Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


իշխանությունը բացարձակ միապետու– թյան բնույթ էր կրում, պառլամենտը հնա– զանդ էր նրանց: Սակայն արդեն էլիգա– բեթ I-ի կառավարման վերջին տարինե– րին սկսվեց պառլամենտի (բուրժ. օպո– զիցիայի) պայքարը բացարձակ միապե– տության դեմ, որը սրվեց հաջորդ դինաս– տիայի՝ Ստյուարտների ժամանակ:

ԹՅՈՒԹՈՒՆՃՅԱՆ ԼԱոն Ռուբենի [24.12. 1892, գ. Դատը (Կ. Պոլիս)–6.4.1977, Լո– գան], հայ գրող, հրապարակագիր, հա– սարակական–մշակութային գործիչ: Սո– վորել է Վենետիկի Մխիթարյանների Քաղ– կեդոնի վարժարանում, ապա՝ Պոլսի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլտե– տում: 1917-ին Թիֆլիսում զորավար Անդ– րանիկի և վ. Թոթովենցի հետ հիմնել է «Հայաստան» օրաթերթը: 1920-ական թթ. կեսերից հաստատվել է Շվեյցարիայում: Հրատարակել է «Հուշեր ահավոր տարի– ներեն», «Հայաստանյաց եկեղեցվո մեջ ամբողջեն անջատ հասարակություն չկա» (1956) U այլ գրքեր, «Հարություն ամիրա Պեզճյան և իր ժամանակները» (1971) պատմական ուսումնասիրությունը: Թ. զբաղվել է նաև նկարչությամբ: 1928– 1949-ին նրա կտավները ներկայացվել են ցուցահանդեսներում: 1972-ին այցելել է Հայաստան: Ս. Կ արա քւկ յան, Լ. Դշխոյան

ԹՅՈՒՅՍՅՈՒ&ՅԱՆ Գասպար (ծն. և մահ. թթ. անհտ.), XIX դարի առաջին կեսի հայ տրամաբան, մատերիալիստա– կան սենսուալիզմի ներկայացուցիչ: Հայտ– նի է նրա «Հետազոտութիւն ճշմարտու– թեան» աշխատությունը (1850)՝ նվիրված փիլիսոփայության և տրամաբանության •հարցերին: Թ–ի նպատակն էր տեսակա– նորեն հիմնավորել ինդուկտիվ տրամա– բանություն ստեղծելու անհրաժեշտու– թյունը: . Քննադատել է սիլլոգիստական տրամաբանությունը: Նոր տրամաբանու– թյունը, ըստ Թ–ի, պետք է լինի գիտա– կան հայտնագործության տրամաբանու– թյուն, նպաստի կոնկրետ հայտնագործու– թյուններին: Թ–ի տրամաբանական ըմբըռ– նումները սերտորեն զուգակցվում են ճա– նաչողության պրոբլեմների հետ և քըն– նարկվում են այդ համակարգում: էմպի– րիստական բացատրություն տալով իմա– ցության պրոցեսին, Թ. գտնում էր, որ գիտելիքը և գաղափարները մարդկանց անհատական փորձով ստացվող անմի– ջական տվյալների ընդհանրացման արդ– յունք են, ունեն փորձնական ծագում և հաստատվում են փորձով: Չժխտելով աստծո գոյությունը, Թ. միաժամանակ գտնում էր, որ պետք է հրաժարվել կրո– նական ճշմարտություններից, եթե դրանք չեն համապատասխանում բանականու– թյան պահանջներին: Գրկ. Հարությունյան է., Հայ Փի– լիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին, Ե., 1965: Թեոսյան Ա., Հայ տրա– մաբանական միտքը XIX դարում, Ե., 1976:

