Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նանում են հասարակական Գ–յան ձևերը՝ առասպելը, կրոնը, արվեստը, փիլիսո–փայությունը, գիտությունը, ինչպես և բարոյական ու իրավական Գ․, քաղաքա–կան գաղափարախոսությունը, որոնք տար–բեր ձևերով արտաքին աշխարհի իդեա– յական վերարտադրությունն ու իմաստա–վորումը և հասարակական մարդու ինքն–ըմբռնումն են։ Դրանք յուրովի օբյեկ–տիվացնում են ճշմարիտը, գեղեցիկը և բարին, որ հոգեկանի ձևով գոյություն ունեն անհատի գիտելիքների և հույզերի ներքնաշխարհում։ Բացի այդ, կարելի է խոսել ևասարակական տարբեր խմբերի (դասակարգ, ժողովուրդ, ազգ ևն) Գ–յան և ինքնագիտակցության մասին։ Գ–յան օբյեկտիվացած ձևերից պետք է տարբե–րել Գ–յան օտարման, առարկա յացման երևույթը, լայն առումով, Գ․ առարկա–յացած է մարդկային ողջ նյութական և հոգևոր մշակույթի մեջ՝ գիտության, ար–վեստի և տևխնիկայի հուշարձաններում։ Տոգեբանության մեջ հատուկ ուշադրու–թյան առարկա է գիտակցականի հարա–բերությունը անգիտակցականին ու են–թագիտակցականին, հատկապես Գ–յան և զգայական ու ինտելեկտուալ ինտուի–ցիայի փոխհարաբերությունը (տես Ին–տուիցիա)։ Փիլիսոփայության մեջ Գ–յան հարցը բարձրանում է փիլիսոփայության հիմնական հարցի առնչությամբ։ Գ․ հաս–կացությանը դիմելն անհրաժեշտ է լինում իմացաբանական և մեթոդաբանական հե–տազոտություններում, երբ արծարծվում են արտացոլման, կերպարի, իդեալակա–նացման, վերացարկման, մտածողության, ճանաչողության, բանականության և այլ խնդիրներ։ Սոցիոլոգիայի մեջ հատկապես ուսումնասիրվում են հասարակական Գ․, նրա ձևերը, սոցիալական առանձին խմբե–րի Գ․, մարդկային մշակույթի մեջ Գ–յան առարկայացումները։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մատերիալիզմ և Էմպիրիոկրիաիցիզմ, Երկ․, հ․ 14։ Ն ու յ և ի, Փքւ[իււա1ւայակաե տետրակներ, Երկ․, հ․ 38։ Маркс К․ и Энгельс Ф․, Немец–кая идеология, Соч․, 2 изд ․, т․ 3; Гегель, Феноменология духа, Соч*, т․ 4, М․, 1959; Рубинштейн С․ Л․, Основы общей психологии, М․, 1946; Նույնի, Бытие и сознание, М․, 1957; Меграбян А․А․> О природе индивидуального сознания, Е․, 1959; Спиркин А․, Сознание и само–сознание, М․, 1972․ Հ․ Գևորգյան

ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳՐԱԿԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, գիտության տարբեր բնագավառ–ների կամ առանձին խնդիրների վերա–բերող, ինչպես նաև կենսագրական բնույ–թի հանրամատչելի գրականություն։ Նպա–տակն է գիտության և տեխնիկայի նվա–՛ճումների լայն պրոպագանդումը։ Բազ–մաժանր է և ստեղծվում է ինչպես գիտու–թյան այս կամ այն բնագավառի շրջա–նակներում (Մ․ Վոմոնոսովի «Խոսք քի–միայի օգուտների մասին», Ա․ Ֆերսմանի «Քարերի գույնը», 6ա․ Պերելմանի «Տե– ւոաքրքրաշարժ ֆիզիկա» ևն), այնպես էլ կենսագրական բնույթի [Մ․ Գորկու հիմ– նադրած «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքը, Ա․ Ազիմովի (ԱՄՆ) «Գիտության և տեխնիկայի կևնսագրական հանրա–գիտարան»^ ևն] երկերում։ ՍՍՏՄ–ում լույս են տեսնում գիտահանրամատչելի բնույթի «Գիտությունը և մարդկությու–նը», «Էվրիկա» տարեգրքերը։ Տայ իրա– կանությաև մեջ Գ․ գ–յան նմուշներ (մասամբ՝ թարգմանական) հայտնի են դեռևս միջնադարից (Անանիա Շիրակա– ցի, «Մնացորդք բանից», Մխիթար Տերա– ցի, «Զերմանց մխիթարություն»)։ Սովե–տական իշխանության տարիներին Տա– յասաանում լույս են տեսել հարյուրա–վոր գրքեր՝ նվիրված ժող․ տնտեսության մեջ գիտության և տեխնիկայի նվաճում–ների արմատավորմանը, գիտության մաս–սայականացմանը («Քիմիան և գյուղա–տնտեսությունը», «Ատոմը ծառայում է մարդուն» են)։

ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԿԻՆՈՆԿԱՐ, գի–տական կինոյի տեսակ, որը մատչելի ձևով շարադրում է գիտության և տեխնի–կայի նվաճումները, ցուցադրում և դյուր–ըմբռնելի բացատրում սակավ հայտնի, դիտարկման տեսակետից բարդ գիտական փորձերը, բնության հազվագյուտ երե–վույթները, վավերացնում ժողովուրդնե– րի մշակութային կյանքի նշանակալից դրվագները։ Զարգացումը սերտ կապված է գիտության ու կինեմատոգրաֆիայի ընդհանուր զարգացման հետ։ Սովետա–կան Գ․ կ–ի նշանավոր ռեժիսորներից են Վ․ Շնեյդերովը, Ա․ Զգուրիդին, Բ․ Դոլինը, Ֆ․ Սոբոլնը, Ցու․ Ալդոխինը։ Տայաստանում Գ․ կ–ների արտադրու–թյունը կատարում է Երևանի փաստա– վավերագրական ֆիլմերի ստուդիան, որն առավելապես իրականացվում է գիտա– արտադրական հիմնարկներից ստացվող պատվերների ճանապարհով։ Գ․ կ–ներ են ստեղծել ռեժիսորներ Ա․ Մանարյա– նը («Բյուրականի աստղադիտարանը»), Ջ․ ժամհարյանը («Նորը շինարարության մեջ»), Ե․ Մանարյանը («Դեղերի ծնունդը»), Գ․ Բալասանյանը, Ս․ Առաքելյանը և ուրիշներ։ Տարածելով գիտության նվաճում–ները՝ Գ․ կ–ները հանդիսատեսի մեջ դաստիարակում են մատերիալիստական աշխարհայացք, գեղագիտական ճաշակ։

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ԳՏԻ, հատուկ հիմնարկ, որ զբաղվում է գիտական հետազոտություններով և մշա–կումներով։ Որպևս գիտական հիմնար– կություն, «ինստիտուտ» անունը առաջին անգամ կիրառվևլ է Գիտությունների և արվեստնևրի ֆրանսիական ազգային ինստ–ի նկատմամբ։ XIX–XX դդ․ սահ–մանագլխին ԳՏԻ–ներ ստեղծվեցին Եվ–րոպայի և Ամերիկայի մի շարք երկրնե– րում։ Նախապևս ԳՏԻ–ները մասնավոր ձեռնարկություններ էին և հիմնականում զբաղվում էին բնագիտության հարցերով։ Տետագայում հանդես եկան նաև պետ․ ԳՏԻ–ներ՝ ընդգրկելով գիտության ու ար–տադրության նոր բնագավառներ (տեխ–նիկա, գյուղատնտեսություն, մշակույթ, առողջապահություն ևն)։ Տումանիտար գիտությունների 1-ին ԳՏԻ–ներից էր «Պուշ– կինի տունը» Ռուսաստանում (1930-ից՝ ՍՍՏՄ ԳԱ ռուս գրականության ինստ․)։ ԳՏԻ կազմված է համեմատաբար ինքնու–րույն ստորաբաժանումներից՝ բաժիննե–րից, լաբորատորիաներից, խմբերից ևն։ ԳՏԻ ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառա– վարման համակարգի ԳՏԻ–ները ներկա–յիս կապիտալիստական երկրներում կա–րող են լինևլ՝ պետական, մասնավոր ֆիրմաների, ևամալսարանական և կո–լեջների։ Դրանք գտնվում են խիստ մըր– ցակցությաև մեջ և դիմում են բոլոր մի–ջոցներին՝ աշխատանքի մեջ ներգրավե–լու առավել կարող գիտական ուժերին։ Վերջին երկու տասնամյակում մեծ չա–փեր է ստացել «ուղեղների հոսքը» Եվ–րոպայից և Ասիայի ու Լատինական Ամե–րիկայի երկրներից դեպի ԱՄՆ։ Գիտա–կան առաջատար կազմակերպություննե–րը՝ ազգային ԳԱ–ները, որպես կանոն, ԳՏԻ–ներ չունեն։ ՍՍՏՄ–ում ԳՏԻ կազմակերպում ու ֆի–նանսավորում է պետությունը։ Այն աշ–խատում է ըստ պետ․ պլանի՝ լուծելով գիտության ու ժող․ տնտեսության զար–գացման հարցերը։ Դեռևս 1920-ական թթ․ երկրի կարևոր գիտական կենտրոննե–րում հիմնադրվեցին տասնյակ ԳՏԻ–ներ, այդ թվում՝ աերոհիդրոդինամիկ, օպտի–կական, Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրա–տեխնիկական, Լ․ Կարպովի անվ․ քի–միական ինստ–ները, որոնք աստիճանա–բար վերաճեցին խոշոր գիտական կո–լեկտիվների։ 1930–50-ական թթ․ ձևա–վորվեց ՍՍՏՄ, միութենական հանրա–պետությունների և ճյուղային ԳԱ–ների, միութենական և հանրապևտական մի–նիստրությունների ու գերատեսչություն–ների ԳՏԻ–ների ցանցը, որ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ ՍՍՏՄ–ում գործում են հազարավոր ԳՏԻ* որոնք ապահովում են գիտ․ զարգացումը և հետազոտություն–ների արդյունքների ներդրումը ար– տադրութ․ մեջ։ Գիտատեխնիկական հե–ղափոխության դարում ստեղծվում են գիտաարտաղրական միավորումներ։ Ար–դի շրջանում գիտական մի շարք պրոբ–լեմների ընդհանուր բնույթը ստիպում է միավորել տարբեր երկրների գիտնա–կանների ջանքերը նոր ւոիպի ԳՏԻ–ներում, ինչպիսիք են, օրինակ, Դուբնոյի միջուկա–յին հետազոտությունների և Տ№-ի ստան–դարտացման հարցերի ինստ–ները, ժնեի միջուկային հետազոտությունների եվրո–պական կենտրոնը, ՑՈւՆԵՍԿՕ–ի գի–տական հիմնարկները։ ԳՏԻ–ների լայն ցանց է ստեղծվել ՏՍՍՏ–ում։ Այստեղ 1-ին ԳՏԻ–ն գիտու–թյան և արվեստի ինստ–ն է, որ հիմնվել է 1925-ին (հետագայում այն ձուլվել է ԳԱ հասարակագիտական բաժանմունքի ինստ–ների հետ)։ ԳՏԻ–ների աշխատանքն այժմ ընդգրկում է հանրապետության ժող․ տնտեսության և մշակույթի բոլոր հիմ–նական բնագավառները։ 1975-ին գործող գիտական հիմնարկների մևծ մասը ԳՏԻ–ներ են, այդ թվում ԳԱ կազմում՝ 27, մինիստրությունների և գերատես–չությունների ենթակայության՝ 62։ Առա–վել խոշոր ԳՏԻ–ներն են՝ շինարարության և ճարտարապետության (հիմն․ 1929), մանկաբարձության և գինեկոլոգիայի (1931), մանկավարժական գիտություննե–րի (1939), ՍՍՏՄ ատոմային Էներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երե– վանի ֆիզիկայի ինստ–ը (1943), տրավ– մատոլոգիայի և օրթոպեդիայի (1946), ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենի–