Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղոքն ու պայքարը ֆեոդալական և կապի– տալիստական ճնշման դեմ, ժողովրդի՝ սոցիալական արդարության ու հավասա– րության երազանքը: Պոեմը մեզ հասել է անավարտ վիճակում. 1893-ին և 1914-ին մամուլում տպագրվել են դրա միայն եր– կու մասերը, իսկ մյուսները կորել են 1909-ին ժանդարմական վարչության խու– զարկության ժամանակ: «Լոռեցի Սաքոն», «Մարոն» ե, հատկապես, «Անուշ» պոեմ– ներում նկարագրված է հայ նահապետա– կան գյուղն իր սովորույթներով, պատկե– րացումներով, սոցիալ–կենցաղային հա– կասություններով: Միաժամանակ Թ. ժողովրդական կյանքի տարերքում տես– նում է շատ բանաստեղծական ու գեղեցիկ բան՝ ազնվություն, անձնազոհություն, հոգու հարստություն, որոնք հակադրվում են բուրժուական աշխարհի հակահումա– նիստական սկզբունքներին: Այս ամենի մեշ դրսևորվել է Թ–ի արմատական դեմոկ– րատիզմը: «Անուշ» պոեմը հայ գրականու– թյան ամենասիրված երկերից է: Այդ պոե– մի հիման վրա է ստեղծվել Ա. Տիգրանյա– նի համանուն օպերան (1912): «Թմկա– բերդի առումը» պոեմը գրական հիմք է ծառայել Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համար (20-ական թթ.): 1894-ին Թ. գրեց «Դեպի Անհունը» պոեմը, որտեղ քննվում են կեցության հավերժական գաղտնիքները, կյանքի ու մահվան առեղծ– վածը: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղր– վում է գռեհիկ բուրժուական հայացքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության մասին: Թ–ի ողշ ստեղծագործությունը կապված է ժողովրդական բանահյուսու– թյան հետ, որից նա քաղել է իր շատ եր– կերի թեմաները, սյուժեներն ու կերպար– ները: Նա բանահյուսությունը համարում էր «գրականության հարազատ հողն ու պատվանդանը» և համոզված էր, որ «ամեն մի ազգի բանաստեղծություն ժողովրդա– կան լեգենդներով, ազգային ոգու ստեղ– ծագործություններով է զորանում ու ինք– նուրույնության կնիք առնում, հաստատ– վում, առաշ գալիս որպես մի ամբողշ ժողովրդի խոսք և դրանով էլ դառնում պատկառելի» (Երկ. ժող., հ. 4, 1969, էշ 337–38): Հայկ. էպոսի երրորդ՝ գլխա– վոր ճյուղի, մի քանի պատումների հիման վրա Թումանյանն ստեղծեց «Սասունցի Դավիթը» (1902) պոեմը, որը մեր ժող. հերոսական վիպերգության լավագույն մշակումն է: Պատմական ավանդությունից է ներշնչված «Թմկաբերդի առումը» (1902) ազնվության ու նենգության, հայ– րենասիրության ու դավաճանության մա– սին պատմող էպիկական ասքը: «Հազա– րան բլբուլ» անավարտ հեքիաթ–պոեմում, որի վրա Թ. ընդհատումներով աշխատել է 1890-ական թթ. կեսից մինչև իր մահը, դրված է մարդու և հասարակության կա– տարելագործման մեջ արվեստի վիթխարի դերի փիլիսոփայական–գեղագիտական խնդիրը: Թ. հայ գրականության մեջ հաս– տատեց բանահյուսության օգտագործ– ման ռեալիստական սկզբունքը, որը ժողո– վըրդական սկզբնաղբյուրի ոգուն հավա– տարմությունը զուգակցում է բանաստեղ– ծի ակտիվության, նրա դեմոկրատական և մարդասիրական գաղափարների դրսևոր– Հ. Թումանյանի տունը Դսեղում ման հետ: Այդ ճանապարհով են կերտվել, բացի նշված երկերից, նաև Թ–ի բալլադ– ները, որոնց հիմքում ընկած են հայկ. և արլ. լեգենդներ ու ավանդություններ: Այս ժանրի առավել նշանակալից երկերն են «Ախթամար»-ը (1892), «Փարվանա»-ն (1903), «Հսկան» (1908), «Մի կաթիլ մեղ– րը» (1909), «Աղավնու վանքը» (1913), «Թագավորն ու չարչին» (1917): XX դ. սկզբին Թ. մշակեց ավելի քան երկու տասնյակ հայկ. ժող. հեքիաթներ («Տերն ու ծառան», հրտ. 1908, «Օսկու կարասը», 1908, «Քաշ Նազար»-ը, 1908, հրտ. 1912), ինչպես նաև փոխադրեց Գրիմ եղբայրների, ռուս., հնդ., ճապոնական, իտալ. և այլ ժողովուրդների մի շարք հեքիաթներ: Հայ գրականության արձակի լավագույն էշերից են Թ–ի պատմվածքները, որոնք նվիրված են գերազանցապես հայ գյուղի կյանքին, կենցաղին, բնությանը: Դրանք ստեղծում են լիարյուն գեղարվեստական կերպարներ, ճշգրիտ և դիպուկ են ման– րամասների, խորիմաստ և նշանակալից՝ գեղարվեստական ընդհանրացումների մեշ: Հայ արձակի գլուխ–գործոց է «Դիքո– րը» (1895, հրտ. 1907)՝ բուրժ. քաղաքում զոհված գյուղացի պատանու պատմու– թյունը, որը բազմիցս բեմականացվել է, հիմք դարձել լիամետրաժ կինոնկարի համար: Մանկական գրականության լա– վագույն էշերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ. 1892), «Անբախտ վաճառա– կաններ» (1886, հրտ. 1899), այլ չափածո ու արձակ գործեր: Թ. ակտիվ մասնակցու– թյուն է ունեցել դպրոցական «Լուսաբեր» դասագրքի պրակների (1907-ից) և «Հայ գրողներ» երկհատոր քրեստոմատիայի (1909) ստեղծմանը:. Կյանքի վերշին տարիներին (1916– 1922) Թ. ստեղծեց բազմաթիվ քառյակ– ներ: Մտքի և խոսքի կատարյալ ներդաշ– նակությամբ, բացառիկ հակիրճությամբ բնութագրվող այդ գործերը շոշափում են մարդու կոչման, կյանքի և մահվան փոխ– հարաբերության բարդ հարցերը, դրանք լուծում մարդասիրական ու բնապաշ– տական դիրքերից: XX դ. սկզբին հատուկ ուժով ծավալ– վեց Թ–ի հասարակական գործունեությու– նը: Հատկապես նշանակալից է նրա գոր– ծունեությունն անդրկովկասյան ժողո– վուրդների միշև բարեկամություն և փոխ– ըմբռնում հաստատելու ուղղությամբ: 1905–07–ին Թ. մեծ շանքեր գործադրեց ցարական բյուրոկրատիայի և նացիոնա– լիստական կուսակցությունների հրահրած հայ–թաթարական արյունոտ ընդհարում– ներին վերշ տալու համար: Այդ պատճառով նա երկու անգամ ձերբակալվել է (1908– 1909, 1911–12): Բանաստեղծի խաղաղա– սիրական միսիան երևան եկավ նաև 1918-ին՝ մենշևիկյան Վրաստանի և դաշ– նակցական Հայաստանի միշև ծագած ռազմ, կոնֆլիկտի, ինչպես նաև 1921-ի սկզբներին Հայաստանում դաշնակցական ավանտյուրայի ժամանակ: Թ. XX դ. առաշին երկու տասնամյակ– ների հայ գրականության կենտրոնական դեմքն է: Նա եղել է գրական–հասարակա– կան կազմակերպությունների հիմնադիր ու ղեկավար: 1899-ին Թ–ի նախաձեռնու– թյամբ ստեղծվել է «Վերնատուն» գրա– կ՛ան խմբակը, որի մեջ մտնում էին Ղ. Աղա– յանը, Ավ. Իսահակյանը, Լ. Շանթը, Դ. Դե– միրճյանը և ուրիշներ: 1912-ին Թ. ընտրվել է նոր կազմակերպված Հայ գրողների ըն– կերության նախագահ (մինչև 1921-ը), վիթխարի գործ կատարել հայ գրականու– թյան դեմոկրատական ուժերի համախըմբ– ման, առաշավոր գեղագիտական սկըգ– բունքների պրոպագանդման համար: Հիմնականում այդ նույն ժամանակ ծավալվեց նաև Թ–ի քննադատական և հրապարակախոսական գործունեությունը, նա հանդես եկավ հոդվածներով, որոնց մեշ արծարծվում են հասարակական կյան– քի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի և բարբառների զարգացման Հ. Թումանյանը հայ որբերի հետ, 1915 թ.