ԹՅՈՒՐԳՈ (Turgot) Անն Ռոբեր ժակ (10.5.1727 – 20.3.1.781), ֆրանսիական պետական գործիչ, տնտեսագետ, փիլի– սոփա–լուսավորիչ: Ֆինանսների գլխավոր վերահսկիչի պաշտոնում (1774–76) անց– կացրել է մի շարք հակաֆեոդալական ռե– ֆորմներ: Կողմնակից էր տնտ. գործու– նեության ազատության սկզբունքին: Երկ– րագործությունը դիտել է որպես հավել– յալ արդյունքի միակ աղբյուր, բայց և մեծ տեղ է տվել արդյունաբերությանն ու սանտրին: Վերլուծել է կապիտալը, դրա– մը, շահույթը, հասարակության դասա– կարգային կառուցվածքը: Թ–ի փիլ. հա– յացքները ձեավորվել են լուսավորիչների գաղափարների ազդեցության ներքո: Նրա մատերիալիստական և սենսուա– լիստական հայացքները զուգակցվել են արարիչ–աստծո՝ որպես կեցության սկըզբ– նաղբյուրի դերի ընդունման հետ: Ապա– ցուցելով բնության օրենքների գործողու– թյան հավիտենականությունը, Թ. ձևա– կերպել է հասարակական առաջընթացի օրինաչափության տեսության սկզբնական տարբերակներից մեկը, ինչպես և մարդ– կության կուլտուրայի առաջընթացի երեք փուլերի (կրոնական, հայեցողական, գիտական) գաղափարը: Հիմնական երկն է՝ «Մտորումներ հարստության ստեղծման և բաշխման մասին» (1776):

ԹՅՈՒՐԵՆ (Turenne) Անրի, դ ը Լա Թուր դ’ Օվերն (1611–1675), ֆրան– սիական զորավար: 1618–48–ի Երեսնամ– յա պատերազմում ղեկավարել է (1643-ից) հռենոսյան բանակը: Տրինո ամրոցի գրավ– ման համար Թ ին շնորհվել է Ֆրանսիայի մարշալի կոչում: Նիդերլանդական պա– տերազմում (1672–78) գլխավորել է գործող բանակը, սպանվել մարտում: Թ–ի ռազմ, արվեստը բարձր են գնահատել Ա. Վ. Աուվորովը և Նապոլեոն I:

ԹՅՈՒՐԻՆ Գ (Turing) Ալան Մետիսոն (23.6.1912, Լոնդոն – 7.6.1954, Ուիլմս– լոու, Մանչեստրի մոտ), անգլիացի մաթե– մատիկոս: Թագավորական ընկերության անդամ (1951): 1935-ին ավարտել է Քեմբ– րիջի համալսարանը: Հիմնական աշխա– տությունները վերաբերում են մաթեմա– տիկական տրամաբանությանը և հաշվո– ղական մաթեմատիկային: 1936–37-ին առաջադրել է հաշվարկելի ֆունկցիայի (հետագայում ստացել է «Թյուրինգի մե– քենա» անվանումը) հասկացությունը:

ԹՅՈՒՐԻՆԳԻ ՄԵՔԵՆԱ», մեքենայի վե– րացական հասկացություն, աշգորիթմի (ընթացակարգի) գաղափարի մաթեմա– տիկական ճշգրտումներից է: Առաջար– կել է Սև Թյուրինգը, 1937-ին: «Թ. մ.» աշ– խատում է քայլ առ քայլ, ժամանակի ընդ– հատ պահերին և որոշվում է. ա) հաջոր– դական բջիջների բաժանված անվերջ ժապավենով, որի յուրաքանչյուր բջիջը տվյալ պահին կարող է լինել դատարկ կամ պարունակել նախօրոք որոշված ai, …, an նիշերից մեկը, բ) կառավարող սարքով, որը յուրաքանչյուր պահին գըտ– նըվում է նախօրոք որոշված q0, գւ, …, qk «ներքին» վիճակներից մեկում (որոնցից գ0-ն և qk-ն համարվում են սկզբնական և եզրափակիչ) և կցված է ժապավենի որեէ բջջին, գ) ծրագրով, որը, ելնելով դիտարկ– վող պահին կառավարող սարքի վիճակից և այն բջջի պարունակությունից, որին կցված է, միարժեքորեն որոշում է, թե ո՝ր նիշը պետք է զետեղվի այդ բջջի մեջ, ո՝ր ներքին վիճակին պետք է անցնի կա– ռավարող սարքը և ո՝ր բջջին վերակցվի՝ նույնի՞ն, թե՝ նրա անմիջական հարևան– ներին: «Թ. մ.» աշխատում է այսպես, ժա– պավենի վերջավոր հատվածում զետեղ– վում է նիշերի մի շարան, կառավարող սարքը գտնվում է սկզբնական վիճակում՝ կցված շարանի ձախ կողմից առաջին բջջին: Այնուհետև, ըստ իր ծրագրի, սկսում է գործել կառավարող սարքը: Երբ այն հասնում է եզրափակիչ վիճակին, «Թ. մ»-ի աշխատանքը համարվում է ավարտված: ժապավենի վրա առաջացած նիշերի շա– րանն էլ համարվում է սկզբնական շա– րանի վերամշակման արդյունքը: Առ այս– օր հայտնի չէ և ոչ մի ընթացակարգ, որը իրացնելի չլինի «Թ. մ.»-ով: Գրկ. MajibijeB A.H., Ajttophtmm h peKypcHBHbie (fryHKipm, M., 1965. Հ. Մ արան ջ յան

