Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

meniens en Turquie, նույն տեղում, 1965, հ. 2; L’Eglise armenieiine de la Mere de Dieu d’Ar- cuaber «Cahiers Archeologiques», 1976, t. 25; A propos de quelques monuments chretiens du vilayet de Kars (Turquie), նույն տեղում, 1966, հ. 3: Ա. Զարյան

ԹԻԵՐԻ (Thierry) Օգյուստէւն (1795– 1856), ֆրանսիական պատմաբան, պատ– մագրության ռոմանտիկական ուղղության հիմնադիր: Ընդունելով հասարակության բաժանումը դասակարգերի և բուրժուա– զիայի դասակարգային պայքարն ընդդեմ ազնվականության՝ Թ. միաժամանակ փորձում էր հիմնավորել իր այն տեսու«- թյունը, թե իբր դասակարգային պայքա– րը ծագել է ռասայական պայքարից (դրա համար օրինակ է բերում անգլո–սաքսերի պայքարն ընդդեմ նորմանների): ժխտել է բուրժուազիայի և պրոլետարիատի դասակարգային հակամարտությունը: Թ–ի կարեոր աշխատությունն է «Երրորդ դասի ծագման և հաջողությունների պատմու– թյան ուրվագիծ»–ը (1853): Կ. Մարքսը Թ–ին անվանել է «… ֆրանսիական պատ– մագրության մեջ «դասակարգային պայ– քարի» հայր…»:

ԹԻԹԵՌՆԵՐ, թեփուկաթևավոր– ն և ր (Lepidoptera), միջատների դասի մեծ կարգ՝ լրիվ կերպարանափոխությամբ: Բնորոշ են լավ զարգացած 2 զույգ թևերը, որոնք ծածկված են թեփուկներով: Բե– րանային ապարատը ծծող է՝ գալարաձև կնճիթի ձևով: Վառ գունավորված են, խիստ խայտաբղետ, միմիկրիայի և մի– մեւոիզմի փայլուն օրինակներ են: Տեսո– ղության օրգանները լավ են զարգացած, գւխի երկու կողմերում տեղադրված են ֆասետային բարդ աչքերը (հաճախ նաև պարզ աչքեր): Թ–ի, հատկապես գիշերա– յին տեսակների, համար կարևոր են բե– ղիկների վրա գտնվող հոտառության օր– գանները: Արուներն ունեն խիստ ճյու– ղավորված բեղիկներ, որոնք գիշերային թռիչքների ժամանակ օգնում են գտնելու քիչ շարժունակ, թաքնված էգերին: Լսո– ղության ապարատը ետնակրծքի շրջա– նում է կամ փորիկի հիմքում: Թ. ընդու– նակ են ընկալելու չղջիկների էխոլոկացիոն ուլտրաձայնային ազդանշանները և թաք– նըվելու նրանցից: Բաժանասեռ են, սե– ռական երկձևությունը լավ է արտահայտ– ված, բազմանում են ձվերով, երբեմն՝ կուսածնությամբ: Թ–ի ձվերը հարուստ են դեղնուցով և պատված են ամուր թաղան– թով: Բեղմնավորված էգը ձվերը դնում է այնպիսի բույսերի վրա, որոնցով հետա– գայում թրթուրը սնվում է: Դնում են մի քանի հարյուրից մինչև 2–3 հզ. ձու: Զվերից զարգանում են տարբեր ձևի ու մեծության թրթուրներ, որոնք այնուհետև մաշկափոխվում են մի քանի անգամ և վերածվում հարսնյակների: Անցնելով լրիվ կերպարանափոխություն, մաշկը պատռվում է, և դուրս են գալիս հասուն Թ.: Թ–ի մեծ մասը գիշերային կամ մթնշա– ղային կյանք է վարում: Սնվում են ծա– ղիկների նեկտարով, փտած մրգերի հյու– թերով, որոշ տեսակներ հասուն վիճա– կում սնունդ չեն ընդունում և սնվում են թրթուրային շրջանում պահեստած նյու– թերի հաշվին: Նշված տեսակների կնճի– թը հաճախ ետ է զարգացած: Թ. հիմնա– կանում ամենակեր են, սակայն կան տե– սակներ (օրինակ, թթենու մետաքսագոր– ծը), որոնք սնվում են միայն մեկ կերով՝ սպիտակ թթենու տերևներով: ժամանա– կակից ֆաունայում Թ–ով շատ հարուստ են արևադարձերը, որտեղ նրանք լինում են խոշոր չափերի և շատ վառ գունավոր– ված: Հայտնի է մոտ 140 հզ. տեսակ, որից 3000-ը՝ նաև ՀՍՍ^-ում (Դիլիջանի, Դուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գո– րիսի, Մեղրու, Ղափանի անտառներում): Օգտակար Թ–ից հին ժամանակներից հայտնի է եղել թթենու մետաքսագործը: Թ. միաժամանակ մեծ նշանակություն ունեն բույսերի փոշոտման համար: Կան նաև վնասակար տեսակներ, որոնց թըր– թուրները գյուղատնտ. կուլտուրաների, դեկորատիվ ու պտղատու ծառերի վնա– սատուներ են: Պատկերազարդումը տետ 352–353-րդ էջերի միջև՝ ներդիրում: Գրկ. Վաքւդիկյան Ս. Ա., Հայաս– տանի ցերեկային թիթեռները, Ե., 1959: 2Kn3m> JKHBOTHbIX, T. 3, M., 1969. ԹԻԼ, Թիլ Բերդակի, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Խարբերդի վի– լայեթի Չարսանճագի գավառում: XX դ. սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ: Գյու– ղում կար եկեղեցի (Ա. Սարգիս): Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ: ԹԻԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում: 1903-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Կար՝ եկեղեցի և վարժարան: Բնակիչները բնա– ջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԹԻԼ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նա– հանգի Եկեղյաց գավառում, Երզնկայից 8 կմ հյուսիս–արևմուտք: Թ–ի մասին հի– շատակում են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Ւարենացին: Հեթա– նոսական շրջանում այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհ– յանը: Խորենացու հիշատակությամբ Թ–ում է թաղվել Ներսես Ա կաթողիկոսը: Թ–ի եկեղեցին VII դ. հիմնահատակ կոր– ծանվել է: Թ. անվամբ գյուղեր և ավաններ կան Արևմտյան Հայաստանի ուրիշ շըր– ջաններում, Կիլիկիայում: ԹԻԼ, Թիլ Հ ա մ տ ու ն, ավան և նշա– նավոր բերդ Դաշտային Կիլիկիայում, Սսից արևմուտք: Ենթադրվում է, որ ավա– նը բլուրների վրա կառուցվելու պատճա– ռով կոչվել է Թիլ: Այն առաջին անգամ Կիլիկիային է միացրել Թորոս Բ իշխանը 1154-ին: Երբ 1185-ին Անտիոքի դուքսը դավադրաբար ձերբակալել է Ռուբեն Բ իշխանին, Լևոն Բ իբրև փրկանք Թ. գի– ջել է նրան, այնուհետև գրավել և նվիրել ֆրանկ ֆեոդալներին: Թ. տիրելու համար հաջորդաբար պայքար են մղել բյուզան– դացիները և եգիպտացիները: Արաբ պատ– մագիր և աշխարհագիր Աբուլ–Ֆիդան (1273–1333) իր «Աշխարհագրության» մեջ գրում է, որ Թ. («Տալ Համդունը») ամուր բերդ էր՝ շրջապատված պարիսպ– ներով, ուներ արվարձան, այգեստան– ներ, բարեբեր հողեր: Կիլիկիայի անկու– մից (1375) հետո Թ. անցել է եգիպտացի– ներին, իսկ XVI դ. սկզբից՝ Թուրքիային: Թ–ի հայ բնակիչները վերջնականապես տեղահանվել են 1914–21-ին: Այժմ թըր– քաբնակ է և կոչվում է Հեմիթե: Թ–ի բերդը կառուցված է ցածրադիր ԲԼՐԻ Վրա և գրավում է մոտ 2 հա տարա– ծություն: Պաշտպանական համակարգը կազմված է երկշարք լայն պարիսպնե– րից, որոնք ուժեղացված են կիսաշրջա– նաձև սնամեջ բուրգերով, հս. արտաքին պարիսպը՝ նաև հնգանիստ աշտարակ– ներով: Ներքին պարիսպները, որոնք ունեն շեղ դասավորություն, ավելի բարձր են արտաքինից: Հս. և արլ. պարիսպնե– րին ներսից միանում է թաղակապ նկուղ– ներով շենքերի շարքը: Բերդի գլխավոր մուտքը հս–արմ. անկյունից է՝ երկու հզոր աշտարակների միջից: ԹԻԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, Բալուից 12 կմ հյուսիս–արևմուտք: XX դ. սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ: Թ–ում ՝կար եկեղեցի (Ս. Կարապետ): Գյուղի անունով էր կոչվում նաև Եփրատից ձախ, բարձր բլրի վրա կառուցված Ս. Խաչ վան– քը: Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:

ԹԻԿՆԱԼԱՐ, տես Քորդա: ԹԻԿՈհՆՔ (ռազմ.), 1. լայն առումով պա– տերազմող երկրի ամբողջ տերիտորիան (բնակչությամբ և տնտ. ռեսուրսներով) առանց ռազմ, գործողությունների գոտու, նեղ առումով՝ զորամասերի, ստորաբա– ժանումների և զինվորական հիմնարկու– թյունների այն ամբողջությունը (զինված ուժերի Թ.), որը պատերազմի և խաղաղ պայմաններում զորքերն ու նավատորմը ապահովում է նյութական, փոխադրա– կան, տեխ., ինժեներա–օդանավակայա– նային, բժշկ., առևտրա–կենցաղային, ֆի– նանսական և այլ միջոցներով, իսկ ռազ– մածովային ուժերում՝ նաև վթարային՝ Փրկարար ծառայությամբ: 2. Զորաշար– Թիլ "Համտունի ավերակները