Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ապա ավելի փոքր տրամագիծ ունեցող սահմանյին և շնչառական բրոնխիոլների: Շնչառական բրոնխիոլներն առաջացնում են երկու կամ երեք թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ: Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բբոնխիոլներին: Թոքաբշտիկներն արտաքինից ցանցապատված են այդ անոթների մազանոթային ցանցով: Թ–ում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտերում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև: Թ. նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակից: Գազափոխանակությունից բացի Թ. կատարում են նաև արտաթորման ֆունկցիա. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութերի փոխանակության այլ արգասիքներ: Թ. մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմուն հակամարմինների մշակմանը, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի փոխանակությանը: Լ. Մանուկյան.

ԹՈՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պնևմոնիա (հուն. Jtgeu^iogia, jrgeu|j,CDg> – թոք), թոքերի հիվանդությունների խումբ, բնորոշվում է թոքերի թոքաբշտիկային, միջանկյալ շարակցական հյուսվածքի և բբոնխիոլների բորբոքային պրոցեսներով: Հաճախ ախտահարվում է նաև թոքերի անոթային համակարգը: Թ. բ–ման հարուցիչները վիրուսներն են (գրիպային, ադե– նովիրուսային Թ. բ.), կամ բակտերիա– ները (պնևմոկոկային, ստրեպտոկո– կային, ստաֆիլոկոկային), առավել հա– ճախ խառը բակտերիային ֆլորան: Թ. բ. կարող է առաջանալ նաև թոքերի ֆիզիկական, քիմ. վնասումներից (քիմ. նյութեր, մարտական թունավոր նյութեր), ինչպես նաև. ետվիրահատական շրջանում; ըստ ընթացքի Թ. բ. [լինում է սուր և քրոնիկական: Սուր Թ. բ. շնչառական համակարգի հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Բակտերիաներն ու վիրուսներն օրգանիզմ են թափանցում առավելապես շնչառական ուղիներով, հազվադեպ՝ ավշային և արյան անոթներով: Թ. բ–ման զարգացմանը նպաստում են օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը, գերհոգնածությունը, նախորդող հիվանդությունները, մրսածությունը, վնասակար սովորությունները (ծխել, խմել): Թոքերի հյուսվածքի ախտահարման բնույթից կախված սուր Թ. բ. լինում է կրուպոզ, օջախային (տես Բրոն– խոսխեմոնիա) և ինտերստիցիալ: Կ ր ու– պ ո զ Թ. բ. բնորոշվում է թոքի բլթի կամ թոքի զգալի հատվածի ախտահարմամբ, պարբերական ընթացքով և թոքի հյուսվածքի կառուցվածքային փոփոխություններով: Հարուցիչը առավելապես պնևմոկոկն է: Ախտանշաններն են՝ հանկարծակի սկիզբ, դող, բարձր ջերմություն՝ 39°C, ընդհանուր թուլություն, գլխացավ, հազ՝ սկզբում չոր, այնուհետև ժանգագույն խորխարտադրությամբ: Առաջանում են նաև օրգանիզմի ընդհանուր թունավոր– ման երևույթներ, սիրտանոթային, նյարդային համակարգի, նյութափոխանակու– թյան, երիկամների գործունեության խանգարումներ, լեյկոցիտոզ: Տևում է 2–3 շաբաթ: Բ ու ժ ու մ ը՝ անտիբիոտիկներով: Ինտերստիցիալ Թ. բ. բնո– րոշվում է թոքերի միջանկյալ շարակցական հյուսվածքի բորբոքային փոփոխու– թյուններով: Ախտորոշվում է հիմնականում ռենտգենյան հետազոտությամբ: Քրոնիկական Թ. բ–ման դեպքում թոքահյուսվածքի հետ միաժամանակ ախտահարվում են նաև բրոնխները, բռոնխի– ոլները, թոքերի անոթային և ավշային համակարգերը: Քրոնիկական Թ. բ. բնորոշվում է պարբերաբար սրացումներով (բռնկումներ), որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվում են հիվանդության մեղմացմամբ (ռեմիսիա): Սրացումների հաճախականությունը և ընթացքը կախված է հիվանդության զարգացման աստիճանից: Քրոնիկական Թ. բ. զարգանում է սուր Թ. բ–ման ոչ ժամանակին և սխալ բուժման հետևանքով, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականության անկման, վերին շնչուղիների և բրոնխների բորբոքային պրոցեսների առկայության պայմաններում: Նպաստող գործոններն են՝ օդի փոշոտվածությունը, ծխելը ևն: Ախտանշանները բազմազան են, նայած թե բորբոքային պրոցեսը թոքի կառուցվածքային որ տարրերն է ընդգրկում: Բ ու ժ ու մ ը. սուր և քրոնիկական Թ. բ–ների սրացումների դեպքում բուժումը տանել հիվանդանոցային պայմաններում, վիտամիններով հարուստ, լիարժեք սնունդ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ– ամիդային պատրաստուկներ, խորխաբեր միջոցներ, թթվածնի ինհալացիա, բժշկ. բաժակներ, մանանեխի ծեփուկներ: Ռեմիսիաների շրջանում՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցառումներ, բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, բրոնխների սպազմը վերացնող դեղամիջոցներ, առողջարանային բուժում (Ղրիմի հարավային ափ): Թոքերի բլթային ախտահարման դեպքում՝ վիրաբուժական միջամըտություն: Ռ. Մամիկոնյան

ԹՈՔԵՐԻ ԼԱՅՆԱՑՈՒՄ, թոքերի էմ– ֆիզեմա (հուն. enqptitfnM-a – Փքվել, eluqputfaa) – փչում եմ), թոքերի հիվանդություն. բնորոշվում է թոքերի լայնա– ցումով, դրանցում մնացորդային օդի պարունակության ավելացմամբ, թոքերի օդափոխության և արյան շրջանառության խանգարումներով: Թ. լ–ման հիմնական պատճառներն են մանր բրոնխների նեղացումը և լորձաթաղանթի այտուցը: Թ. լ. լինում է սահմանափակ և տարածուն: Վերջինս իր հերթին բաժանվում է ծերունական (ապաճական), կոմպենսատոր (վիկար) և քրոնիկական;(ինքնուրույն) ձևերի: Կլինիկական նշանակություն ունի վերջին ձևը, որը բնորոշվում է բրոնխների ծայրային ճյուղավորումների անանցանելիությամբ, թոքաբշտիկների պատերի առաձգական հյուսվածքի ետաճումով, միջթոքաբշտիկային խտրոցների քայքայումով: Թ. լ–ման ախտանշաններն են՝ հազ, հևոց, խորխարտադրություն, դեմքի կապտություն, կրծքավանդակի առաջ–ետին չափերի մեծացում (տակառաձև կրծքավանդակ), թոքերի կենսական տարողության փոքրացում, հետագայում՝ սրտի գերբեռնըվածություն և թոք–սրտային անբավարարություն: Բ ու ժ ու մ ը. բուժական մարմնամարզություն, խորխաբեր, հազը հանգըստացնող միջոցներ, կլիմայաբուժում:

ԹՈՔԵՐԻ ԿԱՐԾՐԱՑՈՒՄ, պնևմոսկլերոզ (հուն. Jtc;eu|iO£ –թոք և ax^pcoau; – կարծրացում), սպիական շարակցական հյուսվածքի գերաճը թոքերում: Պատճառներն են թոքերի բորբոքումը, բրոնխիտը, բրոնխային հեղձուկը, թոքերի փոշեգարությունը, տուբերկուլոզը, կոլագենային հիվանդությունները, սրտային անբավարարությունը, մանկական վարակիչ հիվանդությունները (կարմըրուկ, կապույտ հազ), վնասվածքները, մարտական թունավոր նյութերի ազդեցությունը և ճառագայթահարումները: Հա– ճախ Թ. կ–ման հիմքում ընկած է բրոնխա– թոքային համակարգի ալերգիական ռեակցիան (օրինակ, թոքերի դեղորայքային ախտահարումը): Թ. կ–ման դեպքում թոքերն ունենում են պինդ կազմություն, առաձգական հյուսվածքը փոխարինվում է շարակցականով, որը ծանր դեպքերում հանգեցնում է թոքի հյուսվածքի կոպիտ ձևափոխման (պնևմոցիրոզ): Թ. կ. լի– նում է օջախային և տարածուն: 0 ջ ա խ ա յ ն ի դ և պ ք ու մ սովորաբար հիվանդները գանգատներ չեն ունենում: Տ ա ր ա ծ ու ն Թ. կ–ման հիմնական ախտանշաններն են՝ հևոց (սկզբնական շրջանում ֆիզիկական լարումների, այ– նուհետև նույնիսկ հանգիստ ժամանակ), հազ, խորխարտադրություն, այտուցներ, իսկ ավելի ուշ՝ կապտուկ (ցիանոզ), սըրտային անբավարարություն և գազափոխանակության խանգարումներ: Բ ու ժ ու մ ը. բրոնխների անցանե– լիությունը լավացնող միջոցներ, անտիբիոտիկներ, սուլֆանիլ–ամիդներ, կոր– տիկոստերոիդային հորմոններ, բուժական ֆիզկուլտուրա, թոքսրտային ան– բավարարության դեպքում՝ գլիկոզիդներ, էուֆիլին, միզամուղ միջոցներ, որոշ դեպքերում՝ արյան բացթողում: Կանխարգելումը. բրոնխիտների, թոքերի բորբո– քումների ժամանակին բուժում, փոշոտ արտադրամասերում աշխատողների պար– բերական քննություն:

ԹՈՔԵՐԻ ՓՈՇԵԳԱՐՈՒԹՅՈՒՆ, պ նև մ ո կ ո ն ի ո զ (հուն. jtc;bi3|hjc;–թոք և x°~ gla – փոշի), թոքերի հիվանդությունների խումբ, որոնք առաջանում են շնչառական ուղիների մեջ արտադրական փոշու տևական թափանցումից և բնորոշվում են թոքերում ֆիբրոզ պրոցեսի (շարակցական հյուսվածքի աճ) զարգացմամբ: Տերմինն առաջարկել է գերմանացի բժիշկ Ֆ. Ցենկերը, 1866-ին: Թ. փ. հանդիպում է լեռնահանքերում, ածխի, մեքենաշինական և արդյունաբերության այլ ճյուղերում աշխատողների մոտ: Փոշու բաղադրությունից կախված Թ. փ. լինում է հետևյալ ձևերով, ս ի լ Ի կ ո զ, առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու ազդեցությունից, ս ի լ ի կ ա տ ո զ (սիլիկատների փոշուց), ա ս բ և ս տ ո զ (ասբեստի վւոշուց), տալ–