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, ցեղակից լեզուների ընտանիք: Բնորոշվում են ծնըն– դաբանական և տիպաբանական ընդհա– նուր հատկանիշներով: Խոսվում են ըն– դարձակ տերիտորիայի վրա, որի արմ. թևը հասնում է մինչև Արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իսկ արլ–ը՝ Աիբիրի խորքերը, ներառյալ Միջին Ասիան: ԱԱՀՄ–ում առկա 23 Թ. լ–ով խո– սում են 25 մլն մարդ (1970): Ելնելով որոշ ընդհանրություններից ու նմանություն– ներից, ոմանք (Ե. Պոլիվանով, Դ. Ռամշ– տեդտ) Թ. լ. (տունգուս–մանջուրական, մոնղոլական խմբերի, նույնիսկ կորեերե– նի ու ճապոներենի հետ) մտցնում են ավե– լի մեծ լեզվաընտանիքի մեջ և կոչում ալթայան լեզվաընտանիք: Վերջինս հայտ– նի է նաև ուրալ–ալթայան անունով, երբ նրան ավելացվում են ուգրա–ֆիննական և սամոդիական լեզուները: Բուն թյուր– քական լեզվաընտանիքը ներկայացվում է տարբեր խմբավորումներով: Առավել հայտնի է հետևյալ դասակարգումը. 1. արևմտյան (արևմտա–խունական) ճյուղ՝ ա) բուլգարական խումբ (բուլ– գարերեն, խազարերեն, չուվաշերեն), բ) օգուզյան խումբ (թուրքմեներեն, պե– չենեգերեն, գագաուզերեն, ադրբեջանե– րեն, թուրքերեն են), գ) ղփչաղյան խումբ (ղփչաղերեն, պոլովեցերեն, կումիկե– րեն, կարաչայա–բալկարերեն, թաթարե– րեն, բաշկիրերեն, նողայերեն, ղազախե– րեն, կարակալպակերեն ևն), դ) կար– լուկյան խումբ (չաղաթայերեն, ուզբեկե– րեն, նոր ույղուրերեն ևն): 2. Արևել– յան (արևելա–խունական) ճյուղ՝ ա) ույ– ղուրական խումբ (թուվիներեն, կարագա– սերեն, յակոսոերեն, խակասերեն, շորե– րեն են), բ) կիրգիզ–ղփչաղյան խումբ (կիրգիզերեն, ալթայերեն են): Բնորոշ են ձայնավորների ներդաշնա– կությամբ, կցական կառուցատիպով, սե– ռի բացակայությամբ, ստացական առ– ման կարգով, ետադրությունների գոր– ծածությամբ, վերադրի նախադաս դիր– քով, անվանական և բայական հարուստ ձևերով: ՍՍՀՄ–ում խոսվող Թ. լ. ունեն ռուսագիր այբուբեն, թուրքերենը՝ լա– տինագիր: Գրկ. EacKaicoB H. A., TlOpKCKHe

  1. 3mkh, bkh,: .EfebiKH Hapo/joB CCCP, t. 2, M.,

1966. Հ. Պետրոսյան

ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՒԱՔԱՆՈՒԹՅՈՒՆ, թյուր– քական քոչվոր ցեղերի վաղ ֆեոդալական պետություն Կենտրոնական Ասիայում: V դ. Ալթայում ձևավորվել է թյուրք, ցե– ղերի միություն: 552-ին թյուրքերի առաջ–