ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ, հոգեկան պրոցես, նյու–թական աշխարհի առարկաների, երե–վույթների հատկությունների, ինչպես նան օրգանիզմի ներքին վիճակի արտացոլու– մը գլխուղևղում։ Զ․ իմացության պրոցեսի բաղկացուցիչ մասն է։ Ըստ արտացոլման լենինյան տեսության, Զ–ներն օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերներն են։ Այս տեսակետը հակադրվում է «ֆիզիո–լոգիական» իդեալիզմին (Ի․ Մյուլլեր, Տ․ Տելմհոլց և ուրիշներ), որի համաձայն Զ–ները դիտվում են որպես առարկաների հատկությունների պայմանական նշան–ներ, ն սուբյեկտիվ–իդեալիգմին (Զ․ Բերկ– լի, Տյում, Մախ և ուրիշևեր), ըսա որի իրերը համարվում են Զ–յան կոմպլեքս–ներ։ Զ–ների հիմնական տեսակներն են․ տեսողական, լսողական, շոշափելիքի, ջերմային, տատանման, համի, ցավի, հավասարակշռության, արագության նն։ Դրանք ևամարվում են տարբեր մոդալա– կանության Զ–ներ ն որակապես տարբեր–վում են միմյանցից (տես նան Զգայա–րաններ)։ Էվոլյուցիայի ընթացքում Էներ–գիայի ոչ բոլոր տեսակների արտացոլման համար են հատուկ զգայարաններ առա–ջացել։ Օրինակ՝ առարկաների ձևի, մեծու–թյան, միմյանցից ն դիտողից ունեցած հե–ռավորության արտացոլումը կատարվում է տարբեր զգայարանների վւոիւներգոբ– ծությաև շնորհիվ։ Զ–յան վրա ազդող գրգռիչի ամենափոքր արժեքը, որն ան– ևրաժեշտ է Զ–յան առաջացման համար, կոչվում է ստորին բացարձակ շեմք, իսկ գրգռիչի այն մեծագույն արժեքը, որի ազ–դեցությամբ համապատասխան անալիզա–տորում նույնական Զ–յան փոխարեն ցավ է առաջանում, կոչվում է վերին շեմք։ Տարբերակման շեմքը գրգռիչների ինտեն–սիվությունների այնպիսի տարբերությունն Է, որը համապատասխան Զ–ների տար–բերություն է առաջացնում։ Զ–յան մեծու–թյան կախվածությունն ազդող գրգռիչի ուժից արտահայտվում է պսիխոֆիզիկա– յի հիմնական՝ Վեբեր–Ֆեխնևրի օրեն– քդվ, ըստ որի, երբ գրգռիչի ուժն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, ապա՝ համապատասխան Զ․ աճում է թվաբանա–կան պրոգրեսիայով։ Այս օրենքը ճիշտ է միայն գրգռիչների միջին արժեքների հա–մար։ Զ–յան գծերից է օբյեկտիվացումը, թեև Զ․ որպես արտացոլում, ներհոգեկաև երևույթ Է, ևրաև համապատասխանող օբյեկտը տեղայևացվում է մեզաևից դուրս։ Սա ևս խոսում է Զ–յաև իմացության նույ–նական լինելու մասին։ Մարդու Զ–ները զարգանում են հասարակական–պատմա– կան փորձը յուրացնելու, շփման m գոր–ծունեության պրոցեսներում։ Դրանք հիմ–նականում իմաստավորված ու գիտակց–ված են, թեն կան չգիտակցված Զ–ներ։ Արդի գիտությունը մանրամասնորեն ուսումնասիրում է Զ–յան ժառանգական մեխանիզմները, օնտոգենեզը, տարբեր մոդալության Զ–ների Փոխներգործու–թյան ձևերը (գերգրգռվածություև, սինես– թեզիա ևն), փոխևատուցման հնարավո–րությունները , հարմարվողականությունը ևև խնդիրներ։ Գործնականում հետաքըր– քիր է նան Զ–յան հուզական հագեցվածու–թյան հարցը, որը կարեոր է գեղագիտա–կան ընկալման պրոցեսը հասկանալու։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և Էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Ананьев Б․ Г․, Теория ощущений, Л․, 1961; Экспе–риментальная психология, пер․ с англ․, под ред#С․ С․ Стивенса, т․ 1–2,1960–63; Бек–кер Л․ М․, Психические процессы, т․ 1, Л*, 1974․ Ա․ Նաչչաջյան
ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, կենդանի օրգանիզմի պատասխանելու ունակություն արտաքին և ներքին միջավայրից հաղորդվող գրգիռներին և նրանց փոխոխություններին։ Տարբերում են բացարձակ Զ․ և տարբերակման Զ․։ Գրգռիչի այն մինիմալ մեծությունը, որն առաջացնում է հազիվ նկատելի զգայություն, կոչվում է Զ–յան բացարձակ շեմք, իսկ այն փոփոխությունը, որն առաջացնում է գրգռիչների նկատելի տարբերակում, կոչվում է տարբերակման շեմք։ Զ․ հակադարձ համեմատական է շեմքին, որքան փոքր է շեմքը, այնքան մեծ է Զ․։ Այն փոփոխվող մեծություն է՝ կախված ներգործող գրգռիչի ուժից, մեծությունից և այլ առկա զգայություններից, հոգեկան վիճակից։
ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ռադիոտեխնիկայում, ռադիոընդունիչի՝ թույլ ազդանշանները ընդունելու հատկությունը բնութագրող ցուցանիշ։ Որոշվում է ազդանշանի ամենափոքր հզորությամբ (կամ լարմամբ), որը եթե տրվի ընդունիչի մուտքին, կնշմարվի նրա ելքում։ Ազդանշանը կարելի է վստահ ընդունել, եթե նրա հզորությունը երեք և ավելի անգամ գերազանցում է շեմի Զ․, օրինակ՝ հեռուստացույցի Զ․ հարյուրավոր մկվ է, ռադիոընդունիչներինը՝ տասերորդական, տիեզերական կապի համար գործածվող ընդունիչներինը՝ հարյուրերորդական և հազարերորդակաև մկվ։ Որքան ընդունիչի սեփական աղմուկները փոքր են, թողարկման շերտը լայն և ելքի ինտեգրման ժամանակը մեծ, այնքան ավելի թույլ ազդանշաններ կարելի է գրանցել, այսինքն՝ ընդունիչի Զ․ բարձր է։
ԶԳԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ավտոմատ կառավարման տեսության մեջ, համակարգի պարամետրերի ազդեցության աստիճանը նրա կոորդինատների և ցուցիչների վրա։ Զ–յան գնահատման ցուցիչը Զ–յան ֆունկցիան է։ Վերջինս համակարգի կոորդինատների կամ կառավարվող պրոցեսի որակական ցուցիչների մասնակի ածանցյալն է ըստ պարամետրի վարիացիայի։ Զ–յան տեսության հիմնական խնդիրը համակարգի դինամիկայի վրա պարամետրերի փոփոխությունների և արտաքին պայմանների ազդեցությունների վերլուծությունը և համակարգի սինթեզն է։
