Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանկյունով) միջնադարի հայ պատմիչ–ների և բանաստեղծների գործերի մա–սին, անդրադառնում է հայ եկեղեցու պատմությանն ու գործիչների կյանքին։ Տպագրում է հաև օտար ևևղինակնևրի գրական–գիտական ուսումնասիրություն–ները դպրեվանքի ուսանողների թարգմա–նությամբ, ինչպես նան հոդվածներ հայկ․ աղանդավորական հոսանքների մասին։ Տեղեկություններ է հաղորդում դպրեվան–քի ներքին կյանքից։

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, միջնադարյան Տայաստանի նշանավոր ուսումնագիտա–կան կաճառ՝ Վայոց ձորում (այժմ՝ ՏՍՍՏ Եղեգնաձոբի շրջան)։ Որպես համալսա–րան ձեռագրերում հիշատակվում 11291-ից։ Գոյատևել է մինչն 1340-ական թթ․։ Վերա–ճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտ–րոնից, որ գլխավորում էր Ներսես Մշե–ցին։ Նրա բազմամյա ղեկավարը (մինչն 1331-ը) եղել է Եսայի Նչեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը։ Գ․ հ․ ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագի– տական աստիճանավորում, ավարտաճա– ռերի պաշտպանություն։ Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտա–կան կամ արվեստից գիտությունների հա–մալսարանի։ Ունեցել է երեք լսարան, ա․ ուսումնարան ներքին և արտաքին գրոց, բ․ գրչության արվեստի՝ մատենա–գիտության և մանրանկարչության, գ․ խա–զագիտության ու երաժշտության։ Դասա–վանդվել են աստվածաբանություն, դի–ցաբանություն, իմաստասիրություն, մա–տենագիտություն, քերականություն, ճար–տասանություն, տրամաբանություն, թվա–բանություն, աստղաբաշխություն–տոմա– րագիտություն, երկրաչափություն։ Առանձ–նակի ուշադրություն է դարձվել փիլի–սոփայությանը․ ուսումնասիրվել են ոչ միայն սկզբնաղբյուրները, այլև դրանց վերաբերյալ մեկնողական գրականությու–նը։ Մատենագիտությունը դասավանդվում էր Գրիգոր որդի Աբասի, ինչպես նաև Տակոբի «Պաւոճառաց» գրքերով, քերա–կանությունը՝ Եսայի Նչեցու «Վերլուծու– թիւն քերականութեան» դասագրքով, որ–պես օժանդակ գրականություն ունեևալով Դավիթ Քերականի, Մովսես Քերթողի, Գրիգոր Մագիստրոսի, Վարդան Արևել– ցու, Տովհանևես Երզնկացու (Պլուզիյ աշ–խատությունները* ճարտասանության ար–վեստ սովորելու համար օգտագործվում էր Մովսես Խորենացու «Գիրք պիտո– յից»-ը։ Գ․ հ–ում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վար–դապետներ, այդ թվում Դավիթ Սասնե– ցին, Գրիգոր, Մարտիրոս, Տովհաննես, Կիրակոս և Կյուրեդ րաբունապետները։ Գ․ հ–ում ստեղծագործել և որպես ուսու–ցիչներ աշխատել են նշանավոր մանրա–նկարիչներ Թորոս Տարոնացին, Ավագը ն Մոմիկը։ Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Տա–յաստանի և Կիլիկիայի շատ վայրերից։ Տայկ․ ուսումնա–մշակութային կենտրոն–ների համար Գ․ հ․ պատրաստել է 350 ուսուցիչ–վարդապետներ։ Ուսումնառու–թյան տևողությունը եղել է 7–8 տարի (չհաշված «քահանայական կրթության» երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար)։ Շրջանավարտները ստանում էին «վարդապետական հրաման» կամ «վարդապետական գավազան», որը նրանց տալիս էր «դասասաց» լինելու իրա–վունք։ Աստիճանի շնորհումը տեղի Էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գա–լիս ավարտաճառերով։ Գ․ հ․ քաղաքա– կան–դավանաբանական պայքար է ծա– վալել ընդդեմ ունիթորության, որը նպա–տակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել կաթոլիկ եկեղեցուն, պապական գերիշ–խանություն հաստատել Տայաստանում և կիլիկիայում։ Գ․ հ․ հովանավորել են Պռոշյան ն Օրբելյան իշխանական տնե– րը, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը։ Գրկ․ Հովսեփյան Գ․, Ւ»աղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 2, Երուսաղեմ, 1942։ Լ․ Խաչերյան

ԳԼԱՁՈՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԸՊ ՐՈՏ, հայկական մանրանկարչության դըպ– րոցներից։ Գործել է Գչաձորքւ վանքում, Գչաձորի համաչսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում, XIII դ․ վեր–ջից մինչև XIV դ․ կեսը, երբ քաղ․ ու տնտ․ անբարենպաստ պայմանների պատճա–ռով համալսարանը փակվել է և Տովհան Որոտնեցին մի խումբ աշակերտների հետ տեղափոխվել է Տաթևի մենաստան։ Մոնղոլների արշավանքների հետևանքով XIII դ․ 20–30-ական թթ․ սկսած Տայ սա–տանում մշակութային կյանքը ընդհատ–վել էր ու միայն XIII դ․ վերջին, Պռոշյան և Օրբելյան տոհմերի հզորացման ու մոնղոլների հետ տարվող խելոք քաղա–քականության շնորհիվ հնարավոր դար–ձավ նրանց իշխանություններում վերսկսել ստեղծագործական կյանքը։ Սյունիքի առաջավոր կենտրոն Գլաձորի վանքում մոտ 60 տարի բուռն զարգացել է մանրա–նկարչությունը։ Սկզբնական փուլը կապ– «Մատթեոս ավետարանիչը», մանրանկար 1292-ի Ավետարանից․ ծաղկող՝ Մատթեոս (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատե–նադարան, ձեռ․ JNf 6292) «Քրիստոսին դագաղ դնելը», մանրանկար 1302-ի Ավետարանից, ծաղկող՝ Մոմիկ (Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա–րան, ձեռ․ H 6792) ված է այսպես կոչված ավագ սերնդի ման–րանկարիչներ Տովհաննեսի ու Մատթեո– սի (1292-ի Ավետարան, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 6292) գոր–ծունեությանը։ Գ․ մ․ դ–ի կրտսեր սերնդի վարպետները՝ Մոմիկը (1292-ի Ավետա–րան, Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարան, ձեռ․ 2848) և Թորոս Տարոնա–ցին (1318-ի «Եսայի Նչեցու Աստվածա–շունչ», Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարան, ձեռ․ JSP 206), յուրացնելով Կի– լիկիայի և մայր Տայաստանի արվեստների ավանդույթները, հայ մանրանկարչության պատմության մեջ թողել են անջնջելի հետք։ Գ․ մ․ դ․ հայ միջնադարյան գբքար– վեստի այն դպրոցներից Էր, որ առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ ար–վեստի և մշակույթի մյուս բնագավառնե–րին (Մոմիկն ու Մատթեոսը աշխատել են թե՛ մանրանկարչության, թե՛ քանդակի և թե՛ ճարտ․ բնագավառներում)։ Գլաձորի մանրանկարչությունը Կիլիկիայի և մայր Տայաստանի արվեստների մի յուրատիպ համադրություն Էր, որը, սակայն, չյուրաց– րեց Կիլիկիայի մանրանկարներին բնո–րոշ զուա գրքային, պալատական շքեղու–թյամբ հագեցված ոճը և միևնույն ժամանակ հեռացավ մայր Տայաստանի արվեստին հատուկ կոթողայնությունից ու հստակու–թյունից։ Զարդանկարներում ամբողջո–վին լինելով կիլիկյան վարպետների ազ–դեցության տակ՝ տերունական մանրա–նկարներում, սակայն, թե ոճի, թե պատ–կերագրության ոլորտներում Գլաձորի վարպետները հաճախ հանդես են բերել ինքնուրույնություն։ Գլաձորի մանրա–նկարչության համար առավել բնորոշն ու տարբերիչը ներկապնակն Է։ Ոչ մի տեղ