խարբերդ), ֆրանսահայ գրող։ Սովորել է Կարինի Սանասարյան, Պոլսի Կեդ–րոնական վարժարաններում, Անդրկով–կաս տարագրվելուց հետո՝ Ներսիսյան դպրոցում, ապա՝ Գևորգյան ճեմարանում։ Ուսանել է Սորբոնի համալսարանում։ Փարիզում տպագրել է երկու վեպ՝ «Մեր կյանքը» (1934) և «Որբացող մարդիկ» (1954), իևչպես նաև «ժամանակ և խոր–հուրդդ յուր» (1955) գիրքը, որը հեղինա–կի խորհրդածություններն Հ բարոյական, գրական հ այլ խնդիրների շուրջ։ Իր վե–պերում և պատմվածքներում Զ․ պատ–կերել է ֆրանսահայերի կյանքը։ Սփյուռ–քում տպագրած հոդվածներում ջերմորեն է արտահայտվել Սովետական Տայաս– աանի մասին։ Գ․ Գաւսայան
ԶԱՐԴԱՐՅԱՆ ՌոԼբեն (1874, Սևերեկ գավառ, Արևմտյան Տայաստան – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ գրող, խմբագիր, հրապարակախոս։ 1876-ին նրանց ընտա–նիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և Զ․ ստացել է կրթության՝ աշակերտելով Տ․ Թլկատինցուն։ 1892–1903-ը Զ․ ուսուց–չություն է արել Մեգրեի ազգային կեդրո–նական վարժարանում։ Քադ․ գործունևու– թյան համար ձերբակալվել է (1903–04)։ Ազատվելով, 1905-ին անցել է Բուլղարիա Ա հաստատվել Պլովդիվ քաղաքում։ 1908-ի Երիտթուրքական հեղափոխությունից հե–տո վերադարձել է Կ․ Պոլիս։ 1910-ին լույս է տեսել «Ցայգալույս»-ը։ Զ․ ստեղ– ծագործել է տարբեր ժանրերով՝ չավւածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սե հավը կանչևց», «Նա–հանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածնևրը», «Ծովակին հարսը»յ, լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորու–թյուն են ընձեռել այլաբանական ընդհան–րացումների համար։ Զ․ գրել է նաև մի շարք գրականագիտա–կան հոդվածներ՝ «Վաղվա գրականու–թյունը» (1900), «Թլկատինցի» (1908),