ԶԳԱՑՄՈՒՆՔ, հոգեկան երհույթ, մարդ–կանց և սեփակաև անձի ևկատմամբ ունե–ցած վերաբերմունքի կամ կողմնորոշման արտացոլման ու ապրման յուրաևատուկ ձԱ։ Զ–ները կոնկրետ իրադրություննե–րում ապրվում են այնպիսի հուզական վի–ճակների ձևով, ինչպիսիք եև հաճույքը, տհաճություևը, զարմանքը, ուրախությու–նը, սարսափը նն, որոնք ներևայեցաբար ընկալվելով, ցույց են տալիս գործունեու–թյան արտաքին ու ներքին իրադրություն–ների կամ առանձին օբյեկտների նշանա–կության աստիճանը։ Ըստ Չ․ Դարվինի հույգերը կարող են համարվել օրգանիզմի հատուկ հարմարվողական պրոցեսներ։ Ներհոգեկան հուզական վիճակների դրսևորում տեղի է ուևեևում արաահայ– տիչ շարժումների (էքսպրեսիա) միջո–ցով։ Կենդանիների հույզերի դրսնորում– ները (ատամները ցույց տալը, մազերը ցցելը ևև) կենսաբանական (հարմարվո–ղական) նշանակություն ունեն։ Ջեմս– Լանգեի պերիֆերիկ տեսության համա–ձայն հոգեվիճակների առաջացումը պայ–մանավորված է արտաքին գրգռիչների ազդեցության տակ ծայրամասային շար–ժողական ոլորտում առաջացող Փաիոխու– թյուններով (շարժումների արգելակում, համաձայնեցվածության խախտում, գեր–գրգռում) և կատարվում է հետեյալ սխե–մայի համաձայն, արտաքին ազդեցու–թյուն ծայրամասային Փոփոխություն–ներ -* ուղեղին հաղորդվող հետադարձ ազդանշաններ -» հուզական ապրում։ Ջեմս–Լանգեի տեսությունը չի բացահայ–տում բարձրագույն, բուն մարդկային Զ–ների բնույթը։ Ըստ Պ․ Անոխինի պա–հանջմունքի ակտիվացումը (լարված վի–ճակը) առաջացնում է բացասական, իսկ բավարարումը՝ դրական հույ գեր։ Ըստ Պ․ Սիմոնովի, հույզերի բնույթը կախված է տվյալ իրադրության մեջ մատչելի ին–ֆորմացիայի ն հարմարվողական ճիշտ վարք կազմակերպելու համար անհրա–ժեշտ ինֆորմացիայի քանակական հա–րաբերակցությունից։ Այս տևսակետները հույզերի առաջացումը կապում են ուղե–ղի բարձրագույն բաժինների աշխատանքի հետ։ (Տես նան Բարձրագույն նյարդային գործունեության աիւկեր)։ Զ–ները կարող են դիտվել որպես օբյեկտների ն իրավի–ճակների արժեքավորումներ կամ նրանց նշանակալիության չսսիանիշներ։ Տույզը կայուն վերաբերմունքի կոնկրետ դրսե– վորումն է կյանքի առկա իրադրության նկատմամբ։ Մարդու արտաքին վարքա–գծում այն կարող է հստակորեն չարտա–հայտվել, տևական բնույթ ունի ն հաճախ հանդես է գալիս գործունեության հուզա–կան տոնի կամ տրամադրության ձնով։ Տուզական վիճակները կապի մեջ են հո–գեկան ակտիվության բանական (ին– տելեկտուալ) բաղադրամասերի հետ և մասնակցում են իրադարձությունները կանխատեսելու պրոցեսներին։ Տույզե– րը կարող են նան ընդհանրացվել և դառ–նալ կոմունիկացիայի օբյեկտներ, որի շնորհիվ յուրաքանչյուր անհատի հուզա–կան վւորձը դուրս է գալիս սեփական ապ–րումների շրջանակներից և հարստաևում է հասարակական փորձի բովաևդակու– թյամբ։ Անձի սոցիալականացման պրոցեսի խորացման և ևորանոր սոցիոգեն պահանջ–մունքների ձեռք բերման զուգընթաց, Զ–նե– րը կորցրել են իրենց անմիջական կապը բնազդային պահանջմունքների ևետ, ստա–ցել միջնորդված ու տարբերակված բնույթ։ Առաջացել են բարձրագույն՝ սոցիալա–կան, բանական և գեղագիտական Զ–ներ, որոնք մարդու ապրումներում կարևոր տեղ են գրավում։ Այդ Զ–ները կապվում են ոչ միայն կոնկրետ օբյեկտների, այլև բարձրագույն սոցիալական արժեքների, ընդհանրացված պատկերացումների և իդեալների հետ, որոնք հաճախ